ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Գագիկ Ծառուկյանին կալանավորելու մասին միջնորդությունը քննելիս դատավոր Ռոբերտ Պապոյանը չի վերլուծել գործում առկա փաստաթղթերը.Վերաքննիչ դատարանի որոշումը կբողոքարկվի 07/31/2020 16:50 | ԼՐԱՀՈՍ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի վերաբերյալ Վերաքննիչ քրեական դատարանի որոշումը կվիճարկվի Վճռաբեկ դատարանում։ ՀՀ գլխավոր դատախազի՝ ԶԼՄ-ների հետ կապերի գծով խորհրդական Գոռ Աբրահամյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց, որ դատախազությունը պատրաստվում է վճռաբեկ բողոք ներկայացնել, բողոքն այժմ նախապատրաստական փուլում է։
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք՝ հունիսի 21-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Ռոբերտ Պապոյանի նախագահությամբ, մերժեց Ծառուկյանին կալանավորելու միջնորդությունը: Դատարանի այս որոշման դեմ վերաքննիչ բողոք ներկայացրեցին թե դատախազությունը, թե պաշտպանական կողմը։ Վերաքննիչ քրեական դատարանը հուլիսի 8-ին մերժեց փաստաբանների բողոքը, իսկ դատախազության բողոքը մասնակի բավարարեց՝ բեկանելով դատարանի որոշումը և ուղարկելով նոր քննության։
Վերաքննիչ դատարանի այս որոշման դեմ բողոք ներկայացնելու հարցը քննարկվում է նաև Գագիկ Ծառուկյանի փաստաբանական թիմում։ Ծառուկյանի պաշտպան Սմբատ Մինասյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց, որ Վերաքննիչ դատարանի որոշումը նոր են ստացել, այն, փաստաբանի դիտարկմամբ, բավականին ծավալուն է, կազմված է մոտ 50 էջից։ Իսկ թե ինչն էր ընկած դատարանի նման որոշման հիմքում, փաստաբանը չմանրամասնեց՝ նշելով, որ այժմ նախաքննություն է ընթանում, ուստի մանրամասնել չի կարող, սակայն հայտնեց, որ Վերաքննիչ դատարանը գտել է, որ Առաջին ատյանի դատարանը չի հետազոտել և չի վերլուծել գործում առկա փաստաթղթերը։
«Այսինքն՝ կոնկրետ հանգամանքի հետ չէր կապված, ընդհանրական է, եղել են փաստաթղթեր, որոնք պետք է վերլուծվեին, սակայն չեն վերլուծվել»,- ասաց պաշտպանը։
Մինասյանի խոսքով՝ եթե կողմերից մեկը վճռաբեկ բողոք ներկայացնի, գործը չի կարող գնալ առաջին ատյան՝ նոր քննության։ Նա նաև հայտնեց, որ այս պահին Գագիկ Ծառուկյանի նկատմամբ չկա ընտրված որևէ խափանման միջոց։
Հիշեցնենք, որ ԲՀԿ ղեկավար Ծառուկյանի նկատմամբ հնարավոր հետապնդումների մասին հայտարարվեց այն բանից հետո, երբ նա հունիսի 5-ին քննադատեց իշխանությունների հակամաճարակային գործողությունները նշելով, որ այն տապալել են: Գ.Ծառուկյանը նշել էր, որ ձախողումներ են գրանցվել բոլոր ոլորտներում բարձրացնելով իշխանությունների 100 տոկոսի փոփոխության հարց:Հայտարարությունից հետո մամուլում շրջանառության մեջ դրվեց 1979թ Գագիկ Ծառուկյանին առնչվող խմբակային բռնաբարության գործի մասին նյութերը։
Հունիսի 14-ին Բարգավաճ Հայաստան կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի տանը վաղ առավոտյան խուզարկություն էր իրականացվել: Նույն օրը նա հրավիրվեց հարցաքննության՝ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի գործով։Հունիսի 15-ին ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը միջնորդություն էր ներկայացրել ԱԺ-ին՝ Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու և նրան ազատությունից զրկելու մասին։ Հունիսի 16-ին ԱԺ-ն կողմ է քվեարկեց միջնորդությանը՝ զրկելով Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից և թույլատրելով նրան ազատազրկել եւ նույն օրը Գագիկ Ծառուկյանն ԱԱԾ-ում մեղադրանք է առաջադրվել ընտրակաշառքի գործով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38 -154.2-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ ընտրակաշառք տալու համար ու քննիչը նրան կալանավորելու մասին միջնորդություն էր ներկայացրել դատարան։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/25/2024 08:19 Տարածվել ա, կարդացվել ա՝ բավարար ա, էլի․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:16 Ընդդիմադիրները հիասթափված են․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ»
- 04/25/2024 08:10 «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:03 Գերիների հարցով կակտիվանան․ «Հրապարակ»
- 04/25/2024 07:53 Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
- 04/25/2024 07:50 Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/25/2024 22:46 Թումանյան փողոցում գտնվող ռեստորաններից մեկի ծխատարում հրդեհ է բռնկվել
- 04/25/2024 19:49 Կիրանցում ականազերծման աշխատանքների ընթացքում վիրավորում է ստացել զինծառայող. ՊՆ-ն հաստատում է
- 04/25/2024 19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ
- 04/25/2024 10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/26/2024 00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
- 04/21/2024 22:49 Կինը հոր օգնությամբ վրեժ է լուծել դավաճան զուգընկերոջից
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