Թեմաներ
Ուրբաթ 04 / 26 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/26/2024   18:01 Երևանը ստացել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ Բաքվի առաջարկները 04/26/2024   17:59 Հրազդան-Սևան ճանապարհից 3 անձ է բերման ենթարկվել. ոստիկանությունը պնդում է, թե Արթուր Խաչատրյանը բերման չի ենթարկել 04/26/2024   17:53 «Շուռ եկեք, որ ձեր դեմքը մարդիկ տեսնեն Արման Ղազարյանը՝ բռնություն կիրառող ոստիկաններին (տեսանյութ) 04/26/2024   17:44 Ենիչեր են սրանք, ոստիկան չեն. ցուցարար (տեսանյութ) 04/26/2024   17:44 Մեկնարկել է «Միջազգային համագործակցության արդյունավետության ամրապնդումը՝ անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ պայքարում» թեմայով խորհրդաժողովը 04/26/2024   17:41 Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը 04/26/2024   17:37 Հետախուզվում է ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված Վահան Մարտիրոսյանը 04/26/2024   17:33 Մի կմճտի, ընգեր. ոստիկանները քաղաքացիներին բերման են ենթարկում բռնություն կիրառելով 04/26/2024   17:17 Կպի գործիդ, գնա էն յան ստեից. ոստիկանը՝ լրագրողին կոպտեց (տեսանյութ) 04/26/2024   17:06 Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը 04/26/2024   17:03 Հրատապ. բերման է ենթարկվել ԱԺ պատգամավոր Արթուր Խաչատրյանը. ոստիկանները քաշքշում էին պատգամավորներին, գոռում լրագրողների վրա 04/26/2024   16:59 Ճիշտ ես ասում, Նիկոլ, նախկինները ժամանակին չեն լուծել, բայց դա նշանակում է՝ դու սենց պետք է լուծեի՞ր. սա քո ջախջախիչ պարտությունն է. Նորիկյան 04/26/2024   16:46 Ոստիկանը գոռում է, բայց քաղաքացուց է պահանջում հանգիստ խոսել. փակ է Երեւան-Սեւան ճանապարհը 04/26/2024   16:40 Հրատապ. լարված վիճակ է Երեւան-Սեւան մայրուղու վրա. քաղաքացիները փակում են ճանապարհը 04/26/2024   16:23 Աշտարակի ոստիկանները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան 04/26/2024   16:20 Նիկոլ Փաշինյանը հանձնում է հողերը. Բողոքի ակցիա՝ կառավարության դիմաց՝ ուղիղ 04/26/2024   16:10 Հայրենիքը փրկելու համար արգելված միջոցներ չկան, բացի սատանայի հետ գործակցությունից. Միքայել Սրբազանը վստահեցնում է՝ եկեղեցին պատրաստ է առաջնորդության, երբ ժողովուրդը պատրաստ լինի 04/26/2024   16:09 Ալիեւը ոգեւորված է Նիկոլ Փաշինյանի հետ բանակցություններից 04/26/2024   16:04 Ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է զբաղեցրած պաշտոնից 04/26/2024   15:36 Խաղաղության հասնելու շատ լավ հնարավորություններ կան. Ալիև 04/26/2024   15:30 ՀՀ ԱԺ-ն ստացել է Վալենտինա Մատվիենկոյի նամակը. պարզաբանում են ակնկալում հակառուսական հայտարարությունների վերաբերյալ 04/26/2024   15:26 Քննարկվել են Հայաստան-Իտալիա ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր 04/26/2024   15:21 «Վիճակը մտահոգիչ է». ՄԻՊ-ից չհայտարարված այց են կատարել Սեւանի հոգեկան առողջության կենտրոն 04/26/2024   15:01 Հավատում ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև այս տարի կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց 04/26/2024   14:56 Մեր երկրում փաստորեն հեղինակություն չունենալն ավելի լավ է, քան՝ ունենալը․ Մելիքյան 04/26/2024   14:54 Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից 04/26/2024   14:47 Ականազերծման աշխատանքներ իրականացնողներից որոշներն ազատման դիմում են գրել․ Դանիելյան 04/26/2024   14:45 Պետությանը պատճառված 12մլրդ 155մլն ՀՀ դրամ վնաս է վերականգնվել 2024թ․ առաջին եռամսյակում ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթներով 04/26/2024   14:33 Ստամբուլի Իսթիքլալ պողոտայում ահաբեկչության հեղինակը դատապարտվել է 1794 տարվա ազատազրկման 04/26/2024   14:23 Ալիևն ու Շոլցը բանակցություններ են սկսել Բեռլինում 04/26/2024   14:18 Ուկրաինային աջակցող իրանցի ռեփերը դատապարտվել է մահապատժի 04/26/2024   14:06 Էներգառեսուրս պետք է գնել այնտեղից, որտեղ ամենաէժանն է. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին 04/26/2024   13:47 Ակցիաները նոր երանգ են ստանում. 