Թեմաներ
Ուրբաթ 04 / 26 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/26/2024   13:47 1930-ականների հագուստով ցուցարարները բողոքում են 04/26/2024   13:40 Աղդամում հանդիսավորությամբ փակվել է ռուս-թուրքական մոնիտորինգի կենտրոնը 04/26/2024   13:38 Պայքարեք,որ ձեր տուն եռագույնով պարուրված, փայտից, մեխերով զմռսված դագաղ չբերեն. Զոհված զինծառայողի մայր 04/26/2024   13:32 Ապրիլի 26-ի ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան 04/26/2024   13:29 Փակ է Գյումրի-Վանաձոր ճանապարհը 04/26/2024   13:25 Մերժում ենք հարմակերպվելն այնպիսի կացությունների, երբ դատելին դառնում է դատավոր, ամբաստանյալը՝ պահանջատեր, ցեղասպանը իրավատեր. Արամ Ա. Կաթողիկոս (տեսանյութ) 04/26/2024   13:24 Ադրբեջանի ԱԳՆ-ն Եվրախորհրդարանից պահանջել է «չխառնվել» Բաքվի ներքին գործերին 04/26/2024   13:16 Հողի ամեն մի փոշու հատիկի հետ Քեզնից մի մասնիկ խլում են ինձնից Տղես. Ալբերտ Հովհաննիսյանի հայր 04/26/2024   13:07 «Ավրորան» եւ «Խոստում» մարդու իրավունքների ինստիտուտը ներկայացնում են մայիսյան ֆորումի բանախոսներին 04/26/2024   13:04 Փաշինյանը հաստատել է ՄԻԵԴ դատավորի պաշտոնում ՀՀ-ի կողմից առաջադրվող թեկնածուների ցուցակը 04/26/2024   12:56 ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Անն Լոուրենս Պետել 04/26/2024   12:49 Համացանցում քննարկվում է Գյումրի մեկնող գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձևը 04/26/2024   12:47 Սուրեն Պետրոսյանին մեղադրանք չի առաջադրվել. նա այսօր դուրս կգա ՁՊՎ-ից 04/26/2024   12:34 2020թ․ Երևանում տեղի ունեցած զանգվածային անկարգություններին մասնակցած ևս երկու անձի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է 04/26/2024   12:31 Ռուսաստանը չի հարձակվի ՆԱՏՕ-ի երկրների վրա. Շոյգու 04/26/2024   12:28 Երևանում երթեւեկությունը կաթվածահար է. Ինքնաբուխ ակցիաները շարունակվում են 04/26/2024   12:14 Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը 04/26/2024   12:06 Արգելափակված են Շիրակի և Արտաշիսյան փողոցները և Երևան-Էջմիածին ճանապարհը 04/26/2024   11:58 Մարդու իրավունքների պաշտպանը հանդիպել է ապագա իրավաբանների հետ 04/26/2024   11:49 Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները հարվածներ են հասցրել համադասարանցու գլխին, ինչի հետևանքով վերջինս տեղափոխվել է հիվանդանոց 04/26/2024   11:38 Փակել են դեպի Էջմիածին տանող ճանապարհը 04/26/2024   11:33 Փարիզի քաղաքապետը պարգևատրել է Արտակ Բեգլարյանին բարձրագույն մեդալով՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա առթիվ կազմակերպված միջոցառմանը 04/26/2024   11:30 Ինչ շարժում է սկսվում. Վահե Հովհաննիսյան 04/26/2024   11:20 Կիրանցը զրկվելու է իր հիմնական ճանապարհից, և գյուղի համար առաջարկվող այլընտրանքային ճանապարհը լինելու է ադրբեջանական զինված դիտարկման ներքո.Թաթոյան (տեսանյութ) 04/26/2024   10:54 Ղազախական կողմի առաջարկով Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման ամսաթվի մասին կտեղեկացնենք. ԱԳՆ 04/26/2024   10:53 2 ռուս կանայք հաղորդում են տվել ոստիկանություն, որ «Հաղթանակ» զբոսայգու տնօրենը հարվածել է իրենց, թքել իրենցից մեկի դեմքին. shamshyan.com 04/26/2024   10:45 Սևան մայրուղում պարեկներն արգելում են բեռնատարների մուտքը Երևան 04/26/2024   10:35 Լարված իրավիճակ՝ Հակակոռուպցիոն դատարանում 04/26/2024   10:33 Ավստրալիայի Լիբերալ կուսակցությունը երկրի ընդդիմության առաջնորդին կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը 04/26/2024   10:26 Արմավիրում ու Արարատում կասեցվել է ապօրինի 4 հորի շահագործում 04/26/2024   10:23 Հրդեհ Գառնի գյուղում 04/26/2024   10:21 Ադրբեջանը իր նախընտրած քարտեզներով ու սկզբունքներով փորձում է «սահմանը ծռել». Աբրահամյան 04/26/2024   10:13 Երեւանում անհնազանդության ակցիաներ են. կաթվածահար է արվել երթեւեկությունը` տարբեր հատվածներում (տեսանյութ) 