Թեմաներ
Ուրբաթ 04 / 26 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/26/2024   20:20 Գնացե՛ք, Գորիս- Կապան մայրուղին բացեք. Քաղաքացին՝ ոստիկաններին (տեսանյութ) 04/26/2024   20:05 Առեղծվածային դեպք՝ Կոտայքի մարզում. «Hotel Տ27» հյուրանոցային համալիրում հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց 04/26/2024   19:55 Կրիստինա Օրբակայտեն զբոսնել է Ալլա Պուգաչովայի դիմանկարով զգեստով 04/26/2024   19:44 Անհնազանդության ակցիաները հասել են Սյունիք. փակ է Մեղրիի ճանապարհը 04/26/2024   19:27 ՔԿ-ն վերհիշել է տարիներ առաջ հարուցված գործը ու հայտարարված հետախուզումը. երկու անձ մեղադրվում են Ադրբեջանի օգտին լրտեսության մեջ 04/26/2024   18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ 04/26/2024   18:45 Իսկ հայրենիքը ո՞րն է. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) 04/26/2024   18:38 ԱԺ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավարի հետ 04/26/2024   18:30 Ոչ ոք չպետք է ակնկալի, որ մենք կլռենք ցեղասպանության մասին. Էրդողան 04/26/2024   18:23 Փակ է Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը 04/26/2024   18:19 «Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքներն՝ առցանց ցուցադրությամբ 04/26/2024   18:14 Հայ-ադրբեջանական սահմանին տեղադրվել է 28 սահմանային սյուն, ինչը կազմում է նախատեսված աշխատանքների 35 տոկոսը․ կառավարություն 04/26/2024   18:09 Ժամը 17.30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան 04/26/2024   18:06 Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան 04/26/2024   18:01 Երևանը ստացել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ Բաքվի առաջարկները 04/26/2024   17:59 Հրազդան-Սևան ճանապարհից 3 անձ է բերման ենթարկվել. ոստիկանությունը պնդում է, թե Արթուր Խաչատրյանը բերման չի ենթարկել 04/26/2024   17:53 «Շուռ եկեք, որ ձեր դեմքը մարդիկ տեսնեն Արման Ղազարյանը՝ բռնություն կիրառող ոստիկաններին (տեսանյութ) 04/26/2024   17:44 Ենիչեր են սրանք, ոստիկան չեն. ցուցարար (տեսանյութ) 04/26/2024   17:44 Մեկնարկել է «Միջազգային համագործակցության արդյունավետության ամրապնդումը՝ անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ պայքարում» թեմայով խորհրդաժողովը 04/26/2024   17:41 Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը 04/26/2024   17:37 Հետախուզվում է ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված Վահան Մարտիրոսյանը 04/26/2024   17:33 Մի կմճտի, ընգեր. ոստիկանները քաղաքացիներին բերման են ենթարկում բռնություն կիրառելով 04/26/2024   17:17 Կպի գործիդ, գնա էն յան ստեից. ոստիկանը՝ լրագրողին կոպտեց (տեսանյութ) 04/26/2024   17:06 Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը 04/26/2024   17:03 Հրատապ. բերման է ենթարկվել ԱԺ պատգամավոր Արթուր Խաչատրյանը. ոստիկանները քաշքշում էին պատգամավորներին, գոռում լրագրողների վրա 04/26/2024   16:59 Ճիշտ ես ասում, Նիկոլ, նախկինները ժամանակին չեն լուծել, բայց դա նշանակում է՝ դու սենց պետք է լուծեի՞ր. սա քո ջախջախիչ պարտությունն է. Նորիկյան 04/26/2024   16:46 Ոստիկանը գոռում է, բայց քաղաքացուց է պահանջում հանգիստ խոսել. փակ է Երեւան-Սեւան ճանապարհը 04/26/2024   16:40 Հրատապ. լարված վիճակ է Երեւան-Սեւան մայրուղու վրա. քաղաքացիները փակում են ճանապարհը 04/26/2024   16:23 Աշտարակի ոստիկանները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան 04/26/2024   16:20 Նիկոլ Փաշինյանը հանձնում է հողերը. Բողոքի ակցիա՝ կառավարության դիմաց՝ ուղիղ 04/26/2024   16:10 Հայրենիքը փրկելու համար արգելված միջոցներ չկան, բացի սատանայի հետ գործակցությունից. Միքայել Սրբազանը վստահեցնում է՝ եկեղեցին պատրաստ է առաջնորդության, երբ ժողովուրդը պատրաստ լինի 04/26/2024   16:09 Ալիեւը ոգեւորված է Նիկոլ Փաշինյանի հետ բանակցություններից 04/26/2024   16:04 Ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է զբաղեցրած պաշտոնից 04/26/2024   15:36 Խաղաղության հասնելու շատ լավ հնարավորություններ կան. Ալիև 04/26/2024   15:30 ՀՀ ԱԺ-ն ստացել է Վալենտինա Մատվիենկոյի նամակը. պարզաբանում