1930-ականների հագուստով ցուցարարները՝ իրենց ճամպրուկներով, կամրջի տակ 04/26/2024   13:40 Աղդամում հանդիսավորությամբ փակվել է ռուս-թուրքական մոնիտորինգի կենտրոնը 04/26/2024   13:38 Պայքարեք,որ ձեր տուն եռագույնով պարուրված, փայտից, մեխերով զմռսված դագաղ չբերեն. Զոհված զինծառայողի մայր 04/26/2024   13:32 Ապրիլի 26-ի ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան 04/26/2024   13:29 Փակ է Գյումրի-Վանաձոր ճանապարհը 04/26/2024   13:25 Մերժում ենք համակերպվելն այնպիսի կացությունների, երբ դատելին դառնում է դատավոր, ամբաստանյալը՝ պահանջատեր, ցեղասպանը իրավատեր. Արամ Ա. Կաթողիկոս (տեսանյութ) 04/26/2024   13:24 Ադրբեջանի ԱԳՆ-ն Եվրախորհրդարանից պահանջել է «չխառնվել» Բաքվի ներքին գործերին 04/26/2024   13:16 Հողի ամեն մի փոշու հատիկի հետ Քեզնից մի մասնիկ խլում են ինձնից Տղես. Ալբերտ Հովհաննիսյանի հայր 04/26/2024   13:07 «Ավրորան» եւ «Խոստում» մարդու իրավունքների ինստիտուտը ներկայացնում են մայիսյան ֆորումի բանախոսներին 04/26/2024   13:04 Փաշինյանը հաստատել է ՄԻԵԴ դատավորի պաշտոնում ՀՀ-ի կողմից առաջադրվող թեկնածուների ցուցակը 04/26/2024   12:56 ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Անն Լոուրենս Պետել 04/26/2024   12:49 Համացանցում քննարկվում է Գյումրի մեկնող գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձևը 04/26/2024   12:47 Սուրեն Պետրոսյանին մեղադրանք չի առաջադրվել. նա այսօր դուրս կգա ՁՊՎ-ից 04/26/2024   12:34 2020թ․ Երևանում տեղի ունեցած զանգվածային անկարգություններին մասնակցած ևս երկու անձի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է 04/26/2024   12:31 Ռուսաստանը չի հարձակվի ՆԱՏՕ-ի երկրների վրա. Շոյգու 04/26/2024   12:28 Երևանում երթեւեկությունը կաթվածահար է. Ինքնաբուխ ակցիաները շարունակվում են 04/26/2024   12:14 Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը 04/26/2024   12:06 Արգելափակված են Շիրակի և Արտաշիսյան փողոցները և Երևան-Էջմիածին ճանապարհը
04/24/2024   23:35 Ռուսաստանում տեսանկարահանել են ցանկապատից կախված մանկապարտեզի սանին 04/26/2024   12:49 Համացանցում քննարկվում է Գյումրի մեկնող գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձևը 04/25/2024   10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com 04/26/2024   11:49 Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները հարվածներ են հասցրել համադասարանցու գլխին, ինչի հետևանքով վերջինս տեղափոխվել է հիվանդանոց 04/26/2024   07:34 Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ» 04/25/2024   08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» 04/24/2024   21:17 Մեր ժողովուրդը խաբեության մեջ էր, իսկ հիմա ճշմարիտ սիրո վրա կառուցված շատ գեղեցիկ գործընթաց ենք կազմակերպելու. Տեր Աբել 04/25/2024   15:32 Գերասիմ Վարդանյանը և ևս 4 հոգի տեղափոխվել են Վեդիի բաժին 04/25/2024   14:11 Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց 04/26/2024   00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ 04/25/2024   13:48 Չես ճանաչու՞մ ինձ, էդ ի՞նչ ձև ես խոսում. Մեղրիի ճանապարհին քաշքշուկ սկսվեց, Գերասիմ Վարդանյանը բերման ենթարկվեց (տեսանյութ) 04/24/2024   20:19 Երկրորդ նախագահը Հայաստանում է եւ կնոջ հետ այցելել է Ծիծեռնակաբերդ 04/25/2024   19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ 04/25/2024   13:19 Փակ է Ապարան-Վանաձոր ճանապարհը 04/24/2024   20:48 Ցեղասպանությունից փրկված Աղավնի Ներսիսյանի մայրն ու քույրը մահացել են սովից, իսկ ինքը մեծացել է ամերիկյան մանկատանը. միակ հարազատն իրեն գտել էր 50-ականներին՝ հորեղբոր աղջիկը .... 04/25/2024   20:55 «Օրենքով գողին» մեղադրում են ակումբում մարդ ծեծելու համար 04/25/2024   21:09 Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան 04/25/2024   16:37 Օրենքով սահմանված կարգով ընթացք կտրվի․դատախազությունը՝ Փաշինյանի դեմ հաղորդման մասին 04/25/2024   20:52 Ալեն Սիմոնյանը չգիտի, թե ինչ փաստաթղթի հիման վրա է պնդում, որ Տավուշում հանձնվող տարածքները ադրբեջանական են. Հարցման պատասխան 04/25/2024   17:08 Հնդկաստանն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանից հնչող քննադատություններին

