ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Տպավորություն է ստեղծվում, թե Փաշինյանի եւ նրա կառավարության համար միակ «մտահոգությունը» դիմակ կրելն է. Բագրատ Եսայան 07/25/2020 16:16 | ԼՐԱՀՈՍ
Բանակի փայլուն գործողությունների արդյունքում հետ մղված ադրբեջանական հարձակմանը հաջորդեցին երկրի քաղաքական ղեկավարության լիակատար ձախողումները դիվանագիտական ու քարոզչական ճակատներում։ Այս մասին իր ֆեսյբուքյան էջում գրել է ՀՅԴ-ական գործիչ Բագրատ Եսայանը:
«Վերջին ամսվա իրադարձությունները և դրանց հետագա զարգացումների տրամաբանությունը ավելի քան մտահոգիչ են։ Խնդիրը ոչ միայն և ոչ այնքան սահմանի վրա պատերազմական լայնածավալ գործողությունների օր-օրի մեծացող վտանգն է, այլև դրանից առաջ և դրանից հետո տարբեր երկրներում ծավալվող իրադարձությունները։ Բանակի փայլուն գործողությունների արդյունքում հետ մղված ադրբեջանական հարձակմանը հաջորդեցին երկրի քաղաքական ղեկավարության լիակատար ձախողումները դիվանագիտական ու քարոզչական ճակատներում։ Տարբեր երկրներում հնչեցին ադրբեջանական կողմին աջակցող հայտարարություններ, որին փորձ արեց հակազդել ոչ թե պաշտոնական Երևանը, այլ ՀՅԴ Հայ Դատի գրասենյակները։ Քարոզչական պայքարի ճակատում ևս համայնքներում կազմակերպված գործողությունները չունեին պետական ոչ մի աջակցություն։
Այս ամենի ֆոնին, երբ նայում ես Նիկոլ Փաշինյանի և նրա կառավարության գործողություններին, տպավորություն է ստեղծվում, թե նրանց համար միակ «մտահոգությունը» դիմակ կրելն է։ Ոչ մի արձագանք տարբեր երկրներում դիվանագիտական ներկայացուցչությունների դեմ հարձակումներին, պետական ոչ մի նախաձեռնություն հայկական ապրանքների՝ ռուսական շուկայից դուրս մղման փորձերի, հիմա էլ ոչ մի համակարգված աշխատանք Ռուսաստանի տարածքում հայ-ադրբեջանական բախումները կանխելու համար մեր ռազմավարական դաշնակից երկրի ղեկավարության հետ։ Ամեն ինչ թողնված է դեսպան Տողանյանի ու համայնքի պատասխանատվությանը։ Նիկոլն ու իր շրջապատը «լվացել են ձեռքերը» և վերջ։
Մինչդեռ նախորդ մեկ ամսվա ընթացքում Նիկոլը արեց ամեն ինչ, ռուսների հետ հարաբերությունները ավելի ու ավելի սրելու համար։ Նախ, կոռոնավիրուսի դեմ պայքարի անտրամաբանական «պատճառաբանությամբ» հրաժարվելով մասնակցել Հաղթանակի զորահանդեսին, մի քանի օրից, ունենալով նույն վիճակը, Մինսկում մասնակցեց ԵԱՏՄ վարչապետների հանդիպմանը։ Հետո, իր ֆեյքերի ու զոմբիների հարձակումը կազմակերպելով Մարգարիտա Սիմոնյանի վրա, փորձեց ստեղծել «հայրենասիրական» ֆոն ու իր փոքր շրջապատի հակառուսական տրամադրությունները տարածել հասարակության այլ շերտերում։ Հիմա էլ, տարբեր երկրներում հայկական ու ադրբեջանական համայնքների միջև բախումների հսկայական վտանգի, Ադրբեջանի ղեկավարության կողմից հնչող սադրիչ, հայերի նկատմամբ բռնությունները շարունակելու կոչերի ֆոնին Նիկոլը ոչ միայն բացարձակ անգործություն է դրսևորում, այլև, սփյուռքի գործերով իր հանձնակատարի օրինակով, արձակուրդ է գնում։ Իմ մոտ տպավորություն է ստեղծվում, որ Նիկոլը շահագրգօված է Ռուսաստանում հայ-ադրբեջանական բախումների սաստկացմամբ, որպեսզի դրանում հետագայում մեղադրի ռուսներին, Հայաստանի հասարակության մեջ ստեղծի հակառուսական հիստերիա ու վերջնականապես փորձի փոխել մեր երկրի աշխարհաքաղաքական կողմնորոշումը։ Նիկոլի վարքագծի այլ բացատրություն ուղղակի չկա։
Սա արդեն ոչ միայն ազգային անվտանգության սպառնալիք է, այլև մեր ժողովրդի տարբեր հատվածների ֆիզիկական անվտանգությանն ու կյանքին սպառնացող իրական վտանգ, որին հակազդելու ոչ մի քայլ այս իշխանության կողմից չի ձեռնարկվում, եթե չասեմ ավելին, այն անուղղակիորեն հրահրվում է նրանց գործողություններով։
Եզրակացությու՞ն։ Այն առաջին հերթին պետք է անենք մենք, հետո՝ Ռուսաստանի էն բոլոր «պողոսները», որոնք ուղեղներն անջատած Նիկոլ են աստվածացնում, բայց էսօր հենց Նիկոլի պատճառով իրանց ու իրանց երեխեքի կյանքին իրական վտանգ է սպառնում»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/26/2024 08:28 Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ»
- 04/26/2024 08:23 Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը․ «Հրապարակ»
- 04/26/2024 08:20 Համատեղ պայքարի պլան դեռ չկա․ «Հրապարակ»
- 04/26/2024 08:18 ԿԳՄՍՆ-ում փոփոխություններ են նախապատրաստվում ․ լուծարվելու է Սփյուռքի բաժինը․«Հրապարակ»
- 04/26/2024 08:13 Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից․ Հրապարակ»
- 04/26/2024 07:53 Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը, թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում․ «Ժողովուրդ»
- 04/26/2024 07:40 Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/25/2024 22:46 Թումանյան փողոցում գտնվող ռեստորաններից մեկի ծխատարում հրդեհ է բռնկվել
- 04/25/2024 19:49 Կիրանցում ականազերծման աշխատանքների ընթացքում վիրավորում է ստացել զինծառայող. ՊՆ-ն հաստատում է
- 04/25/2024 19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ
- 04/25/2024 10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/26/2024 00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
- 04/21/2024 22:49 Կինը հոր օգնությամբ վրեժ է լուծել դավաճան զուգընկերոջից
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