ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հայրենիքի պաշտպանի տանը 200 զինվոր է վերականգնվում՝ առանց պետական աջակցության. Նախարարությունից ասել են՝ պետպատվերի համար դիմեք 2021-ին 11/28/2020 21:20 | ԼՐԱՀՈՍ
Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում արցախյան պատերազմի մասնակից հերոս տղաները դանդաղ քայլերով կրկին սովորում են քայլել ու շարժվել ։ Այս պատերազմի ընթացքում վիրավորների թիվը մեծ է։
Վերականգնողական կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանը «Փաստինֆո»- հետ զրույցում նշեց, որ կենտրոնից շատերին լիարժեք կյանք կճանապարհեն։
Շուրջ 200 զինվոր է վերականգնվում կենտրոնում, սակայն թիվն օրեցօր աճում է, դուրս գրվող զինվորների թիվը ևս ավելանում է։ Գլխուղեղային-ողնաշարային վնասվածք ստացած տղաներից 10-ը ինքնուրույն քայլելով են դուրս գրվել։
«1,5 ամսվա ընթացքում 60-70 զինվոր դուրս է գրվում, նոր զինվորները գալիս են։ Արագ ու ինտենսիվ ենք աշխատում ու ոչ ոքի դիմումը չի մնում»,- ասաց Մինասյանը։
Հայրենիքի պաշտպանի կենտրոնը պետական ֆինանսական աջակցություն չունի, ռազմի դաշտում վիրավորված հայորդիների բուժման համար դիմել են Առողջապահության նախարարությանը՝ պետպատվերի համար, սակայն պատասխան են ստացել՝ սպասեք մինչև 2021 թվական։
Այդուհանդերձ՝ կենտրոնը իր միջոցներով շարունակում է հայ զինվորի բուժումը։ 70 ստացիոնար մահճակալ կա, հետագայում ևս 70-ը կլինի։ Բժշկական համալսարանը տարածքները հարկ եղած դեպքում տրամադրում է բուժման համար։ Հ.Մինասյանի փոխանցմամբ՝ հոգ են տանում նաեւ ամբուլատոր բուժվող զինվորականների մասին՝
տարածքին մոտ կացարան է ստեղծվել, որ հեշտ լինի, հատկապես նրանց համար, ովքեր մարզերից են։
Սկսվել է նաեւ պրոթեզարանի շինարարությունը, բացի այդ՝ նոր խոշոր նախագիծ են սկսել՝ նախատեսում են հերոս զինվորների համար կառուցել վետերանների հոսպիտալ, որտեղ կբուժվեն միայն վիրավոր զինվորները՝ առանց բացառության։ Այստեղ կգործեն անհրաժեշտ բոլոր բաժանմունքները։
Ջերմ մթնոլորտն ու սերը, որ ստանում են տղաները հասարակությունից, բժիշկներից՝ ուժ է տալիս։ Հայկուհին ասում է, որ հիմա էլ են մարտական տրամադրված՝ ափսոսում են, որ վիրավորվել են ու իրենց կարծիքով պատերազմը մինչև վերջին փուլին չեն հասցրել։
«Մարտական են, չեն ընկճվում։ Անգամ կատակում են միջանցքներում՝ իրար փախչող աֆիցեր, վախկոտ կամավոր են անվանում, հումորով են ընդունել այդ հայտարարությունը» ։
Հիշեցնենք, որ մեր զինվորներին դասալիք ու վախկոտ են բնորոշել Նիկոլ Փաշինյանն ու ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը՝ իրենց հրապարակային ելույթներում։
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/26/2024 08:28 Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ»
- 04/26/2024 08:23 Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը․ «Հրապարակ»
- 04/26/2024 08:20 Համատեղ պայքարի պլան դեռ չկա․ «Հրապարակ»
- 04/26/2024 08:18 ԿԳՄՍՆ-ում փոփոխություններ են նախապատրաստվում ․ լուծարվելու է Սփյուռքի բաժինը․«Հրապարակ»
- 04/26/2024 08:13 Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից․ Հրապարակ»
- 04/26/2024 07:53 Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը, թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում․ «Ժողովուրդ»
- 04/26/2024 07:40 Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/26/2024 10:53 2 ռուս կանայք հաղորդում են տվել ոստիկանություն, որ «Հաղթանակ» զբոսայգու տնօրենը հարվածել է իրենց, թքել իրենցից մեկի դեմքին. shamshyan.com
- 04/26/2024 10:33 Ավստրալիայի Լիբերալ կուսակցությունը երկրի ընդդիմության առաջնորդին կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
- 04/26/2024 10:23 Հրդեհ Գառնի գյուղում
- 04/25/2024 22:46 Թումանյան փողոցում գտնվող ռեստորաններից մեկի ծխատարում հրդեհ է բռնկվել
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/26/2024 00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
- 04/21/2024 22:49 Կինը հոր օգնությամբ վրեժ է լուծել դավաճան զուգընկերոջից
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