Թեմաներ
Չորեքշաբթի 05 / 15 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/15/2024   20:30 Լուկաշենկոն մեկնել է Ադրբեջան՝ բանակցությունների 05/15/2024   20:22 Ոստիկանությունը Բագրատ Սրբազանի պահանջով ժամը 20։00-ին հեռացրեց արգելապատնեշները՝ թույլ տալով շարունակել երթը (տեսանյութ) 05/15/2024   20:14 Փաշինյանը հյուրընկալել է ՎԶԵԲ նախագահին. քննարկել են համատեղ ծրագրերի ընթացքը 05/15/2024   20:08 Ոստիկանությունն այնքան նշանակություն ունի, որքան նշանակություն մենք կտանք.Արքեպիսկոպոս Գալստանյան 05/15/2024   19:57 Մենք ապրում ենք մի մեծ հոգեբուժարանում, որտեղ գլխավոր բժիշկը բացակա է. Շարժման առաջնորդ 05/15/2024   19:56 Հատուկ միջոցներով զինված ոստիկանները պաշարել են Թումանյան փողոցը. ինչ է ծրագրվում (տեսանյութ) 05/15/2024   19:53 ՀՀ զինված ուժերում շարունակվում են պլանով նախատեսված միջոցառումները 05/15/2024   19:41 Սա մեր բոլորի անարգանքն է. Տավուշի թեմի առաջնորդ 05/15/2024   19:39 Բալահովիտ գյուղում ավտոմեքենա է այրվել․ կա տուժած 05/15/2024   19:27 Ոստիկանական ուժերը սահմանափակել են քաղաքացիների ազատ տեղաշարժի իրավունքը և թույլ չեն տալիս անցնել դեպի Սուրբ Աննա եկեղեցի 05/15/2024   19:12 Ճապոնիայում ռեկորդային արագ տարածվում է մահացու վտանգավոր հիվանդությունը 05/15/2024   19:00 2018 թվականի Ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխությունից մինչև օրս Հայաստանի տնտեսությունն աճել է գրեթե 30 տոկոսով. Վարչապետ 05/15/2024   18:51 Բագրատ Սրբազանն արձագանքել է իր հետ ողջագուրվելու համար վաստակավոր բժշկին աշխատանքից ազատելու դեպքին 05/15/2024   18:46 EBRD միջազգային ֆորումի մասնակիցներն ապշած են ոստիկանական ուժերի կենտրոնացման աստիճանից 05/15/2024   18:30 Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը պետք է դառնա խաղաղ ապրել սովորելու գործիքներից մեկը․ վարչապետ 05/15/2024   18:17 Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիկոն վիրավորել է հրաձգության ժամանակ 05/15/2024   18:09 Զգուշացնում եմ՝ իրենց կողմից որեւէ հրահրումը լինելու է իրենց վերջը բառիս բուն իմաստով. Շարժան առաջնորդ 05/15/2024   18:05 Ստամբուլում՝ մետրոյի մուտքի մոտ, պայթուցիկ է հայտնաբերվել 05/15/2024   17:55 Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները սպասում են ինչ -որ վատ իրադարձության.Կիրանցի բնակիչը նշում է՝ անորոշության մեջ են 05/15/2024   17:41 Աննա Վարդապետյանն ընդունել է Հայաստանում ԵԽ գրասենյակի նորանշանակ ղեկավարին 05/15/2024   17:36 Ռազմական մեքենաներ կայանվում են մեկ- մեկ այդ հատվածում. Այգեհովիտի համայնքապետը հաստատել է 05/15/2024   17:18 Բաքուն շարունակում է ապօրինաբար կալանքի տակ պահել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը․ բոլորի կալանքի ժամկետը երկարացվել է ևս 5 ամսով 05/15/2024   17:08 Սա նշանակում է վախ. Շարժման առաջնորդը շնորհակալություն է հայտնել ոստիկաններին՝ ճանապարհները փակելու համար (տեսանյութ) 05/15/2024   16:45 Ոստիկանները զինված են հատուկ միջոցներով, այդ թվում՝ արցունքաբեր գազով 05/15/2024   16:42 15 հոգով եկան ծեծեցին, այդ մարդու շանն էլ քարշ տալով տարան. ականատես քաղաքացիները պատմեց բերետավորների բռնության մանրամասները (տեսանյութ) 05/15/2024   16:40 Ոստիկանները ծեծելով և բիրտ ուժ կիրառելով բերման են ենթարկում քաղաքացուն 05/15/2024   16:32 Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տանիքին դիպուկահարներ են նկատվել 05/15/2024   16:27 Ուրախ եմ, որ իմ կոչով դուրս են եկել փողոց ոստիկանները․ արքեպիսկոպոս 05/15/2024   16:23 Ես իմ քաղաքի մեջ ոնց ուզեմ պետք է գնամ, թուրքերը վրա են տվե՞լ. քաղաքացիները՝ բերետավորներին 05/15/2024   16:19 Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Ստրասբուրգում (Ֆրանսիա) 05/15/2024   16:11 Հասարակական կարգ ենք պահում, ի՞նչ ենք անում, դրսից այսքան հյուրեր կան․ ոստիկանապետը՝ աննախադեպ թվով ոստիկանական զորքեր կենտրոնացնելու մասին 05/15/2024   15:58 Ոստիկանությունը չի հերքում, որ արգելվել է Ազատության հրապարակին հարակից սրճարանների աշխատանքը 05/15/2024   15:53 Համատեղ մամուլի հաղորդագրություն Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև քաղաքական խորհրդակցությունների վերաբերյալ 05/15/2024   15:51 Հայտարարություն․ ՆԳՆ ոստիկանությունը մշտապես իրականացրել և այս պահին էլ շարունակում է իրականացնել հասարակական կարգի և անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումներ 05/15/2024   15:32 ԵՊՀ-ում չկա և չի կարող լինել քաղաքական որևէ գործընթաց․ ԵՊՀ-ի հայտարարությունը 05/15/2024   15:29 Վարչապետ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սերբիայի վարչապետին 05/15/2024   15:18 Օպերայի մոտ ոստիկանությունն արգելապատնեշներ է տեղակայել. տարածքում մեծաթիվ կարմիր ու սեւ բերետավորներ են, անգամ՝ շներ (տեսանյութ) 05/15/2024   14:56 Զուրաբիշվիլին և Զելենսկին հեռախոսազրույց են ունեցել 05/15/2024   14:55 Շարժման առաջնորդի կոչով քաղաքացիներն հավաքվում են Օպերայում. Ոստիկանությունը զորք է կուտակել . ուղիղ 05/15/2024   14:42 ՔԿ-ն հրապարակել է Դոն Պիպոյի լուսանկարը՝ պնդելով, թե հավաքի մասնակիցներին նյութապես շահագրգռել են 05/15/2024   14:31 Քննարկվել են ԶՖԳ-ի հետ համագործակցությամբ ՀՀ-ում իրականացվող և առաջիկայում նախատեսվող ծրագրերը 05/15/2024   14:25 Երիտասարդի մոտ դանակներ են հայտնաբերվել, իսկ փողոցի մայթեզրի խոտածածկ հատվածում՝ ատրճանակ 05/15/2024   14:21 Պաշտպանության նախարարի տեղակալը մասնակցել է IDEB-2024 պաշտպանական ցուցահանդեսին 05/15/2024   14:18 Ոստիկանությունը մեծաքանակ զորքեր է տեղափոխում Երեւանի փոքր կենտրոն 05/15/2024   14:13 Օկուպացված Արցախում հանդիսավոր միջոցառմամբ հրաժեշտ են տալիս ռուս խաղաղապահներին 05/15/2024   13:57 Աննախադեպ երեւույթ. Փաշինյանի այցի համար Ազատության հրապարակին կից որոշ սրճարանների արգելվել է աշխատել. Սահմանափակումը կտեւի 5 ժամ 05/15/2024   13:50 ԵՊՀ մի շարք դասախոսներ աջակցում են շարժմանը եւ պահանջում Փաշինյանի հրաժարականը. Ցանկ 05/15/2024   13:46 Տեղադրվել է լուսանկարահանող տեխնիկական միջոց 05/15/2024   13:45 Արևմուտքը տարբերություն է դնում Վրաստանի և Հայաստանի բողոքի ցույցերի միջև. Զախարովա 05/15/2024   13:40 Վահրամ Գրիգորյանը նշանակվել է Զինված ուժերի գլխավոր շտաբի ինժեներական զորքերի պետ-վարչության պետ
05/14/2024   20:31 Նորածին երեխայի մայրը հայտնաբերվել է 05/14/2024   18:51 Հանուն հայրենիքի շարժման առաջնորդը ամփոփում է օրը. ուղիղ 05/13/2024   23:13 ԵՊՀ դասախոս Մենուա Սողոմոնյանը հայտարարեց գործադուլ , որպեսզի իր դասերին բացակա ուսանողների բացակաները չհաշվեն 05/14/2024   10:41 ԵՊՀ-ում քոչարիով ու ծափողջյուններով դիմավորեցին Բագրատ Սրբազանին 05/14/2024   16:14 Նաիրա Հովսեփյանի՝ ԲԴԽ-ից հեռանալուց հետո կառույցը կքննի նրան պատասխանատվության ենթարկելու հարցը․ ՀՀ ԱՆ-ն միջնորդություն է ներկայացրել 05/14/2024   14:03 Սրբազանը խաչապուրի գնեց երթի մասնակիցներին, իսկ հացի համար ոչ մի կերպ գումար չվերցրին նրանից. (տեսանյութ) 05/15/2024   12:34 Կոտայքի մարզում տղամարդը մտել է ծանոթ կնոջ բնակարան, նռնակ պայթեցնելու սպառնալիքով ստիպել մերկանալ, որից հետո բռնաբարել է նրան. shamshyan.com 05/13/2024   21:49 Կարծում եք իմ կարիերան ավելի թանկ է, քան հայրենի՞քը, ուզում եմ տեսնել այն մարդկանց, որոնք կարծում են 2-3 գրոշի համար կարող եմ հայտնվել այստեղ կամ այնտեղ. Լիանա Վանոյան (տեսանյութ) 05/15/2024   11:44 Աշխատանքից ազատվել է արյունաբանության եւ ուռուցքաբանության կենտրոնի տնօրենը 05/15/2024   14:18 Ոստիկանությունը մեծաքանակ զորքեր է տեղափոխում Երեւանի փոքր կենտրոն 05/14/2024   08:16 Սթրեսից էր դուրս գալիս․ «Հրապարակ» 05/14/2024   20:19 Կիրանց գյուղի բնակիչները անհանգիստ սպասում են, որ չափագրողներ գյուղ կգան.Կիրանցի բնակչուհի 05/14/2024   08:09 Փաշինյանը կատարել է Ալիեւի հերթական պահանջը․ «Հրապարակ» 05/14/2024   10:21 Երևանում 2-ամյա երեխան բարձրացել է ննջասենյակի պատուհանագոգին, հենվել ցանցին և ընկել դուրս. shamshyan.com 05/15/2024   14:42 ՔԿ-ն հրապարակել է Դոն Պիպոյի լուսանկարը՝ պնդելով, թե հավաքի մասնակիցներին նյութապես շահագրգռել են 05/14/2024   21:32 Իմպիչմենտը ձախողելու դեպքում ընդդիմադիրները պետք է վայր դնեն մանդատները. Ունեն պլան «Բ». Խաչիկ Գալստյան (տեսանյութ) 05/14/2024   11:21 Շատ վիրավորվածեմ, սուտ ասել չի կարելի. ԵՊՀ պրոռեկտերը հերքեց, իսկ Սրբազանը՝ օրհնեց (տեսանյութ) 05/15/2024   10:10 Գիշերը ձերբակալություններ են եղել 05/15/2024   12:18 Բժիշկ Դանիելյանն անձամբ կխոսի իրեն աշխատանքից ազատելու պատճառների մասին 05/15/2024   13:27 Նոր նշանակումներ ու ազատումներ՝ Պաշտպանության նախարարությունում

Միջազգային հանրությունը ԼՂ-ի պարագայում պետք է ընդունի անջատում հանուն փրկության սկզբունքը. Վարչապետի հարցազրույցը՝ RTS-ին 10/16/2020   16:39  |  ԼՐԱՀՈՍ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել շվեյցարական RTS հեռուստաընկերությանը՝ պատասխանելով Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական թուրքական ագրեսիայի հետ կապված հարցերին:

RTS - Որքանո՞վ է լուրջ մարդասիրական իրավիճակը Լեռնային Ղարաբաղում: ԿԽՄԿ-ն խոսում է երկու շաբաթ տևած մարտերի հետևանքով տուժած հարյուր հազարավոր մարդկանց մասին:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան- Այո, իհարկե, եթե ընդհանրապես ազդեցությունը վերցնենք, ոչ միայն  Լեռնային Ղարաբաղում, այլև տարածաշրջանում, դա ճիշտ  գնահատական է: Եվ իրավիճակն առավել քան լուրջ է, որովհետև տեղի են ունենում շատ մեծ ծավալի ռազմական գործողություններ: Նույնիսկ ռազմական փորձագետները նշում են, որ 21-րդ դարում դեռևս  այս ծավալի ռազմական գործողություններ տեղի չեն ունեցել, որովհետև ներգրավված են բոլոր հնարավոր տեսակի զինատեսակներ՝ տանկեր, զրահամեքենաներ, անօդաչու թռչող սարքեր, ամենատարբեր տեսակի հրետանի, հրթիռային հրետանի, ավիացիա, ուղղաթիռներ, ինքնաթիռներ և մեծ թվով զորքեր: Այնպես որ, իրավիճակն առավել քան լուրջ է: Եվ շատ կարևոր է արձանագրել, երբ Թուրքիայի նախաձեռնությամբ և ահաբեկիչների աջակցությամբ Ադրբեջանը հարձակում գործեց Լեռնային Ղարաբաղի  վրա, առաջին իսկ օրերից Ադրբեջանի կողմից հրթիռակոծվում և հրետակոծվում են Ղարաբաղի բնակավայրերը, քաղաքները և գյուղերը, և ավելի քան 10 օր հրետակոծություններից հետո, երբ հասկանալի էր, որ դադար չի լինելու՝ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակը ստիպված էր որոշակի կանխարգելիչ և սահմանափակող հարվածներ տալ գոնե Ղարաբաղի հրետակոծությունը և հրթիռակոծությունը մեղմացնելու համար:

RTS  -  Հրադադարը չպահպանվեց: Երկու կողմերում  էլ զոհվում էին խաղաղ բնակիչներ: Ի՞նչ փոխզիջումների է պատրաստ Հայաստանը մարտերը դադարեցնելու համար:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան- Հրադադարի համաձայնությունը ոչ թե չպահպանվեց, այլև ընդհանրապես կյանքի չկոչվեց, որովհետև հրադադարի պայմանավորված ժամի մեկնարկին հենց Ադրբեջանը նոր հարձակումներ սկսեց բոլորովին նոր ուղղություններով: Ինչ վերաբերում է փոխզիջումներին,  Հայաստանը միշտ էլ պատրաստ է եղել փոխզիջումների, բայց փոխզիջում նշանակում է զիջում երկու կողմից: Խնդիրն այն է, որ Ադրբեջանը երբեք էլ որևէ զիջման պատրաստ չի եղել, և սա է պատճառը, որ իրավիճակը զարգանում է այս տրամաբանությամբ և այս հունով: Եվ կարծում եմ՝ հիմա առավել ևս Ադրբեջանը փոխզիջման պատրաստ չէ, նաև այն պատճառով, որ Թուրքիան է մեծապես կառավարում պրոցեսները, այդ թվում՝ Ադրբեջանում: Իսկ Թուրքիայի համար սա ոչ թե ուղղակի Ղարաբաղի հարցի կարգավորման խնդիր է, այլ թուրքական նոր կայսերապաշտական, էքսպանսիոնիստական քաղաքականությունը շարունակելու խնդիր, իսկ Հարավային Կովկասի հայերը վերջին խոչընդոտն են Թուրքիայի ճանապարհին   դեպի հյուսիս, դեպի արևելք և դեպի հարավ-արևելք ծավալվելու, էքսպանսիոնիստական քաղաքականություն վարելու համար: Այնպես որ, ես կարծում եմ՝ այստեղ շատ կարևոր է արձանագրել, որ իրավիճակը, ըստ էության, արդեն դուրս է եկել զուտ  Լեռնային Ղարաբաղի հակամարտության տրամաբանությունից և ընթանում է շատ ավելի լայն տրամաբանությամբ: Եվ Թուրքիայի այն քաղաքականությունը, որ հիմա վարում է Հարավային Կովկասում, պետք է դիտարկել այն քաղաքականության համատեքստում, որ Թուրքիան վարում է Միջերկրական ծովում, Լիբիայում, Սիրիայում, Իրաքում, Հունաստանի և  Կիպրոսի հետ հարաբերություններում:

RTS – Պարոն վարչապետ, հայերը, բացի  Լեռնային Ղարաբաղից, վերահսկում են նաեւ յոթ շրջան: Դա նման է բուֆերային գոտու: Պատրա՞ստ եք հանձնել այս 7 շրջանները՝ Լեռնային Ղարաբաղի հարցով քաղաքական կարգավորում ստանալու համար:

 Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Ես Հայաստանի Հանրապետության վարչապետն եմ, ոչ թե Լեռնային Ղարաբաղի և շատ կարևոր է, որ Լեռնային Ղարաբաղի կառավարության որոշումների պոտենցիալը քննարկվի հենց Լեռնային Ղարաբաղի ընտրված ներկայացուցիչների հետ: Ինչ վերաբերվում է ընդհանրապես տարածքային հարցին, ես ուզում եմ արձանագրել, որ հայկական կողմերը պատրաստ են եղել փոխզիջման և 2011թ կազանյան պրոցեսի շրջանակում հայկական կողմը պատրաստ է եղել ստորագրել այդպիսի փոխզիջումային փաստաթուղթ, բայց Ադրբեջանն է հրաժարվել այդպիսի փաստաթղթի ստորագրումից, մի պարզ պատճառով, որ այնտեղ որոշակի ընթացակարգ է նախատեսված եղել, որի միջոցով Լեռնային Ղարաբաղը կարող է իրականացնել ինքնորոշման, այսինքն` սեփական կարգավիճակը ճշգրտելու իրավունքը: Մենք պետք է այս իրավիճակը շատ ճիշտ հասկանանք, խնդիրն այն է, որ հիմա Ադրբեջանը խնդիր է դրել իր առաջ Թուրքիայի և Սիրիայից տեղափոխված ահաբեկչական խմբավորումների աջակցությամբ վերահսկողության տակ առնել ամբողջ Լեռնային Ղարաբաղը և այն ազատել հայկական բնակչությունից: Մենք այսպիսի իրավիճակի հետ գործ ունենք: Եվ հայկական կողմը կրկին ասեմ, որ պատրաստ է եղել ձեր նշած փոխզիջումների 2011թվականին, բայց 2011-ին Ադրբեջանը հրաժարվել է այդ լուծումից, որովհետև նա հետևողականորեն գնացել է ռազմական լուծման, որի հետևանքով Լեռնային Ղարաբաղը պետք է հայաթափվի:

RTS  - Դուք ասում եք, որ Լեռնային Ղարաբաղում կան սիրիացի վարձկաններ: Թուրքիան և Ադրբեջանը «ոչ» են ասում: Ի՞նչ կոնկրետ ապացույցներ  ունեք:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Այդ ապացույցներն արդեն հրապարակված են: Կան տեսանյութեր, որոնք հատուկ ծրագրերի միջոցով, նույնականացվել են տեղանքի հետ և հիմա արդեն ապացուցված փաստ է, որ այդ տեսաձայնագրություններն արվել են պատերազմական գործողությունների օրերին առաջնագծում:  Եվ հենց սիրիացի ահաբեկիչներն իրենք են արել այդ տեսանյութերը, որոնք ինչ-ինչ ձևերով արտահոսել են և հայտնվել համացանցում ու հիմա գործնականում ամբողջ համացանցը հեղեղված է այդպիսի նյութերով. գործնականում սա ապացուցված է: Այդ փաստը պաշտոնապես ընդունել են Ռուսաստանը, Ֆրանսիան, Իրանը և այլ երկրներ: Եվ հիմա հարցի կարգավորման համատեքստում ես շատ կարևոր եմ համարում, որ միջազգային հանրությունը մինչև հարցի կարգավորման բովանդակությանն անցնելը, հստակ արձանագրի թուրքա-ադրբեջանա-ահաբեկչական հարձակումը Լեռնային Ղարաբաղի վրա: Որովհետև դա հարցի կարգավորման միջազգայնորեն ընդունված սկզբունքներից մեկի կոպտագույն խախտում է, որը վերաբերվում է հետևյալին, որ Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման համատեքստում չպետք է ուժ կամ ուժի սպառնալիքի կիրառվի: Եվ Ադրբեջանը հետևողականորեն կիրառել է այդ ուժի սպառնալիքը ու հիմա էլ ուժ է կիրառում և հիմա էլ այդ ուժը կիրառում է Թուրքիայի ու միջազգային ահաբեկիչների ներգրավմամբ: Իսկ այդ ապացույցները հրապարակված են և, ըստ էության, նաև Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանն է այդ ապացույցները հրապարակել՝ նաև հետազոտական աշխատանքի միջոցով: Դուք գիտեք, որ հնարավորություն կա հեռախոսների միջոցով արված տեսագրությունները տեղայնացնել, թե այդ տեսանկարահանումը որտեղ է տեղի ունեցել և այդ տեղայնացման ծրագրերի միջոցով ապացուցված է, որ այդ ահաբեկիչները և վարձկանները տեսագրություններն իրականացրել են հենց Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում, առաջնագծում:

RTS  – Պարոն վարչապետ, ի՞նչ եք ակնկալում Շվեյցարիայից: Եվ հիասթափվա՞ծ եք արդյոք արևմտյան որոշ երկրներից:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Խնդիրն այն է, որ հիմա Լեռնային Ղարաբաղը գտնվում է հումանիտար աղետի շեմին և հումանիտար աղետի վիճակում: Ես Ձեզ միայն մի իրավիճակ ներկայացնեմ, որ այս վերջերս, երբ կանխարգելիչ և զսպող հարված էր հասցվել Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի կողմից ադրբեջանական Գյանջա քաղաքին, Ադրբեջանի իշխանությունները կազմակերպել էին օտարերկրացի դեսպանների այց այդ տարածաշրջան, որպեսզի ցույց տան, թե ինչ է տեղի ունենում: Բայց ես ուզում եմ ասել, որ մինչև այժմ ոչ մի օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցիչ չի այցելել Ստեփանակերտ, չի այցելել Ղարաբաղի մյուս քաղաքներ՝ տեսնելու համար այն հսկայական ավերվածությունները, որոնք շարունակական, երկշաբաթյա և ավելի՝ մինչև օրս 19 օրյա հրետակոծությունների և հրթիռակոծությունների արդյունքում պատճառվել են Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական ենթակառուցվածքներին: Ուղղակի մարդկանց բնակարանները և շենքերն ավերվում են: Ընդամենը մի քանի օտարերկրացի, սահմանափակ թվով օտարերկրացի լրագրողներ են, որ այդ ամենն արձանագրել են: Իսկ ոչ մի օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցիչ չի այցելել՝ տեղում տեսնելու, թե ինչ է կատարվում: Ինչ վերաբերվում է՝ ինչ ակնկալիք ունենք Շվեյցարիայից, վերջերս շվեյցարական Ժնև քաղաքի քաղաքային խորհուրդը շատ խորհրդարանական մի բանաձև ընդունեց, որտեղ արձանագրեց, որ անջատում հանուն փրկության գաղափարը կարող է կիրառելի լինել Լեռնային Ղարաբաղում: Այսինքն, Լեռնային Ղարաբաղն այդ գաղափարով, դա հայտնի միջազգային տերմին է, որը կոչվում է անջատում հանուն փրկության, երբ որոշակի տարածաշրջաններ, ժողովուրդներ անկախություն են ստանում այն բանի հաշվառմամբ, որ նրանք որևէ այլ երկրի կամ նրանց նկատմամբ հավակնություններ ունեցող երկրի իշխանության ներքո չեն կարող գոյատևել: Եվ ես ակնկալում եմ Շվեյցարիայից և Շվեյցարիայի մարմիններից, որ նրանք առաջինը հստակ արձանագրեն, որ Թուրքիան Սիրիայում վարձել է վարձկաններ և ահաբեկիչներ, տեղափոխել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի, նաև սեփական զորքերից է տեղափոխել Ադրբեջան և Ադրբեջանը Թուրքիայի և ահաբեկիչների հետ համատեղ սկսել է ռազմական գործողություններ Լեռնային Ղարաբաղի դեմ: Այս ռազմական գործողությունների հետևանքով Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը, հայությունը գտնվում է գոյութենական վտանգի առաջ, այսինքն հումանիտար ճգնաժամի շեմին: Սա մի իրավիճակ է, երբ միջազգային հանրությունը պետք է ընդունի Լեռնային Ղարաբաղի պարագայում անկախության ճանաչում հանուն փրկության սկզբունքը, որովհետև հակառակ պարագայում Լեռնային Ղարաբաղի հայությունը կենթարկվի ցեղասպանության: Եվ սրա մեջ ոչ մի չափազանցություն չկա: Ադրբեջանի վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ նշանակում է, որ այնտեղ ոչ մի հայ չի բնակվելու, ի հեճուկս այն բանի, որ Լեռնային Ղարաբաղի ողջ պատմության ընթացքում, բնակչության 80 և ավելի տոկոսը եղել են հայեր և հիմա նրանք կանգնած են իրենց հայրենիքը, իրենց երկիրը, իրենց տունը, իրենց բնակավայրը կորցնելու վտանգի առաջ: Միջազգային հանրությունից իմ ակնկալիքը հստակ է՝ կիրառել անջատում հանուն փրկության սկզբունքը:

RTS – Դուք կոլեկտիվ անվտանգության պայմանագրով կապված եք Ռուսաստանի հետ: Չորեքշաբթի օրը Ադրբեջանը հայտարարեց, որ առաջին անգամ է հարվածել հայկական տարածքին: Ինչպիսի՞ն պետք է լինի Ռուսաստանի դերը: Ակնկալում եք ավելի շատ աջակցություն Մոսկվայից:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Մենք մշտական կոնսուլտացիաների մեջ ենք Ռուսաստանի մեր գործընկերների հետ, այդ թվում՝ ՀԱՊԿ-ի շրջանակում: Արդեն իսկ հստակ հայտարարություններ են եղել, որ որոշակի իրավիճակների զարգանալու դեպքում՝ Ռուսաստանը և ՀԱՊԿ-ը կկատարեն իրենց անվտանգային պարտավորությունները Հայաստանի Հանրապետության նկատմամբ: Բայց մեծ հաշվով կարծում եմ՝ Ռուսաստանն ավելի մեծ դեր ունի, ավելի ընդարձակ դեր ունի, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կայունությունը և խաղաղությունը վերականգնելու գործում, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր: Շատ կարևոր եմ համարում, քանի որ Ռուսաստանը մեր տարածաշրջանին ամենամոտիկ և ներկա համանախագահն է, մյուս համանախագահները՝ Ամերիկայի միացյալ նահանգները, Ֆրանսիան և ընդհանրապես միջազգային հանրությունը աջակցի և քաջալերի Ռուսաստանին այդպիսի կայունացնող ջանքեր գործադրելու ճանապարհին:

 

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

22:08 15/10/2020  |  Հարցազրույց«Թուրքիան է այս պատերազմի գլխավոր հովանավորը». Վարչապետի հարցազրույցը «Россия сегодня» լ/գ գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովին
09:23 15/10/2020  |  ՄամուլՎարչապետի ուղերձը կրքեր է բորբոքել. ՀՀԿ-ն որոշել էր հայտարարությամբ հանդես գալ «Հրապարակ»
18:42 14/10/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ
15:14 14/10/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Սգում եմ մեր քաջարի նահատակների համար. վարչապետ
14:45 14/10/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-202018 օրերի ընթացքում մեր հերոսական զորքերը հյուսիսային եւ հարավային ուղղություններով որոշակի նահանջ են ունեցել
14:20 14/10/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Պատերազմը ընդդեմ Արցախի մեկնարկեց մեզ համար ոչ անսպասելի կերպով. հարցն այն էր որ ժամին և որտեղից կհարձակվի թշնամին
12:49 14/10/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Ժամը 14.00-ին ուղերձով կդիմեմ ժողովրդին. Նիկոլ Փաշինյան
09:56 14/10/2020  |  ՄամուլՎարչապետի հետ հանդիպումները հնարավոր է շարունակվեն եւ մասնակցեն նախկին վարչապետները. «Հրապարակ»
23:28 13/10/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Քանի դեռ Թուրքիայի դիրքորոշումը չի փոխվել՝ Ադրբեջանը չի դադարեցնելու ռազմական գործողությունները. Նիկոլ Փաշինյան
21:56 13/10/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Արամ Ա կաթողիկոսն այլընտրանք չի տեսնում Արցախի անկախության միջազգային ճանաչմանը

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]