Թշնամուն թույլ չենք տա ոտնակոխ անել մեր հողը, մեր հայրենիքը, մեր սահմանները. վարչապետ Փաշինյանը հանդիպել է պահեստազորայիններին 10/16/2020   23:06

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այցելել է Պաշտպանության նախարարության N զորամաս և հանդիպել առաջնագիծ ուղևորվող պահեստազորայիններին:

Ողջունելով նրանց՝ վարչապետը նշել է. «Եղբայրներ, ես շատ կուզենայի, որ այսօր ձեր առաջ ելույթ ունենալով ասեի, որ այլևս կայունությունը և խաղաղությունը մեր հայրենիքում վերականգնված է և հայրենիքն այլևս ձեր զինվորական ծառայության կարիքը չունի ու այլևս ունի կրկին ձեր քաղաքացիական ծառայության կարիքը:

Բայց դա ճշմարտություն չէր լինի, որովհետև մենք այսօր այստեղ ենք, դուք այսօր այստեղ եք, որովհետև հայրենիքն, այո, ունի ձեր և մեզնից յուրաքանչյուրի ծառայության կարիքը: Այսօր մենք գտնվում ենք մի այնպիսի իրավիճակում, որ մեզնից յուրաքանչյուրը պետք է մոռանա իր նախորդ՝ քաղաքացիական կարգավիճակը, և մենք ամբողջ ազգով պետք է զինվորագրվենք հայրենիքի պաշտպանության գործին:

Բայց ես ուզում եմ, որ դուք լավ իմանաք, թե ինչով եք զբաղված լինելու ձեր տներից հարյուրավոր կիլոմետրեր հեռանալով, ձեր երեխաներից հարյուրավոր կիլոմետրեր հեռանալով, ձեր հարազատներից հարյուրավոր կիլոմետրեր հեռանալով: Դուք կանգնած եք լինելու ձեր երեխաների, ձեր հարազատների, ձեր կանանց, ձեր ծնողների, ձեր շեմի և ձեր օջախի պաշտպանության դիրքերում: Այնտեղ, որտեղ դուք գնալու եք՝ հնարավոր է ձեր շուրջը նայելով ոչ մի ծանոթ ծառ և ոչ մի ծանոթ թուփ չտեսնեք, բայց իրականում դուք կանգնած եք լինելու ձեր երեխաների ննջարանների դռների առաջ, ձեր սեփական ննջարանների դռների առաջ, ձեր երեխաների դպրոցների առաջ, որովհետև դուք գնում եք այնտեղ՝ հայրենիքը պաշտպանելու, որպեսզի կարիք չլինի ձեր հայրենիքը պաշտպանել: Դուք գնում եք այնտեղ՝ ձեր ննջարանները պաշտպանելու, ձեր ննջարանների մուտքերը պաշտպանելու, ձեր շքամուտքերը պաշտպանելու, ձեր շենքերը պաշտպանելու, ձեր բակերը պաշտպանելու: Եվ մենք ասում ենք՝ թշնամուն թույլ չենք տա ոտնակոխ անել մեր հողը, մեր հայրենիքը, մեր սահմանները:

2016 թվականի գարնանը ես կանգնած եմ եղել ճիշտ այն տեղում, որտեղ դուք եք կանգնած: 2016 թվականին, երբ ես որոշում եմ կայացրել, որ որպես կամավոր պետք է մեկնեմ հայրենիքը պաշտպանելու՝ դա տեղի է ունեցել ընդամենը պահի, ակնթարթի տակ: Երբ առավոտյան արթնացել եմ և տեսել իմ դեռևս մի տարին չբոլորած դստերը քնած՝ ասել եմ, որ պիտի գնամ նրա խաղաղ քունը պաշտպանելու և եթե պետք լինի, ես պիտի զոհվեմ հանուն հայրենիքի, որպեսզի իմ երեխան, իմ հարևանի երեխան, իմ ընկերոջ երեխան, իմ եղբոր երեխան ապրեն և հաղթեն: Եվ մենք չենք ընկրկի, մենք չենք նահանջի, մենք չենք հանձնվի և կկանգնենք մեր հայրենիքի պաշտպանության դիրքերում:

Ես ուզում եմ մենք հստակ արձանագրենք, խոսենք նաև աշխարհում տիրող իրավիճակի մասին: Այսօր շատ են հարց տալիս, թե արդյոք մենք աշխարհում ունենք բարեկամներ: Ես ձեզ ուզում եմ հավաստիացնել՝ այո մենք աշխարհում ունենք բարեկամներ, բայց այդ բարեկամները մեր փոխարեն չեն որոշելու: Բայց ես ուզում եմ ասել, որ այդ բարեկամները, աշխարհի մեր բարեկամները կպաշտպանեն մեր ընտրությունը: Եթե մենք որոշենք պարտվել՝ նրանք կպաշտպանեն պարտվելու մեր ընտրությունը: Եթե մենք որոշենք հաղթել՝ նրանք կպաշտպանեն հաղթելու մեր որոշումը: Եվ ես համոզված եմ, գիտեմ, որ մենք որպես հազարամյա ժողովուրդ ունենք կամք այսօր այստեղ այդ ամենադժվար որոշումը կայացնելու, և այդ դժվար որոշումը՝ հաղթելու որոշումն է: Ձեզ խնդրում եմ, կոչ եմ անում, պահանջում եմ, որ դուք այստեղից մեկնեք հաղթանակը ձեր սրտի մեջ պահած, հաղթանակը ձեր մտքում պահած, հաղթանակը ձեր հոգում պահած: Հիշեք, որ դուք կռվում եք հանուն ձեր երեխաների, որ դուք պաշտպանում եք ձեր տները, ձեր ննջարանները, ձեր թաղերը, ձեր շենքերը, ձեր ինքնությունը, ձեր արժանապատվությունը, ձեր տղամարդկությունը և դուք կհաղթեք, և մենք կհաղթենք:

Հայ ժողովուրդը երկիր մոլորակի վրա պիտի գոյություն ունենա հավիտյան: Մենք այսօր գոյություն ունենք այն հաղթանակների շնորհիվ, որ հազար տարի առաջ կռել են, կոփել են և պահել են մարդիկ՝ սեփական զրկանքների գնով: Եվ մենք այսօր կերտում ենք ոչ միայն մեր այսօրվա, այլև մեր հազար տարվա ապագան: Եվ դուք հիշեք, որ ահա այս առաքելության կրողներն եք, պատմության կրողներն եք: Եվ ես կրկին ուզում եմ ասել, որ Հայաստանի, հայ ժողովրդի ապագան կախված է մեկ մարդուց, և այդ մեկ մարդը դու ես, և այդ մեկ մարդը դու ես, և այդ մեկ մարդը դու ես, և այդ մեկ մարդը դու ես, և այդ մեկ մարդը դու ես, և այդ մեկ մարդը դու ես: Եվ եթե ամեն մեկս այսպես մոտենանք մեր առաքելությանը՝ մենք կլինենք անպարտելի և մենք կհաղթենք, եթե մեզնից յուրաքանչյուրը հասկանա, որ Հայաստանի ապագան կախված է մեկ մարդուց, և այդ մեկ մարդը ինքն է:

Սիրում եմ բոլորիդ, հպարտանում եմ բոլորովդ, խոնարհվում եմ բոլորիդ առաջ, հավատում եմ բոլորիդ և յուրաքանչյուրիդ, հավատում եմ, որ դուք հերոս եք, հավատում եմ, որ դուք հաղթող եք, հավատում եմ, որ դուք արժանապատվորեն պաշտպանելու եք ձեր երեխաների, մեր երեխաների ապագան:

Եվ ուրեմն,
կեցցե՛ ազատությունը,
կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը,
կեցցե՛ Արցախի Հանրապետությունը,
կեցցե՛ հայկական Սփյուռքը,
կեցցե՛ Հայոց բանակը և կեցցե՛ հայ ժողովրդի հաղթանակը:
Փառքով ծառայեք, փառքով հաղթեք, շնորհակալ եմ բոլորիցդ»:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

22:09 16/10/2020  |  ԼՐԱՀՈՍՊետք է տեր կանգնենք մեր իրավունքին, մեր հայրենիքին, մեր պետությանը.Նիկոլ Փաշինյան
19:23 16/10/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Ողջ հայության ներուժը պետք է կենտրոնացնենք այս խնդրի լուծման վրա. Նիկոլ Փաշինյան
19:13 16/10/2020  |  ԼՐԱՀՈՍՆիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ջասթին Թրյուդոյի հետ
16:39 16/10/2020  |  ԼՐԱՀՈՍՄիջազգային հանրությունը ԼՂ-ի պարագայում պետք է ընդունի անջատում հանուն փրկության սկզբունքը. Վարչապետի հարցազրույցը՝ RTS-ին
22:08 15/10/2020  |  Հարցազրույց«Թուրքիան է այս պատերազմի գլխավոր հովանավորը». Վարչապետի հարցազրույցը «Россия сегодня» լ/գ գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովին
09:23 15/10/2020  |  ՄամուլՎարչապետի ուղերձը կրքեր է բորբոքել. ՀՀԿ-ն որոշել էր հայտարարությամբ հանդես գալ «Հրապարակ»
18:42 14/10/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ
15:14 14/10/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Սգում եմ մեր քաջարի նահատակների համար. վարչապետ
14:45 14/10/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-202018 օրերի ընթացքում մեր հերոսական զորքերը հյուսիսային եւ հարավային ուղղություններով որոշակի նահանջ են ունեցել
14:20 14/10/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Պատերազմը ընդդեմ Արցախի մեկնարկեց մեզ համար ոչ անսպասելի կերպով. հարցն այն էր որ ժամին և որտեղից կհարձակվի թշնամին

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]