Թեմաներ
Կիրակի 04 / 28 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/28/2024   16:26 Պարզվում են Սյունիքի մարզում իրանցի զբոսաշրջիներ տեղափոխող ավտոբուսի վթարման և դրա հետևանքով 5 անձի մահվան հանգամանքները․վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել 04/28/2024   16:21 Ավտոմեքենան ընկել է գետը. վարորդը տեղափոխվել է հիվանդանոց 04/28/2024   16:00 Ֆրանսիահայ լրագրողը 7-րդ օր է հացադուլ է անում Զվարթնոց օդանավակայանում (տեսանայութ) 04/28/2024   15:54 Արարատ Միրզոյանը Կատարի վարչապետին է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումները 04/28/2024   15:48 Մայիսի 1-ին անվճար ավտոբուս կգործի դեպքի Երևանի կենդանաբանական այգի 04/28/2024   15:33 Ավարտվեց «Պուշկինի 225-ամյակին նվիրված ռուսաց լեզվի և մշակույթի փառատոնը» 04/28/2024   15:26 Ապրիլի 28-ը Աշխատանքի անվտանգության համաշխարհային օրն է 04/28/2024   15:13 Վահագն Մախսուդյանի փաստաբանական թիմն համալրվել է․ գործին ծանոթանալու համար փաստաբանները ընդմիջում են խնդրել 04/28/2024   15:03 Պատահար Կեչուտի ջրամբարի մոտ. կան վիրավորներ 04/28/2024   14:56 Եթե չկանգնեցնենք միակողմանի հանձնումները, իրականություն կդարձնենք այս քարտեզը. թյուրքագետը քարտեզ է հրապարակել 04/28/2024   14:51 Աստծո օրհնությամբ շարունակում ենք պայքարը . Մակարավանքում Սուրբ Պատարագ և խոստովանության կարգ է կատարվել (տեսանյութ) 04/28/2024   14:33 Մի քանի օր առաջ թուրքը Գյումրիի սրճարանում նամազ էր անում․ իրազեկման երթ Գյումրիում (տեսանյութ) 04/28/2024   14:22 Մեկնարկել է արտգործնախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար 04/28/2024   14:15 Քաղաքացիները այս պահին փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը (տեսանյութ) 04/28/2024   14:10 Ալեն Սիմոնյանը արձակուրդ է մեկնում 04/28/2024   14:00 Բագրատ Սրբազանի հեղինակության շնորհիվ բերետավորները նահանջել են, բայց բիրտ ուժ կիրառելու մտավախությունը պահպանվում է 04/28/2024   13:50 Վլադիմիր Պուտինի երդմնակալությունը եթեր կհեռարձակվի մայիսի 7-ին՝ տեղի ժամանակով 12:00-ին 04/28/2024   13:20 Վահագն Մախսուդյանը գիշերը ՁՎՊ-ում ունեցել է արյան բարձր ճնշում 04/28/2024   13:16 Մայիսի 1-ից ջերմաստիճանը կսկսի նվազել 7-9 աստիճանով. սպասվում է անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում 04/28/2024   13:10 Շվեդիայում նորից Ղուրան են այրել 04/28/2024   12:57 Վանաձորում վրաերթի են ենթարկել 13-ամյա պատանու. shamshyan.com 04/28/2024   12:43 Ուկրաինական ճակատում խուճապն աճում է. Պեսկով 04/28/2024   12:24 Ծառատունկ է իրականացվել Շրջակա միջավայրի նախարարության ենթակա ՊՈԱԿ-ների տարածքներում 04/28/2024   12:16 Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ 04/28/2024   12:06 Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը (տեսանյութ) 04/28/2024   11:35 Սյունիքի մարզպետն ու Իրանի հյուպատոսն այցելել են իրանական ավտոբուսի ողբերգական վթարի վայր 04/28/2024   11:26 Գնդապետ Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել մեքենայի դիմապակուն հարվածելու համար 04/28/2024   11:20 Փաշինյանը տիկնոջ հետ խարույկի շուրջ խոսել է Սեղանի թենիսի «Վարչապետի գավաթի» մասնակիցների հետ (տեսանյութ) 04/28/2024   10:54 Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը 04/28/2024   10:36 Թուրքիայի առևտրի կենտրոններից մեկում հրաձգություն է տեղի ունեցել 04/28/2024   10:27 Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել 04/28/2024   10:21 4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է 04/28/2024   10:13 Գիշերը քաղաքացիները փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին 04/28/2024   10:08 Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն, սակայն ապրիլին ամենաբարձր ջերմաստիճանը դիտվել է 2008թ-ին. Սուրենյան 04/27/2024   23:48 Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը 04/27/2024   22:37 Դավաճանական ռեժիմի պարագլուխը պետք է իր արժանի տեղը զբաղեցնի «Երևան» ՔԿՀ-ում՝ որպես պետական դավաճան․ Սամսոնյան 04/27/2024   22:33 Սիրելի տավուշեցիներ, այս պայքարում դուք մենակ չեք.Կոնսերվատորիայի Միասնական շարժում 04/27/2024   22:17 4 զոհ և 9 տուժած․ վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է 04/27/2024   22:05 Կոչ արթնության. Շիրակի Թեմի երիտասարդաց միության նախաձեռնությամբ 04/27/2024   22:02 Ոստիկանները հրելով գետնին են գցել լրագրող Անի Ներկարարյանին, որը ոտքի շրջանում վնասվածք է ստացել. ՀԺՄ-ի հայտարարությունը 04/27/2024   21:36 Վեհափառ Հայրապետը հույս հայտնեց, որ բրազիլական լրատվամիջոցները ևս իրենց լսարանին կներկայացնեն Հայաստանում առկա իրավիճակը, արցախահայության իրավունքների պաշտպանության և գերիների վերադարձման խնդիրները 04/27/2024   21:31 Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն է 04/27/2024   21:26 Երևանում Տավուշում տեղադրված սյուների մակետներ են տեղադրել, զգուշացնելով, որ այս ընթացքով միակողմանի զիջումները կհասնեն նաև Երևանին 04/27/2024   21:14 Աշխարհին պետք է, որ Ադրբեջանը հարձակվի մեզ վրա, իրենք, զենք էլ ուղարկեն՝ իբրեւ թե մեզ օգնելու, որ մեր երկիրն էլ Ուկրաինա ու Սիրիա դարձնեն. Արմինե Գրիգորյան 04/27/2024   21:01 Ադրբեջանում ամենօրյա ռեժիմով կերտում են «Արևմտյան Ադրբեջանի, ցեղասպանված ու տեղահանված ադրբեջանցիների» պատմական միֆը ու դրանով սնում իրենց հասարակության բոլոր շերտերը. թյուրքագետ 04/27/2024   20:47 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ-ի անդամներին 04/27/2024   20:43 Հանուն Տավուշի պայքարին է միացել ռեժիսոր Դավիթ Սահակյանցը 04/27/2024   20:38 «Դավաճանը հող է հանձնում» գրությամբ պաստառ՝ համերգի ժամանակ.երիտասարդների ակցիան 04/27/2024   20:31 Եկեղեցու շնորհիվ է, որ այսօր մենք հայ ենք՝ մնացել ենք որպես հայ. Գագիկ Ծառուկյան 04/27/2024   20:27 Պարզվում են Կիրանց բնակավայրի մոտ կանգնեցված «Մերսեդես» ավտոմեքենայի հետ կապված առերևույթ դանակի գործադրմամբ խուլիգանություն կատարելու դեպքի հանգամանքները
04/27/2024   08:19 «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել ․«Հրապարակ» 04/26/2024   23:46 Վեց հոգուց բաղկացած ընտանիքը այրվել է հարսանիքի ժամանակ 04/26/2024   21:30 Քիչ առաջ Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք․ իրանագետ 04/27/2024   14:55 Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today 04/27/2024   22:17 4 զոհ և 9 տուժած․ վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է 04/26/2024   18:06 Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան 04/27/2024   19:23 Երեխան դրոշով պաշտպանվում է ոստիկանից 04/26/2024   17:37 Հետախուզվում է ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված Վահան Մարտիրոսյանը 04/27/2024   20:27 Պարզվում են Կիրանց բնակավայրի մոտ կանգնեցված «Մերսեդես» ավտոմեքենայի հետ կապված առերևույթ դանակի գործադրմամբ խուլիգանություն կատարելու դեպքի հանգամանքները 04/27/2024   16:22 Կիրանցում քաղաքացիները ծակեցին բեռնատարի անվադողը․վարորդը հրաժարվում էր ցույց տալ՝ ինչ է տեղափոխում 04/27/2024   07:34 Հովիկ Աղազարյանի կինը «աշխատում է» քաղաքի տարբեր ծայրամասերում. արտասովոր․ «Ժողովուրդ» 04/27/2024   11:38 2018-ին փողոց դուրս եկած զինծառայողները ոչ թե զուտ ողջունում էին, այլ կոնկրետ մասնակցում հակաիշխանական բողոքի երթին. Աբրահամյան 04/27/2024   08:08 Դա կլիներ մեր վերջը․ Փաշինյանը՝ ադրբեջանցի«փախստականների» մասին․ «Հրապարակ» 04/28/2024   10:54 Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը 04/27/2024   18:25 Դիմակավորված անձինք Իջևանի ճանապարհին ուժով գետնին տապալեցին ու տարան տարածքում լուսաբանում իրականացնող լրատվամիջոցի օպերատորին 04/28/2024   13:16 Մայիսի 1-ից ջերմաստիճանը կսկսի նվազել 7-9 աստիճանով. սպասվում է անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում 04/27/2024   15:46 Արցախի և Արմավիրի թեմերի առաջնորդները՝ Կիրանցում 04/27/2024   21:26 Երևանում Տավուշում տեղադրված սյուների մակետներ են տեղադրել, զգուշացնելով, որ այս ընթացքով միակողմանի զիջումները կհասնեն նաև Երևանին 04/27/2024   16:51 Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք․ Բագրատ Սրբազան 04/27/2024   07:52 Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են . «Ժողովուրդ»

Արմեն Գևորգյանին՝ սահմանը հատելն արգելելու դեպքի առթիվ քրեական գործի հարուցումը մերժվել է.պաշտպանը վստահեցնում է՝ կներկայացվեն փաստեր, որոնք «իրավաբանական ինֆարկտի» կհասցնեն քննիչին և դատախազին 07/09/2020   18:15  |  ԼՐԱՀՈՍ

ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանին՝ սահմանը հատելն արգելելու ոստիկանության ծառայողների գործողությունների վերաբերյալ քրեական գործ չի հարուցվի։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը տեղեկացրեց, որ ՀՔԾ-ն մերժել է քրեական գործի հարուցումը՝ պատճառաբանելով, թե ՀՀ ոստիկանությունը,, իբր իրավացիորեն ղեկավարվել է կառավարության որոշմամբ, ըստ որի՝ անձի ազատ տեղաշարժի վերաբերյալ համակարգ մուտքագրված սահմանափակումը կարող է հանվել բացառապես այն դեպքում, երբ առկա է վարույթն իրականացնող մարմնի որոշումը՝ խափանման միջոցը վերացնելու մասին։ 

Փաստաբանի գնահատմամբ՝ ՀՔԾ որոշումն ակնհայտ ապօրինի է՝ մատնանշելով երկու պարզ պատճառ։

«Նախ, այն դեպքում, երբ սահմանափակումներ մուտքագրելու կամ հանելու տերմիններ են օգտագործվում պետք է օգտվել ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող նորմատիվ իրավական ակտի՝ քրեադատավարական օրենքի լեզվից, իսկ տվյալ դեպքում ՀՀ դատավարության օրենսգիրքը որպես ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող նորմատիվ-իրավական ակտ սահմանում է, որ չհեռանալու մասին ստորագրություն տված կասկածյալը կամ մեղադրյալը կարող են հետաքննության մարմնի, քննիչի, դատախազի կամ դատարանի թույլտվությամբ մեկնել այլ տեղանք կամ փոխել բնակության վայրը անգամ խափանման միջոցը չվերացված լինելու պայմաններում։ Հետևաբար` պետք է կիրառվեր նշված օրենքի դրույթները, այլ ոչ թե ՀՀ կառավարության որոշումը: Անգամ իրավաբանական ֆակուլտետի 1-ին կուրսի ուսանողները գիտեն, որ ենթաօրենսդրական ակտը տվյալ դեպքում կառավարության որոշումն ավելի նվազ իրավաբանական ուժ ունի, քան օրենքը՝ տվյալ դեպքում ՀՀ քր. դատ օրենսգիրքը, ինչևէ»,-ասաց Ալեքսանյանը։

Նշենք, որ ՀՔԾ որոշման մեջ վկայակոչված է ՀՀ կառավարության որոշումը, մասնավորապես, որ տվյալ իրադրության պայմաններում ոստիկանության ծառայողները ՀՀ կառավարության թիվ 884-Ն որոշման պահանջներով սահմանված կարգով ՍԷԿՏ համակարգի տեխնիկական հնարավորությունների սահմաններում կարող էին մուտքագրել բացառապես ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը կիրառելու կամ նշված խափանման միջոցը վերացնելու մասին տվյալներ, ինչը տվյալ պարագայում խափանման միջոցի վերացված չլինելու պայմաններում չէին կարող կատարել, այսինքն՝ ոստիկանության ծառայողները գործել են առանձին ենթաօրենսդրական ակտով սահմանված իրենց պաշտոնեական լիազորությունների սահմաններում։

