ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դատարան է ուղարկվել կոռուպցիոն չարաշահումներով վարորդական վկայականներ տրամադրելու վերաբերյալ 15 մեղադրյալների ներգրավմամբ քրեական գործը 09/09/2020 11:25 | Քրեական խրոնիկոն
ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, 311-րդ հոդվածի 1-ին մասով, 312-րդ հոդվածի 1-ին մասով, 312-րդ հոդվածի 2-րդ մասով, 38-311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով և 38-311-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործը ՀՀ գլխավոր դատախազությունը 2020թ. հունիսի 26-ին, ըստ քննչական ենթակայության, ուղարկել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն: Այս մասին տեղեկացանք ՀՀ դատախազությունից։
Նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության Վանաձորի հաշվառման-քննական բաժանմունքի տեսուչ Ա. Գ.-ն 2020թ. փետրվարին իր մտերիմ, Գյումրի քաղաքի բնակիչ, Ս.Գ.-ի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել սահմանված կարգի խախտմամբ՝ առանց ավտոմեքենա վարելու տեսական գիտելիքներն ու գործնական հմտությունները պատշաճ ստուգելու՝ կաշառքի դիմաց ձևական բնույթ կրող տեսական և գործնական քննություններ ընդունելու պարագայում քաղաքացիներին վարորդական վկայականներ տրամադրելու համար իրեն օժանդակելու հարցում:
Ս. Գ.-ն հանձն է առել քաղաքացիների հավաքագրումը, նրանցից, ինչպես նաև միջնորդներից կաշառքի առարկա հանդիսացող գումարների ստացումը և դրանց փոխանցումը Ա.Գ.-ին: Վերջինս 2020թ. փետրվար-մայիս ամիսների ընթացքում, Ս.Գ.-ի օժանդակությամբ, ինչպես նաև 3 անձանց միջնորդությամբ 6 անձից ստացել է ընդհանուր 1.020.000 ՀՀ դրամ կաշառք: Ապա սահմանված կարգի խախտմամբ՝ առանց ավտոմեքենա վարելու տեսական գիտելիքներն ու գործնական վարման հմտությունները պատշաճ ստուգելու՝ ձևական բնույթ կրող տեսական և գործնական քննություններ ընդունելու պայմաններում, կեղծելով տեսական և գործնական գիտելիքների ստուգման թերթիկները, վերոհիշյալ կաշառք տված քաղաքացիներին հնարավորություն է տվել ստանալ տարբեր կարգերի վարորդական վկայականներ։
Եվս երկու անձինք, իրենց 2 որդիների համար վարորդական վկայական ստանալու կապակցությամբ պաշտոնատար անձին կաշառք տալու նպատակով, Ս.Գ.-ին են փոխանցել համապատասխանաբար 280.000 և 300․000-ական ՀՀ դրամներ, սակայն վերջինս հիշյալ գումարը հետագայում վերադարձրել է նրանց՝ այդ կերպ նշված անձինք իրենց կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չեն հասցրել։
Բացի այդ, Ս. Գ.-ի դրդմամբ, ՀՀ ոստիկանության ՃՈ Վանաձորի հաշվառման-քննական բաժանմունքի տեսուչ Ա.Գ.-ն, չարաշահելով պաշտոնեական լիազորությունները, վարորդական վկայական ստանալու նպատակով կայացած տեսական քննության ժամանակ մեկ անձի հուշել է ստուգման թեստի հարցերի ճիշտ պատասխանները, կազմել և հանձնել է վերջինիս տեսական քննություն ընդունելու վերաբերյալ կեղծ արձանագրությունը։
Վերոնշյալ հանցավոր արարքները կատարելու համար Ա.Գ.-ին մեղադրանք է առաջադրվել վեց դրվագ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, վեց դրվագ պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալու և վեց դրվագ պաշտոնեական կեղծիք կատարելու հատկանիշներով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։
Ս.Գ.-ին մեղադրանք է առաջադրվել մեկ դրվագ կաշառք ստանալու պատրվակով խարդախություն կատարելու, մեկ դրվագ պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն օժանդակելու, մեկ դրվագ պաշտոնեական կեղծիք կատարելուն օժանդակելու, մեկ դրվագ պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալուն օժանդակելու փորձ կատարելու և վեց դրվագ պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալուն օժանդակելու հատկանիշներով:
Եվս 12 անձի տարբեր մեղադրանքներ են առաջադրվել կաշառքներ տալու, կաշառք տալու փորձ կատարելու, կաշառքի միջնորդության, կաշառքի միջնորդության փորձ կատարելու, պաշտոնեական փաստաթղթերի կեղծմանն օժանդակելու հատկանիշներով:
2020 թվականի օգոստոսի 27-ին մեղադրյալներ ՀՀ ոստիկանության ՃՈ Վանաձորի հաշվառման-քննական բաժանմունքի տեսուչ Ա.Գ.-ի և մեկ անձի նկատմամբ քրեական գործն անջատվել է առանձին վարույթում:
Նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազն իր որոշումներով հաստատել է ինչպես այդ, այնպես էլ անջատված մյուս մասով մեղադրական եզրակացությունները: Վերոնշյալ այս մասով քրեական գործն ուղարկվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան, իսկ մյուս 12 մեղադրյալների մասով՝ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ ըստ էության քննության նպատակով:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/26/2024 08:28 Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ»
- 04/26/2024 08:23 Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը․ «Հրապարակ»
- 04/26/2024 08:20 Համատեղ պայքարի պլան դեռ չկա․ «Հրապարակ»
- 04/26/2024 08:18 ԿԳՄՍՆ-ում փոփոխություններ են նախապատրաստվում ․ լուծարվելու է Սփյուռքի բաժինը․«Հրապարակ»
- 04/26/2024 08:13 Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից․ Հրապարակ»
- 04/26/2024 07:53 Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը, թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում․ «Ժողովուրդ»
- 04/26/2024 07:40 Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/26/2024 10:53 2 ռուս կանայք հաղորդում են տվել ոստիկանություն, որ «Հաղթանակ» զբոսայգու տնօրենը հարվածել է իրենց, թքել իրենցից մեկի դեմքին. shamshyan.com
- 04/26/2024 10:33 Ավստրալիայի Լիբերալ կուսակցությունը երկրի ընդդիմության առաջնորդին կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
- 04/26/2024 10:23 Հրդեհ Գառնի գյուղում
- 04/25/2024 22:46 Թումանյան փողոցում գտնվող ռեստորաններից մեկի ծխատարում հրդեհ է բռնկվել
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/26/2024 00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
- 04/21/2024 22:49 Կինը հոր օգնությամբ վրեժ է լուծել դավաճան զուգընկերոջից
Հետաքրքիր է իմանալ
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել