Թեմաներ
Ուրբաթ 04 / 26 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/26/2024   07:53 Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը, թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում․ «Ժողովուրդ» 04/26/2024   07:40 Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ․ «Ժողովուրդ» 04/26/2024   07:34 Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ» 04/26/2024   07:32 216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ» 04/26/2024   00:16 Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպել է Մայր Աթոռում վերապատրաստման դասընթացներին մասնակից եկեղեցականների հետ 04/26/2024   00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ 04/26/2024   00:04 Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ 04/25/2024   22:52 Կիրանցիներին զրկում են կադաստրով իրենց պատկանող գույքից 04/25/2024   22:46 Թումանյան փողոցում գտնվող ռեստորաններից մեկի ծխատարում հրդեհ է բռնկվել 04/25/2024   22:33 Տեսակցեցի ապօրինի ձերբակալվածներին, այդ թվում` Սուրեն Պետրոսյանին. իրավիճակը մի օր պայթելու է. Տիգրան Աբրահամյան 04/25/2024   22:07 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 04/25/2024   21:42 ՌԴ Տամբովում ձերբակալվածը խոստովանել է, որ ահաբեկչություն է նախապատրաստել ՌԴԿ-ի հանձնարարությամբ 04/25/2024   21:24 Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը գործում է. վարչապետի աշխատակազմ 04/25/2024   21:20 Իրավիճակն անկանխատեսելի է, Փաշինյանը երբեք լուրջ իշխանություն չի ունեցել. Կիվիրյան (Տեսանյութ) 04/25/2024   21:17 Մի խումբ քաղաքացիներ փակել են Երևան-Աշտարակ ավտոճանապարհը. ցանցային ակցիաներ՝ ամբողջ հանրապետությունում 04/25/2024   21:09 Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան 04/25/2024   21:01 Առաջին եռամսյակում ԶՊՄԿ-ն մոտ 140 միլիոն դրամով ավելացրել է հարկային մուտքերը 04/25/2024   20:55 «Օրենքով գողին» մեղադրում են ակումբում մարդ ծեծելու համար 04/25/2024   20:52 Ալեն Սիմոնյանը չգիտի, թե ինչ փաստաթղթի հիման վրա է պնդում, որ Տավուշում հանձնվող տարածքները ադրբեջանական են. Հարցման պատասխան 04/25/2024   20:37 Շվեդիայի վարչապետը հայտարարել Է ՆԱՏՕ - ին ռազմական ինտեգրման ավարտի մասին 04/25/2024   20:21 Քաղաքացիները ինքնաբուխ փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում 04/25/2024   20:18 Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատների խնդրանքով նա ընդհատել է հացադուլը 04/25/2024   20:08 Պահանջում են վերացնել Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցը. Դատարանը կհրապարակի որոշումը 04/25/2024   20:05 Կիրանցում գերլարված վիճակի մասին մանրամասներ է հայտնում Ասպրամ Կրպեյանը. գյուղի տարածք են ներխուժել ինչ-որ մարդիկ 04/25/2024   20:02 Հայաստանի ու Սերբիայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի 04/25/2024   19:51 Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան (տեսանյութ) 04/25/2024   19:49 Կիրանցում ականազերծման աշխատանքների ընթացքում վիրավորում է ստացել զինծառայող. ՊՆ-ն հաստատում է 04/25/2024   19:48 Գնդապետ Մախսուդյանը հիվանդանոցից միանգամից Կիրանց է գնացել 04/25/2024   19:41 «Մինա» հանող հայ չի լինում, սաղ թուրք են. Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է 04/25/2024   19:38 Ֆրանսիայում երկու միլիոն շիշ ջուր են ոչնչացրել կղանքի հետքերի պատճառով 04/25/2024   19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ 04/25/2024   19:06 Գնդապետ Միհրան Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից 04/25/2024   18:52 Գառնիկ Դանիելյանն արդեն Կիրանցում է, պայքարը շարունակվում է 04/25/2024   18:47 Սա Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունն է լինելու թշնամուց. Վարուժան Գեղամյան 04/25/2024   18:44 Արհեստական ​​ինտելեկտը սովորել է ախտորոշել հազվագյուտ հիվանդություններ 04/25/2024   18:42 Քաղաքացիները վրաններ են տեղադրում Կիրանցի կամրջի վրա 04/25/2024   18:39 «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ» գրությամբ պաստառներ՝ Երևանի տարբեր վարչական շրջաններում 04/25/2024   18:20 Կիրանցի կամրջի մոտ քաղաքացիները սակրավոներով մեքենաներ են փնտրում 04/25/2024   18:15 Ոստիկանների կողմից գնդապետ Միհրան Մախսուդյանի նկատմամբ կիրառված բռնության դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ 04/25/2024   18:10 Փաշինյանի կառավարությունը հայտնում է 20 սյուն տեղադրելու մասին 04/25/2024   18:09 Ոստիկանները Տավուշում խոչընդոտել են լրագրողի մասնագիտական գործունեությանը. հարվածել ու գցել լրագրողի հեռախոսը.հայտարարություն 04/25/2024   18:08 Գերմանիայում հայտնի կլինիկայի բժիշկները գործադուլ են հայտարարել 04/25/2024   18:06 Հայ եւ ֆրանսիացի փաստաբանները քննարկել են փաստաբանների իրավունքների պաշտպանությանեւ իրավունքի գերակայության ամրապնդման հիմնախնդիրները 04/25/2024   17:55 Կորոնավիրուսային վարակի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից խարդախությամբ հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ 04/25/2024   17:54 Ալիևը Միշելին հրավիրել է Բաքու 04/25/2024   17:52 Երևան քաղաքի կենտրոնում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով ձերբակալվել է կին քաղաքացի 04/25/2024   17:48 Լուկաշենկոն հայտնել է Բելառուսում տասնյակ ռուսական միջուկային զենքերի առկայության մասին 04/25/2024   17:40 Չեմ ուզում, որ Հայաստանն ալ կորցնինք. բողոքի ակցիայի մասնակից 04/25/2024   17:36 Հիվանդանոցից Կիրանց` մարտական տրամադրությամբ. Կրպեյան 04/25/2024   17:31 ՄԻՊ ներկայացուցիչները ԲԿ-ում այցելել են Գառնիկ Դանիելյանին
04/24/2024   23:35 Ռուսաստանում տեսանկարահանել են ցանկապատից կախված մանկապարտեզի սանին 04/25/2024   10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com 04/25/2024   08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» 04/24/2024   17:44 Լարված վիճակ Իսակովի պողոտայում. «Մերժիր գժին» նախաձեռնության անդամները փակել են այն (տեսանյութ) 04/24/2024   21:17 Մեր ժողովուրդը խաբեության մեջ էր, իսկ հիմա ճշմարիտ սիրո վրա կառուցված շատ գեղեցիկ գործընթաց ենք կազմակերպելու. Տեր Աբել 04/25/2024   15:32 Գերասիմ Վարդանյանը և ևս 4 հոգի տեղափոխվել են Վեդիի բաժին 04/25/2024   14:11 Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց 04/24/2024   20:19 Երկրորդ նախագահը Հայաստանում է եւ կնոջ հետ այցելել է Ծիծեռնակաբերդ 04/25/2024   13:48 Չես ճանաչու՞մ ինձ, էդ ի՞նչ ձև ես խոսում. Մեղրիի ճանապարհին քաշքշուկ սկսվեց, Գերասիմ Վարդանյանը բերման ենթարկվեց (տեսանյութ) 04/24/2024   13:46 Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին քաղաքացիները դիմավորեցին «Նիկոլ դավաճան» վանկարկումներով 04/25/2024   19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ 04/25/2024   13:19 Փակ է Ապարան-Վանաձոր ճանապարհը 04/24/2024   17:22 Տղամարդը աղավնիների պատճառով իր հղի կնոջը կապել է անկողնում ու այրել տունը 04/24/2024   08:04 Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը․«Հրապարակ» 04/24/2024   20:48 Ցեղասպանությունից փրկված Աղավնի Ներսիսյանի մայրն ու քույրը մահացել են սովից, իսկ ինքը մեծացել է ամերիկյան մանկատանը. միակ հարազատն իրեն գտել էր 50-ականներին՝ հորեղբոր աղջիկը .... 04/24/2024   17:29 Վաղը կարող է Երեւանը հանձնեն ու ասեն՝ ոչ մի հայկական տարածք չենք տալիս, իրենցն է. Տիրան Խաչատրյան 04/26/2024   00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ 04/24/2024   12:11 Տավուշի թեմի առաջնորդն այսօր մեծ բեռ է վերցրել իր ուսերին. քաղաքագետ 04/25/2024   20:55 «Օրենքով գողին» մեղադրում են ակումբում մարդ ծեծելու համար 04/25/2024   16:37 Օրենքով սահմանված կարգով ընթացք կտրվի․դատախազությունը՝ Փաշինյանի դեմ հաղորդման մասին

