Թեմաներ
Ուրբաթ 04 / 26 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/26/2024   08:28 Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ» 04/26/2024   08:23 Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը․ «Հրապարակ» 04/26/2024   08:20 Համատեղ պայքարի պլան դեռ չկա․ «Հրապարակ» 04/26/2024   08:18 ԿԳՄՍՆ-ում փոփոխություններ են նախապատրաստվում ․ լուծարվելու է Սփյուռքի բաժինը․«Հրապարակ» 04/26/2024   08:13 Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից․ Հրապարակ» 04/26/2024   07:53 Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը, թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում․ «Ժողովուրդ» 04/26/2024   07:40 Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ․ «Ժողովուրդ» 04/26/2024   07:34 Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ» 04/26/2024   07:32 216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ» 04/26/2024   00:16 Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպել է Մայր Աթոռում վերապատրաստման դասընթացներին մասնակից եկեղեցականների հետ 04/26/2024   00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ 04/26/2024   00:04 Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ 04/25/2024   22:52 Կիրանցիներին զրկում են կադաստրով իրենց պատկանող գույքից 04/25/2024   22:46 Թումանյան փողոցում գտնվող ռեստորաններից մեկի ծխատարում հրդեհ է բռնկվել 04/25/2024   22:33 Տեսակցեցի ապօրինի ձերբակալվածներին, այդ թվում` Սուրեն Պետրոսյանին. իրավիճակը մի օր պայթելու է. Տիգրան Աբրահամյան 04/25/2024   22:07 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 04/25/2024   21:42 ՌԴ Տամբովում ձերբակալվածը խոստովանել է, որ ահաբեկչություն է նախապատրաստել ՌԴԿ-ի հանձնարարությամբ 04/25/2024   21:24 Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը գործում է. վարչապետի աշխատակազմ 04/25/2024   21:20 Իրավիճակն անկանխատեսելի է, Փաշինյանը երբեք լուրջ իշխանություն չի ունեցել. Կիվիրյան (Տեսանյութ) 04/25/2024   21:17 Մի խումբ քաղաքացիներ փակել են Երևան-Աշտարակ ավտոճանապարհը. ցանցային ակցիաներ՝ ամբողջ հանրապետությունում 04/25/2024   21:09 Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան 04/25/2024   21:01 Առաջին եռամսյակում ԶՊՄԿ-ն մոտ 140 միլիոն դրամով ավելացրել է հարկային մուտքերը 04/25/2024   20:55 «Օրենքով գողին» մեղադրում են ակումբում մարդ ծեծելու համար 04/25/2024   20:52 Ալեն Սիմոնյանը չգիտի, թե ինչ փաստաթղթի հիման վրա է պնդում, որ Տավուշում հանձնվող տարածքները ադրբեջանական են. Հարցման պատասխան 04/25/2024   20:37 Շվեդիայի վարչապետը հայտարարել Է ՆԱՏՕ - ին ռազմական ինտեգրման ավարտի մասին 04/25/2024   20:21 Քաղաքացիները ինքնաբուխ փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում 04/25/2024   20:18 Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատների խնդրանքով նա ընդհատել է հացադուլը 04/25/2024   20:08 Պահանջում են վերացնել Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցը. Դատարանը կհրապարակի որոշումը 04/25/2024   20:05 Կիրանցում գերլարված վիճակի մասին մանրամասներ է հայտնում Ասպրամ Կրպեյանը. գյուղի տարածք են ներխուժել ինչ-որ մարդիկ 04/25/2024   20:02 Հայաստանի ու Սերբիայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի 04/25/2024   19:51 Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան (տեսանյութ) 04/25/2024   19:49 Կիրանցում ականազերծման աշխատանքների ընթացքում վիրավորում է ստացել զինծառայող. ՊՆ-ն հաստատում է 04/25/2024   19:48 Գնդապետ Մախսուդյանը հիվանդանոցից միանգամից Կիրանց է գնացել 04/25/2024   19:41 «Մինա» հանող հայ չի լինում, սաղ թուրք են. Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է 04/25/2024   19:38 Ֆրանսիայում երկու միլիոն շիշ ջուր են ոչնչացրել կղանքի հետքերի պատճառով 04/25/2024   19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ 04/25/2024   19:06 Գնդապետ Միհրան Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից 04/25/2024   18:52 Գառնիկ Դանիելյանն արդեն Կիրանցում է, պայքարը շարունակվում է 04/25/2024   18:47 Սա Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունն է լինելու թշնամուց. Վարուժան Գեղամյան 04/25/2024   18:44 Արհեստական ​​ինտելեկտը սովորել է ախտորոշել հազվագյուտ հիվանդություններ 04/25/2024   18:42 Քաղաքացիները վրաններ են տեղադրում Կիրանցի կամրջի վրա 04/25/2024   18:39 «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ» գրությամբ պաստառներ՝ Երևանի տարբեր վարչական շրջաններում 04/25/2024   18:20 Կիրանցի կամրջի մոտ քաղաքացիները սակրավոներով մեքենաներ են փնտրում 04/25/2024   18:15 Ոստիկանների կողմից գնդապետ Միհրան Մախսուդյանի նկատմամբ կիրառված բռնության դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ 04/25/2024   18:10 Փաշինյանի կառավարությունը հայտնում է 20 սյուն տեղադրելու մասին 04/25/2024   18:09 Ոստիկանները Տավուշում խոչընդոտել են լրագրողի մասնագիտական գործունեությանը. հարվածել ու գցել լրագրողի հեռախոսը.հայտարարություն 04/25/2024   18:08 Գերմանիայում հայտնի կլինիկայի բժիշկները գործադուլ են հայտարարել 04/25/2024   18:06 Հայ եւ ֆրանսիացի փաստաբանները քննարկել են փաստաբանների իրավունքների պաշտպանությանեւ իրավունքի գերակայության ամրապնդման հիմնախնդիրները 04/25/2024   17:55 Կորոնավիրուսային վարակի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից խարդախությամբ հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ 04/25/2024   17:54 Ալիևը Միշելին հրավիրել է Բաքու
04/24/2024   23:35 Ռուսաստանում տեսանկարահանել են ցանկապատից կախված մանկապարտեզի սանին 04/25/2024   10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com 04/25/2024   08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» 04/24/2024   17:44 Լարված վիճակ Իսակովի պողոտայում. «Մերժիր գժին» նախաձեռնության անդամները փակել են այն (տեսանյութ) 04/24/2024   21:17 Մեր ժողովուրդը խաբեության մեջ էր, իսկ հիմա ճշմարիտ սիրո վրա կառուցված շատ գեղեցիկ գործընթաց ենք կազմակերպելու. Տեր Աբել 04/25/2024   15:32 Գերասիմ Վարդանյանը և ևս 4 հոգի տեղափոխվել են Վեդիի բաժին 04/25/2024   14:11 Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց 04/24/2024   20:19 Երկրորդ նախագահը Հայաստանում է եւ կնոջ հետ այցելել է Ծիծեռնակաբերդ 04/24/2024   13:46 Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին քաղաքացիները դիմավորեցին «Նիկոլ դավաճան» վանկարկումներով 04/25/2024   13:48 Չես ճանաչու՞մ ինձ, էդ ի՞նչ ձև ես խոսում. Մեղրիի ճանապարհին քաշքշուկ սկսվեց, Գերասիմ Վարդանյանը բերման ենթարկվեց (տեսանյութ) 04/25/2024   19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ 04/24/2024   17:22 Տղամարդը աղավնիների պատճառով իր հղի կնոջը կապել է անկողնում ու այրել տունը 04/25/2024   13:19 Փակ է Ապարան-Վանաձոր ճանապարհը 04/24/2024   20:48 Ցեղասպանությունից փրկված Աղավնի Ներսիսյանի մայրն ու քույրը մահացել են սովից, իսկ ինքը մեծացել է ամերիկյան մանկատանը. միակ հարազատն իրեն գտել էր 50-ականներին՝ հորեղբոր աղջիկը .... 04/24/2024   17:29 Վաղը կարող է Երեւանը հանձնեն ու ասեն՝ ոչ մի հայկական տարածք չենք տալիս, իրենցն է. Տիրան Խաչատրյան 04/26/2024   00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ 04/25/2024   20:55 «Օրենքով գողին» մեղադրում են ակումբում մարդ ծեծելու համար 04/24/2024   12:11 Տավուշի թեմի առաջնորդն այսօր մեծ բեռ է վերցրել իր ուսերին. քաղաքագետ 04/26/2024   07:34 Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ» 04/25/2024   16:37 Օրենքով սահմանված կարգով ընթացք կտրվի․դատախազությունը՝ Փաշինյանի դեմ հաղորդման մասին

