Թեմաներ
Չորեքշաբթի 05 / 15 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/15/2024   20:14 Փաշինյանը հյուրընկալել է ՎԶԵԲ նախագահին. քննարկել են համատեղ ծրագրերի ընթացքը 05/15/2024   20:08 Ոստիկանությունն այնքան նշանակություն ունի, որքան նշանակություն մենք կտանք.Արքեպիսկոպոս Գալստանյան 05/15/2024   19:57 Մենք ապրում ենք մի մեծ հոգեբուժարանում, որտեղ գլխավոր բժիշկը բացակա է. Շարժման առաջնորդ 05/15/2024   19:56 Հատուկ միջոցներով զինված ոստիկանները պաշարել են Թումանյան փողոցը. ինչ է ծրագրվում (տեսանյութ) 05/15/2024   19:53 ՀՀ զինված ուժերում շարունակվում են պլանով նախատեսված միջոցառումները 05/15/2024   19:41 Սա մեր բոլորի անարգանքն է. Տավուշի թեմի առաջնորդ 05/15/2024   19:39 Բալահովիտ գյուղում ավտոմեքենա է այրվել․ կա տուժած 05/15/2024   19:27 Ոստիկանական ուժերը սահմանափակել են քաղաքացիների ազատ տեղաշարժի իրավունքը և թույլ չեն տալիս անցնել դեպի Սուրբ Աննա եկեղեցի 05/15/2024   19:12 Ճապոնիայում ռեկորդային արագ տարածվում է մահացու վտանգավոր հիվանդությունը 05/15/2024   19:00 2018 թվականի Ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխությունից մինչև օրս Հայաստանի տնտեսությունն աճել է գրեթե 30 տոկոսով. Վարչապետ 05/15/2024   18:51 Բագրատ Սրբազանն արձագանքել է իր հետ ողջագուրվելու համար վաստակավոր բժշկին աշխատանքից ազատելու դեպքին 05/15/2024   18:46 EBRD միջազգային ֆորումի մասնակիցներն ապշած են ոստիկանական ուժերի կենտրոնացման աստիճանից 05/15/2024   18:30 Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը պետք է դառնա խաղաղ ապրել սովորելու գործիքներից մեկը․ վարչապետ 05/15/2024   18:17 Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիկոն վիրավորել է հրաձգության ժամանակ 05/15/2024   18:09 Զգուշացնում եմ՝ իրենց կողմից որեւէ հրահրումը լինելու է իրենց վերջը բառիս բուն իմաստով. Շարժան առաջնորդ 05/15/2024   18:05 Ստամբուլում՝ մետրոյի մուտքի մոտ, պայթուցիկ է հայտնաբերվել 05/15/2024   17:55 Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները սպասում են ինչ -որ վատ իրադարձության.Կիրանցի բնակիչը նշում է՝ անորոշության մեջ են 05/15/2024   17:41 Աննա Վարդապետյանն ընդունել է Հայաստանում ԵԽ գրասենյակի նորանշանակ ղեկավարին 05/15/2024   17:36 Ռազմական մեքենաներ կայանվում են մեկ- մեկ այդ հատվածում. Այգեհովիտի համայնքապետը հաստատել է 05/15/2024   17:18 Բաքուն շարունակում է ապօրինաբար կալանքի տակ պահել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը․ բոլորի կալանքի ժամկետը երկարացվել է ևս 5 ամսով 05/15/2024   17:08 Սա նշանակում է վախ. Շարժման առաջնորդը շնորհակալություն է հայտնել ոստիկաններին՝ ճանապարհները փակելու համար (տեսանյութ) 05/15/2024   16:45 Ոստիկանները զինված են հատուկ միջոցներով, այդ թվում՝ արցունքաբեր գազով 05/15/2024   16:42 15 հոգով եկան ծեծեցին, այդ մարդու շանն էլ քարշ տալով տարան. ականատես քաղաքացիները պատմեց բերետավորների բռնության մանրամասները (տեսանյութ) 05/15/2024   16:40 Ոստիկանները ծեծելով և բիրտ ուժ կիրառելով բերման են ենթարկում քաղաքացուն 05/15/2024   16:32 Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տանիքին դիպուկահարներ են նկատվել 05/15/2024   16:27 Ուրախ եմ, որ իմ կոչով դուրս են եկել փողոց ոստիկանները․ արքեպիսկոպոս 05/15/2024   16:23 Ես իմ քաղաքի մեջ ոնց ուզեմ պետք է գնամ, թուրքերը վրա են տվե՞լ. քաղաքացիները՝ բերետավորներին 05/15/2024   16:19 Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Ստրասբուրգում (Ֆրանսիա) 05/15/2024   16:11 Հասարակական կարգ ենք պահում, ի՞նչ ենք անում, դրսից այսքան հյուրեր կան․ ոստիկանապետը՝ աննախադեպ թվով ոստիկանական զորքեր կենտրոնացնելու մասին 05/15/2024   15:58 Ոստիկանությունը չի հերքում, որ արգելվել է Ազատության հրապարակին հարակից սրճարանների աշխատանքը 05/15/2024   15:53 Համատեղ մամուլի հաղորդագրություն Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև քաղաքական խորհրդակցությունների վերաբերյալ 05/15/2024   15:51 Հայտարարություն․ ՆԳՆ ոստիկանությունը մշտապես իրականացրել և այս պահին էլ շարունակում է իրականացնել հասարակական կարգի և անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումներ 05/15/2024   15:32 ԵՊՀ-ում չկա և չի կարող լինել քաղաքական որևէ գործընթաց․ ԵՊՀ-ի հայտարարությունը 05/15/2024   15:29 Վարչապետ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սերբիայի վարչապետին 05/15/2024   15:18 Օպերայի մոտ ոստիկանությունն արգելապատնեշներ է տեղակայել. տարածքում մեծաթիվ կարմիր ու սեւ բերետավորներ են, անգամ՝ շներ (տեսանյութ) 05/15/2024   14:56 Զուրաբիշվիլին և Զելենսկին հեռախոսազրույց են ունեցել 05/15/2024   14:55 Շարժման առաջնորդի կոչով քաղաքացիներն հավաքվում են Օպերայում. Ոստիկանությունը զորք է կուտակել . ուղիղ 05/15/2024   14:42 ՔԿ-ն հրապարակել է Դոն Պիպոյի լուսանկարը՝ պնդելով, թե հավաքի մասնակիցներին նյութապես շահագրգռել են 05/15/2024   14:31 Քննարկվել են ԶՖԳ-ի հետ համագործակցությամբ ՀՀ-ում իրականացվող և առաջիկայում նախատեսվող ծրագրերը 05/15/2024   14:25 Երիտասարդի մոտ դանակներ են հայտնաբերվել, իսկ փողոցի մայթեզրի խոտածածկ հատվածում՝ ատրճանակ 05/15/2024   14:21 Պաշտպանության նախարարի տեղակալը մասնակցել է IDEB-2024 պաշտպանական ցուցահանդեսին 05/15/2024   14:18 Ոստիկանությունը մեծաքանակ զորքեր է տեղափոխում Երեւանի փոքր կենտրոն 05/15/2024   14:13 Օկուպացված Արցախում հանդիսավոր միջոցառմամբ հրաժեշտ են տալիս ռուս խաղաղապահներին 05/15/2024   13:57 Աննախադեպ երեւույթ. Փաշինյանի այցի համար Ազատության հրապարակին կից որոշ սրճարանների արգելվել է աշխատել. Սահմանափակումը կտեւի 5 ժամ 05/15/2024   13:50 ԵՊՀ մի շարք դասախոսներ աջակցում են շարժմանը եւ պահանջում Փաշինյանի հրաժարականը. Ցանկ 05/15/2024   13:46 Տեղադրվել է լուսանկարահանող տեխնիկական միջոց 05/15/2024   13:45 Արևմուտքը տարբերություն է դնում Վրաստանի և Հայաստանի բողոքի ցույցերի միջև. Զախարովա 05/15/2024   13:40 Վահրամ Գրիգորյանը նշանակվել է Զինված ուժերի գլխավոր շտաբի ինժեներական զորքերի պետ-վարչության պետ 05/15/2024   13:35 Փողերի լվացման մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց օդանավակայանում 05/15/2024   13:27 Նոր նշանակումներ ու ազատումներ՝ Պաշտպանության նախարարությունում
05/14/2024   20:31 Նորածին երեխայի մայրը հայտնաբերվել է 05/14/2024   18:51 Հանուն հայրենիքի շարժման առաջնորդը ամփոփում է օրը. ուղիղ 05/13/2024   23:13 ԵՊՀ դասախոս Մենուա Սողոմոնյանը հայտարարեց գործադուլ , որպեսզի իր դասերին բացակա ուսանողների բացակաները չհաշվեն 05/14/2024   10:41 ԵՊՀ-ում քոչարիով ու ծափողջյուններով դիմավորեցին Բագրատ Սրբազանին 05/14/2024   16:14 Նաիրա Հովսեփյանի՝ ԲԴԽ-ից հեռանալուց հետո կառույցը կքննի նրան պատասխանատվության ենթարկելու հարցը․ ՀՀ ԱՆ-ն միջնորդություն է ներկայացրել 05/14/2024   14:03 Սրբազանը խաչապուրի գնեց երթի մասնակիցներին, իսկ հացի համար ոչ մի կերպ գումար չվերցրին նրանից. (տեսանյութ) 05/15/2024   12:34 Կոտայքի մարզում տղամարդը մտել է ծանոթ կնոջ բնակարան, նռնակ պայթեցնելու սպառնալիքով ստիպել մերկանալ, որից հետո բռնաբարել է նրան. shamshyan.com 05/13/2024   21:49 Կարծում եք իմ կարիերան ավելի թանկ է, քան հայրենի՞քը, ուզում եմ տեսնել այն մարդկանց, որոնք կարծում են 2-3 գրոշի համար կարող եմ հայտնվել այստեղ կամ այնտեղ. Լիանա Վանոյան (տեսանյութ) 05/15/2024   11:44 Աշխատանքից ազատվել է արյունաբանության եւ ուռուցքաբանության կենտրոնի տնօրենը 05/15/2024   14:18 Ոստիկանությունը մեծաքանակ զորքեր է տեղափոխում Երեւանի փոքր կենտրոն 05/14/2024   08:16 Սթրեսից էր դուրս գալիս․ «Հրապարակ» 05/14/2024   08:09 Փաշինյանը կատարել է Ալիեւի հերթական պահանջը․ «Հրապարակ» 05/14/2024   20:19 Կիրանց գյուղի բնակիչները անհանգիստ սպասում են, որ չափագրողներ գյուղ կգան.Կիրանցի բնակչուհի 05/14/2024   10:21 Երևանում 2-ամյա երեխան բարձրացել է ննջասենյակի պատուհանագոգին, հենվել ցանցին և ընկել դուրս. shamshyan.com 05/15/2024   14:42 ՔԿ-ն հրապարակել է Դոն Պիպոյի լուսանկարը՝ պնդելով, թե հավաքի մասնակիցներին նյութապես շահագրգռել են 05/15/2024   10:10 Գիշերը ձերբակալություններ են եղել 05/14/2024   21:32 Իմպիչմենտը ձախողելու դեպքում ընդդիմադիրները պետք է վայր դնեն մանդատները. Ունեն պլան «Բ». Խաչիկ Գալստյան (տեսանյութ) 05/14/2024   11:21 Շատ վիրավորվածեմ, սուտ ասել չի կարելի. ԵՊՀ պրոռեկտերը հերքեց, իսկ Սրբազանը՝ օրհնեց (տեսանյութ) 05/15/2024   13:27 Նոր նշանակումներ ու ազատումներ՝ Պաշտպանության նախարարությունում 05/15/2024   12:18 Բժիշկ Դանիելյանն անձամբ կխոսի իրեն աշխատանքից ազատելու պատճառների մասին