04/26/2024   09:54 Իշխանությունները դեռ զգուշանում են Մամիկոն Ասլանյանից. ՔՊ-ին Վանաձորում հաղթած Ասլանյանը կմնա կալանքի տակ 04/26/2024   08:28 Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ» 04/26/2024   08:23 Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը․ «Հրապարակ» 04/26/2024   08:20 Համատեղ պայքարի պլան դեռ չկա․ «Հրապարակ» 04/26/2024   08:18 ԿԳՄՍՆ-ում փոփոխություններ են նախապատրաստվում ․ լուծարվելու է Սփյուռքի բաժինը․«Հրապարակ» 04/26/2024   08:13 Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից․ Հրապարակ» 04/26/2024   07:53 Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը, թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում․ «Ժողովուրդ» 04/26/2024   07:40 Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ․ «Ժողովուրդ» 04/26/2024   07:34 Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ» 04/26/2024   07:32 216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ» 04/26/2024   00:16 Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպել է Մայր Աթոռում վերապատրաստման դասընթացներին մասնակից եկեղեցականների հետ 04/26/2024   00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ 04/26/2024   00:04 Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ 04/25/2024   22:52 Կիրանցիներին զրկում են կադաստրով իրենց պատկանող գույքից 04/25/2024   22:46 Թումանյան փողոցում գտնվող ռեստորաններից մեկի ծխատարում հրդեհ է բռնկվել 04/25/2024   22:33 Տեսակցեցի ապօրինի ձերբակալվածներին, այդ թվում` Սուրեն Պետրոսյանին. իրավիճակը մի օր պայթելու է. Տիգրան Աբրահամյան 04/25/2024   22:07 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները
04/24/2024   23:35 Ռուսաստանում տեսանկարահանել են ցանկապատից կախված մանկապարտեզի սանին 04/25/2024   10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com 04/26/2024   12:49 Համացանցում քննարկվում է Գյումրի մեկնող գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձևը 04/25/2024   08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» 04/26/2024   07:34 Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ» 04/24/2024   17:44 Լարված վիճակ Իսակովի պողոտայում. «Մերժիր գժին» նախաձեռնության անդամները փակել են այն (տեսանյութ) 04/24/2024   21:17 Մեր ժողովուրդը խաբեության մեջ էր, իսկ հիմա ճշմարիտ սիրո վրա կառուցված շատ գեղեցիկ գործընթաց ենք կազմակերպելու. Տեր Աբել 04/25/2024   15:32 Գերասիմ Վարդանյանը և ևս 4 հոգի տեղափոխվել են Վեդիի բաժին 04/26/2024   11:49 Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները հարվածներ են հասցրել համադասարանցու գլխին, ինչի հետևանքով վերջինս տեղափոխվել է հիվանդանոց 04/26/2024   00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ 04/25/2024   14:11 Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց 04/25/2024   13:48 Չես ճանաչու՞մ ինձ, էդ ի՞նչ ձև ես խոսում. Մեղրիի ճանապարհին քաշքշուկ սկսվեց, Գերասիմ Վարդանյանը բերման ենթարկվեց (տեսանյութ) 04/24/2024   20:19 Երկրորդ նախագահը Հայաստանում է եւ կնոջ հետ այցելել է Ծիծեռնակաբերդ 04/25/2024   19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ 04/24/2024   17:22 Տղամարդը աղավնիների պատճառով իր հղի կնոջը կապել է անկողնում ու այրել տունը 04/25/2024   13:19 Փակ է Ապարան-Վանաձոր ճանապարհը 04/24/2024   20:48 Ցեղասպանությունից փրկված Աղավնի Ներսիսյանի մայրն ու քույրը մահացել են սովից, իսկ ինքը մեծացել է ամերիկյան մանկատանը. միակ հարազատն իրեն գտել էր 50-ականներին՝ հորեղբոր աղջիկը .... 04/24/2024   17:29 Վաղը կարող է Երեւանը հանձնեն ու ասեն՝ ոչ մի հայկական տարածք չենք տալիս, իրենցն է. Տիրան Խաչատրյան 04/25/2024   20:55 «Օրենքով գողին» մեղադրում են ակումբում մարդ ծեծելու համար 04/25/2024   21:09 Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան

ԱԺ-ն կարող է եռակողմ փաստաթղթի հարցով ՍԴ դիմել որպես սահմանադրական մարմինների միջև առաջացած վեճ․ Հրանտ Նազարյան 12/07/2020   18:12  |  Հարցազրույց

Նոյեմբերի 9-ին Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների միջև ստորագրված փաստաթղթից հետո փորձագիտական համայնքը բարձրացրեց այն հարցը, որ հայտարարությունն, ըստ էության, միջազգային պայմանագիր է, հետևաբար պետք է վավերացման գործընթաց անցնի։

ՍԴ նախկին դատավոր Հրանտ Նազարյանը ևս հաստատեց՝ ստորագրված փաստաթուղթը միջազգային պայմանագիր է, քանի որ ՀՀ-ի պարտավորությունների վերաբերյալ դրույթներ է պարունակում։ Ընդ որում` միջազգային պայմանագրերը, մասնավորապես ռազմական բնույթի, ԱԺ-ի կողմից պետք է վավերացվեն։

Այս հարցերի վերաբերյալ «Փաստինֆո»-ն զրուցել է Սահմանադրական դատարանի նախկին դատավոր Հրանտ Նազարյանի հետ։

-  Եռակողմ փաստաթուղթը ՍԴ-ում պե՞տք է քննարկվեր։ Փորձագիտական հանրույթը նշում է, որ կան հստակ ընթացակարգեր, որոնցով պետք է փաստաթուղթն անցներ, բայց այդ ընթացակարգերը չեն պահպանվել։ 

- Իհարկե, այն հայտարարություն է կոչված, բայց միջազգային իրավունքի տեսանկյունից, ինչպես նաև մեր ազգային օրենսդրությամբ սահմանված կարգով, «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի դրույթների համաձայն՝ այդ հայտարարությունն իր մեջ պարունակում է դրույթներ,  պարտավորություններ ՀՀ-ի համար, հետևաբար պետք է սահմանադրական նախանական վերահսկողության առարկա լիներ։ Հայտարարության մեջ նշվում է ամբողջական հրադադարի և ռազմական գործողությունների ավարտի մասին, և այս դրույթների բովանդակությունը հուշում է, որ սա ռազմական բնույթի համաձայնագիր է։ Ե՛վ Սահմանադրության, և՛ միջազգային պայմանագրերի մասին օրենքի համապատասխան դրույթներով առաջնորդվելով՝ պետք է փաստենք, որ սա նախնական պարտադիր սահմանադրական վերաhսկողության առարկա պետք է լինի։ Իհարկե, գործընթացը եղել է հապճեպ, չկանխատեսված, բայց պետք է հաշվի առնել նաև այն պարտադիր դրույթները, որ Սահմանադրությունն է նախատեսում։

-  Այսինքն` ստորագրված փաստաթուղթը, ըստ էության,  միջազգային պայմանագի՞ր է։

- Իհարկե, որովհետև պարունակում են պարտադիր դրույթներ ՀՀ-ի համար։ Այդ փաստաթուղթը մասնագետների կողմից շատ լրջագույն ուսումնասիրման կարիք ունի։ Այդ առումով ՍԴ-ն իր գործունեության շրջանակներում ունի լավագույն փորձ։ 2010 թվականն էր, երբ ՍԴ-ն քննության առավ հայ-թուրքական հայտնի արձանագրությունների սահմանադրականության հարցը, և այդ որոշման մեջ ծավալուն, հիմնավոր դրույթներ են պարունակվում այդ արձանագրության առանձին դրույթների մասին։ Այսինքն՝ ՍԴ-ն ունի փորձ և չափազանց կարևոր էր, որ այս հայտարարությունը, նախնական սահմանադրական վերահսկողության առարկա հանդիսանալով, ՍԴ-ի մեկնաբանությունները կողմնորոշիչ կհանդիսանային իրավասու մարմինների հետագա գործունեության առումով։ Այսօր սահմանազատման գործընթացներում տեսնում ենք ՏԻՄ մարմինների ինչ-ինչ գործառույթների իրականացնում, ինչը չի բխում նրանց լիազորություններից, քանի որ սա համապետական խնդիր է, և կառավարության հոգածության խնդիր պետք է լինի։ Բազմաթիվ հարցեր կան, որոնք պետք է լրջագույն ուսումնասիրման առարկա դառնան և դա պետք է լիներ սահմանադրական վերահսկողության շրջանակներում։

- Վարչապետը հայտարարել է, որ սա միջազգային պայմանագիր չէ։ Արդյոք միտումնավո՞ր է այս փաստաթղթի անունը հայտարարություն դրվել, որպեսզի համապատասխան ընթացակարգերով չանցներ։

- Այդպես չէ։ Համամիտ չեմ դրա հետ, որովհետև ունենք «Միջազգային պայմանագրերի մասին» օրենք, որտեղ միջազգային պայմանագիրը բնորոշվում է որպես ՀՀ-ի և պայմանավորվող մյուս կողմի միջև մեկ փաստաթղթի կամ փոխկապակցված և միմյանցից անբաժանելի մեկից ավելի փաստաթղթերի տեսքով գրավոր ձևակերպված և միջազգային, հանրային իրավունքով կարգավորվող համաձայնություն՝ անկախ դրա անվանումից։ Այսինքն` դրա անվանումը վճռորոշ նշանակություն չունի, այդ թվում անվանումը կարող է լինել նաև նամակ։ ՍԴ-ում շատ են քննության առնվել նման միջազգային պայմանագրեր, որոնց անվանումը եղել է նամակ-համաձայնագիր, լրացուցիչ արձանագրություն։ Այստեղ ոչ թե էականն անվանումն է, այլ դրանում ամրագրված դրույթների բովանդակությունը։

-  Ինչպե՞ս կարող ենք հարցը սահմանադրաիրավական կարգավորման դաշտ տեղափոխել։

- Իմ կարծիքով դա կարող է լինել երկու ճանապարհով։ Չնայած բուն հայտարարության մեջ չկա կետ, որ այն պետք է վավերացվի կամ հետագա վավերացման գործընթաց անցնի, բայց դա չի նշանակում, որ արգելք է ներպետական իրավունքի ուժով այն օրենսդրական դաշտ տեղափոխելու համար, ինչը պարտադիր է։ Երկու տարբերակ կարող է լինել։ Կառավարությունն ինքը նախաձեռնի դիմել ՍԴ՝ դրանում ամրագրված դրույթների սահմանադրականությունը որոշելու հարցով։ Դա կարող են անել ԱԺ-ն և ՀՀ նախագահը։ Այսինքն` ենթադրենք ԱԺ-ն գտնում է, որ իր սահմանադրական լիազորության տիրույթում է գտնվում դրա վավերացման գործընթացը նախաձեռնելը և վավերացմամբ դրան օրինական, իրավական ուժ տալը, և ենթադրում է, որ կառավարությունն ունի տարակարծություն ու սա որպես սահմանադրական մարմինների միջև առաջացած վեճ համապատասխան դիմումով ներկայացնում է ՍԴ։ Իհարկե ՍԴ-ն լիազորությունների առնչությամբ առաջացած վեճերի լուծման նման պրակտիկա չունի, բայց սա կլինի շատ լավ օրինակ, առիթ, որպեսզի այս վեճը նախաձեռնվի։ Իհարկե, վտանգ էլ կա, որ միգուցե որոշ դրույթներ սահմանադրական կարգավորման դրույթից դուրս են, այսինքն ունենան բացասական եզրահանգման հնարավորություններ։

-  Պարոն Նազարյան, հիմա կարո՞ղ են այդ սուբյեկտները դիմել, քանի որ արդեն որոշ տարածքներ հանձնված են, թե՞ նախքան հանձնելը պետք է նման գործընթաց նախաձեռնեին։

- Այդ նրբությունը կա, ուղղակի Ժնևյան կոնվենցիայով միջազգային պայմանագրերում ամրագրված պարտավորություններն իրավաբանական ուժ տալու վերաբերյալ դրույթներ են նախատեսված։ Օրինակ, երբ ստորագրվում է, բայց հետագա վավերացման գործընթաց է անցնում։ Այսինքն՝ կան անհապաղ գործողություններ, որոնք պետք է պահի թելադրանքով կյանքի կոչվեն, բայց հետագայում դրանք իրավական համապատասխան գործընթացներով պետք է նաև իրավաբանական ուժի տեսանկյունից անցնեն համապատասխան գործընթացներ։ Դա նախատեսված է և ըստ էության կարելի է նաև այդ հնարավորությունն օգտագործել, որ կառավարության կողմից նախաձեռնվի դրա վավերացման գործընթաց և նաև որպես սահմանադրաիրավական վեճ ԱԺ-ի կամ ՀՀ նախագահի կողմից։ Մի բան պարզ է, որ Սահմանադրությամբ միջազգային պայմանագրեր վավերացնելը, կասեցնելը կամ չեղարկելը ԱԺ-ի լիազորությունն է։ Այն անորոշությունը, որ այս հայտարարության բազմաթիվ կետերում առկա է, առավել քան պահանջում է, որ սա սահմանադրական վերահսկողության առարկա լինի։ Ի՞նչ է նշանակում օրինակ Աղդամի շրջանը վերադարձվում է Ադրբեջանի Հանրապետությանը։ Ի՞նչ հասկանանք սրա տակ։ Սրա ամբողջ իրավական բովանդակությունը պետք է բացահայտվի։ Ի՞նչ է նշանակում վերադարձնում է։ Կամ վերադարձնում է ի՞նչ ժամկետում, որպես ի՞նչ։ Այսինքն` անորոշ ձևով ձևակերպված իրավադրույթ է։

- Ընդ որում` հայտարարության կետերը հիմնականում ի նպաստ Ադրբեջանի են։ Տարածքների հանձնման վերաբերյալ հստակ ժամկետներ կան նշված, մինչդեռ գերիների, դիերի փոխանակման վերաբերյալ ժամկետներ սահմանված չեն։

