Թեմաներ
Չորեքշաբթի 05 / 08 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/08/2024   00:00 Հերքվել է անոթների համար ճարպային սննդի վնասակարությունը 05/07/2024   23:50 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 05/07/2024   23:33 Ռուբեն Ռուբինյանը ՀՀ ԱԳՆ պատվիրակության կազմի հետ կմեկնի Ալմաթի 05/07/2024   23:09 Փարիզում արցունքաբեր գազ են կիրառել պրոպաղեստինյան ակցիան ցրելու համար 05/07/2024   22:52 Խորենացու փողոցում բախվել են «Daewoo»-ն և «Mercedes-Benz»-ը. կան տուժածներ 05/07/2024   22:38 Քայլերթի 4-րդ օրն ավարտվեց խարույկի շուրջ հայրենասիրական զրույցներով 05/07/2024   22:34 Հանրային մեղադրողը պահանջել է Վլադիմիր Գասպարյանին դատապարտել 11 տարվա ազատազրկման 05/07/2024   22:23 Կիրանցի ամենախնդրահարույց հատվածի սահմանազատումը դեռ չի արվել, գործընթացը չի ավարտվել, ինչպես կարող ենք ասել գոհ ենք, թե դժգոհ. Կիրանցի բնակիչ 05/07/2024   22:15 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 05/07/2024   22:04 Պայքարը ծաղիկներ հավաքելով չի լինում. գործ ունենք մարդու հետ, ով ամառվա շոգին էլ է կեպիով ման գալիս. Գեւորգյան (տեսանյութ) 05/07/2024   22:01 Վստահ չեմ, որ 4 գյուղերի հանձնումից հետո՝ Ադրբեջանը շարունակելու է սահմանազատման գործընթացը. Սուրեն Սուրենյանց 05/07/2024   21:52 ՊՆ. հայտնաբերվել է զինծառայողի դի՝հրազենային վնասվածքով 05/07/2024   21:49 Մայիսի 9-ին Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Համբարձման տոնը 05/07/2024   21:33 Ոստիկանական հիմնական ուժերը հեռացել են Կիրանցից, ամենախնդրահարույց հատվածի սահմանազատումը դադարեցվել է. Կիրանցի բնակչուհին կասկած ունի, որ փորձ է արվում կանխել մայիսի 9-ի ակցիան 05/07/2024   21:30 Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս Արամ Ա-ն իր աջակցությունն է հայտնել Գերագույն Հոգևոր Խորհրդի կողմից հրապարակած հայտարարությանը 05/07/2024   21:24 Երկրաշարժ հայ-ադրբեջանական սահմանին՝ Շողակաթ գյուղից 19 կմ հյուսիս 05/07/2024   21:06 Հաշված օրերի ընթացքում իշխանությունները կարողանում են կայծակնային արագությամբ կողոմնորոշվել սյուների դիրքերի վերաբերյալ, սա վկայում է պայմանավորվածության մասին. Այվազյան (Տեսանյութ) 05/07/2024   20:59 Ադրբեջանական գյուղի 25 տոկոսը մնում է Հայաստանին. Կիրանցի համայնքապետ 05/07/2024   20:45 Իրական գործակալների բացահայտմանը քիչ է մնացել, բոլոր այն գործակալներին, որոնք ուրացել էին Հայաստանի և Արցախի շահը․ փաստաբան 05/07/2024   20:29 Բախվել է երեք ավտոմեքենա. կան տուժածներ 05/07/2024   20:25 Խոշոր հրդեհ Երեւանում. այրվել է 5 բնակարան, որոնցից մեկում դիակ է հայտնաբերվել 05/07/2024   20:07 Սատանան միշտ քահանայից վախեցել է. Կարապետ Պողոսյան 05/07/2024   19:57 ՄԱԿ-ն Իսրայելին մեղադրել Է տարհանման ժամանակ միջազգային իրավունքի բոլոր նորմերը խախտելու մեջ 05/07/2024   19:39 Աշխարհն ավելի քան երբևէ մոտ է միջուկային պատերազմին. Լուկաշենկո 05/07/2024   19:29 Ավստրիան չի պատրաստվում անդամակցել ՆԱՏՕ-ին․ Շալենբերգ 05/07/2024   19:10 Դոնի Ռոստովում ԻԳԻԼ-ի կողմնակցին դատապարտել են 17 տարվա ազատազրկման 05/07/2024   19:07 Ինչու է Փաշինյանը ահաբեկված Արթուր Վանեցյանից 05/07/2024   18:56 Ժամանակն է՝ սթափվելու, միավորվելու․ իրազեկման ավտոերթ՝ Շիրակում 05/07/2024   18:55 Այրվել է ավտոբուս 05/07/2024   18:37 Մի անհանգստացիր, դժոխքը կա ու կա, մեկ է, ոնց հասկանում եմ չի գտնվելու այն հոգևորականը, որը կհամաձայնվի օգնել քեզ ապաշխարելու գործում. Սոս Հակոբյանը՝ Փաշինյանին 05/07/2024   18:13 Եվրախորհրդարանի պատգամավորները պահանջում են կասեցնել Վրաստանի՝ Եվրամիության թեկնածուի կարգավիճակը 05/07/2024   18:13 Վարչապետն ընդունել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի ղեկավարներին 05/07/2024   18:08 «Դու ուրիշ հերոսի անուն չգիտե՞ս»․ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավարը՝ Նիկոլ Փաշինյանին 05/07/2024   17:59 Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկվել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը 05/07/2024   17:54 Դիտավորությամբ հարվածներ էր հասցրել 83-ամյա մորը, ինչի հետևանքով նա հիվանդանոցում մահացել էր 05/07/2024   17:47 Զենքի գործադրմամբ խուլիգանություն՝ Ամերիկյան համալսարանի մոտ. նախաձեռնվել է քրեական վարույթ 05/07/2024   17:41 Խիստ վտանգավոր ենք համարում առանց համապարփակ ու երաշխավորված լուծումների Տավուշի սահմանամերձ շրջանում սահմանազատման ու սահմանագծման անվան ներքո իրականացվող գործողությունները․ Գերագույն հոգևոր խորհուրդ 05/07/2024   17:38 Լավ ճանաչելով Նիկոլին՝ գիտեմ, թե ինչ է հիմա կատարվում նրա գլխում, ժողովրդական խոսքը պնդում է՝ երկու վախը մի մահ է․ Արթուր Վանեցյան 05/07/2024   17:33 Ֆեյքերի միջոցով արցախցիների դեմ ատելության քարոզ է տարվում․ Արցախի ՄԻՊ-ն ահազանգում է 05/07/2024   17:31 Փոխհրաձգություն է տեղի ունեցել Ղրղզստանի սահմանապահների և Տաջիկստանի բնակիչների միջև 05/07/2024   17:30 Հայտնի են դպրոցների ավարտական քննությունների օրերը 05/07/2024   17:22 Ադրբեջանում դպրոցականը բռունցքի հարվածով սպանել է հասակակցին 05/07/2024   17:11 Պատերազմն ինքը երևի արդեն պայմանավորվել է․ Բագրատ Սրբազան 05/07/2024   17:08 Եվրոպական 11 երկրների շուրջ 30 քաղաքներում մայիսի 12-ին տեղի կունենան ցույցեր հաջակցություն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման 05/07/2024   16:54 Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթը կշարունակվի վաղը 05/07/2024   16:46 ՔՊ-ի թիմը շատ կուռ է, Էդ ով է՝ ում որտեղից կապած պահում, որ չմիանան շարժմանը. Փաշինյան 05/07/2024   16:23 Մհեր Գրիգորյանն ու Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը 05/07/2024   16:17 Ինչքան «նարկոբարոն» ու «գործակալ» կա՝ հավաքել, եկել եք այստեղ․ Բագրատ Սրբազանը հեգնեց Փաշինյանին 05/07/2024   16:11 Հայկական բժշկական ասոցիացիայի անդամները միանում են Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը 05/07/2024   16:06 Ոչ բոլոր միջնորդներն են եղել օբյեկտիվ, չեզոք, ազնիվ, բայց մենք չենք հրաժարվում միջնորդություններից. Փաշինյան
05/07/2024   11:33 Արտառոց դեպք՝ Երևանում․ շտապօգնության 22-ամյա բժիշկը 20-ամյա աղջկան սեփական ավտոմեքենայում ներարկում է կատարել, միացրել է կաթիլային, բռնի ուժով համբուրել և թույլ չի տվել դուրս գալ ավտոմեքենայից 05/06/2024   16:43 Գուգարաց թեմն առաջին օրվանից է միացել ստի ու կեղծիքի դեմ պայքարին. Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյան 05/06/2024   15:37 Բագրատ Սրբազանի խոսքը տեղ է հասել. արձագանքում են կառավարությունից 05/06/2024   20:41 Շարժումը հրապարակել է նոր քայլերգը՝ Բյուր սրտերում 4 արժեք է դաջված Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված 05/07/2024   08:16 Փաշինյանն այսօր կմիանա արշավին․ «Հրապարակ» 05/07/2024   17:30 Հայտնի են դպրոցների ավարտական քննությունների օրերը 05/07/2024   20:25 Խոշոր հրդեհ Երեւանում. այրվել է 5 բնակարան, որոնցից մեկում դիակ է հայտնաբերվել 05/06/2024   10:12 Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմը հանդես է եկել կոչով 05/06/2024   20:34 Ադրբեջան սարքովի պետության հետ խաղաղության պայմանագրի կնքումից խոսող ՀՀ վարչապետի աթոռից կառչած անձը հիշու՞մ է 2004 թ. փետրվարի 19-ի գիշերվա մասին 05/06/2024   17:49 Առանց մեկնաբանության. Տեր Եսայի Արթենյանը՝ Ալեն Սիմոնյանի հայտարարության մասին 05/07/2024   19:07 Ինչու է Փաշինյանը ահաբեկված Արթուր Վանեցյանից 05/06/2024   12:48 Իշխանափոխություն հիմա չի լինելու. Ալեն Սիմոնյան 05/06/2024   14:59 Քանի՞ անգամ կարելի է նույն տրամաբանությամբ փորձել այն, ինչ-որ մենք ենք արել, նոր բան մտածեք. Ալեն Սիմոնյան 05/07/2024   12:23 Իշխանությունները ցնցումների մեջ են․ Տավուշում ճնշումներ են սկսվել, պահանջում են քաղաքացիներից՝ ազատման դիմումներ գրել 05/06/2024   20:19 Տավուշից մեկնարկած երթը 30 000 -50 000-ով կմտնի Երևան. Ալեն Սիմոնյանը ու մյուսները թող հանգիստ նստեն տեղներն ու սպասեն, իմպիչմենտի ժամանակը գալու է. Արթուր Գևորգյան 05/07/2024   08:11 Վահե Ղազարյանը ճակատագրական ընտրության առջեւ է կանգնելու․«Հրապարակ» 05/06/2024   15:15 Ընդհանուր հայտարարություն կլինի, ես մեջը կլինեմ. Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ 05/06/2024   17:15 Երթին ընդառաջ ոստիկանական ուժեր են կենտրոնացվել 05/07/2024   18:08 «Դու ուրիշ հերոսի անուն չգիտե՞ս»․ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավարը՝ Նիկոլ Փաշինյանին 05/06/2024   13:30 Նուբարաշենի խճուղում՝ նախկին զորամասի տարածքում, հայտնաբերվել է «Կոշ» գաղութում հաշվառված, 35-ամյա տղամարդու մարմին

Նման ցանկացած օրենք խարխլում է ՀՀ անվտանգությունը. Բանակից խուսափած անձինք օրինագիծ են ներկայացրել 09/15/2020   20:20  |  ԼՐԱՀՈՍ

«Մեր նման երկրներում զինապարտ բոլոր անձինք պարտադիր պետք է ծառայեն՝ երկրի ներսում գործող օրենքների համաձայն։ Մեր երկրում մարդկային ռեսուրսները շատ մեծ չեն և յուրաքանչյուր զինծառայող՝ իր սահմանադրական պարտքը կատարելիս աներկբա արժեք է։ Բանակից այս կամ այն պատճառով խուսափած և Հայաստանի Հանրապետության սահմանները լքած զինապարտ քաղաքացիների հետ վերադարձի և որոշակի գումար վճարելուց հետո պարտականությունից ազատվելու նախաձեռնությունը նոր չէ։ Սա եղել է նաև նախորդ իշխանությունների օրոք, պարզապես այն ժամանակ վճարման այլ համակարգ էր մշակվել»,- ասում է ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը, «Փաստինֆո»-ի հետ զրույցի ընթացքում խոսելով ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի և «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Մխիթար Հայրապետյանի և Անդրանիկ Քոչարյանի հեղինակած նախագծին, որով պայմանավորված՝ 27 տարին լրացած այն ՀՀ քաղաքացիները, որոնք չեն անցել պարտադիր զինվորական ծառայություն և գտնվում են քրեական հետախուզման մեջ, պայմանագրային զինվորական ծառայողի երկու տարվա աշխատավարձը վճարելու դեպքում կազատվեն քրեական հետապնդումից։

Ռազմական փորձագետն ընդգծում է՝ Հայաստանի Հանրապետությունը սկզբունքորեն պատերազմող երկիր է, որտեղ չհայտարարված պատերազմ է. «Եթե Ադրբեջանի հետ մեր սահմանին զինծառայողները պահպանություն, իսկ որոշ դեպքերում նաև պաշտպանություն են իրականացնում, ապա ինքնին սա ցույց է տալիս, որ մեր հարևանը մեզ հետ այնքան էլ բարիդրացիական հարաբերությունների մեջ չէ։ Ուստի, նման ցանկացած օրենք առաջին հերթին խարխլում է Հայաստանի Հանրապետության անվտանգությունը, բացի այդ՝ զինապարտ և իրենց պարտքը բանակին տված քաղաքացիների նկատմամբ սա անարդար մոտեցում է։ Ստացվում է, որ նրանք, ովքեր գումար ունեն, կարող են այս կամ այն ճանապարհներով հեռանալ Հայաստանի Հանրապետությունից և որոշ ժամանակ անց, վերադառնալով՝ վճարել և խուսափել պարտադիր համարվող ծառայությունից։ Սկզբունքորեն ես դեմ եմ նման ցանկացած օրենսդրական կամ իրավական փոփոխություններին, ինչպես նաև կրթություն ստանալու նպատակով բանակից ազատվելու նախագծերին։ Դեմ եմ եղել և նախկինում և հիմա, որովհետև այսպես անհավասար պայմանների մեջ է դրվում ՀՀ քաղաքացիների պարտականություն կատարելու սահմանադրական իրավունքը։ Սա անառողջ մթնոլորտ կստեղծի մեր երկրում և քաղաքացիների մոտ»։

Անդրադառնալով նախագիծը ԱԺ ներկայացրած անձանց և նրանց քաղաքական ուժի պատկանելիության հարցին, ռազմական փորձագետը նշում է.«Պետք է ասենք, որ այսօր իշխանականը ուժը ներկայացնող անձանց ճնշող մեծամասնությունը բանակում չծառայած անձինք են, ովքեր ժամանկին օգտվել են այս կամ այն արտոնություններից և խուսափել զինված ուժերում ծառայելու պարտադիր պահանջից։ Նրանից շատերն իրենց բանակում չծառայելու փաստը մեկնաբանում են այլ երկրներում ուսում ստանալու փաստով, սակայն մեր երկրի համար այդպես էլ չբացահայտված է մնում ուսման ծարավ այդ երիտասարդների գիտական ձեռքբերումներն ու նվաճումները։ Անդրադառնալով այս նախագիծն ԱԺ ներկայացրած անձանց, պետք է նկատենք, որ նրանցից առնվազն երկուսը չեն ծառայել զինված ուժերում, որից մեկը նույնիսկ քրեական հետապնդման է ենթարկվել և բանտում հայտնվել զիվորական ծառայությունից խուսափելու համար։ Ստացվում է, որ բանակից խուսափած անձինք օրինագիծ են ներկայացնում Ազգային Ժողով, առաջարկելով գումարի դիմաց օրինական կարգով ազատվել պարտադիր զինծառայությունից։ Այսպիսի երևույթները սկզբունքորեն բացառելու լավագույն օրինակը Իսրայելի որդեգրած քաղաքականությունն է, որտեղ այսօրինակ որևէ արտոնություններ սահմանված չեն, ավելին՝ նույնիսկ արտերկրում բնակվող Իսրայելի քաղաքացիները տարիքը լրանալուն պես վերադառնում են հայրենիք և իրենց պարտքը տալիս զինված ուժերին։ Սա հրեաների համար պատվի հարց է՝ ծառայել սեփական երկրի զինված ուժերում։ Չմոռանանք, որ Իսրայելում զինվորական ծառայությունը պարտադիր է նաև իգական սեռի քաղաքացիների համար»։

Հարցին՝ արդյո՞ք այս նախագծի ընդունման պարագայում պատերազմող Հայաստանի Հանրապետությունը չի հայտնվի անվտանգային կարևոր հարցերի առաջ, ռազմական փորձագետը պատասխանում է՝ նմանատիպ օրինագծերի իրականացումը նպատակ են հետապնդում թուլացնելու պետության անվտանգությունն ու պաշտպանունակությունը։ Վերջինս նկատում է՝ հասարակական- քաղաքական գործիչները, փորձագիտական շրջանակների իրավաբանները սկզբունքորեն պետք է հստակ կեցված դրսևորեն և արտահայտեն նման իրավիճակներում։ Արդյո՞ք ինքը միտում և կանխամտածված հետևողականություն չի տեսնում նմանօրինակ քաղաքականության որդեգրման մեջ, ռազմական փորձագետը պատասխանում է.«Ենթատեքստով հարցի հետ համաձայն եմ, բայց երբ մենք նման գնահատական ենք տալիս, հակառակ կողմից անմիջապես հնչում է նախապես մշակված և ստանդարտ մի տեքստ, ըստ որի՝ նման կարծիք հայտնողները դավադրության տեսության կողմնակիցներ են, թեև ակնհայտ է՝ այն գործողությունները, որոնք արվում են՝ ռազմահայրենասիրական դաստիարակությունը և Հայ եկեղեցու պատմություն առարկաները դպրոցներից բացառելը, փոխարենն այնտեղ սեռական դաստիարակության անհասկանալի առարկայի ներդրումը, Հայ գրականության և Հայոց պատմություն առարկաների նոր չափորոշիչները, ինչպես նաև պարտադիր զինվորական ծառայության հետ կապված այս նոր նախագիծը, սրանք բոլորը միայն մի բանի մասին են խոսում՝ Հայաստանի Հանրապետության ներսում ազգային անվտանգային հարցերը խիստ վտանգված են և սա լրջագույն խնդիր է»։

Հեղինակ՝ Նվարդ Մանվելյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

09:32 15/09/2020  |  ՄամուլՀոկտեմբերին իշխանությունները նոր վարկ են վերցնելու․ «կարմիր գծի» վերին շեմին ենք. «Փաստ»
14:23 12/09/2020  |  ԼՐԱՀՈՍ«Կառավարությունը հրաժարվում է տրամադրել Ամուլսարի վերաբերյալ նյութերը. հիմա՛ էլ են հանրությունից թաքուն արվում գործողություններ» ՀԲՃ
11:46 12/09/2020  |  ԼՐԱՀՈՍ«Իշխանությունները դեմ էին փողով բանակից ազատվելուն, իսկ հիմա կողմ են ավելի շատ փողով բանակից ազատվելուն». Մարուքյան
20:53 11/09/2020  |  ԼՐԱՀՈՍԻշխանության եկած խումբը սովորած է եկել. Լարիսա Ալավերդյան
19:50 11/09/2020  |  ՄեկնաբանությունԿորոնավիրուսի դեմ պայքարը կվերածվի տուգանքի գանձման գործընթացի. Նորիկյան
17:39 11/09/2020  |  ԼՐԱՀՈՍՆախագիծը կարող կաշկանդող հանգամանք հանդիսանալ լրատվամիջոցների համար․ Վահե Էնֆիաջյանը՝ Ալեն Սիմոնյանի օրինագծի մասին
15:18 11/09/2020  |  ՎերլուծություններՀԴՄ կտրոնը՝ վարչապետ Փաշինյանի ֆիշկա
14:49 11/09/2020  |  ԼՐԱՀՈՍԻշխանությունը կոմպլեքս ունի՞ ՌԴ հետ հարաբերություններում. Արտակ Զաքարյան
12:41 11/09/2020  |  ԼՐԱՀՈՍՄարտի 1-ի դատավարությունը սպառվել է. Էլինար Վարդանյան
20:35 10/09/2020  |  ԼՐԱՀՈՍԸնդամենը 40.500 դրամ աջակցություն է տրվել Մոնումենտի ղեկավարության՝ պարտադրված պարապուրդի համար. 180 անձ աշխատանք չունի, 60 ճոճանակ 6 ամիս է չի գործել

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]