ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Տավուշի մարզի սահմանամերձ Բարեկամավանում բացվեց Հայփոստի նորացված մոդելի բաժանմունք 08/12/2020 17:52 | ԼՐԱՀՈՍ

Հայփոստը սկսում է զարգացման նոր ընդգրկուն ծրագիր սահմանամերձ գյուղերում:
Օգոստոսի 12-ին Տավուշի մարզի սահմանամերձ Բարեկամավան գյուղում կայացավ Հայփոստ ընկերության կոնցեպտուալ նոր տիպի բաժանմունքի բացումն ու գործարկումը: Բացման արարողությանը ներկա էին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ստեփան Ծատուրյանը, Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը, «Հայփոստ» ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանը:
«Գյուղում՝ ինչպես քաղաքում» կարգախոսի ներքո մեկնարկած Հայփոստի՝ զարգացման նոր ընդգրկուն ծրագրի շրջանակներում, նախատեսվում է սահմանային համայնքներում փոստային ենթակառուցվածքի արդիականացման միջոցով հասանելի դարձնել պետական, ֆինանսական, բանկային մի շարք ծառայություններ, ինչպես նաև՝ օպտիկական մանրաթելի միջոցով ապահովել գերարագ ինտերնետի հասանելիություն: Ծրագրի մեկնարկը տրվեց Բարեկամավան գյուղում, քանի որ վերջինս պարբերաբար գնդակոծվում է ադրբեջանական դիրքերից և Տավուշի մարզի առավել տուժած համայնքներից է:
Գյուղի նախկին փոստային շենքը բարվոք վիճակում չէ և գնդակոծման մշտական վտանգի տակ է: Նոր շենքը կառուցվել է փոստի հին շենքի հարևանությամբ, բայց առավել պաշտպանված տեղում: Բաժանմունքը հագեցած է ժամանակակից տեխնոլոգիաներով և ապահովում է Հայփոստի կողմից մատուցվող ծառայությունների ամբողջ սպեկտրը:
«Նախատեսում ենք ժամանակակից տեխնոլոգիաների մի ամբողջ համակարգ ներդնել սահմանային գյուղերի մեր բաժանմունքներում: Վստահ եմ, որ Տավուշի սահմանամերձ հատվածում Հայփոստի առավել ընդգծված ներկայությունն ու արդիականացումը զուտ փոստային կապի զարգացման գործոնից բացի՝ կունենա լուրջ հոգեբանական, սոցիալական և բարոյական ազդեցություն: Մեր սահմանամերձ գյուղերի բնակիչներին երկրում իրականացվող արդիականացման գործընթացին հաղորդակից դարձնելն այսօր չափազանց կարևոր է: Երիտասարդները շատ դեպքերում լքում են իրենց համայքները համապատասխան որակյալենթակառուցվածքների բացակայության պատճառով: Մենք մեր բաժանմունքով Բարեկամավան ենք բերում որակյալ փոստային ծռայաություն և լայնաշերտ կապ: Սրանք հնարավորություն կտան գյուղի երիտասարդներին ինտեգրված աշխատել, կրթվել, մրցունակ լինել աշխարհի իրենց տարեկիցների հետ և զարգացնել իրենց հմտություններն ապրելով հարազատ համայնքում: Հուսով եմ, որ մեր և այլ կառույցների գործուն քայլերի շնորհիվ սահմանային գյուղերում կավելանան երիտասարդները, նոր ձևավորվող ընտանիքները, իսկ դպրոցներում՝ նոր դասարանները: Բարեկամավանով սահմանային համայնքներում մեկնարկում ենք նոր մեծ ծրագիր, որի իրականացման գործընթացում լիահույս ենք ունենալ նաև ՀՀ կառավարության ծանրակշիռ աջակցությունը», - նշեց Հայկ Կարապետյանը
Բարեկամավան գյուղում կառուցվել է կոնցեպտուալ նոր սերնդի փոստային բաժանմունք, որը մշակվել է Հայփոստի մասնագետների կողմից: Նոր մոդելը կկիրառվի Հայաստանի Հանրապետության այն բնակավայրերում, որտեղ Հայփոստը չունի տարածք կամ որտեղ հին շենքը հնարավոր չէ վերանորոգել:
Նոր մոդելն ունի ժամանակակից տեսք, ապահովում է ռեսուրսների մեծ օպտիմալացում: Նոր կոնցեպտի բոլոր կառույցները պատրաստվելու են թեթև կոնստրուկցիաներով՝ մետաղ, ապակի և ջերմամեկուսիչ նյութեր:
Նոր շարքի բոլոր մոդելների առանձնահատկությունն այն է, որ նրանք միտված են ապագային, հագեցած են տեխնիկական և տեխնոլոգիական նորարարություններով: Բաժանմունքներն, անկախ չափսից, պետք է ապահովեն Հայփոստի առկա և ապագայում նախատեսվող գործառույթների ամբողջական սպեկտրը: Անկախ հեռավորությունից՝ Հայաստանի ամբողջ բնակչությանն իր իսկ բնակավայրում պետք է մատուցվեն նույն մակարդակի որակյալ ծառայություններ, այդ թվում՝ ժամանակակից կապի, ֆինանսական, պետական և էլեկտրոնային պետական ծառայություններ:
«Հայփոստ» ՓԲԸ
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 08/13/2022 09:50 Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 68․ «Ժողովուրդ»
- 08/13/2022 08:06 «Գլոբբինգ» ընկերությունով սկսել են զբաղվել պետական մարմինները, ինչ է կատարվել․ մանրամասներ․ «Ժողովուրդ»
- 08/13/2022 07:27 Մարդիկ խուսափում են Սյունիք մեկնելուց․ «Հրապարակ»
- 08/13/2022 07:23 ՔՊ կադրային բանկը սնան՞կ է ․ «Հրապարակ»
- 08/13/2022 07:18 Արցախում նոր հույսեր են արթնացել․ «Հրապարակ»
- 08/12/2022 09:57 Ձերբակալված համայնքապետը կմասնակցի ընտրությունների. «Հրապարակ»
- 08/12/2022 09:50 Փաշինյանի` հող չհանձնելու հայտարարությունները սուտ են եղել. նա խաբել է. մաս 67. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 07/12/2022 19:43 Ով ուզենա մեր երկրից մի կտոր կպոկի և կտանի, եթե ինքներս չպայքարենք ամեն մի թիզ հողի համար. Կարեւոր ու անկարեւոր տարածք չի լինում. Ահարոն Վարդանյան
- 07/11/2022 18:55 Հայ-թուրքական սահմանի բացումը՝ երրորդ երկրների քաղաքացիների համար, որոշակի ռիսկեր է պարունակում. Իշխանությունները չեն ներկայացնում պատմական հետնաբեմում եղած վտանգները. Ռուբեն Մելքոնյան
- 07/08/2022 17:11 Իրանն ամեն կերպ փորձում է խոչընդոտել «Զանգեզուրի միջանցքի» ծրագրի գործարկմանը. Գարիկ Միսակյան
- 07/02/2022 22:12 «Անկախ պատգամավոր», առավել ևս «անկախ նախագահ» հասկացություն գոյություն չունի. Դանիելյան
Մեկնաբանություն
- 08/13/2022 22:14 Այժմ արդեն կիսով չափ հայ, կիսով չափ հրեա Գարի Կասպարովը կարող է գալ ու ապրել Հայաստանում․ Գրիգորյան
- 08/13/2022 20:52 Թուրքիային ու Ադրբեջանին պետք է ոչ թե ուղղակի կոմունիկացիա, այլ՝ այլ երկրների վերահսկողությունից դուրս ճանապարհ, հետագայում այն ամբողջապես իրենց տիրապետության տակ վերցնելու համար․ Դանիելյան
- 08/13/2022 19:41 Լիբերալիզմի առանցքային թշնամին կրոն երևույթն է, որոնց վրա է հիմնված ավանդական պահպանողական արժեքային համակարգը․ քաղաքագետ
- 08/13/2022 19:14 Սեյրան Սարոյանը Հայրենիքն ընդունում էր որպես անսակարկելի սրբություն և պայքարել է Արցախի, Հայաստանի պաշտպանության, անկախության համար․ Օհանյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 08/14/2022 23:02 «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում անհետ կորած կարող են համարվել հետևյալ քաղաքացիները․ ԱԻՆ-ը հրապարակել է անունները
- 08/14/2022 22:41 Պայթյունի հետևանքով անհետ կորել է 5 տարեկան երեխան և իր հղի մայրը. ԱԻՆ նախարար
- 08/14/2022 21:57 Որոնողափրկարարական և հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են.քիչ անց կրկին կլինեմ դեպքի վայրում.ԱԻ նախարար
- 08/14/2022 21:39 Երևանի մետրոպոլիտենում պայթուցիկ սարքավորումներ չեն հայտնաբերվել
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Անցուդարձ
- 08/14/2022 10:44 Ծնվել է Արամ MP3-ի երրորդ զավակը` Շողերը
- 08/08/2022 22:39 Բժիշկը պատմել է, թե ինչու է անիմաստ կալորիաները հաշվել նիհարելիս
- 08/02/2022 23:35 Հոգեբույժը պատմել է, թե ինչպես պարզել կախվածությունը սմարթֆոնից եւ ազատվել դրանից
- 08/02/2022 19:59 «Ուրեմն պետք է վերցնել». հայտարարվել է 2022 թվականի ամռան անսպասելի թրենդը
Հետաքրքիր է իմանալ
- 10/13/2021 21:55 Սուրճի նստվածքից՝ բնական պարարտանյութ. «MiCoFe» ստարտափը հաղթել է միջազգային մրցույթում
- 10/13/2021 15:52 Նովա հովազը վերադարձել է Խոսրովի անտառ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը