Թեմաներ
Ուրբաթ 04 / 26 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/26/2024   15:36 Խաղաղության հասնելու շատ լավ հնարավորություններ կան. Ալիև 04/26/2024   15:30 ՀՀ ԱԺ-ն ստացել է Վալենտինա Մատվիենկոյի նամակը. պարզաբանում են ակնկալում հակառուսական հայտարարությունների վերաբերյալ 04/26/2024   15:26 Քննարկվել են Հայաստան-Իտալիա ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր 04/26/2024   15:21 «Վիճակը մտահոգիչ է». ՄԻՊ-ից չհայտարարված այց են կատարել Սեւանի հոգեկան առողջության կենտրոն 04/26/2024   15:01 Հավատում ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև այս տարի կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց 04/26/2024   14:56 Մեր երկրում փաստորեն հեղինակություն չունենալն ավելի լավ է, քան՝ ունենալը․ Մելիքյան 04/26/2024   14:54 Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից 04/26/2024   14:47 Ականազերծման աշխատանքներ իրականացնողներից որոշներն ազատման դիմում են գրել․ Դանիելյան 04/26/2024   14:45 Պետությանը պատճառված 12մլրդ 155մլն ՀՀ դրամ վնաս է վերականգնվել 2024թ․ առաջին եռամսյակում ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթներով 04/26/2024   14:33 Ստամբուլի Իսթիքլալ պողոտայում ահաբեկչության հեղինակը դատապարտվել է 1794 տարվա ազատազրկման 04/26/2024   14:23 Ալիևն ու Շոլցը բանակցություններ են սկսել Բեռլինում 04/26/2024   14:18 Ուկրաինային աջակցող իրանցի ռեփերը դատապարտվել է մահապատժի 04/26/2024   14:06 Էներգառեսուրս պետք է գնել այնտեղից, որտեղ ամենաէժանն է. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին 04/26/2024   13:47 Ակցիաները նոր երանգ են ստանում. 1930-ականների հագուստով ցուցարարները՝ իրենց ճամպրուկներով, կամրջի տակ 04/26/2024   13:40 Աղդամում հանդիսավորությամբ փակվել է ռուս-թուրքական մոնիտորինգի կենտրոնը 04/26/2024   13:38 Պայքարեք,որ ձեր տուն եռագույնով պարուրված, փայտից, մեխերով զմռսված դագաղ չբերեն. Զոհված զինծառայողի մայր 04/26/2024   13:32 Ապրիլի 26-ի ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան 04/26/2024   13:29 Փակ է Գյումրի-Վանաձոր ճանապարհը 04/26/2024   13:25 Մերժում ենք համակերպվելն այնպիսի կացությունների, երբ դատելին դառնում է դատավոր, ամբաստանյալը՝ պահանջատեր, ցեղասպանը իրավատեր. Արամ Ա. Կաթողիկոս (տեսանյութ) 04/26/2024   13:24 Ադրբեջանի ԱԳՆ-ն Եվրախորհրդարանից պահանջել է «չխառնվել» Բաքվի ներքին գործերին 04/26/2024   13:16 Հողի ամեն մի փոշու հատիկի հետ Քեզնից մի մասնիկ խլում են ինձնից Տղես. Ալբերտ Հովհաննիսյանի հայր 04/26/2024   13:07 «Ավրորան» եւ «Խոստում» մարդու իրավունքների ինստիտուտը ներկայացնում են մայիսյան ֆորումի բանախոսներին 04/26/2024   13:04 Փաշինյանը հաստատել է ՄԻԵԴ դատավորի պաշտոնում ՀՀ-ի կողմից առաջադրվող թեկնածուների ցուցակը 04/26/2024   12:56 ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Անն Լոուրենս Պետել 04/26/2024   12:49 Համացանցում քննարկվում է Գյումրի մեկնող գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձևը 04/26/2024   12:47 Սուրեն Պետրոսյանին մեղադրանք չի առաջադրվել. նա այսօր դուրս կգա ՁՊՎ-ից 04/26/2024   12:34 2020թ․ Երևանում տեղի ունեցած զանգվածային անկարգություններին մասնակցած ևս երկու անձի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է 04/26/2024   12:31 Ռուսաստանը չի հարձակվի ՆԱՏՕ-ի երկրների վրա. Շոյգու 04/26/2024   12:28 Երևանում երթեւեկությունը կաթվածահար է. Ինքնաբուխ ակցիաները շարունակվում են 04/26/2024   12:14 Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը 04/26/2024   12:06 Արգելափակված են Շիրակի և Արտաշիսյան փողոցները և Երևան-Էջմիածին ճանապարհը 04/26/2024   11:58 Մարդու իրավունքների պաշտպանը հանդիպել է ապագա իրավաբանների հետ 04/26/2024   11:49 Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները հարվածներ են հասցրել համադասարանցու գլխին, ինչի հետևանքով վերջինս տեղափոխվել է հիվանդանոց 04/26/2024   11:38 Փակել են դեպի Էջմիածին տանող ճանապարհը 04/26/2024   11:33 Փարիզի քաղաքապետը պարգևատրել է Արտակ Բեգլարյանին բարձրագույն մեդալով՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա առթիվ կազմակերպված միջոցառմանը 04/26/2024   11:30 Ինչ շարժում է սկսվում. Վահե Հովհաննիսյան 04/26/2024   11:20 Կիրանցը զրկվելու է իր հիմնական ճանապարհից, և գյուղի համար առաջարկվող այլընտրանքային ճանապարհը լինելու է ադրբեջանական զինված դիտարկման ներքո.Թաթոյան (տեսանյութ) 04/26/2024   10:54 Ղազախական կողմի առաջարկով Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման ամսաթվի մասին կտեղեկացնենք. ԱԳՆ 04/26/2024   10:53 2 ռուս կանայք հաղորդում են տվել ոստիկանություն, որ «Հաղթանակ» զբոսայգու տնօրենը հարվածել է իրենց, թքել իրենցից մեկի դեմքին. shamshyan.com 04/26/2024   10:45 Սևան մայրուղում պարեկներն արգելում են բեռնատարների մուտքը Երևան 04/26/2024   10:35 Լարված իրավիճակ՝ Հակակոռուպցիոն դատարանում 04/26/2024   10:33 Ավստրալիայի Լիբերալ կուսակցությունը երկրի ընդդիմության առաջնորդին կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը 04/26/2024   10:26 Արմավիրում ու Արարատում կասեցվել է ապօրինի 4 հորի շահագործում 04/26/2024   10:23 Հրդեհ Գառնի գյուղում 04/26/2024   10:21 Ադրբեջանը իր նախընտրած քարտեզներով ու սկզբունքներով փորձում է «սահմանը ծռել». Աբրահամյան 04/26/2024   10:13 Երեւանում անհնազանդության ակցիաներ են. կաթվածահար է արվել երթեւեկությունը` տարբեր հատվածներում (տեսանյութ) 04/26/2024   09:54 Իշխանությունները դեռ զգուշանում են Մամիկոն Ասլանյանից. ՔՊ-ին Վանաձորում հաղթած Ասլանյանը կմնա կալանքի տակ 04/26/2024   08:28 Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ» 04/26/2024   08:23 Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը․ «Հրապարակ» 04/26/2024   08:20 Համատեղ պայքարի պլան դեռ չկա․ «Հրապարակ»
04/24/2024   23:35 Ռուսաստանում տեսանկարահանել են ցանկապատից կախված մանկապարտեզի սանին 04/26/2024   12:49 Համացանցում քննարկվում է Գյումրի մեկնող գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձևը 04/25/2024   10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com 04/26/2024   07:34 Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ» 04/26/2024   11:49 Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները հարվածներ են հասցրել համադասարանցու գլխին, ինչի հետևանքով վերջինս տեղափոխվել է հիվանդանոց 04/25/2024   08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» 04/24/2024   17:44 Լարված վիճակ Իսակովի պողոտայում. «Մերժիր գժին» նախաձեռնության անդամները փակել են այն (տեսանյութ) 04/24/2024   21:17 Մեր ժողովուրդը խաբեության մեջ էր, իսկ հիմա ճշմարիտ սիրո վրա կառուցված շատ գեղեցիկ գործընթաց ենք կազմակերպելու. Տեր Աբել 04/25/2024   15:32 Գերասիմ Վարդանյանը և ևս 4 հոգի տեղափոխվել են Վեդիի բաժին 04/25/2024   14:11 Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց 04/26/2024   00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ 04/25/2024   13:48 Չես ճանաչու՞մ ինձ, էդ ի՞նչ ձև ես խոսում. Մեղրիի ճանապարհին քաշքշուկ սկսվեց, Գերասիմ Վարդանյանը բերման ենթարկվեց (տեսանյութ) 04/25/2024   19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ 04/24/2024   20:19 Երկրորդ նախագահը Հայաստանում է եւ կնոջ հետ այցելել է Ծիծեռնակաբերդ 04/24/2024   17:22 Տղամարդը աղավնիների պատճառով իր հղի կնոջը կապել է անկողնում ու այրել տունը 04/25/2024   13:19 Փակ է Ապարան-Վանաձոր ճանապարհը 04/24/2024   20:48 Ցեղասպանությունից փրկված Աղավնի Ներսիսյանի մայրն ու քույրը մահացել են սովից, իսկ ինքը մեծացել է ամերիկյան մանկատանը. միակ հարազատն իրեն գտել էր 50-ականներին՝ հորեղբոր աղջիկը .... 04/24/2024   17:29 Վաղը կարող է Երեւանը հանձնեն ու ասեն՝ ոչ մի հայկական տարածք չենք տալիս, իրենցն է. Տիրան Խաչատրյան 04/25/2024   20:55 «Օրենքով գողին» մեղադրում են ակումբում մարդ ծեծելու համար 04/25/2024   16:37 Օրենքով սահմանված կարգով ընթացք կտրվի․դատախազությունը՝ Փաշինյանի դեմ հաղորդման մասին

Թուրքիան ե՞րբ դուրս կշպրտվի Հարավային Կովկասից. «Փաստ» 10/21/2020   09:59  |  Մամուլ

«Փաստ» թերթը գրում է. «Թուրքիայի տարածաշրջանային եւ գլոբալ հավակնությունների մասին տարբեր վերլուծություններ են արվում։ Սակայն պետք է հաշվի առնել, որ մեկ խնդիր է այդ հավակնությունների առկայությունը տեսական մակարդակում, մեկ այլ հարց է այդ հավակնությունների քայլերի ձեռնարկումը։ Գործնական հարթության վրա Թուրքիայի ներկայիս ղեկավարությունը փորձում է թուրքական ազդեցությունը տարածել բոլոր ուղղություններով, որի արդյունքում լարվել են Թուրքիայի հարաբերությունները գրեթե բոլոր հարեւան երկրների հետ։ Եվ այստեղ պետք է նկատի ունենանք, որ թուրքական ազդեցությունը չի կարող ընդլայնվել ինքնաբերաբար, այն կարող է տեղի ունենալ միայն այլ երկրների շահերի հաշվին։

Իսկ կոնկրետ Հարավային Կովկասի ուղղությամբ Թուրքիայի ակտիվացումը ուղղված է Ռուսաստանի շահերի դեմ։ Եվ պատահական չէ, որ այս համատեքստում Թուրքիան շահարկում է թյուրքախոս ժողովուրդների հարցը։ Մասնավորապես, օգտագործելով Ադրբեջանի հետ իր էթնոքաղաքական կապը՝ Թուրքիան փորձում է Արցախյան հակամարտության վրա լծակներ բանեցնել ու նվազեցնել Ռուսաստանի ազդեցությունը։ Եվ այս նպատակին հասնելու ճանապարհին թուրքական կողմը փորձում է դիմել իր ավանդական գործելակերպին՝ նախ եւ առաջ ամրապնդել իր ռազմական ներկայությունը Հարավային Կովկասում։

Քանի որ տարածաշրջանային հիմնական խաղացողները թույլ չեն տալիս Թուրքիային մշտական ռազմաբազա ունենալ Ադրբեջանում, ապա Թուրքիան փորձում է իր ներկայությունը հակամարտության գոտում հաստատել Սիրիայից եւ Լիբիայից բերված ահաբեկիչների միջոցով։ Իսկ զինյալ ահաբեկիչների ներգրավվածությունը հակամարտության գոտում ողջ տարածաշրջանի համար անկայունության հիմքեր ստեղծելու պայմաններ է ապահովում, ինչը հատկապես վտանգավոր է Ռուսաստանի համար, քանի որ այդ զինյալները կարող են հակամարտության գոտուց ուղղակի տեղափոխվել Հյուսիսային Կովկաս եւ ահաբեկչական գործողություններ իրականացնել։ Եվ այս տրամաբանությամբ է պայմանավորված, որ ռուսական կողմից պաշտոնական մակարդակով անընդհատ մտահոգություններ են հնչում հակամարտության գոտում Թուրքիայի կողմից ահաբեկիչների տեղակայման հարցի շուրջ։

Նույնիսկ Ռուսաստանի արտաքին հետախուզական ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը կոնկրետ տեղեկություններ հրապարակեց Մերձավոր Արեւելքում կռվող միջազգային ահաբեկչական կազմակերպությունների վարձկանների Արցախյան հակամարտության մեջ ներգրավվելու կապակցությամբ։ Սակայն Ռուսաստանի կողմից հնչող այս մտահոգությունները անտեսվում են թուրքադրբեջանական տանդեմի կողմից։ Տարբեր միջազգային լրատվականներում շարունակվում են հրապարակվել տեղեկություններ, թե Թուրքիան գրոհայինների նոր խմբեր է գործուղում Ադրբեջան։ Այս դեպքում Ռուսաստանին այլընտրանք չի մնում, քան ավիահարվածների թիրախ դարձնել Սիրիայում ահաբեկիչների վարժեցման որջերը, սակայն հակաահաբեկչական գործողությունները չեն կարող ավարտվել միայն այս օպերացիայի շրջանակում, քանի որ ահաբեկչական վտանգը ընդհուպ մոտեցել է Ռուսաստանի սահմաններին։

Եվ այս համատեքստում հետաքրքրական է, որ ռուսական ՏԱՍՍ լրատվականին տված հարցազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե Ռուսաստանի իշխանությունների մակարդակով քննարկվում է հակամարտության գոտում հակաահաբեկչական գործողություններ իրականացնելու հարցը, քանի որ դրա համար օրինական հիմքեր կան։ Իսկ Թուրքիան, զգալով, որ գրոհայինների միջոցով իր աշխարհաքաղաքական շահերն առաջ տանելու ջանքերն ուղղակի կարող են ջուրն ընկնել, փորձում է խաղարկել այս անգամ Ղրիմի հարցը։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ հանդիպման ընթացքում Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարեց, թե Թուրքիան Ղրիմը չի ճանաչում որպես Ռուսաստանի տարածք եւ աջակցում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը: Մեծ հաշվով, Թուրքիային Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը չի էլ հետաքրքրում։ Սրանով թուրքական կողմը փորձում է հարվածել Ռուսաստանի դիրքերին՝ օգտագործելով նաեւ Ղրիմի թաթարների գործոնը։ Ուստի պետք է սպասել, որ շուտով Ռուսաստանի գործողությունների արդյունքում Թուրքիան ոչ միայն դուրս է շպրտվելու Հարավային Կովկասից, այլեւս զսպելու է իր հավակնությունները Ղրիմի ուղղությամբ»:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի՝ 21.10.20թ. համարում։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

00:17 21/10/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Շարունակենք բոլոր հասանելի գործիքներով պայքարել՝ Ադրբեջանն ու Թուրքիան զրկվեն հեղինակությունից, վստահությունից. Լենա Նազարյան
20:06 19/10/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Եթե պետությունը թքած ունի բոլոր կանոնների վրա, ապա կարող է հեռացվել ԵԽ-ից. դա ծայրահեղ միջոց է. Արմեն Գալստյան
21:11 18/10/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Գերմանիան չի կարող այս պատերազմում Հայաստանին զենքով օգնել, բայց կարող է ավելի մեծ հարված հասցնել Անկարային՝ ծանր սանկցիաներ կիրառել․ Անդրեաս Գալո
10:09 16/10/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Թուրքիայի շուրջ տարածաշրջանային օղակը շարունակվում է սեղմվել. «Փաստ»
22:08 15/10/2020  |  Հարցազրույց«Թուրքիան է այս պատերազմի գլխավոր հովանավորը». Վարչապետի հարցազրույցը «Россия сегодня» լ/գ գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովին
21:50 15/10/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփին
20:30 15/10/2020  |  ԼՐԱՀՈՍՓոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԵՄ դեսպանին
14:29 15/10/2020  |  ԼՐԱՀՈՍ«Քաթար էյրվեյզ» ավիաընկերության դեպի Հայաստան հումանիտար բեռ տեղափոխող Լոս Անջելես-Երևան չվերթը չի կայանալու
09:38 15/10/2020  |  ՄամուլՌազմական ագրեսիան շատ թանկ է նստելու թշնամական պետությունների տնտեսությունների վրա. «Փաստ»
01:28 15/10/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Ավստրիայի խորհրդարանը միաձայն ընդունել է ԼՂ-ում Թուրքիայի ռազմական միջամտությունը դատապարտող բանաձև

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]