ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Թուրքական կազմակերպությունը հաշտեցման ծրագրին մասնակցելու հրավեր է ուղարկում հայ արվեստագետներին 08/10/2020 16:01 | ԼՐԱՀՈՍ
Կրթական չափորոշիչներին թուրքական կողմի մասնակցության մասին մեծ աղմուկ հանած բացահայտումից հետո, պարզվում է, թուրքական կողմը ձեռքերը ծալած չի նստել։ «Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ այս անգամ Թուրքիան հանդես է եկել նոր առաջարկով, որով կոչ է անում հայ արվեստագետներին ընդգրկվել երկկողմ քննարկումների ծրագրում, որտեղ երկու կողմերը կքննարկեն հայերի և թուրքերի հաշտեցմանը միտված հավանական սցենարները։
Այսպիսով՝ թուրքական «Անադոլու Քուլթուր» կազմակերպության պաշտոնական կայքում հայտարարություն է տարածվել, որով տեղեկացվում է հայ թուրքական ԱԱ / FF / GG-ն հետազոտական-ստեղծագործական նախագծի մեկնարկի մասին։
ԱԱ / FF / GG-ն հետազոտական-ստեղծագործական նախագիծն իրականացվում է «Անադոլու Քուլթուր»-ի կողմից՝ համադրողներ Ռուբեն Արևշատյանի, Քևսեր Գյուլերի, Արմեն Եսայանցի և Մարինա Փափազյանի հետ համագործակցությամբ։ Նախագծի վերնագիրը ծնվել է հայերեն, անգլերեն և թուրքերեն լեզուներով՝ ապագան բնութագրող բազմապիսի շերտերի վերաբերյալ քննարկումների արդյունքում։
Նախագծի նպատակն է ի մի բերել արտիստական տարբեր հայացքներ, որոնք բացահայտում են Հայաստանում և Թուրքիայում առկա իրավիճակների, դիրքորոշումների ու ինքնությունների բազմազանությունն ու փոփոխականությունը։
Թուրքական «Անադոլու Քուլթուր» կազմակերպությունը հայտարարում է.«Մենք փնտրում ենք երկու երկրների արվեստային և հասարակական համատեքստերի ուսումնասիրմանը ներգրավվելու ցանկությամբ համակված մասնակիցների, որոնք անդրադառնալով երկու երկրների մեծ լարվածությամբ գերհագեցած պատմությանը, զուգահեռաբար ձգտում են ընդհանուր ապագայի»։
Ըստ կայքի հրապարակած տեղեկությունների՝ ԱԱ / FF / GG նախագիծը միտված է արվեստագետներին առաջարկել հարթակ, որտեղ ձևավորվող ապագայի պատկերացումների մասին մոտեցումները վերաբերում են, սակայն չեն սահմանափակվում այնպիսի դիսկուրսներով, ինչպիսիք են օրինակ՝ միասնականությունը, բաժանումը և սեգրեգացումը, հասարակական հարաբերություններն ու համերաշխության հին և նոր ձևերը, տարաբնույթ համայնքներ ստեղծելու պրակտիկաները, ինչպես նաև անցյալի, ներկայի ու ապագայի տեխնոլոգիաները. «Այս նախագծի շրջանակներում մենք ձգտում ենք այնպիսի հարթակ ստեղծել, որը կարտացոլի ու կմարմնավորի միասին լինելու ուղիներ։ Խնդիր, որը, կարծես, երբեք այդքան ընդգրկուն և անհերքելիորեն հրատապ չի եղել՝ որքան այսօր»,- գրված է հայտարարության մեջ։
ԱԱ / FF / GG նախագիծը, որ ձևավորվելու է երկխոսությունների, հետազոտական և ստեղծագործական գործընթացների միջոցով, նախատեսում է տարբեր ձևաչափերով հանդիպումներ, վորքշոփեր, հանրային ծրագրեր և ցուցադրություններ Երևանում, Ստամբուլում և որևէ եվրոպական երկրում, ինչպես նաև առցանց հարթակում նյութերի ներկայացում և հրատարակություն նախագծի ավարտին. «Արդյոք կարո՞ղ ենք մենք սահմանել մի ընդհանուր քննադատական դիսկուրս, որը մեզ հնարավորություն կտա գեներացնելու՝ այսօր գերակայող, փոխադարձ բացառման տեսլականներից անդին «գալիքներ»։ Որո՞նք են արվեստային պրակտիկաների այն ձևերն ու մարտավարությունները, որ կսահմանեն այդ «գալիքները»․ վերականգնող, սադրիչ, առանցքազուրկ կամ մեկ այլ։ Ինչպիսի՞ ապագաներ կարելի է կազմակերպել՝ հիմք ընդունելով արդեն իսկ գոյություն ունեցող հավաքական/համայնքային պրակտիկաները, գիտելիքի և փորձի փոխանակման փորձառությունները։ Ինչպե՞ս մենք այսօր կարող ենք խոսել ապագայի (ապագաների) մասին ՝ բաց լինելու, բազմակարծության կամ բազմազանության տեսանկյունից։ Ինչպե՞ս կարելի է թարմացնել «ապագայի» վերաբերյալ գոյություն ունեցող հայեցակարգերը, որոնք պատմության բազմաթիվ հանգույցներում օգտագործվել են տարբեր նպատակների հասնելու համար՝ քայքայելով իրենց ներուժը»։
ԱԱ / FF / GG նախագծին կարող են դիմել արվեստագետներ Հայաստանից ու Թուրքիայից, որոնք այժմ բնակվում են երկու երկրներից որևէ մեկում, կամ էլ Եվրոպայում։
Հայտարարության մեջ նշվում է, որ դիմումների վերջնաժամկետը սահմանված է մինչև 2020 թվականի սեպտեմբերի 1-ը, հարցերի դեպքում հայկական կողմից կարող են կապվել նախագծի համակարգող՝ Քուբիլայ Օզմենի հետ։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/26/2024 07:40 Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
- 04/26/2024 07:34 Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ»
- 04/26/2024 07:32 216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ»
- 04/25/2024 08:19 Տարածվել ա, կարդացվել ա՝ բավարար ա, էլի․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:16 Ընդդիմադիրները հիասթափված են․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ»
- 04/25/2024 08:10 «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/25/2024 22:46 Թումանյան փողոցում գտնվող ռեստորաններից մեկի ծխատարում հրդեհ է բռնկվել
- 04/25/2024 19:49 Կիրանցում ականազերծման աշխատանքների ընթացքում վիրավորում է ստացել զինծառայող. ՊՆ-ն հաստատում է
- 04/25/2024 19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ
- 04/25/2024 10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/26/2024 00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
- 04/21/2024 22:49 Կինը հոր օգնությամբ վրեժ է լուծել դավաճան զուգընկերոջից
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