Ադրբեջանի ՊՆ նախարարը հոգեբույժի կարիք ունի. ատոմակայանին հարվածելը աղետալի հետեւանքներ կունենա ամբողջ տարածաշրջանի համար. Փորձագետ 07/20/2020   16:54  |  ԼՐԱՀՈՍ

Ադրբեջանական ռազմական ագրեսիային ՀԱՊԿ-ի ներկայիս սառը արձագանքը՝ ՀՀ իշխանությունների քաղաքականության հետեւանքն է։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը։

Փորձագետը հիշեցրեց, որ տարիներ առաջ, երբ Ադրբեջանը Տավուշի մարզի Չինարիի ուղղությամբ գործողություններ իրականացրեց՝ ավելի նվազ ուժերով՝ ՀԱՊԿ Գլխավոր քարտուղարը հայտարարեց, որ Ադրբեջանը սադրանք է իրականացնում ՀՀ-ի նկատմամբ, իսկ այժմ կեցվածք է դրսևորում ոչ թե ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարը, այլ՝ քարտուղարությունը, որը մեկ աստիճանով ցածր է։ Այն էլ՝ կոչ արեց կողմերին դադարեցնել փոխհրաձգությունը։

Նահապետյանը նշեց, որ կառույցի նման դիրքորոշման պատճառը ՀՀ իշխանությունների քաղաքականությունն է, որով փորձ էր կատարվել վարկաբեկել կառույցը՝ հիշեցնելով գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի նկատմամբ քրեական հետապնդման մասին։

«Կառույցի ղեկավարի նկատմամբ՝ ի դեմս գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի, ՀՀ նորընտիր իշխանություններն ապօրինի, անիրավ կերպով սկսեցին քրեական հետապնդում՝ չհարգելով նույնիսկ ՀԱՊԿ-ի կանոնադրությունը, երբ քրեական գործի հարուցման և հետապնդման վերաբերյալ կառույցին և կառույցի անդամ պետություններին պետք է զգուշացնեին, իսկ Հայաստանը որևէ զգուշացում չի արել։ Այսինքն՝ Հայաստանի իշխանություններն այն ժամանակ վարեցին մի քաղաքականություն, որով առավելագույն վարկաբեկում էին, փորձում էին վարկաբեկել ՀԱՊԿ-ին։ ՀԱՊԿ-ն այժմ իր իրավասությունների շրջանակներում ինքն իր գնահատականը բավականին սթափ և զուսպ ձևով տվել է»,- ասաց նա։

Իսկ թե ինչու ՀԱՊԿ-ն ավելի խիստ կեցվածք չի դրսևորում՝փորձագետը գտնում է, որ առկա է նաև քաղաքական կոմպոնենտ, մասնավորապես՝ 2016թ Ապրիլյան պատերազմից հետո Վիեննայում՝ ամենաբարձր մակարդակում եղավ հանդիպում և եղավ ստորագրված համաձայնագիր, որով արցախաադրբեջանական, այնուհետև՝ հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ տարածքում միջազգային դիտորդական խմբերն ունենալու են շատ ավելի լուրջ իրավասություններ, դրվելու էին մշտադիտարկման սարքեր, Մինսկի խմբի համանախագահող երկրների և այդ խմբի մշտական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի աշխատանքային խմբի թվաքանակն էր մեծանալու, որով կկանխարգելվեր որևէ պետության կողմից նախահարձակ գործողություններ սկսել, քանի որ խմբերը և սարքերն արագ կարձանագրեին, թե ով է սադրողը, մինչդեռ, երկու տարի առաջ ՀՀ նորընտիր իշխանություններն այդ փաստաթուղթը նետեցին մի կողմ և Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ բանակցությունները սկսում է նոր կետից։

Նահապետյանը նշեց, որ այժմ, երբ հայկական կողմը փորձում է միջազգային հանրությանն ապացուցել, որ սադրողն Ադրբեջանն է, դա շատ դժվար է, մինչդեռ, այդ կանխարգելիչ գործընթացը կլիներ, եթե Նիկոլ Փաշինյանը՝ որպես նոր իշխանություն շարունակեր նախկին իշխանությունների՝ Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի և Մոսկվայի համաձայնագրերի պայմանավորվածությունները կյանքի կոչել ։
«Այդ ժամանակ Ադրբեջանի համար շատ դժվար կլիներ լինել նախահարձակ և մնալ անպատիժ, իսկ հիմա հայկական կողմը դեռ պետք է ապացուցի, որ նախահարձակ է եղել Ադրբեջանը»,- ասաց նա։
Նշենք, որ միայն ադրբեջանական հերթական ագրեսիայից հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ սահմաններին մոնիթորինգային համակարգի ներդրման մասին՝ փաստացի անիմաստ վատնելով երկու տարի։

Նա նաև տեղեկացրեց, որ ՌԴ Հարավային և Արևելյան օկրուգի ստորաբաժանումները զորավարժություն են սկսել՝ ոչ պլանային և այն սահմաններում, որտեղ կա տեռորիստների ակտիվացման գործընթաց, ընդ որում՝ Հարավային օկրուգի տարածքն իր մեջ ընդգրկում է նաև Հարավային Կովկասի տարածաշրջանը։

«Այսինքն՝ Ռուսաստանն այս քայլով բոլոր այն ուժերին, որոնք փորձում են այս տարածաշրջանում հրդեհի նոր օջախ ստեղծել և պատերազմական գործողություններ՝ իր դաշնակից Հայաստանի նկատմամբ, այդ զորավարժություններով բոլորին սաստում է, որովհետև զորավարժությունների ժամանակ զինտեխնիկայի և զինանձնակազմի մեծ քանակի տեղաշարժ է լինում, այդ տեղաշարժերն առաջին հերթին ուղղված են Թուրքիային, իհարկե նաև Ադրբեջանին և Թուրքիայի ռազմական դաշնակիցներին, որ այս տարածաշրջանում ՌԴ-ն թույլ չի տա՝ հրդեհ բռնկվելուն։

«Մեր դաշնակիցները գործնականում են մեզ աջակցում, այլ ոչ թե՝ կարգախոսներով, կենացներով, հայտարարություններով և սելֆիներով».- ասաց ռազմական փորձագետը։

Անդրադառնալով Ադրբեջանի ՊՆ հայտարարություններին, թե պատրաստ են թիրախավորել Մեծամորի ատոմակայանը, ռազմական փորձագետն ասաց, որ իրենք կարող են թիրախավորել, սակայն նշեց, որ Ադրբեջանի ՊՆ նախարարը հոգեբույժի կարիք ունի, որովհետև ատոմակայանին հարվածելը միայն Հայաստանի համար աղետ չի լինի, դա առաջին հերթին աղետ կլինի նաև Թուրքիայի համար, քանի որ Թուրքիայի բնակավայրերից 15 Կմ հեռավորության վրա է սահմանը, բացի այդ՝ դա աղետ կլինի Վրաստանի և ամբողջ տարածաշրջանի համար։

«Ցանկացած երկիր, եթե նման հայտարարություն է անում, պետք է առաջին հերթին արժանանա միջազգային հանրության կոշտ արձագանքին»,- ասաց ռազմական փորձագետը՝ ընդգծելով, որ Մեծամորի ատոմակայանը պաշտպանված է ցանկացած տեսակի օդային հարձակումից, ահաբեկչական խմբավորումների կամ այլ երկրների դիվերսիոն-հետախուզական խմբերի գործողություններից։
Նրա խոսքով՝ ատոմակայանի անվտանգությունը բավարար չափով ապահովված է և պարբերաբար զորավարժություններ են լինում ՀՀ-ում, որտեղ ներգրավված են ինչպես ԶՈՒ հատուկ նշանակության ստորաբաժանումները, ԱԱԾ և ԱԻՆ հատուկ ստորաբաժանումները։

«Մենք հասկանում ենք, որ այդտեղ վտանգ կա և մենք պատրաստ ենք։ Որքանով է իրավիճակն այս երկու տարվա ընթացքում բավարար, լավ, չեմ կարող ասել, որովհետև կենացներից, կարգախոսներից և սելֆիներից բացի ուրիշ ոչինչ չեմ տեսնում, բայց նախկինում պարբերաբար զորավարժություններ էր անցկացվում»,- նշեց Նահապետյանը։

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

12:04 19/07/2020  |  ԼՐԱՀՈՍՏարածաշրջանում Թուրքիան Ադրբեջանի ձեռքով Ռուսաստանի համար նոր ճակատ է բացում. Ռազմական փորձագետ
09:33 17/07/2020  |  ՄամուլՀԱՊԿ-ը սպասում է Երեւանի նամակին. ինչու պաշտոնական դիմումը չկա. «Ժողովուրդ»
20:06 14/07/2020  |  ԼՐԱՀՈՍՄենք հո թույլ չե՞նք տալու, որ մեր հայրենիքը ինչ - որ քոչվոր ցեղեր գան ու բզկտեն. «Արաբո» ջոկատի հրամանատար
15:41 14/07/2020  |  ԼՐԱՀՈՍՀԱՊԿ ղեկավար է դարձել մի մարդ, որը Ադրբեջանում հանգստանում է. Վան Համբարձումյան
12:11 13/07/2020  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՀԱՊԿ-ը հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի հարցով հրատապ նիստ է հրավիրել
15:42 09/06/2020  |  ԼՐԱՀՈՍ«Նիկոլ Փաշինյանը շատ լավ է հասկանում, որ ժողովրդի վստահությունն այլևս չի վայելում». Հայկ Նահապետյան
23:25 26/05/2020  |  ԼՐԱՀՈՍՏեղի ունեցավ ՀԱՊԿ անդամ պետությունների ԱԳ նախարարների խորհրդի նիստը՝ տեսակապի ձևաչափով
11:49 25/05/2020  |  ԼՐԱՀՈՍՏեղի կունենա ՀԱՊԿ անդամ պետությունների ԱԳ նախարարների խորհրդի նիստը
15:03 01/04/2020  |  ԼՐԱՀՈՍՀԱՊԿ գլխավոր քարտուղարը մտահոգ է կազմակերպության անդամ-պետության սահմանին զինված միջադեպով
09:53 07/03/2020  |  ՄամուլԼռում է ոչ միայն ՀԱՊԿ-ն, այլ նաեւ ՀՀ իշխանությունը. «168 ժամ»

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]