ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Սոթքի բերած նոր ռիսկերը և Հայաստանի նոր լիդերները. Այլընտրանքային նախագծեր խումբ 11/27/2020 13:11 | Վերլուծություններ
Այլընտրանքային նախագծեր խումբը տարածած հոդվածում անդրադարձել է Սոթքի հանքավայրի մի զգալի մասն Ադրբեջանին զիջելու խնդրին ու դրա հետևանքներին.
«Սոթքի խնդրի լրջությունը Հայաստանում ամբողջությամբ չի ընկալվում։
Իշխանություն չկա՝ ակնհայտ է։ Բայց ոչ իշխանական համակարգերը և լիդերները նույնպես լռում են։ Կա մտավախություն, որ Հայաստանում լրջության պոտենցիալը կտրուկ նվազել է, ինչը պետության համար մեծագույն ռիսկ է։ Սոթքի խնդիրն ունենալու է շարունակություն, որը Հայաստանի համար կենսական ռիսկեր է ստեղծելու։
1. Իմանալ, որ պայմանագրով հանձնելու են Քելբաջարը ու դրանից հետո 2 շաբաթ չզբաղվել Սոթքի խնդրով, ուղղակի հանցագործությունն է։ Ռուսական կապիտալով ձեռնարկությունը Հայաստանի չորրորդ հարկատուն է և նրա չաշխատելու դեպքում մեր տնտեսությունը կրելու է ահռելի վնասներ։
2. Սահմանների ճշգրտման գործում Հայաստանը պասիվ դիտորդի դերում է. գալիս են ադրբեջանցիները ռուսների հետ ինչ-որ քարտեզներ ձեռքին, և հայկական կողմը արձանագրում է նրանց որոշումը։ Եվ հենց այդ պատճառով է, որ Արցախի մի շարք բնակավայրեր հայտնվում են Արդբեջանի ենթակայության տակ։ Նույն Սոթքը խիստ վիճելի է, որովհետև Խորհրդային Միություն ժամանակներում այն միշտ շահագործվել է Խորհրդային Հայաստանի կողմից։
3. Սահմանների ճշգրտման բանակցությունները՝ դելիմիտացիան, չի արվում գեներալների մակարդակով։ Դա միջպետական բանակցությունների խնդիր է։ Հայաստանի իշխանություններն այս խնդիրը չեն պատկերացնում, իսկ Ադրբեջանը հստակ ճշգրիտ քայլերով Հայաստանի համար ստեղծում է լուրջ խնդիրներ։
4. Եթե Սոթքը չաշխատեց կամ կիսով չափ աշխատեց, ապա հարցականի տակ է դրվելու Արարատի ոսկու կորզման ֆաբրիկայի ապագան։
5. Եթե Սոթքը չաշխատեց, ապա այն մեծ խնդիրներ է ստեղծելու ֆինանսական շուկաների համար։ Մենք, ըստ էության, հայտնվելու նույն վիճակում, ինչ «Լիդիանի» պարագայում՝ արտաքին ներդրումներ ներգրավելուհամատեքստում։
6. Ադրբեջանը հստակ քաղաքականությամբ պրոբլեմներ է ստեղծում մեր տնտեսական եզակի հզորությունների համար։ Եվ Սոթքը միակը չէ։
Սյունիքի ճանապարհներն ըստ էության դառնում են Ադրբեջանի վերահսկողության տակ, և Քաջարանի ու Ագարակի կոմբինատների փոխադրումների համար լրջագույն պրոբլեմներ կարող են ստեղծվել։
Հայաստանը մտել է շատ բարդ փուլ, և հետպատերազմյան այս փուլում տեղի են ունենում պատմական իրադարձություններ և Հայաստանը կարող է ունենալ անդառնալի կորուստներ։
Հայաստանում այսօր իշխանություն, որպես այդպիսին, գոյություն չունի։ Կա Ն. Փաշինյան, որն ունի միջազգային հեռախոսազանգերի ֆորմալ իրավունք, որոնց արդյունավետությունը դժվար է հասկանալ։ Ուրիշ ոչինչ։
Զարգացումները ցույց են տալիս, որ.
ա/ Կա´մ Ն. Փաշինյանը չի հասկանում խնդիրները, դրանց հրատապությունը, դրանց խորությունը և անդառնալիության պահը։
Բ/ Կա´մ, հասկանալով, որ ինքը շուտով չի լինելու իշխանության, մեծագույն վնաս է հասցնում Հայաստանի հաջորդ իշխանություններին և Հայաստանին։
Սա չի կարելի թույլ տալ։ Շատ կարևոր է այսօր նաև ոչ իշխանական գործիչների պահվածքը։ Լիդերությունը միտինգում բարձր գոռալը չէ, ապագա կառավարությունում տեղերի բանակցությունը չէ։ Լիդերությունը առաքելություն է և ունակություն։ Միջազգային գործընկերները պետք է արձանագրեն, որ Հայաստանում կան մարդիկ և շրջանակներ, որոնք պատկերացնում են իրավիճակը և խնդիրներն ամբողջությամբ։ Դա պետք է արձանագրի նաև մեր հասարակությունը։
Եվ այստե´ղ է, որ հին ու նորի խնդիր լինել չի կարող։ Իսկապես շատ կարևոր է, որ այն մարդը կամ մարդիկ, որոնք խորությամբ տիրապետում են այս նոր ռիսկերին, գրագետ խոսեն։ Սա կարևոր է թե´ ներսի, թե´ դրսի համար»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/26/2024 08:28 Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ»
- 04/26/2024 08:23 Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը․ «Հրապարակ»
- 04/26/2024 08:20 Համատեղ պայքարի պլան դեռ չկա․ «Հրապարակ»
- 04/26/2024 08:18 ԿԳՄՍՆ-ում փոփոխություններ են նախապատրաստվում ․ լուծարվելու է Սփյուռքի բաժինը․«Հրապարակ»
- 04/26/2024 08:13 Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից․ Հրապարակ»
- 04/26/2024 07:53 Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը, թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում․ «Ժողովուրդ»
- 04/26/2024 07:40 Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/26/2024 10:53 2 ռուս կանայք հաղորդում են տվել ոստիկանություն, որ «Հաղթանակ» զբոսայգու տնօրենը հարվածել է իրենց, թքել իրենցից մեկի դեմքին. shamshyan.com
- 04/26/2024 10:33 Ավստրալիայի Լիբերալ կուսակցությունը երկրի ընդդիմության առաջնորդին կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
- 04/26/2024 10:23 Հրդեհ Գառնի գյուղում
- 04/25/2024 22:46 Թումանյան փողոցում գտնվող ռեստորաններից մեկի ծխատարում հրդեհ է բռնկվել
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/26/2024 00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
- 04/21/2024 22:49 Կինը հոր օգնությամբ վրեժ է լուծել դավաճան զուգընկերոջից
Հետաքրքիր է իմանալ
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել