Թեմաներ
Ուրբաթ 04 / 19 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/19/2024   21:50 Իրանի դեսպանը՝ Ադրբեջանի տարածքից Իրանին հարվածելու լուրերի մասին (տեսանյութ) 04/19/2024   21:39 Մեքենան կողաշրջվել է, 20-ամյա ուղևորը հիվանդանոցում մահացել է 04/19/2024   21:35 Փաշինյանը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը 04/19/2024   21:30 Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսային համակարգի բաղադրիչը 04/19/2024   21:22 Առանց էս ժողովրդի կամքը, ցանկությունը հարցնելու, քարտե՞զ են հրապարակել․ Ժողովուրդը էստեղ կանգնած է ու դեմ է, հավաքված են․ Կիրանցի ղեկավար 04/19/2024   21:16 Նիկոլ Փաշինյանը Հայաստանի միասնական հանրապետությունը բզիկ-բզիկ է արել գյուղ առ գյուղ. Կիրանցի ճանապարհը հայտնվում է Ադրբեջանի հսկողության տակ. Գեղամ Մանուկյան 04/19/2024   20:58 Ո՞վ է ստում. Բաքուն հայտարարել է 4 գյուղ հանձնելու, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին 04/19/2024   20:49 ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ ՔՊ խմբակցության ղեկավար 04/19/2024   20:47 Երեւանը Իրանին վստահեցրել է, որ միջպետական ճանապարհը ներառված չէ Բաքվին տարածքներ հանձնելու համաձայնության մեջ 04/19/2024   20:43 Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով ՀՀ հանձնաժողովը չունի նման հարցեր քննարկելու որևէ իրավասություն․ «Թաթոյան հիմնադրամ» 04/19/2024   20:29 Վանաձորի իր տանը հայտնաբերվել է ՊՆ զորամասի ջոկատի հրամանատարի դի․ Shamshyan.com 04/19/2024   20:26 Մեր դիրքորոշումը փոխված չէ, կապ չունի պաշտոնապես հայտարարել են, թե չեն հայտարարել. Բագրատ սրբազան 04/19/2024   20:15 Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. «Արցախ Միություն» 04/19/2024   20:07 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Կարիտաս Գերմանիա» կազմակերպության անդամներին 04/19/2024   20:01 Չորս զինծառայողի կյանք խլած վթարի գործով որևէ մեղադրյալ առ այս պահը չկա 04/19/2024   19:57 Մոսկվայում միգրանտը փորձել է դպրոցականին ցած նետել երրորդ հարկից 04/19/2024   19:50 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 04/19/2024   19:46 Ադրբեջանը լիովին սատարում է Իսրայելի՝ հակաիրանական գործողություններին. Վարդան Ոսկանյան 04/19/2024   19:35 Վկան քննչական բաժնում իր գլուխը 3 անգամ հարվածել է սեղանին, հրաժարվել հանձնել փորձանմուշ. պնդում է ՔԿ-ն 04/19/2024   19:21 «Բոլորն ասում էին՝ ուզում ենք ստուգենք, տեսնենք իրա պուլսը աշխատու՞մ է , եթե աշխատում է՝ պետք է սպանենք, մորթենք»․ դատարանում հարցաքննվել են Արարատ Միրզոյանի թիկնապահները 04/19/2024   18:56 Չկա սահմանազատում, կա միակողմանի զիջում՝ պատրանքների դիմաց․ Ոսկանյան 04/19/2024   18:51 G7-ի երկրները Հայաստանին և Ադրբեջանին կոչ են արել հասնել տևական խաղաղության 04/19/2024   18:46 Եթե Ադրբեջանը սպառնալիք չէր, ապա ինչո՞ւ Լեռնային Ղարաբաղի հայերը լքեցին իրենց նախնիների տները․ Շոն Մըրֆին՝ ՄԱԿ-ի դատարանում 04/19/2024   18:36 Արգելվել է ՌԴ «Տիմոշա» ՍՊԸ որոշ արտադրատեսակների ներմուծումը Հայաստան 04/19/2024   18:35 Իսրայելի օդային հարձակումն Իրանի վրա իրականացվել է Նախիջևանից և Ղարաբաղից. լրատվամիջոցներ 04/19/2024   18:34 Անահիտ Մանասյանն ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիի գլխավորած պատվիրակությանը 04/19/2024   18:30 ՀՀ պետական բյուջեի միջոցներից իրականացվել է ընդհանուր շուրջ 208,000,000 ՀՀ դրամ անարդյունավետ ծախս. ՊՎԾ 04/19/2024   18:15 Վանաձոր քաղաքը վերածվում է սահմանային գոտու, իսկ Հայաստանի գլխավոր գազատար խողովակը այսուհետ կվերահսկեն թուրքերը. Գեղամյան 04/19/2024   18:11 Բոլորն էլ գիտակցում են, որ գործընթացը պետք է շատ արագ տեմպերով գնա, լայն կոնսոլիդացիայի դեպքում հնարավոր է կարճ ժամանակում գնալ իշխանափոխության. Անանյան 04/19/2024   17:51 ԿԽՄԿ-ն չի հստակեցնում ՝ արդյոք Բաքվում պահվող գերիներին տեսակցության ժամանակ Ռուբեն Վարդանյանն արդեն հացադուլի մեջ էր․ ինչպես է նրա առողջական վիճակը 04/19/2024   17:47 Եթե Միլոշևիչն արած լիներ այն գործողությունների կեսը, որոնք Ալիևն արեց Արցախում, ես չգիտեմ , թե նրան ինչ կսպասեր. Ավետ Ադոնց 04/19/2024   17:39 «Եռակողմ հայտարարությունը ստորագրած բոլոր կողմերի համար Արցախի ժողովրդի ճակատագիրը դարձավ երկրորդական նշանակության խնդիր»․ Արցախի ԱԺ 04/19/2024   17:37 Բեռլինում կկայանա Շոլց-Ալիև հանդիպումը 04/19/2024   17:35 Սամվել Վարդանյանի խոշտանգման դեպքին պատշաճ չարձագանքելու համար հաղորդում է ներկայացվել քննիչների դեմ 04/19/2024   17:32 22-ամյա ադրբեջանցին բենզին է լցրել ու հրկիզել 34-ամյա բնակչուհուն 04/19/2024   17:27 Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ 04/19/2024   17:21 Հայկական դիվանագիտական միտքը միավորելու կազմակերպություն է ստեղծվել. Ավետ Ադոնց 04/19/2024   17:13 Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետները նախնական համաձայնեցրել են Տավուշի սահմանագծի առանձին հատվածները 04/19/2024   17:05 Փարիզում ձերբակալել են պայթուցիկով Իրանի հյուպատոսությունում փակված տղամարդուն 04/19/2024   16:55 Փարիզում տղամարդը ներխուժել է Իրանի հյուպատոսության շենք և սպառնում է պայթեցնել իրեն 04/19/2024   16:54 Ոսկեպարից սարքեցինք միֆական 300 սպարտացիների լեգենդը, լուծումը՝ Երեւանի կարեւորագույն շենքերում է. Վահե Հովհաննիսյան 04/19/2024   16:46 Ուշ թե շուտ ամեն ինչ պարզ է դառնալու բոլորին ու այդ ժամանակ այս հետապնդումը կանգնելու է դրա քաղաքական հեղինակի կոկորդին․ Դավիթ Տոնոյանի պաշտպանների հայտարարությունը 04/19/2024   16:45 Ալիևը մեկնում է Մոսկվա. հայտնի է՝ ինչ են բանակցելու Պուտինի հետ 04/19/2024   16:32 Եվրախորհրդարանում համաժողով է անցկացվել՝ նվիրված Հայոց Ցեղասպանությանը եւ ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտմանը 04/19/2024   16:29 Մարդկանց պատերազմով վախեցնելն արդեն հակառակ էֆեկտ է տալիս. ներքին առումով իրավիճակը պայթյունի եզրին է. Արման Աբովյան 04/19/2024   16:27 Հրդեհ Ալաշկերտ գյուղում 04/19/2024   16:23 Լարված իրավիճակ՝ Արմավիրի մարզում. Վարդանաշեն գյուղի բնակիչները Մարգարա-Վանաձոր ճանապարհը փակել են, պահանջում են Կառավարության ներկայացուցիչներին 04/19/2024   16:15 Արցախցիների շուրջ 65%-ը չի ուզում արտագաղթել ՀՀ-ից. մնացածի 35 %-ի մեծ մասը որպես պոտենցիալ հյուրընկալ երկիր տեսնում ՌԴ-ը. Արցախի ՄԻՊ 04/19/2024   16:10 Առողջապահության նախարարությունն անդրադարձել է հիվանդանոցներում պետպատվերով բուժումների կասեցման մասին հրապարակումներին 04/19/2024   16:05 Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24News
04/19/2024   08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ» 04/19/2024   07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ» 04/18/2024   15:30 Գեղարքունիքում 13 տարեկան արցախցի աղջիկ երեխա է սեռական բռնության ենթարկվել․ երկու տղամարդ կալանավորվել է 04/18/2024   18:56 Սամվել Վարդանյանի գրավի գումարը հավաքելու համար ունեինք 2 օր, բայց անհրաժեշտ գումարը հավաքվեց 6 ժամում. Ռուբեն Մելիքյան 04/18/2024   10:31 Կոտայքում ավտոմեքենան շուռ է եկել, իսկ վիրավորներին գտել են դրանից 15-20 մ հեռու. կա զոհ. shamshyan.com 04/18/2024   07:45 Սամվել Վարդանյանի պաշտպանը լուսանկար է հրապարակել, որը ապացուցում է նրա նկատմամբ կատարված խոշտանգումը 04/18/2024   20:47 Ծնողին պատասխան տալ չի լինում, դա բոլորս էլ գիտենք՝ ինձ մորթեն էլ, քերթեն էլ՝ դրան պատասխան չկա, արյան պատասխան չկա, գործն անփոխատույց գործ է․ Վահանյանի ցուցմունքը՝ դատարանում 04/19/2024   18:35 Իսրայելի օդային հարձակումն Իրանի վրա իրականացվել է Նախիջևանից և Ղարաբաղից. լրատվամիջոցներ 04/18/2024   19:55 Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել 04/19/2024   00:00 Թուրքիայում 2-րդ երկրաշարժն է գրանցվել 04/19/2024   12:01 Իսրայելական ԱԹՍ-ները Թավիրզ կարող էին հասնել միայն եթե արձակված լինեին օկուպացված Արցախի տարածքից. իրանագետ 04/18/2024   19:39 Կայծակը հարվածել է Երեւան-Դուբայ չվերթն իրականացնող օդանավին (տեսանյութ) 04/18/2024   08:11 Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը․ «Հրապարակ» 04/18/2024   23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը 04/19/2024   20:29 Վանաձորի իր տանը հայտնաբերվել է ՊՆ զորամասի ջոկատի հրամանատարի դի․ Shamshyan.com 04/18/2024   19:01 Ինչ վտանգավոր նոր խաղ է սկսել Փաշինյանը Ոսկեպարում. Մի քանի փաստի արձանագրում 04/17/2024   22:23 Բրազիլիայում հարսանեկան խնջույքն ավարտվել է հարսնացուի մահվամբ 04/18/2024   11:32 «Դոգի» աջակիցներն ակցիա են իրականացնում․ ոստիկանների հետ քաշքշուկի ընթացքում քաղաքացու ոտքի պռոթեզը դուրս եկավ 04/19/2024   16:45 Ալիևը մեկնում է Մոսկվա. հայտնի է՝ ինչ են բանակցելու Պուտինի հետ 04/18/2024   23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել

Արամ Ա կաթողիկոսն այլընտրանք չի տեսնում Արցախի անկախության միջազգային ճանաչմանը 10/13/2020   21:56  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020

Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը ստեղծված իրավիճակում Արցախի անկախության միջազգային ճանաչմանն այլընտրանք չի տեսնում: Այս մասին կաթողիկոսը նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված իր կոչում:

«Թուրքիայի անմիջական հովանավորությամբ և ահաբեկիչների ու վարձկանների մասնակցությամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմն Արցախի դեմ, մեզ դրել է նոր իրավիճակի առաջ` իր ռազմական, քաղաքական, իրավական և աշխարհաքաղաքական կողմերով ու հետևանքներով: Հետևաբար, ներկա իրավիճակը պետք է Արցախին, Հայաստանին, ինչպես նաև միջազգային հանրությանը մտածելու տեղիք տա ու գործելու մեկ ուղղությամբ` Արցախի Հանրապետության ճանաչում, այլընտրանք չկա»,- նշել է Արամ Ա-ն:

Կաթողիկոսը հավելել է, որ Ադրբեջան-Արցախ վերջին պատերազմի զարգացումներին մոտիկից հետևողը հստակորեն պետք է տեսնի մի քանի կարևոր դրվագ:

 
«Առաջին` Ադրբեջանը վայելում է Թուրքիայի քաղաքական ու ռազմական անվերապահ ու ամբողջական աջակցությունը և Իսրայելի մասնագիտական ներուժը: Երկրորդ` ներկա պատերազմը սոսկ տեղական բնույթ չունի, այլ հղի է տարածաշրջանային և միջազգային հետևանքներ ունենալու լայն հավանականություններով: Երրորդ` Թուրքիան իր պանթուրանական ու ծավալապաշտական քաղաքականությանը նոր ձևավորում ու շեշտադրում տալով, Միջին Արևելքից ու իսլամական աշխարհից սկսած մինչև արևելյան Եվրոպա ու Միջերկրականի ափերը, իր ազդեցությունը տարածելու իր հետևողական ջանքերին զուգահեռ, այժմ նույնը փորձում է անել Կովկասում` շահագործելով Ադրբեջանին»,- ասված է ուղերձում:

Արամ Ա կաթողիկոսը հիշեցրել է, որ Ադրբեջանը միշտ փորձել է զենքի ուժով Արցախը վերագրավել` հակադրվելով քաղաքական ու բանակցային ճանապարհով Արցախի հակամարտության խաղաղ կարգավորման միջազգային որոշումներին, նշելով, որ Ադրբեջանի այս վերջին փորձը ևս հետապնդում է նույն նպատակը:

«Հայոց բանակը հերոսությամբ շարունակում է պաշտպանել Արցախը, մեր իրավունքը ու արժանապատվությունը: Արյուն թափեցինք, ահավոր ավերածություն ունեցանք, հսկա դժվարությունների դեմ հանդիման կանգնեցինք, սակայն շարունակում ենք պայքարել: Թուրքական աջակցությամբ ու իսրայելական զինուժով օժտված ազերիական հարձակումների դեմն առնելն ինքնին հաղթանակ է: Բանակի կողքին Հայաստանի ու Արցախի դիվանագիտական արշավը, Սփյուռքի կողմից լայնածավալ քարոզչությունը, կազմակերպված բողոքի ու աջակցության ցույցերը մեր ողջ ժողովուրդը զորակոչի ենթարկեցին: Իրավիճակը շարունակում է մնալ կնճռոտ ու փխրուն: 30 տարի շարունակ աշխարհին ասացինք` Արցախը մերն է, մեր ինքնորոշման իրավունքն արյան գնով հաստատեցինք և մեր հայացքները, մեր մտքերն ու աշխատանքն ուղղեցինք դեպի Արցախի Հանրապետության միջազգային ճանաչում: Անցնող տարիներին այս գծով նաև խոհեմ զգուշավորություն ցույց տվեցինք` առիթ տալով քաղաքական բանակցություններին: Սակայն, ներկա պատերազմը եկավ ևս մեկ անգամ ապացուցելու, որ Ադրբեջանը հավատարիմ չէ բանակցություններին և բացահայտորեն վայելելով Թուրքիայի ամբողջական աջակցությունը, մեզ հանգիստ չի թողնելու` դիմելով պատերազմի»,- նշել է Արամ Ա-ն:

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը հավելել է, որ չենք կարող մի քանի տարին մեկ մարդկային զոհեր տալ, ինչպես նաև ենթարկվել նյութական և տնտեսական ահավոր վնասների: Կաթողիկոսը նշել է, որ անհրաժեշտ է հստակ ճշգրտել ռազմավարական ու մարտավարական մոտեցումները, կարճաժամկետ և երկարաժամկետ հանգրվաններով, միշտ իրապաշտ ոգով և համահունչ ներկա աշխարհաքաղաքական պայմաններին:

«Առաջին, անհրաժեշտ է ամեն գնով և անմիջապես ամբողջական զինադադար հաստատել և վերսկսել քաղաքական բանակցությունները: Երկրորդ, ծրագրված աշխատանք տանել Արցախի միջազգային ճանաչման գծով: Այլևս չենք կարող երկար սպասել, սա ի վնաս մեզ է` ամեն իմաստով: Գիտենք, որ նման քայլը կարող է նոր բարդություններ ստեղծել, սակայն այլ ճանապարհ չկա: Ներկա պատերազմից ավելի ծանր ի՞նչ կարող է լինել, երբ Ադրբեջանը նույնիսկ անտեսում է պատերազմին ու զինադադարին առնչվող միջազգային օրենքի սկզբունքները: Երրորդ, ինչպիսին էլ լինել Ռուսաստանի ներկա մարտավարական մոտեցումներն ու հաշվարկները, Ռուսաստանը երբեք չպետք է թույլ տա իր կողքին այլ ուժի ներկայությունը Կովկասում: Այս համոզմունքից ելնելով, Ռուսաստանի հետ մեր համագործակցությունը պետք է լինի փոխադարձ վստահության հիման վրա ու հասարակության շահերով պայմանավորված: Չորրորդ, Արցախի ճանաչում ապահովելու հույժ կարևոր իրավաքաղաքական նախաձեռնությունը միջազգային համայնքին ներկայացնելը լուրջ նախապատրաստություն, պարբերական և դիվանագիտական լայնածավալ աշխատանք և հետևողական գործընթաց է ենթադրում, որին հարկ է լծվել անմիջապես: Միջազգային օրենքը տալիս է ճանաչման տարբեր տեսակները, եղանակներն ու պահանջները: Անհրաժեշտ է համապարփակ ու մասնագիտական մոտեցումով ուսումնասիրել ճանաչմանն առնչվող խնդիրներն ու կոնկրետ պարագաները»,- ասված է ուղերձում:

Արամ Ա կաթողիկոսի խոսքով` գտնվում ենք մեր պատմության ճակատագրական խաչմերուկներից մեկում:

«Ռազմական ասպարեզում հաղթական տանելն առանցքն է, իսկ միջազգային կարծիքի հայանպաստ դիրքորոշումը մեր հաջողության մղիչ ուժը: Հարկ է լինել զգոն ու խոհեմ և միշտ միակամ: Հետևաբար, կոչ եմ ուղղում Հայաստանի մեծարգո վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որ զինադադարի ամրապնդումից անմիջապես հետո իր մոտ հրավիրի Հայաստանի, Արցախի և Սփյուռքի քաղաքական կուսակցությունների ղեկավարներին, հոգևոր առաջնորդներին և Հայաստանի ու Արցախի պետական բարձրաստիճան ներկայացուցիչներին` միասնաբար խորհրդակցելու իրավիճակի և հետագա զարգացումների մասին: Նման հավաքը պետք է ցույց տա մեր ժողովրդի միասնական ոգին ու ամուր կեցվածքը և մյուս կողմից պետք է առիթ հանդիսանա տեսակետների ու մոտեցումների փոխանակման»,- նշել է կաթողիկոսը:

Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսն առաջարկել է նաև հիշյալ հավաքից հետո փորձագետներից բաղկացած հանձնախումբ կազմել, որը վարչապետի գլխավորությամբ կկարողանա ծրագրել միջազգային ճանաչմանն առնչվող գործընթացը` իր իրավագիտական, դիվանագիտական, հարաբերությունների և քարոզչական կողմերով:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

20:09 13/10/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Փաշինյանը Նիդերլանդների վարչապետին տեղեկատվություն է տրամադրել ադրբեջանա-թուրքական ագրեսիայի մասին
14:42 13/10/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Վարչապետի հրաժարականի պահանջի մասին լուրերն իրականությանը չեն համապատասխանում. Եղոյանը հերքում է
09:55 13/10/2020  |  ՄամուլԻշխանությունը՝ ծանր որոշման առաջ. «Իրատես»
09:44 13/10/2020  |  ՄամուլՎարչապետի հետ հանդիպումից հետո ընդդիմադիր պատգամավորները ծանր սրտով են լքել դահլիճը. «Իրատես»
21:02 12/10/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020«Հումանիտար ճգնաժամը կանխարգելելու միակ արդյունավետ միջոցը կարող է լինել ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումը». Վարչապետը հանդիպել է ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետներին
15:35 12/10/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Կախված իրավիճակից քաղաքական ուժերի հետ Փաշինյանի հանդիպումները կարող են կրել շարունակական բնույթ
14:16 12/10/2020  |  ԼՐԱՀՈՍՌազմական դրության իրավական ռեժիմը չպահպանելու համար նախատեսվել է մինչեւ 6 տարվա ազատազրկում ու վարչական տուգանք՝ մեծ չափերի
10:42 12/10/2020  |  ՄեկնաբանությունԼոս Անջելեսի հայությունը՝ Արցախի թիկունքին․ Նիկոլ Փաշինյան
21:55 11/10/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Անգելա Մերկելի հետ
20:23 10/10/2020  |  ԼՐԱՀՈՍ«Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի ճանաչումը, այո՛, կարող է դառնալ այս իրավիճակից ելք». վարչապետի հարցազրույցը գերմանական «ZDF» հեռուստաալիքին

Արխիվ

[]