են ակնկալում հակառուսական հայտարարությունների վերաբերյալ 04/26/2024   15:26 Քննարկվել են Հայաստան-Իտալիա ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր 04/26/2024   15:21 «Վիճակը մտահոգիչ է». ՄԻՊ-ից չհայտարարված այց են կատարել Սեւանի հոգեկան առողջության կենտրոն 04/26/2024   15:01 Հավատում ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև այս տարի կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց 04/26/2024   14:56 Մեր երկրում փաստորեն հեղինակություն չունենալն ավելի լավ է, քան՝ ունենալը․ Մելիքյան 04/26/2024   14:54 Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից 04/26/2024   14:47 Ականազերծման աշխատանքներ իրականացնողներից որոշներն ազատման դիմում են գրել․ Դանիելյան 04/26/2024   14:45 Պետությանը պատճառված 12մլրդ 155մլն ՀՀ դրամ վնաս է վերականգնվել 2024թ․ առաջին եռամսյակում ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթներով 04/26/2024   14:33 Ստամբուլի Իսթիքլալ պողոտայում ահաբեկչության հեղինակը դատապարտվել է 1794 տարվա ազատազրկման 04/26/2024   14:23 Ալիևն ու Շոլցը բանակցություններ են սկսել Բեռլինում 04/26/2024   14:18 Ուկրաինային աջակցող իրանցի ռեփերը դատապարտվել է մահապատժի 04/26/2024   14:06 Էներգառեսուրս պետք է գնել այնտեղից, որտեղ ամենաէժանն է. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին 04/26/2024   13:47 Ակցիաները նոր երանգ են ստանում. 1930-ականների հագուստով ցուցարարները՝ իրենց ճամպրուկներով, կամրջի տակ 04/26/2024   13:40 Աղդամում հանդիսավորությամբ փակվել է ռուս-թուրքական մոնիտորինգի կենտրոնը 04/26/2024   13:38 Պայքարեք,որ ձեր տուն եռագույնով պարուրված, փայտից, մեխերով զմռսված դագաղ չբերեն. Զոհված զինծառայողի մայր 04/26/2024   13:32 Ապրիլի 26-ի ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան
04/24/2024   23:35 Ռուսաստանում տեսանկարահանել են ցանկապատից կախված մանկապարտեզի սանին 04/26/2024   12:49 Համացանցում քննարկվում է Գյումրի մեկնող գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձևը 04/25/2024   10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com 04/26/2024   11:49 Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները հարվածներ են հասցրել համադասարանցու գլխին, ինչի հետևանքով վերջինս տեղափոխվել է հիվանդանոց 04/26/2024   07:34 Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ» 04/25/2024   08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» 04/24/2024   21:17 Մեր ժողովուրդը խաբեության մեջ էր, իսկ հիմա ճշմարիտ սիրո վրա կառուցված շատ գեղեցիկ գործընթաց ենք կազմակերպելու. Տեր Աբել 04/25/2024   14:11 Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց 04/25/2024   15:32 Գերասիմ Վարդանյանը և ևս 4 հոգի տեղափոխվել են Վեդիի բաժին 04/26/2024   00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ 04/25/2024   13:48 Չես ճանաչու՞մ ինձ, էդ ի՞նչ ձև ես խոսում. Մեղրիի ճանապարհին քաշքշուկ սկսվեց, Գերասիմ Վարդանյանը բերման ենթարկվեց (տեսանյութ) 04/25/2024   19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ 04/24/2024   20:48 Ցեղասպանությունից փրկված Աղավնի Ներսիսյանի մայրն ու քույրը մահացել են սովից, իսկ ինքը մեծացել է ամերիկյան մանկատանը. միակ հարազատն իրեն գտել էր 50-ականներին՝ հորեղբոր աղջիկը .... 04/25/2024   13:19 Փակ է Ապարան-Վանաձոր ճանապարհը 04/26/2024   16:10 Հայրենիքը փրկելու համար արգելված միջոցներ չկան, բացի սատանայի հետ գործակցությունից. Միքայել Սրբազանը վստահեցնում է՝ եկեղեցին պատրաստ է առաջնորդության, երբ ժողովուրդը պատրաստ լինի 04/26/2024   16:23 Աշտարակի ոստիկանները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան 04/25/2024   20:55 «Օրենքով գողին» մեղադրում են ակումբում մարդ ծեծելու համար 04/25/2024   21:09 Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան 04/25/2024   16:37 Օրենքով սահմանված կարգով ընթացք կտրվի․դատախազությունը՝ Փաշինյանի դեմ հաղորդման մասին 04/25/2024   17:08 Հնդկաստանն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանից հնչող քննադատություններին

Նիկոլ Փաշինյանը քաջ տեղյակ էր, որ կային բազմամարդ ջոկատներ, որոնք համաձայնագրի ստորագրումից հետո հայտնվելու են շրջափակման մեջ կամ Ադրբեջանին հանձնվող տարածքներում 12/01/2020   19:09  |  Հարցազրույց

Արդեն 21-րդ օրն է, ինչ Արցախում պատերազմն ավարտվել է, սակայն մինչ այս պահը հայկական կողմը ոչ մի կերպ  չի հստակեցնում զոհերի, անհետ կորածների, գերեվարվածների  և վիրավորների թիվը: ՀՀ վարչապետի աթոռը զավթած անձի և նրա տիկնոջ հետ գերեվարված զինվորիների ծնողների հանդիպումները որևէ էական փոփոխություն չեն մտցնում ստեղծված իրավիճակում, երկրի ներքաղաքական կյանքը օր օրի առավել լարման փուլ է մտնում:

Թեմայի շուրջ  «Փաստինֆո»-ն զրուցել է Մարդու իրավունքների առաջին պաշտպան, «Ընդդեմ կամայական իրավական բռնության» ՀԿ-ի ղեկավար Լարիսա Ալավերդյանի հետ.

-Տիկին Ալավերդյան, պատերազմն արդեն 21-րդ օրն է ավարտվել է, սակայն իշխանությունները,  կարծես,  նույնիսկ հակված  էլ չեն  գերեվարվածների և անհետ կորածների վերադարձի ուղղությամբ լուրջ քայլեր ձեռնարկել: Ի՞նչով կարելի է մեկնաբանել նման վարքը:

- Սրա համար նախապատճառ կա, որի մասին ուզում եմ խոսել՝ նոյեմբերի 9-ին համաձայնագրի ստորագրման  պահին Նիկոլ Փաշինյանն, առնվազն որպես գերագույն գլխավոր հրամանատար, քաջ տեղյակ էր, որ պատերազմական գործողությունների թեժ կետերում, որտեղ այդ պահին մարտեր էին ընթանում, կային բազմամարդ ջոկատներ, որոնք համաձայնագրի ստորագրումից անմիջապես հետո հայտնվելու են ամենավտանգավոր  իրավիճակում՝ ադրբեջանական զինուժի շրջափակման մեջ, կամ այն տարածքներում, որոնք ենթակա են հանձնման: Հետևաբար, այսօրինակ վարքի մեջ ես տեսնում եմ մարդու իրավունքների և մարդու կյանքի իրավունքի կոպիտ ոտնահարում: Վերջապես, Նիկոլ Փաշինյանի անգործության մատնված կեցվածքի մեջ  առկա են մարդու դեմ կատարված ծանր հանցագործության հատկանիշներ, ընդ որում, բոլոր այն անձանց, ովքեր նրա անհեռատես գործողությունների արդյունքում հայտնվել են գերության մեջ: Մյուս կողմից, դա իր մեջ ներառում է  պետության դեմ գործած հանցագործության հատկանիշներ: Այլ կերպ ասած, նրա այս կեցվածքն իր մեջ ներառում է ծանր պետական հանցագործության հատկանիշներ: 