Լեռնային Ղարաբաղը պատկանում է շուրջ 2500 տարի այնտեղ ապրող բնիկ ժողովրդին, և դա հայ ժողովուրդն է. Մեքսիկայում ՀՀ դեսպան 10/08/2020   00:11  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020

Ադրբեջանի և Հայաստանի միջև վերջին զինված հակամարտությունը պահանջում է միջազգային հանրության հստակ դիրքորոշում, որպեսզի այն էսկալացիայի չենթարկվի տարածաշրջանից դուրս: Այս մասին «Reforma» լրատվականին տված հարցազրույցում նշել է Մեքսիկայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Արա Այվազյանը, ով հոկտեմբերի 2-ին, Մեքսիկայում ավարտեց իր դիվանագիտական առաքելությունը:

«Reforma» լրատվականին տված հարցազրույցում դիվանագետը մեղադրել է Թուրքիային, որը, օգտվելով ներկայումս կորոնավիրուսի համաճարակի արդյունքում առաջացած համաշխահային ճգնաժամից, իր կայսրությունն ընդլայնելու նպատակով հակամարտության գոտում խրախուսում է առճակատումը։ Դեսպանը նշել է, որ հակամարտությունն արդեն երեսուն տարի է, ինչ գտնվում է լատենտ վիճակում։ Այն պահից ի վեր, երբ Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանից անկախանալու մասին, Ադրբեջանը շարունակաբար դիմում է ռազմական տարբերակին՝ նավթի և գազի իր հարուստ պաշարների միջոցով այդ ռազմավարական նշանակության տարածքին տիրանալու համար, որը լեգիտիմորեն «պատկանում է բնիկ ժողովրդին»՝ հայերին։ Հաշվի առնելով վերոնշյալը՝ դեսպանը կոչ է արել միջազգային հանրությանը հրադադարի հաստատման համար ճնշում գործադրել Թուրքիայի նկատմամբ և ստիպել Ադրբեջանին վերադառնալ երկխոսության՝ հակամարտության էսկալացիայից խուսափելու համար։

 
–Ո՞ւմ է պատկանում Լեռնային Ղարաբաղը։

– Լեռնային Ղարաբաղը պատկանում է այնտեղ ապրող բնիկ ժողովրդին, և հայ ժողովուրդն է այն ժողովուրդը, որն այնտեղ է բնակվում ավելի քան երկու հազար հինգ հարյուր տարի։ Ինչպես աշխարհի շատ ժողովուրդներ, Լեռնային Ղարաբաղը (1991 թվականին) իրականացրեց ինքնորոշման իր անօտարելի իրավունքը՝ միջազգային իրավունքին և Խորհրդային Միության օրենքներին համապատասխան։ Այս ժողովուրդը պայքարում է իր գոյության համար։

-Ըստ Ձեզ, ինչո՞ւ Ադրբեջանն այդ տարածքը չի զիջում հայերին։

– Որովհետև պայքարում ենք բարբարոսության, հետամնացության և հայերի նկատմամբ ատելության դեմ։ Ադրբեջանը, ըստ երևույթին, ոգևորված լինելով նավթի և գազի հսկայական պաշարներով, որը նրան յուրահատուկ կշիռ հաղորդեց միջազգային էներգետիկ քաղաքականության մեջ, մտածեց, որ հեշտորեն կարող է հարցը լուծել ռազմական ճանապարհով։

– Ինչպե՞ս սկսվեց Լեռնային Ղարաբաղում վերջին հակամարտությունը։

– Վերջին լարվածությունը սկսվեց սեպտեմբերի 27-ին՝ առավոտյան, Թուրքիայի դրդմամբ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (Հայաստանում՝ Արցախի Հանրապետություն) սահմանի երկայնքով իրականացված ռազմական ագրեսիայով՝ կիրառելով աշխարհի ժամանակակից զինանոցը, հրթիռներ, տանկեր, զրահապատ մեքենաներ և օդուժ։

Երկու ամիս առաջ Թուրքիան լայնամասշտաբ զորավարժություն անցկացրեց Ադրբեջանում՝ օգտագործելով ողջ ռազմական զինանոցը, և այնտեղ թողեց բոլոր զենքերը, ինչպես նաև թուրք ռազմական հրահանգիչների, որոնք վերապատրաստում են ադրբեջանական բանակին։

Նաև, նախկինում զգուշացրել էինք, որ Թուրքիան Սիրիայից փոխադրեց Ադրբեջան, ըստ մեր հաշվարկների, մոտ չորս հազար մահմեդական ջիհադիստ մարտիկների, և այսօր (հոկտեմբերի 1-ը, հինգշաբթի) Ռուսաստանի, Ֆրանսիայի նախագահները և Պենտագոնը հաստատեցին, որ Թուրքիան կատարել է այդ փոխադրումը։ Այսպիսով, Հայաստանը պայքարում է պետական ահաբեկչության դեմ, որն իրականացնում է Թուրքիան՝ իր կրտսեր եղբորը՝ Ադրբեջանին սատարելու համար։

-Ունե՞ք պաշտոնական տվյալներ զոհված անձանց, պատճառված վնասների, փլուզված ենթակառուցվածքների, հակամարտության արդյունքների մասին։

– Բազմաթիվ զոհեր կան խաղաղ բնակչության շրջանում։ Մեծ վնաս է պատճառվել քաղաքացիական ենթակառուցվածքներին։ Բուն պատերազմի մեջ ենք, ուստի տվյալները յուրաքանչյուր վայրկյան փոխվում են։ Միայն այսօր՝ ռմբակոծությունից հետո, բնակավայրերից մեկում սպանվել է յոթ քաղաքացիական անձ։

-Ինչո՞ւ հակամարտությունն էսկալացիայի ենթարկվեց։

-Տարիներ շարունակ, և հատկապես հիմա, երբ աշխարհն ինքնամփոփ դարձավ (համաճարակով պայմանավորված սահմանափակումների և արգելափակումների պատճառով), ռազմատենչ հռետորաբանությունը հասցվեց ամենաբարձր մակարդակի։ Թուրքիայի նախագահը (Ռեջեփ Թայիփ Էրդողանը) սկսեց ուղղակիորեն սպառնալ Հայաստանին սահմանի երկայնքով իր ագրեսիվ ծրագրերը տարածելու նպատակով (Թուրքիան այն երկիրն է, որը ցեղասպանություն է գործել հայերի նկատմամբ): Այդ պատճառով էլ սկսվեց։ Հայաստանը, հատկապես ներկայիս իրավիճակում, որևէ շահ կամ պատճառ չունի պատերազմ սկսելու կամ հակամարտությունն ընդարձակելու մեջ։ Մենք մշտապես խաղաղ կարգավորման ջատագով ենք։

–Հայտնի է, որ Ռուսաստանը Հայաստանի դաշնակիցն է։ Ինչպիսի՞ հաղորդակցություն է ունեցել Ձեր երկիրը Մոսկվայի հետ։

– Ոչ միայն Ռուսաստանի հետ․ Ռուսաստանը Մինսկի խմբի համանախագահ երկրներից մեկն է և հակամարտության ողջ պատմության ընթացքում կայունացնող և միջնորդական դեր է խաղացել։ Կապի մեջ ենք ինչպես Մոսկվայի, այնպես էլ Միսնկի խմբի մյուս համանախագահների հետ (Ֆրանսիա և Միացյալ Նահանգներ):

Ռուսաստանը Հայաստանի դաշնակիցն է, սակայն նաև Ադրբեջանի ռազմավարական գործընկերը, և ցանկանում եմ շեշտել այն հանգամանքը, որ հակամարտության որևէ կողմում չէ և փորձում է ստիպել հատկապես Ադրբեջանին, որ վերադառնա բանակցությունների սեղան։

– Ինչպե՞ս եք գնահատում միջազգային հանրության դերն այս ամենում։

– Առաջին օրերին միջազգային հանրությունը սահմանափակվում էր բանակցությունների սեղան վերադառնալու վերաբերյալ անաչառ հայտարարություններ կատարելով և դատապարտելով ուժի կիրառումը։ Սակայն, ելնելով Մինսկի խմբի համանախագահների հայտարարություններից՝ ես կարծում եմ, որ միջազգային հանրությունը կստանձնի առավել հստակ դերակատարում։ Կարծում եմ նաև, որ արդեն բոլորը գիտեն՝ ով է ագրեսորը և ով է փորձում տարածաշրջանում ատելություն և քաոս սերմանել։ Համոզված եմ՝ միջազգային հանրությունը հիմա կարևորագույն դեր ունի՝ ստիպել Թուրքիային և Ադրբեջանին անցնել հրադադարի։ Ռազմական լուծում գոյություն չունի։ Մեքսիկան, որը նույնպես ծանրակշիռ պետություն է, ընտրվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ և սերտ հարաբերությունների մեջ է Թուրքիայի հետ, նույնպես կարող է դրական և կայունացնող դեր խաղալ այս իրավիճակում։

–Եվ եթե երկու կողմերին դիմել են անցնել հրադադարի, ինչո՞ւ չեն անում դա։

– Հայաստանը և հայերս պաշտպանվում ենք 80 միլիոն բնակչություն ունեցող երկրի՝ Թուրքիայի, և 10 միլիոն բնակչություն ունեցող երկրի՝ Ադրբեջանի բանակներից։ Հայաստանն ունի 3 միլիոն բնակչություն, և եթե մեզ չպաշտպանենք, պատկերացրեք, թե ինչ կարող է տեղի ունենալ։

–Եղե՞լ է արդյոք Լեռնային Ղարաբաղի բնակավայրերից տեղահանում, ինչպես հայտարարել է Ադրբեջանը։

– Ոչ, դա քարոզչություն է, որն իրականության հետ որևէ աղերս չունի։ Մոտ երկու տարի առաջ ինչպես Հայաստանում, այնպես էլ Ղարաբաղում ներմուծեցինք ազգ-բանակ հայեցակարգը՝ հաշվի առնելով մեր սահմանափակ ռեսուրսները։ Դրա համաձայն՝ ներկայիս իրավիճակի նման ճգնաժամային դեպքերում ամբողջ ազգը դառնում է բանակ՝ երեխաներից սկսած մինչև կանայք. մենք մեր գոյությունն ենք պաշտպանում։

–Կարծում եք հակամարտության մասշտաբները կընդլայնվե՞ն։

-Դա կախված է Մինսկի խմբի համանախագահների և միջազգային հանրության դերակատարումից։ Ես դեռ հավատում եմ ողջամտությանը։ Կարծում եմ, որ վաղ թե ուշ միջազգային հանրությունը կհասկանա և կստիպի Թուրքիային այս հակամարտության որևէ կողմում չգտնվել և որքան հնարավոր է հեռու մնալ։ Ադրբեջանն առանց Թուրքիայի աջակցության չունի ռազմական հաջողություն արձանագրելու որևէ հնարավորություն։

–Ինչպե՞ս է ապահովվում քաղաքացիական անձանց պաշտպանությունը։

– Անում ենք հնարավոր ամեն բան քաղաքացիական բնակչության կորուստներից խուսափելու համար։ Սակայն, երբ քեզ վրա են նետում վերջին սերնդի հրթիռներ, երբ ինքնաթիռները հարձակում են գործում քաղաքացիական բնակչության վրա, ինչպես տեղի ունեցավ վերջին երկու օրերի ընթացքում, ապա երեկոյան բնակչությունը պատսպարվում է ապաստարաններում, իսկ ցերեկը պաշտպանում է իր տները։

– Ի՞նչ պետք է տեղի ունենա, որ վերջ դրվի այս հակամարտությանը։

– Անհրաժեշտ է հնարավորինս հեռու պահել Թուրքիային, դատապարտել այս պետության կողմից քարոզվող պետական ահաբեկչությունը և ստիպել Ադրբեջանին նստել երկխոսության սեղանի շուրջ։ Եթե ոչ, ապա ես կարծում եմ, որ գտնվում ենք միջազգային հանրության որոշ երկրների կողմից Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման նախաշեմին։ Կարծում եմ, որ արդեն անցել է չեզոք կոչեր անելու ժամանակը։ Եթե իսկապես ցանկանում ենք թույլ չտալ, որ հակամարտությունը տարածվի տարածաշրջանից, ապա միջազգային հանրության պատասխանատու անդամները պետք է իրերն իրենց անուններով կոչեն։

– Որո՞նք են այս պատերազմի հետևանքները միջազգային հանրության համար։

-Այս տարածաշրջանն ունի ռազմավարական մեծ նշանակություն։ Սա վերաբերում է Ռուսաստանին. մենք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ ենք, որի առաջամարտիկն է Ռուսաստանը, և որի կազմում են Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը և Հայաստանը։ Մյուս կողմում է Թուրքիան, որը Հյուսիսատլանտյան դաշինքի կազմակերության՝ ՆԱՏՕ-ի անդամ է։ Սակայն, ըստ երևույթին, ՆԱՏՕ-ն շատ վրդովված է Թուրքիայի պահվածքից՝ հատկապես վերջին տարիներին։ Սա վերաբերում է նաև Իրանին. այս գերկարևոր պետությունը Լեռնային Ղարաբաղի հարցում մշտապես կայունացնող դեր է խաղացել։ Նաև կարող են գործոն հանդիսանալ արտատարածաշրջանային շահերը, ինչի արդյունքում կարճ ժամանակահատվածում հակամարտության մասշտաբները կարող են ընդլայնվել:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

23:43 07/10/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Մեր տանկերին դրոշներով ու մեծ ոգևորությամբ դիմավորում է ադրբեջանական շփոթված զորքը. Պողոսյան
23:25 07/10/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Ադրբեջանական կողմն օգտագործում է կասետային ռումբեր, ինչն արգելված է միջազգային մարդասիրական իրավունքով. Ինդոնեզիայում ՀՀ դեսպան
23:21 07/10/2020Հակառակորդի յուրաքանչյուր հարված նախապես պլանավորում է Թուրքիան. Հովհաննիսյան
23:15 07/10/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Ալիևը շուտով չոքեչոք ցարի մոտ է գնալու, բայց ցարը հավանաբար ավելի կարևոր գործեր կունենա. Վահրամ Պողոսյան
23:10 07/10/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Հույս ունեմ, որ այս պատերազմն այնպես կավարտենք, որ խնդրի ռազմական լուծումը դուրս կգա Ադրբեջանի քաղաքական օրակարգից. Տիգրան Աբրահամյան
22:57 07/10/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Մարտի դաշտում վիրավորվել է փաստաբան Մուշեղ Շուշանյանը
22:49 07/10/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-202048 ժամվա ընթացքում տասնյակ հազարավոր մեր քաղաքացիներ ներկայացել են, կազմավորել են նոր ստորաբաժանումներ ու մարտի նետվել. Հովհաննիսյան
22:29 07/10/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Կեսօրվա տվյալներով 260-270 զինվոր և ահաբեկիչ է ոչնչացվել
22:21 07/10/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020«ԼՂ-ն երբեք չի կարող լինել և չի լինի Ադրբեջանի կազմում, և դա ապացուցվում է Ադրբեջանի գործողություններով». Նիկոլ Փաշինյան
22:14 07/10/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Մարտերը դժվար են, համառ են. Արծրուն Հովհաննիսյան

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]