Թեմաներ
Ուրբաթ 04 / 26 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/26/2024   20:26 Քաղաքագետ Սուրեն Պետրոսյանն ազատ արձակվեց 04/26/2024   20:20 Գնացե՛ք, Գորիս- Կապան մայրուղին բացեք. Քաղաքացին՝ ոստիկաններին (տեսանյութ) 04/26/2024   20:05 Առեղծվածային դեպք՝ Կոտայքի մարզում. «Hotel Տ27» հյուրանոցային համալիրում հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց 04/26/2024   19:55 Կրիստինա Օրբակայտեն զբոսնել է Ալլա Պուգաչովայի դիմանկարով զգեստով 04/26/2024   19:44 Անհնազանդության ակցիաները հասել են Սյունիք. փակ է Մեղրիի ճանապարհը 04/26/2024   19:27 ՔԿ-ն վերհիշել է տարիներ առաջ հարուցված գործը ու հայտարարված հետախուզումը. երկու անձ մեղադրվում են Ադրբեջանի օգտին լրտեսության մեջ 04/26/2024   18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ 04/26/2024   18:45 Իսկ հայրենիքը ո՞րն է. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) 04/26/2024   18:38 ԱԺ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավարի հետ 04/26/2024   18:30 Ոչ ոք չպետք է ակնկալի, որ մենք կլռենք ցեղասպանության մասին. Էրդողան 04/26/2024   18:23 Փակ է Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը 04/26/2024   18:19 «Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքներն՝ առցանց ցուցադրությամբ 04/26/2024   18:14 Հայ-ադրբեջանական սահմանին տեղադրվել է 28 սահմանային սյուն, ինչը կազմում է նախատեսված աշխատանքների 35 տոկոսը․ կառավարություն 04/26/2024   18:09 Ժամը 17.30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան 04/26/2024   18:06 Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան 04/26/2024   18:01 Երևանը ստացել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ Բաքվի առաջարկները 04/26/2024   17:59 Հրազդան-Սևան ճանապարհից 3 անձ է բերման ենթարկվել. ոստիկանությունը պնդում է, թե Արթուր Խաչատրյանը բերման չի ենթարկել 04/26/2024   17:53 «Շուռ եկեք, որ ձեր դեմքը մարդիկ տեսնեն Արման Ղազարյանը՝ բռնություն կիրառող ոստիկաններին (տեսանյութ) 04/26/2024   17:44 Ենիչեր են սրանք, ոստիկան չեն. ցուցարար (տեսանյութ) 04/26/2024   17:44 Մեկնարկել է «Միջազգային համագործակցության արդյունավետության ամրապնդումը՝ անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ պայքարում» թեմայով խորհրդաժողովը 04/26/2024   17:41 Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը 04/26/2024   17:37 Հետախուզվում է ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված Վահան Մարտիրոսյանը 04/26/2024   17:33 Մի կմճտի, ընգեր. ոստիկանները քաղաքացիներին բերման են ենթարկում բռնություն կիրառելով 04/26/2024   17:17 Կպի գործիդ, գնա էն յան ստեից. ոստիկանը՝ լրագրողին կոպտեց (տեսանյութ) 04/26/2024   17:06 Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը 04/26/2024   17:03 Հրատապ. բերման է ենթարկվել ԱԺ պատգամավոր Արթուր Խաչատրյանը. ոստիկանները քաշքշում էին պատգամավորներին, գոռում լրագրողների վրա 04/26/2024   16:59 Ճիշտ ես ասում, Նիկոլ, նախկինները ժամանակին չեն լուծել, բայց դա նշանակում է՝ դու սենց պետք է լուծեի՞ր. սա քո ջախջախիչ պարտությունն է. Նորիկյան 04/26/2024   16:46 Ոստիկանը գոռում է, բայց քաղաքացուց է պահանջում հանգիստ խոսել. փակ է Երեւան-Սեւան ճանապարհը 04/26/2024   16:40 Հրատապ. լարված վիճակ է Երեւան-Սեւան մայրուղու վրա. քաղաքացիները փակում են ճանապարհը 04/26/2024   16:23 Աշտարակի ոստիկանները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան 04/26/2024   16:20 Նիկոլ Փաշինյանը հանձնում է հողերը. Բողոքի ակցիա՝ կառավարության դիմաց՝ ուղիղ 04/26/2024   16:10 Հայրենիքը փրկելու համար արգելված միջոցներ չկան, բացի սատանայի հետ գործակցությունից. Միքայել Սրբազանը վստահեցնում է՝ եկեղեցին պատրաստ է առաջնորդության, երբ ժողովուրդը պատրաստ լինի 04/26/2024   16:09 Ալիեւը ոգեւորված է Նիկոլ Փաշինյանի հետ բանակցություններից 04/26/2024   16:04 Ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է զբաղեցրած պաշտոնից 04/26/2024   15:36 Խաղաղության հասնելու շատ լավ հնարավորություններ կան. Ալիև 04/26/2024   15:30 ՀՀ ԱԺ-ն ստացել է Վալենտինա Մատվիենկոյի նամակը. պարզաբանում են ակնկալում հակառուսական հայտարարությունների վերաբերյալ 04/26/2024   15:26 Քննարկվել են Հայաստան-Իտալիա ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր 04/26/2024   15:21 «Վիճակը մտահոգիչ է». ՄԻՊ-ից չհայտարարված այց են կատարել Սեւանի հոգեկան առողջության կենտրոն 04/26/2024   15:01 Հավատում ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև այս տարի կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց 04/26/2024   14:56 Մեր երկրում փաստորեն հեղինակություն չունենալն ավելի լավ է, քան՝ ունենալը․ Մելիքյան 04/26/2024   14:54 Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից 04/26/2024   14:47 Ականազերծման աշխատանքներ իրականացնողներից որոշներն ազատման դիմում են գրել․ Դանիելյան 04/26/2024   14:45 Պետությանը պատճառված 12մլրդ 155մլն ՀՀ դրամ վնաս է վերականգնվել 2024թ․ առաջին եռամսյակում ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթներով 04/26/2024   14:33 Ստամբուլի Իսթիքլալ պողոտայում ահաբեկչության հեղինակը դատապարտվել է 1794 տարվա ազատազրկման 04/26/2024   14:23 Ալիևն ու Շոլցը բանակցություններ են սկսել Բեռլինում 04/26/2024   14:18 Ուկրաինային աջակցող իրանցի ռեփերը դատապարտվել է մահապատժի 04/26/2024   14:06 Էներգառեսուրս պետք է գնել այնտեղից, որտեղ ամենաէժանն է. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին 04/26/2024   13:47 Ակցիաները նոր երանգ են ստանում. 1930-ականների հագուստով ցուցարարները՝ իրենց ճամպրուկներով, կամրջի տակ 04/26/2024   13:40 Աղդամում հանդիսավորությամբ փակվել է ռուս-թուրքական մոնիտորինգի կենտրոնը 04/26/2024   13:38 Պայքարեք,որ ձեր տուն եռագույնով պարուրված, փայտից, մեխերով զմռսված դագաղ չբերեն. Զոհված զինծառայողի մայր
04/24/2024   23:35 Ռուսաստանում տեսանկարահանել են ցանկապատից կախված մանկապարտեզի սանին 04/26/2024   12:49 Համացանցում քննարկվում է Գյումրի մեկնող գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձևը 04/25/2024   10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com 04/26/2024   11:49 Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները հարվածներ են հասցրել համադասարանցու գլխին, ինչի հետևանքով վերջինս տեղափոխվել է հիվանդանոց 04/26/2024   07:34 Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ» 04/25/2024   08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» 04/24/2024   21:17 Մեր ժողովուրդը խաբեության մեջ էր, իսկ հիմա ճշմարիտ սիրո վրա կառուցված շատ գեղեցիկ գործընթաց ենք կազմակերպելու. Տեր Աբել 04/25/2024   14:11 Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց 04/25/2024   15:32 Գերասիմ Վարդանյանը և ևս 4 հոգի տեղափոխվել են Վեդիի բաժին 04/26/2024   00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ 04/25/2024   13:48 Չես ճանաչու՞մ ինձ, էդ ի՞նչ ձև ես խոսում. Մեղրիի ճանապարհին քաշքշուկ սկսվեց, Գերասիմ Վարդանյանը բերման ենթարկվեց (տեսանյութ) 04/25/2024   19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ 04/24/2024   20:48 Ցեղասպանությունից փրկված Աղավնի Ներսիսյանի մայրն ու քույրը մահացել են սովից, իսկ ինքը մեծացել է ամերիկյան մանկատանը. միակ հարազատն իրեն գտել էր 50-ականներին՝ հորեղբոր աղջիկը .... 04/25/2024   13:19 Փակ է Ապարան-Վանաձոր ճանապարհը 04/26/2024   16:10 Հայրենիքը փրկելու համար արգելված միջոցներ չկան, բացի սատանայի հետ գործակցությունից. Միքայել Սրբազանը վստահեցնում է՝ եկեղեցին պատրաստ է առաջնորդության, երբ ժողովուրդը պատրաստ լինի 04/25/2024   20:55 «Օրենքով գողին» մեղադրում են ակումբում մարդ ծեծելու համար 04/26/2024   16:23 Աշտարակի ոստիկանները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան 04/25/2024   16:37 Օրենքով սահմանված կարգով ընթացք կտրվի․դատախազությունը՝ Փաշինյանի դեմ հաղորդման մասին 04/25/2024   21:09 Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան 04/25/2024   20:52 Ալեն Սիմոնյանը չգիտի, թե ինչ փաստաթղթի հիման վրա է պնդում, որ Տավուշում հանձնվող տարածքները ադրբեջանական են. Հարցման պատասխան

Արաբկիրի նախկին թաղապետի վերաբերյալ ԱԱԾ-ն քրեական գործ է հարուցել. 09/22/2020   12:58  |  Քրեական խրոնիկոն

ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք են բերվել առերևույթ փաստական տվյալներ այն մասին, որ Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի պաշտոնը 2005-2008 թվականների ընթացքում զբաղեցնող պաշտոնատար անձը, խմբային շահերից ելնելով, պաշտոնեական կեղծիքներ կատարելու միջոցով, խարդախությամբ համայնքի՝ առանձնապես խոշոր չափերով գույքի նկատմամբ ձեռք է բերել իրավունք, ինչպես նաև ավագանու անդամների հետ նախնական համաձայնությամբ, համայնքի հաշվեկշռում առկա մի շարք անշարժ գույքեր, ձևական աճուրդների կամ ուղղակի վաճառքի միջոցով, շուկայական և կադաստրային արժեքներից անհամեմատ ցածր գներով, օտարել է տարբեր քաղաքացիների, որի արդյունքում համայնքին հասցվել է առանձնապես խոշոր չափերով՝ 300.000.000 ՀՀ դրամի վնաս։ Այս մասին հայտնում են ՀՀ ազգային անվտանգության մամուլի ծառայությունից։

Մասնավորապես՝ Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի իրավասու պաշտոնատար անձը, համայնքապատկան առանձնապես խոշոր չափերով գույքի նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերելու շահադիտական դրդումներից ելնելով, նախնական համաձայնության գալով համայնքի ավագանու անդամների հետ և ներազդելով վերջիններիս վրա, համոզելու եղանակով, նրանց դրդել է համապատասխան որոշմամբ թույլատրել համայնքապատկան գույքն օտարել կադաստրային արժեքից անհամեմատ ցածր գնով: Արդյունքում 2006թ. օգոստոս ամսին Արաբկիր թաղային համայնքի ավագանու որոշմամբ թույլատրվել է դասական աճուրդով օտարել Երևանի Մամիկոնյանց փողոցի 3-րդ շենքի, 79քմ. մակերեսով թիվ 60 բնակարանը` մեկնարկային գին սահմանելով 3.350.000 ՀՀ դրամ, որի կադաստրային արժեքը նույն ժամանակահատվածում կազմել է 5.492.500 ՀՀ դրամ: Այնուհետև, նույն պաշտոնատար անձինք, օգտվելով ավագանու որոշմամբ ընձեռնված հնարավորությունից, կազմակերպել են այն աճուրդով օտարելու վերաբերյալ ձևական մրցույթ, որի ընթացքում հիշյալ անշարժ գույքն իբր Ա. Ղ.-ին մեկնարկային գնով օտարելու համար, կազմվել և շրջանառության մեջ են դրվել պաշտոնեական կեղծ փաստաթղթեր: 2006թ. օգոստոսի 31-ին կայացած ձևական աճուրդի ժամանակ նշված անշարժ գույքը, մեկնարկային գնով, օտարվել է աճուրդին փաստացի չմասնակցած Ա. Ղ.-ին։ Այնուհետև, 2006 թվականի հոկտեմբեր ամսին, նույն եղանակով, կազմվել և շրջանառության մեջ է դրվել կեղծ լիազորագիր, որի հիման վրա նշված բնակարանը մոտ 14.440.000 ՀՀ դրամով վաճառվել է Ս. Հ.-ին, ով էլ նույն թվականի նոյեմբեր ամսին անշարժ գույքի հիփոթեքի և առուվաճառքի պայմանագրով, 16.361.930 ՀՀ դրամով, բնակարանն օտարել է Է. Պ.-ին՝ այդ կերպ համայնքապատկան առանձնապես խոշոր չափերով գույքի նկատմամբ վերջիններս ձեռք են բերել սեփականության իրավունք:

Միևնույն ժամանակ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Արաբկիր վարչական շրջանի ավագանու 2007թ. մարտի 26-ի որոշմամբ թույլատրվել է Երևան քաղաքի Թբիլիսյան 3/3 հասցեում գտնվող, Արաբկիր թաղային համայնքի ղեկավարի աշխատակազմին սանմաքրման և աղբահանման աշխատանքների կատարման նպատակով անհատույց օգտագործման  իրավունքով տրամադրված 16687քմ. մակերեսով հողատարածքի օտարումը, որի ընթացքում իրավասու պաշտոնատար անձինք, անտեսելով օտարվող անշարժ գույքն ամբողջությամբ  գնահատված չլինելու հանգամանքը, չարաշահելով իրենց պաշտոնեական լիազորությունները, համայնքապատկան գույքը զգալիորեն ցածր գնով ձեռք բերելու շահադիտական դրդումներից ելնելով, կազմել և շրջանառության մեջ են դրել իրավունք վերապահող, բովանդակությամբ ամբողջությամբ կեղծ, գույքի օտարման հանձնաժողովի կողմից կազմված արձանագրություն այն մասին, որ գույքը գնահատվել է ամբողջությամբ (շուկայական արժեքը նշվել է զգալիորեն ցածր՝ 29.800.000 ՀՀ դրամ)։ Արդյունքում, Թբիլիսյան 3/3 հասցեում գտնվող, նշված հողատարածքի վրա գտնվող 2734.6 քմ. մակերեսով շենք-շինություններն ուղղակի վաճառքի ձևով, 29.800.000 ՀՀ դրամով (շենք-շինությունների կադաստրային արժեքը կազմել է 38.220.700 ՀՀ դրամ) օտարվել է Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի իրավասու պաշտոնատար անձի մերձավոր ազգական հանդիսացող հորը` Ե. Շ.-ին, ով վճարելով  հողատարածքի կադաստրային արժեքը դարձել է դրա սեփականատերը, ապա ձեռք բերված գույքը, բաժանելով 2 գույքային միավորների, դրանք վաճառել է համապատասխանաբար 91.800.000 և 340.000.000 ՀՀ դրամով:

Միևնույն ժամանակ ձեռք են բերվել առերևույթ փաստական տվյալներ այն մասին, որ առկա են նաև Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի իրավասու պաշտոնատար անձի կողմից կոռուպցիոն մեխանիզմի գործադրման արդյունքում համայնքապատկան հողամասերը և գույքը շահադիտական դրդումներից ելնելով կադաստրային արժեքից զգալիորեն ցածր գնով օտարելու այլ դեպքեր, որի հետևանքով Երևան համայնքը զրկվել է իր սեփականությունը հանդիսացող գույքի օտարման դիմաց ընդհանուր առանձնապես խոշոր չափերով՝ 300.000.000 ՀՀ դրամի չափով եկամուտ ստանալու իրական հնարավորությունից, որը գույքային տեսքով էական վնաս է պատճառել Երևան համայնքի օրինական շահերին՝ առաջացնելով ծանր հետևանքներ:

Այսպիսով՝ պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու արդյունքում անզգուշությամբ առաջացել են ծանր հետևանքներ՝ հեղինակազրկվել են իշխանության մարմինները, առանձնապես խոշոր չափերով գույքային վնաս է պատճառվել համայնքին, խաթարվել է աճուրդի անցկացման հավասարության և արդարության սկզբունքը, խախտվել են մյուս մասնակիցների իրավունքներն ու օրինական շահերը։

Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածների հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Քրեադատավարական թույլատրելի գործիքակազմի կիրառմամբ ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները, հանցանք կատարած անձանց ամբողջական շրջանակը պարզելու և համայնքի օրինական շահերը վերականգնելու ուղղությամբ:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

16:20 12/09/2020  |  ԼՐԱՀՈՍՓաշինյան Նիկոլ, դա քեզ մոտ չի ստացվելու, այ տղա. Շահինյան
16:11 24/04/2020  |  Դատական ռեպորտաժներՎերաքննիչ դատարանի որոշումը մատնանշում է վարույթում իրականացվող ապօրինի տարրերի առկայությունը.փաստաբան
17:35 23/04/2020  |  Դատական ռեպորտաժներՎերաքննիչ դատարանը բավարարել է Հովհաննես Շահինյանի բնակարանում խուզարկություն կատարելու որոշման դեմ փաստաբանի բողոքը
18:38 30/03/2020  |  ԼՐԱՀՈՍԴատախազը բավարարել է քննիչի որոշման դեմ Արաբկիրի նախկին թաղապետի գործով փաստաբանի բողոքը
14:13 12/03/2020  |  ԼՐԱՀՈՍՔննիչը փաստաբանին հրաժարվել է տրամադրել Արաբկիրի նախկին թաղապետի բնակարանում խուզարկություն կատարելու որոշումը
19:12 21/02/2020  |  Քրեական խրոնիկոնԱրաբկիրի նախկին թաղապետի տանը խուզարկություն է կատարվել 13 տարի առաջ տեղի ունեցած ենթադրյալ դեպքի առնչությամբ
09:08 23/07/2016  |  ՄամուլԱրաբկիրի նախկին թաղապետ Հովհաննես Շահինյանը հերթական անախորժության մեջ է հայտնվել. ՉԻ

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]