- Տիկին Ալավերդյան, արդյո՞ք  ձեր կողմից ղեկավարվող կազմակերպությանն, օգնության ակնկալիքով  դիմում են գերեվարվածների և անհետ կորածների  ծնողներն ու հարազատները:

-Այո, շատ: Բայց մինչ այդ հարցին անդրադառնալը, կցանկանայի խոսել  հարակից մեկ այլ խնդրի մասին: Լուրերի տեսքով փոխանցած տեղեկությունների համաձայն, այն զինվորներն, ովքեր վերադարձել են, երբ դիմել են զինվորական կոմիսարիատ՝ ստանալու իրենց փաստաթղթերը, հանկարծակի են եկել այն իրողությունից, որ իրենց անունները պաշտոնական ցուցակներում չկան:  Եվ միայն այդ զինվորների ծնողների կողմից գործադրված ջանադրությունից հետո, ինչ-որ մի աշխատողի դարակում, մատիտով գրված ինչ – որ անհասկանալի ցուցակ են գտել, որտեղ առկա են եղել այդ զինվորականների անունները:  Մեր գրասենյակը գրանցել է այնպիսի դեպքեր, երբ մոբիլիզացիայի արդյունքում մարդը կանչվել է զինկոմիսարիատ, որտեղ գրանցվելուց հետո նա պետք է մեկշաբաթյա զինվորական նախնական պատրաստվածություն անցներ, հետո  միայն մեկներ ռազմաճակատ, սակայն նրան զինկոմիսարիատից անմիջապես տարել են ուղիղ առաջնագիծ, որտեղ վիրավորում ստանալուց և վերադառնալուց հետո, հրաժարվել են մարդուն գրանցել որպես պատերազմի մասնակից, այլ պնդել են, որ նա այդ ողջ ընթացքն եղել է զինվորական  նախնական  պատրաստություն անցնելու  ընթացքի մեջ: Այս պատճառով, երբ զինվորների ծնողները դիմում են մեր կազմակերպությանը, ես, նախևառաջ,  նրանց հորդորում եմ այցելել զինկոմիսարիատ և ստուգեն՝ ի՞նչ կարգավիճակում է գրանցված եղել իրենց զինվորը, որովհետև հետագայում, ինչպես արդեն տեսնում ենք, այս հարցը լուրջ խնդիրներ է առաջացնում: Այսինքն, մենք տեսնում ենք, որ ի սկզբանե՝ մոբիլիզացիայից սկսած հանցավոր անգործության և անփութության արդյունքում տեղի են ունեցել բազմաթիվ դեպքեր, որոնք վկայում են այն մասին, որ սրանք պատրաստ չեն եղել, իսկ իմ խորին համոզմամբ՝ չեն ցանկացել պատրաստ լինել պատերազմին:

-Տիկին Ալավերդյան, նոյեմբերի 9-ին ստորագրվեց մի համաձայնագիր, որտեղ, ըստ էության գերեվարվածների և անհետ կորածների փոխանակման վերաբերյալ  հստակ որևէ անդրադարձ չկա: Փոխարենը, ըստ նույն համաձայնագրի, խիստ հստակ ժամանակացույցով  թշնամուն են հանձնվում Արցախի և Հայաստանի Հանրապետւթյան հողերը: Ի՞նչ հետևություններ կարելի է անել սրանից:

- Այո, ճիշտ եք նկատել՝ կա տարածքների հանձնման հստակ ժամանակացույց, բայց որևէ խոսք չի գնում գերեվարվածների կամ զոհվածների մարմինների փոխանակման վերաբերյալ, այնինչ, սա պետք է նախապայման լիներ: Ասեմ ավելին՝ մինչև չճշտվեն զոհվածների և գերեվարվածների հետվերադարձի պայմանները, չէր կարող խոսք գնալ տարածքների հանձնման մասին:

- Դուք ո՞ւնեք որևէ տեսակի  տեղեկատվություն՝ հայկական կողմն ո՞ւնի արդյո՞ք  ադրբեջանցի գերեվարվածներ, կամ զոհվածների դիեր, թե՞ ոչ:

-Բացարձակ որևէ տեղեկություն սրա վերաբերյալ ես չունեմ, չեմ տիրապետում: Հենց այստեղ է, որ հարց է ծագում՝  իսկ ինչո՞ւ այդ մասին բացարձակ ոչինչ չի հայտնվում, սա ի՞նչ գաղտնիության շղարշ է: Չէ՞ որ դա պետք է հայտնի լիներ, որովհետև բոլոր տարիներին, այս հարցի վերաբերյալ, եթե ոչ հստակ ճշգրտությամբ, ապա, գոնե,  մոտավոր տվյալներ հայտնվում էին: Հիմա ես հենց  այստեղ հարց եմ բարձրացնում՝ հայկական կողմը որևէ կարգավիճակով իր վերահսկության տակ ունի՞ ադրբեջանական ռազմագերի կամ զոհվածի դի: Այստեղ շատ կարևոր է  քաղաքացիական մասնակցության հարցը, որովհետև քաղաքացիական հասարակության բացակայությունն այս իրավիճակում շատ մեծ ռիսկի է հանգեցնում, որ ստվերային շատ վտանգավոր գործողություններ կարող են տեղի ունենալ, ինչին էլ, մեծ իմաստով, մենք հիմա ականատես ենք լինում՝ հողերի հանձնման պարագայում: Հիմա մենք չգիտենք, պատկերացում  անգամ չունենք, թե ի՞նչ սկզբունքով են հանձնվում Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող հողերը՝ո՞վ է ո՞ւմ հետ պայմանավորվում, ինչպե՞ս է որոշվում՝ ո՞ր հողերն ու ինչո՞ւ են  հանձնվում և այլն: Վերադառնալով գերիների հարցին. Այստեղ  նույն իրավիճակն է՝ բոլո՞ր գերիներին են վերադարձնելու, թե՞ ոչ, լինելո՞ւ է արդյո՞ք գերիների փոխանակման սև շուկա, թե հստակ նախագծված գործողությունների  արդյունքում մենք կստանանք մեր ռազմագերիներին կամ այնտեղ մնացած զոհված զինծառայողների դիերը: Մենք անցանք դժվարագույն մղձավանջի միջով և այսպիսի գաղտնիությունն ինձ համար ոչ միայն անընդունելի, այլ նաև անհասկանալի է: Այն, որ ռազմագերիների և անհետ կորածների վերաբերյալ հստակ տվյալները կոնֆիդենցիալության որոշակի աստիճան պետք է ունենա, սա հասկանալի է, բայց ես հիմա խոսում եմ այլ բաների մասին: Անգամ գերիների և այնհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովը, որի կազմը հաստատվել է վարչապետի ստոորագրությամբ,  և մեր կազմակերպությունն այդ հանձնաժողովի անդամն էր,  հանկարծակի ուղղակի դեն է շպրտվում և կազմվում է նոր հանձնաժողով, որի հստակ  կազմը, կարծես, ոչ մեկին հայտնի չէ: Գիտենք միայն, որ  այդ հանձնաժողովը գործում է փոխվարչապետ Տիգրան Ավինյանի ղեկավարությամբ: Ընդ որում,  նախկին հանձնաժողովը լուծարելու մասին պաշտոնական հրաման անգամ չկա: Կներեք, սա ի՞նչ վիճակ է, ո՞վ է այս իրավիճակի հեղինակը կամ ինչպե՞ս կարելի է սա թույլ տալ ...Այսօրինակ  գաղտնիության պայմանները որևէ լավ բան չեն խոստանում, հավատացեք:

- Տիկին Ալավերդյան, անհետ կորածների և գերեվարվածների ծնողները երկու անգամ հանդիպեցին վարչապետի աթոռը զավթած անձի հետ, եղավ նաև նրանց մայրերի հանդիպումը՝  Նիկոլ Փաշինյանի կնոջ հետ, սակայն, այդ հանդիպումների արձագանքից դատելով, ծնողները խիստ դժգոհ են մնացել դրանցից, ավելին, այսօր նրանք Ռուսաստանի Դաշնության դեսպանատան դիմաց խնդրում էին Վլադիմիր Պուտինին, որպես վերջին հույս, օգնել գտնել իրենց զավակներին: Ինչպիսի՞ն է իրավիճակի վերաբերյալ ձեր մեկնաբանությունը:

-Այդ ընտանիքն, ի վերջո պե՞տք է հասկանա, որ բացարձակ հարմար պահ չի ընտրել ամոթալի, խայտառակ դերասանությունների և ընտանեկան էժան շոուներ բեմադրելու համար: Մի քիչ արժանապատվություն ունեցեք, բավական է...Ինչո՞ւ են ծնողները ճարահատյալ  դիմում Վլադիմիր Պուտինին՝  որովհետև ստորագրող կողմերից մեկը նա է եղել, ով այս առումով հանդես է եկել որպես միջնորդ և այս ծնողները, ի վերջո հույսը կտրելով սրանցից, իրենց զավակներին գտնելու և հետ վերադարձնելու բոլոր հույսերը  կապում են ռուսական խաղաղապահ ուժերի հետ: Հայաստանի Հանրապետության, իսկ ավելի հստակ, Պաշտպանության նախարարության կողմից՝ գնդապետ Վիտալի Ոսկանյանի գլխավորությամբ, տեղի է ունենում բավականին կազմակերպված մի գործընթաց՝ գերեվարվածների և անհետ կորածների վերաբերյալ տեղեկատվության հավաքագրում, մշակում և փոխանցում՝ միջազգային «Կարմիր Խաչ»-ի կոմիտեի և Արցախում տեղակայված ռուսաստանյան խաղաղապահ ուժերի ներկայացուցիչներին: Սակայն, նորից պետք է փաստեմ, որ այստեղ, ցավոք,  բոլորովին ընգրկված չեն քաղաքացիական հասարակության  հմուտ ներկայացուցիչները, ովքեր տարիներ շարունակ անցել են այսօրինակ գործընթացների միջով: Այսպիսի իրավիճակում հասարակությունը չի կարող վստահել  այն իշխանությանը, որն անընդմեջ խաբում է իրեն՝ շարունակ տարածելով այնպիսի տեղեկություններ, որոնք ոչ մի աղերս չունեն իրականության հետ:

-Ուրեմն, ի՞նչ անի այս իրավիճակում հայտնված ծնողը, ով հուսահատ ճիգերով փորձում է գտնել գերության մեջ գտնվող իր զավակին:

-Դրա համար նա ճարահատ դիմում է այլ երկրի ղեկավարին...Սրանով ամբողջությամբ անվսհատություն է հայտնվում այսօրվա իշխանություններին, սա մեծագույն ամոթ և խայտառակություն է, էլ չասեմ, որ սրանով վտանգվում է մեր այսօր, առանց այն էլ վտնագված պետականության ապագան: Շատ անգամ մարդիկ գերադասում են հավատալ տեղեկատվության անհյայտ ծագում ունեցող աղբյուրին, քան այսօրվա Կառավարությանը, որն ամբողջությամբ կորցրել է իր լեգիտիմությունը: Բայց արի ու տես, որ, այսքանով հանդերձ,  նրանք հայտարարում են, թե լայն հասարակության կողմից ունեն աջակցության և վստահության մեծ չափաբաժին: Արդյունքում, մենք հայտնվել ենք այնպիսի կարգավիճակում, երբ պետության անվտանգությանը ռեալ սպառնալիք ներկայացնող իրավիճակում անգամ, մենք որևէ իրավական ճանապարհով չենք կարողանում մեր անվստահությունը  հայտնել այս Կառավարությանը: Իշխանությունը ոչ մի կերպ չի պատրաստվում հրաժարվել իր աթոռից, բայց ամբողջությամբ անգործության է մատնվել և  վերջնական կործանման է տանում պետական համակարգն, սպառնալով երկրի անվտանգությամը: Կներեք, սրան ի՞նչ անուն կարելի է տալ...Ես չգիտեմ:

-Ուրեմն, ո՞րն է ելքը՝ ստեղծված  իրավիճակից:

-Մենք չգիտենք, տեղյակ չենք, թե այս իշխանությունն ի՞նչ գաղտնի համաձայնության մեջ է մտել թշնամի երկրի հետ: Դրա համար, օր առաջ պետք է  միավորվեն այս իրավիճակում  ակտիվություն ցուցաբերող և վստահություն ներշնչող բոլոր ուժերը, նստեն կլոր սեղանի շուրջ և հստակ հայտարարեն, որ, ստեղծված իրավիճակում իրենք են ներկայացնում երկրի իշխանության՝ առնվազն ֆունկցիաների կատարումը: Ես չեմ ասում, որ նրանք հայտարարեն, թե իրենք են ներկայացնում Կառավարությունը, բայց կան պետական կարևորագույն գործառույթներ, որոնք այսօր բացարձակապես չեն իրականացվում այս իշխանությունների կողմից, հանգեցնելով հասարակության լայն խավերի ապատիային, որը լավ մշակված մանիպուլացիաների արդյունք է, որով վերջնական և հաստատուն  կործանման է գնում այս երկիրը:

Հեղինակ՝ Նվարդ Մանվելյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

17:40 01/12/2020  |  ԼՐԱՀՈՍՎնգստացողների հարցը լուծելու Փաշինյանի գրառման մեջ ՀՔԾ-ն հանցադեպ չի տեսել
14:54 01/12/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020ՌԴ - ն եւ Թուրքիան համաձայնագիր են ստորագրել՝ Ղարաբաղում համատեղ կենտրոնի մասին
14:42 01/12/2020  |  Դատական ռեպորտաժներՎարչական դատարանը բավարարել է Իգոր Սարգսյանի հայցն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի
14:07 01/12/2020  |  ԼՐԱՀՈՍՓաշինյանն ու իր թիմը 2,5 տարի մեթոդաբար ավերել են հայ-ռուսական հարաբերությունները. Վանեցյան
14:05 01/12/2020  |  ԼՐԱՀՈՍԱդրբեջանցիները աստղաբաշխական գումար են առաջարկել Արցախի դիմաց. Ո՞րն է եղել Փաշինյանի արձագանքը. Ցավոտ հարցադրումներ
13:32 01/12/2020  |  ԼՐԱՀՈՍ«Այս բարդ ժամանակներում պետք է լինենք միահամուռ և մեկտեղենք համազգային ներուժը». վարչապետն ընդունել է Ջորկաեֆ եղբայրներին
13:25 01/12/2020  |  ԼՐԱՀՈՍՀայաստանում կա մի մեծ խնդիր և դրա անունը Նիկոլ Փաշինյան է. Վանեցյան
11:06 01/12/2020  |  ԼՐԱՀՈՍԱռանց մեկնաբանության. WarGonzo-ն լուսանկար է հրապարակել
10:19 01/12/2020  |  ՄեկնաբանությունԱյսօր ,բացի Նիկոլի հրաժարականից ցանկացած քաղաքական օրակարգ կեղծ է ու սպասարկում է հենց նրա շահերը.Շարմազանով
09:51 01/12/2020  |  ՄամուլՏաշած «արհեստավարժը» գետնին չի մնա. «Իրատես»

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]