ՀՅԴ կրթության հանձնախումբը՝ առարկայական չափորոշիչների մասին 07/30/2020   12:42  |  ԼՐԱՀՈՍ

ՀՅԴ Հայաստանի ԳՄ կրթության և գիտության մասնագիտական ոլորտային հանձնախմբի տեսակետը հանրակրթության պետական չափորոշչում փոփոխություններ կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագծի և հանրակրթական «Հայոց պատմություն», «Համաշխարհային պատմություն», «Հասարակագիտություն», «Գրականություն» և այլ առարկաների ուսումնառության հայեցակարգերի նախագծերի վերաբերյալ

2020 թ. հունիսի 25-ին ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական e-draft.am կայքում հրապարակված` ՀՀ կառավարության 2010 թվականի ապրիլի 8-ի № 439-ն որոշմամբ հաստատված`  հանրակրթության պետական չափորոշչում փոփոխություններ կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծը տեղիք է տալիս մի շարք մտահոգությունների։

Առաջարկվող փոփոխություններին, որոնք ոչ թե փոփոխություններ են կամ վերանայումներ, այլ պետական նորմատիվ այս կարևոր փաստաթղթի արմատական վերաձևումներ,  պետք է մոտենալ այն զգացումով, որ չափորոշչով որոշվում է հասարակության կրթական արշխարհայացքը, նրա պատվերը և տեսլականը հանրակրթության առաջընթացի ուղղությամբ։ Հասարակությունը պետք է պատկերացնի այս համադրող փաստաթղթի` դեպի զարգացում տանող նպատակները։

Անթույլատրելի է առանց կրթության զարգացման ռազմավարության ընդունման հանրակրթության չափորոշչում վերանայումներ կատարելը, առավել ևս` առանց այդ չափորոշչի հաստատման, հանրակրթական առարկաների ուսումնառության /ի դեպ՝ այս բառի ներառումը փաստաթղթերի վերնագրում ավելորդ է, անտեղի/ հայեցակարգերը և ծրագրերը քննարկման դնելը։

Ինչպես չափորոշչի, այնպես էլ առարկաների հայեցակարգերի և ծրագրերի նախագծերն ուսումնասիրելիս զգացվում է օտար ծրագրերի պատճենման և անհաջող տեղայնացման փորձը։

Հանրակրթական չափորոշչում առավել խնդրահարույց են հանրակրթական դպրոցներում գնահատման համակարգի, «Նախնական զինվորական պատրաստություն» և հայագիտական առարկաների վերաբերյալ առաջարկվող փոփոխությունները։

ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ

Նախագծի համաձայն՝ դպրոցներում ընթացիկ գնահատումն իրականացվելու է քանակական (միավորային) և ձևավորող (ուսուցանող) ձևերով՝ դպրոցի մանկավարժական խորհրդի կողմից հաստատված կարգով, ինչպես նաև քանակական (միավորային) գնահատման համար կիրառվող 10 միավորային սանդղակում որևէ թիվ չի հանդիսանալու անբավարար գնահատական և յուրաքանչյուր նիշ նկարագրելու է աշակերտի հաջողության որևէ մակարդակ: Բացի դրանից` մինչև 5-րդ դասարանի երկրորդ կիսամյակը թվանշային գնահատում ընդհանրապես չի լինելու, այլ առաջարկվում է կիրառել սովորողի առաջադիմության բնութագիր։

Առաջին հայացքից մարդասիրական թվացող այս մոտեցումը հղի է վտանգավոր հետևանքներով։

Պետք է ընդունենք, որ գնահատականը մոտիվացնում է երեխային։ Մինչև առաջարկվող փոփոխությունը փորձաքննություն չանցնի սահմանված կարգով, ճիշտ չէ թվանշային գնահատումը մինչև հինգերորդ դասարանի առաջին կիսամյակը հանելը։

Առավել վտանգավոր է անբավարար գնահատականի չգոյությունը։ Սա հանգեցնելու է համատարած անգրագիտության։ Աշակերտների մի ստվար զանգված ջանքեր է գործադրում վերաքննություն չհանձնելու, առավել ևս`  երկտարեցու կարգավիճակում չհայտնվելու (նույն դասարանում չմնալու) համար։ Որքան էլ հաճելի չլինի այս մեկնաբանությունը, միևնույն է, փաստ է, որ աշակերտների մի մասը, այս հանգամանքով պայմանավորված, փորձում է որոշ գիտելիքներ յուրացնել։ Անբավարար գնահատականի բացակայությունը աշակերտների այս խմբին այլևս չի տրամադրի թեկուզ նվազագույն գիտելիքներ ձեռք բերելուն։

Անշուշտ, լավ չէ, որ Հայաստանում դպրոցականների մի ստվար զանգված հայտնվել է նման ռիսկի տակ։ Բայց խնդիրը լուծելու համար պետք է մտածել և մշակել սովորելը խթանող արդյունավետ մոտեցումներ։

Օրենսդրական առումով ևս գնահատման այս ձևաչափի կիրառման պարագայում առաջանալու են մի շարք խնդիրներ: Մասնավորապես` սովորողի` հաջորդ դասարան փոխադրումը տարրական կրթության ծրագրի ամբողջ ընթացքում նախ տրամաբանական չէ, բացի դրանից` նաև հակասում է կրթության բնագավառը կարգավորող ՀՀ օրենսդրությամբ կրթության շարունակականության և հաջորդականության սկզբունքին, ըստ «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 7-րդ մասի՝ «Հանրակրթական ծրագրերի յուրացման արդյունքներն ամփոփվում են կրթական յուրաքանչյուր աստիճանի ավարտին: Հանրակրթական ծրագրի նախորդ աստիճանը չյուրացրած սովորողին չի թույլատրվում անցնել հանրակրթության հաջորդ աստիճան»:

Անտրամաբանական է նաև տարբեր դպրոցներում գնահատման տարբեր կարգերի կիրառումը, մանավանդ դպրոցը իրավասու չէ գնահատման որևէ կարգ հաստատելու, դա նախարարության լիազորություններից է: Այս վայ նորամուծությունը հակասում է նաև չափորոշչի գործառույթներին և լրացուցիչ դժվարություններ կառաջացնի սովորողի՝ դպրոցից դպրոց տեղափոխվելու պարագայում, ինչպես նաև պետության կողմից հանրակրթական հաստատությունների արտաքին գնահատում և ազգային ստուգատես իրականացնելիս կձևախեղի գործընթացների միասնականությունը և արդյունքների վերլուծությունը:

 ՆԱԽՆԱԿԱՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅՈՒՆ

Չափորոշչի նախագծով հանրակրթական հիմնական ծրագրի` շրջանավարտի (5-9-րդ դասարան) ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքներում նախնական զինվորական պատրաստության վերաբերյալ որևէ ակնարկ չկա (գործող չափորոշչի հիման վրա ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով ամեն տարի հաստատվող հանրակրթական հիմնական ընդհանուր, մասնագիտացված և հատուկ պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների օրինակելի ուսումնական պլաններով «ՆԶՊ» առարկան դասավանդվում է 8-12-րդ դասարաններում՝ շաբաթական 1 դասաժամ ծանրաբեռնվածությամբ), ինչը նշանակում է, որ հանրակրթական ուսումնական հաստատության (այսուհետ՝ դպրոց) 8-9-րդ դասարանի սովորողը նշված առարկան չի ուսումնասիրելու: Նախագծով առարկայի դասավանդումը դեռևս չհստակեցված ձևաչափով նախատեսվում է իրականացնել միայն ավագ դպրոցում: Այս պարագայում չի կարող ապահովվել սովորողների կողմից ամբողջ ուսումնական նյութի յուրացումը:

Նախագծով պարզ չի դառնում նաև, թե արդյո՞ք դպրոցներում շարունակելու են իրականացվել քաղաքացիական պաշտպանությանն առնչվող գործառույթներ, որոնք, համաձայն ՀՀ ԿԳ նախարարի (9 նոյեմբերի 2011 թ. № 1222-Ն) և ՀՀ ՊՆ նախարարի (10 նոյեմբերի 2011 թ. № 1356-Ն) համատեղ հրամանով հաստատված «Հայաստանի Հանրապետության հիմնական, ավագ, միջնակարգ հանրակրթական դպրոցներում, վարժարաններում, կրթահամալիրներում և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում սովորողների նախազորակոչային պատրաստության» կանոնադրության, ներկայումս համակարգում է զինղեկը: Հաշվի առնելով տարածաշրջանի աշխարհաքաղաքական իրավիճակը, ամբողջ աշխարհի կողմից այժմ դիմագրավող մարտահրավերները և մեր աշխարհագրական դիրքից բխող վտանգները՝ նախնական զինվորական պատրաստության և քաղպաշտպանության՝ ըստ պատշաճի դասավանդումը դպրոցներում ազգային անվտանգության խնդիր է։

Առաջարկվող փոփոխությամբ անխուսափելի է դառնալու նաև զինղեկների շաբաթական ուսումնական բեռնվածության նվազումը՝ աշխատավարձերի էական իջեցման և դրանից բխող սոցիալական բացասական հետևանքներով:

Զարմանալ կարելի է, թե ինչպե՞ս ենք մեզ թույլ տալիս այդքան թեթև մոտենալ «Նախնական զինվորական պատրաստություն» առարկային։ Թշնամական պետություններով շրջափակված լինելու հանգամանքը մեզ հակառակին պիտի տրամադրի։ Դարեր շարունակ ռազմական կրթությունը մեզ համար ոչ միայն կենսական անհրաժեշտությյուն է եղել, այլ նաև՝ պատվի հարց։ Ինչո՞ւ ենք մեզ մատնում ոչ միայն ջայլամական թմբիրի, այլև արհամարհում ազնվական զբաղմունքը։ Զինվորական պատրաստության դասաժամերի կրճատումը վատ նախաբան է` հետագա կրճատումների տեսանկյունից։

Այս անհեռատես քայլի համար տարիներ անց մեր թշնամին մեզ չի ներելու, ժամանակ չենք ունենալու, որ ներքին մեղավորներին փնտրենք։ Հակառակորդն ամեն տարի իր ռազմական բյուջեն է ավելացնում, իսկ մենք դպրոցում կրճատում ենք ռազմագիտության ժամերը։

 ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ԱՌԱՐԿԱՆԵՐ

Ըստ չափորոշչի նախագծի՝ հանրակրթական պետական ծրագրի առարկայացանկի ձևավորման հիմնական սկզբունքների՝ «Հայրենագիտություն» և «Հասարակություն, հասարակական գիտություններ» բնագավառները հանրակրթական ընդհանուր պետական ծրագրի 5-6-րդ դասարաններում ներկայացվելու են Հայաստանի և հայ ժողովրդի պատմությունը, մշակույթը և կրոնը, աշխարհագրությունը, հասարակական կյանքի ոլորտները ներկայացնող մեկ ինտեգրված առարկայով, 7-12-րդ դասարաններում՝ առանձին առարկաներով: Ստացվում է, որ 5-6-րդ դասարաններում «Հայոց եկեղեցու պատմություն», 6-րդ դասարանում «Հայոց պատմություն», «Աշխարհագրություն» առարկաները, որպես առանձին բաղադրիչներ, չեն դասավանդվելու, ինչպես որ հիմա է, իսկ գործող չափորոշչով հստակ ամրագրված «Հայոց եկեղեցու պատմություն» եզրույթի փոխարեն նախագծում կիրառվող «կրոն» բառը հստակ պատկերացում չի տալիս՝ արդյո՞ք դպրոցների ուսումնասիրվող պարտադիր առարկայացանկում ամրագրվելու է «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան, թե՞ ուսումնասիրվելու է կրոնի պատմություն:
Հայոց եկեղեցու պատմության՝ որպես առանձին առարկայի ներառումը դպրոցական ծրագրերում էական նշանակություն ունի ՀՀ լիիրավ և գիտակից քաղաքացի ձևավորելու գործում։ Այս առարկայի շրջանակներում ուսումնասիրվող մի շարք նյութեր և թեմաներ չեն կարող ինտեգրվել որևէ այլ առարկայի մեջ, մինչդեռ դրանք հայկական ինքնության և արժեհամակարգի հիմքն են։

Նախագծով անորոշ է մնում ինտեգրված առարկայի ուսուցիչների խնդիրը։ Ո՞վ է դասավանդելու ինտեգրված առարկան։ ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունները նման բազմամասնագիտացված ուսուցիչներ չեն պատրաստում, իսկ կարճատև դասընթացները լիարժեք մասնագիտացման հնարավորություն չեն կարող ընձեռել: Ներկայումս Հայաստանի հեռավոր գյուղերում առանց այդ էլ կա առանձին առարկաների ուսուցիչների պակաս, ինչով պայմանավորված՝ «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի անցումային դրույթների գործողության ժամկետներն անընդհատ երկարաձգվում են՝ հնարավորություն տալով, նույն օրենքով, ուսուցչի որակավորմանը չհամապատասխանող անձանց նույնիսկ միջնակարգ կրթությամբ շարունակելու իրենց մասնագիտական գործունեությունը:

Հանրակրթական չափորոշչի այս առաջարկվող փոփոխությունները դեռ չհաստատված` շրջանառության մեջ դրվեցին հանրակրթական «Հայոց պատմություն», «Համաշխարհային պատմություն», «Հասարակագիտություն», «Գրականություն» և այլ առարկաների հայեցակարգերի և ծրագրերի նախագծերը։

Մասնագիտական շրջանակներն արդեն խստորեն քննադատել են այդ հայեցակարգերն ու ծրագրերը` ցույց տալով դրանց թերությունները և անընդունելի դրույթները,  դրանց` կիրառության մեջ դնելու անթույլատրելիությունը սերունդների ազգային և համամարդկային դաստիարակության տեսակետից։

Կրթական համակարգում պետք է հստակեցնել բնագիտական և հումանիտար ուղղությունների տեղը և դերը։ Պետք է առաջնորդվել ազգայինի և համամարդկայինի համադրմամբ և ոչ՝ դրանց հակադրմամբ։

Առաջարկվող հայեցակարգերը, ինչպես ցույց տվեցին մասնագիտական ակադեմիական քննարկումները, չեն հարթում վեճը գիտնականների և ուսուցիչների միջև։ Մինչդեռ պետք է լինի փոխլրացում, փաստաթուղթը չպետք է լինի ո՛չ խիստ ակադեմիական և ո՛չ էլ զուրկ լինի ակադեմիզմից` ընդհանրապես։ Առանց ակադեմիական կարծիքների` փաստաթղթերը չպետք է դրվեին շրջանառության մեջ։