- Այո, դա էլ է հարց։ Միջազգային պայմանագրով նաև այդ բալանսը պետք է գնահատվի։ Այսինքն փոխադարձ իրավունքների և պարտականությունների համաչափության հարց է։ Ամեն բառը, տողը, նախադասությունը շատ խորը գնահատականի է արժանի։ Օրինակ ի՞նչ հասկանալ 6-րդ կետում կողմերի համաձայնությամբ ԼՂ-ի և Հայաստանի միջև կապ ապահովելու կետի հետ կապված։ Ի՞նչ է նշանակում կապ։ Մի տեղ կապ է գրված, իսկ այն ինչ վերաբերում է Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների, Նախիջևանի ինքնավար Հանրապետության միջև, այստեղ  բացահայտված է, թե ինչ հասկանալ դրա տակ։ Այսինքն՝ անհամաչափություններ կան։ Եթե ՍԴ-ն սա քննության առարկա դարձներ, պետք է բացահայտեր և համապատասխան խնդիրներ դներ նաև իշխանության մյուս մարմինների առջև, որպեսզի հետագայում դիվանագիտական հարթությամբ կամ այլ գործընթացներով պետական մարմինները նաև առաջնորդվեին ՍԴ-ի իրավական դիրքորոշումներով։

- Փաստացի փաստաթղթի վավերացման ընթացակարգը չի պահպանվել։ ՍԴ նախկին անդամ Կիմ Բալայանը նշում է, որ վարչապետը սահմանադրական կարգը տապալել է և պետք է քրեական պատասխանատվության ենթարկվի։ Ըստ Ձեզ՝ սահմանադրական կարգի տապալման հետ գործ ունե՞նք։

-  Այս պահին դեռ հնարավորություն կա։ Կառավարությունը կարող է նախաձեռնել այդ հայտարարության վավերացման գործընթաց․․․

-  Իսկ եթե չնախաձեռնի՞։

- Այդ դեպքում արդեն իրոք սահմանադրական կարգի խախտման մասին է խոսք գնալու։ Այսինքն՝ ԱԺ-ի սահմանադրական պարտականությունն է վավերացնել այնպիսի միջազգային պայմանագրեր, որոնք ունեն ռազմական, քաղաքական բնույթ։

- Բայց հայտարարության ստորագրումից գրեթե մեկ ամիս է անցել, և կառավարությունը նման նախաձեռնություն չի իրականացրել։ Փաստացի մենք պարտաճանաչ կերպով կատարում ենք հայտարարությունում ամրագրված մեր պարտավորությունները, տարածքները սահմանված ժամկետում հանձնվում են։ Դա արդեն սահմանադրական կարգի տապալում չէ՞։

-   Որպես ՍԴ նախկին դատավոր ինքս կհորդորեի, որ անհապաղ այդ քայլերը ձեռնարկվեին։  Միգուցե կառավարության տեսակետն այն է, որ անհրաժեշտ չէ դա վավերացման գործընթացի առարկա դարձնել, բայց ԱԺ-ն կարող է նախաձեռնել։

- Պարոն Նազարյան 2․5 տարիների ընթացքում անընդհատ նշվում էր ՍԴ-ի շուրջ ստեղծված ճգնաժամի մասին։ Այս տարի ամռանը սահմանադրական փոփոխություններ իրականացվեցին, որին հետևեցին հայտնի գործողությունները։  Ի՞նչ եք կարծում արդյո՞ք այս ամենը միտված էր եռակողմ այս փաստաթղթի համար հող նախապատրաստելուն, որպեսզի ՍԴ-ն չխոչընդոտի։

- Ես այդ գործընթացներին քաղաքական որակումներ չէի տա։ Քաղաքականությունը բազմավեկտոր և բազմաշերտ գործունեություն է։ Իրավական առումով ինձ համար, իհարկե, մի բան է պարզ, որ իրոք այն գործընթացները, որոնք Սահմանադրությամբ են նախատեսված, խախտվել են։ ՍԴ-ի նախկին դատավորները և նախկին նախագահ Հրայր Թովմասյանը նախաձեռնել են համապատասխան դիմումի ներկայացում ՄԻԵԴ, և այդ դատարանն իր գնահատականը կտա և, ըստ էության, դրանով էլ կառաջնորդվենք։ Ինձ համար դա ակնհայտ է, որ դա խնդրահարույց է, խախտում է տեղի ունեցել։

Հեղինակ՝ Հասմիկ Կոշկարյան

 

Աղբյուր` Փաստինֆո


Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]