Ելնելով վերոգրյալից՝ մեր սերունդների և երկրի ապագան կանխորոշող այս կարևոր ռազմավարական փաստաթուղթն ընդունելուց առաջ կոչ ենք անում կազմակերպել հանրակրթության պետական չափորոշչի շուրջ լայնածավալ և երկարաժամկետ հանրային, մասնագիտական քննարկումներ։ Միաժամանակ, շրջանառությունից հանել «Հայոց պատմություն», «Համաշխարհային պատմություն», «Հասարակագիտություն», «Գրականություն» և այլ առարկաների ուսումնառության հայեցակարգերի և ծրագրերի նախագծերը։ Նման ուղենիշային նորմատիվ փաստաթուղթը մշակելուց և հաստատելուց առաջ նախ պետք է մշակել և ընդունել կրթության զարգացման ռազմավարությունը, հետո միայն հաստատել Հանրակրթության պետական չափորոշչի նոր նախագիծը (հանրային և մասնագիտական քննարկումների դրական եզրակացության հիման վրա): Եվ միայն չափորոշչի հաստատվելուց հետո հայտարարել վերոնշյալ առարկաների հայեցակարգերի և ծրագրերի մշակման մրցույթ, և դրանց նախագծերը նույնպես պետք է հաստատվեն միայն հանրային լայն քննարկումներից հետո։ Այլապես տեղի է ունենում փաստաթղթերի ստեղծման հաջորդայնությունն աղավաղող, ոչ տրամաբանական և հապճեպ մի գործընթաց: Հանրակրթության պետական չափորոշիչը, հանրակրթական առարկաների հայեցակարգերը և ծրագրերը պետք է բխեն մեր ազգային անվտանգության տրամաբանությունից, պետք է նպաստեն Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության և Սփյուռքի միասնականությանը, ապահովեն մեր ազգային, հոգևոր-մշակութային և պատմական արժեքների անխաթարությունն ու քաղաքակրթական հարատևությունը։

ՀՅԴ Հայաստանի ԳՄ կրթության և գիտության մասնագիտական ոլորտային հանձնախումբ

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

15:59 22/07/2020  |  ԼՐԱՀՈՍՏեր կանգնիր քո իրավունքին ու ժառանգությանը. ՀՅԴ Երեւանի Քաղաքային կոմիտեի կոչը՝ երեւանցիներին
12:26 21/07/2020  |  ԼՐԱՀՈՍՀիմնադրվել է «Երկիր» ռազմավարական ծրագրավորման հիմնադրամը. Հիմնադիրներն են Արծվիկ Մինասյանն ու Լիլիթ Գալստյանը
16:22 17/07/2020  |  ԼՐԱՀՈՍՄենք մեր զույգ պետությունների եւ մեր բանակի կողքին եղել ենք ու կլինենք մշտապես. Հակոբ Տեր-Խաչատուրյան
11:37 16/07/2020  |  ԼՐԱՀՈՍՀակոբ Տեր-Խաչատուրյան. ՀՅԴ Հայ դատի գրասենյակները տարբեր պետություններում բարձրաձայնել են Ադրբեջանի սադրանքների և Թուրքիայի մեղսակցության մասին
10:59 15/07/2020  |  ԼՐԱՀՈՍՄիշտ պատրաստ ենք մեր բոլոր հնարավորություններն ի սպաս դնել Հայրենիքի անվտանգությանն ու զարգացմանը. ՀՅԴ Բյուրո
22:33 13/07/2020Միջազգային հանրությանը կոչ ենք անում հստակ գնահատել թուրք-ադրբեջանական ագրեսիան. ՀՅԴ
14:18 11/07/2020  |  ԼՐԱՀՈՍԿորոնավիրուսի համավարակին հակազդելու` իշխանության գործողությունների վերաբերյալ. ԲՀԿ, ՀՅԴ, «Հայրենիք»
14:53 05/07/2020  |  ԼՐԱՀՈՍՀամազգային համախմբումով երկիրը վերադարձնել սահմանադրականության ուղեգիծ. ՀՅԴ ԳՄ
19:38 30/06/2020  |  ԼՐԱՀՈՍՄեր գործողությունները որևէ կերպ օրենքի դաշտից դուրս չեն, ի՞նչ անհանգստանալու մասին կարող է խոսք լինել. Մակունց
20:05 29/06/2020  |  ԼՐԱՀՈՍԲՀԿ-ն, ՀՅԴ-ն եւ «Հայրենիք» կուսակցությունները հանդես են եկել հայտարարությամբ

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]