Բացի այդ՝ Ալեքսանյանն ընդգծեց, որ ՀՔԾ տրամադրության տակ առկա էին նաև իրենց կողմից տրամադրված մեկ այլ քրեական գործով դատարանի գրությունը, համաձայն որի՝ դատարանը թույլատրել է անձին մեկնել այլ տեղանք՝ առանց նրա խափանման միջոցը վերացնելու և ոստիկանությունը որևէ խոչընդոտ այդ դեպքում չէր առաջացրել։

«Այսինքն՝ չի ասել, քանի որ խափանման միջոցը չի վերացվել, չենք թողնում։ Կրկնում եմ՝ շատ հանգիստ ոստիկանությունը թույլատրել է, որ այդ անձը սահմանը հատի և ՀՔԾ-ն ուղղակի պարտավոր էր այդ տարբերակված մոտեցումը քննության առարկա դարձնել, քանի որ հենց դրանում է ընդգծվում հանցակազմի տարրի առկայությունը, սակայն չի արել»,- նշեց պաշտպանը։

Նրա խոսքով՝ ՀՔԾ որոշման դեմ պատրաստվում են բողոք ներկայացնել, թեև կարծում են, որ դատախազը կմերժի այն, քանի որ վստահ են, որ հենց դատախազն է գրել այդ որոշումը կամ էլ ՀՔԾ քննիչը դատախազի հետ համաձայնեցված է գրել որոշումը։

«Մերժումը ստանալուց հետո այն, անշուշտ, կբողոքարկենք դատարան և այդ ժամանակ կներկայացնենք նաև այլ փաստեր, որոնց ծանոթանալուց հետո, կարծում եմ, քննիչն ու դատախազը իրավաբանական ինֆարկտ են ստանալու»,- ընդգծեց Ալեքսանյանը։

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ Արմեն Գևորգյանին ՀՀ սահմանը հատելը չթույլատրելու կապակցությամբ փաստաբան Էրիկ Ալեքսանյանը ՀՀ գլխավոր դատախազին հաղորդում էր ներկայացրել, որով խնդրել էր իրավական գնահատականի արժանացնել ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողների գործողությունները, իսկ քրեական գործ հարուցելու առիթի օրինականության և հիմքերի բավարար լինելու դեպքում՝ հարուցել քրեական գործ: Սակայն ՀՀ գլխավոր դատախազությունը այնուհետև՝ նաև առաջին ատյանի դատարանը գտել էին, որ Ալեքսանյանի կողմից ներկայացված հաղորդումը վերացական է և չի պարունակում կոնկրետ տվյալներ՝ հանցագործության հատկանիշների մասին: Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ փաստաբանը վերաքննիչ բողոք էր ներկայացրել, որը 2020թ փետրվարի 18-ին բավարարվել էր՝ բեկանելով Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը՝ վարույթն իրականացնող մարմնին պարտավորեցնելով վերացնել Արմեն Գևորգյանի իրավունքների խախտումը։ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը Վերաքննիչ դատարանի որոշման դեմ վճռաբեկ բողոք էր ներկայացրել, սակայն Վճռաբեկ դատարանը մերժել է վարույթ ընդունել բողոքը, ինչը նշանակում է, որ Վերաքննիչ դատարանի որոշումը մտել է օրինական ուժի մեջ և այդպիսով ՀՔԾ-ն պարտավոր էր նյութեր նախապատրաստել՝ պարզելու, թե արդյո՞ք ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանին՝ սահմանը հատելն արգելած ոստիկանության ծառայողների գործողություններում առկա են հանցագործության հատկանիշներ, թե ոչ։

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

10:16 30/06/2020  |  ԼՐԱՀՈՍԳիտակցված «լոքդաունի» փոխարեն՝ գիտակից կառավարություն. Արմեն Գևորգյան
12:57 18/06/2020  |  ԼՐԱՀՈՍԱրմեն Գեւորգյանի գործով Վճռաբեկ դատարանը վարույթ չի ընդունել գլխավոր դատախազի բողոքը
11:32 12/06/2020  |  ԼՐԱՀՈՍԱնդրանիկ Գեւորգյանին մեղադրանքի առաջադրումը Արմեն Գեւորգյանի նկատմամբ իրականացվող ապօրինի քրեական հետապնդման շարունակությունն է․հայտարարություն
17:47 11/06/2020  |  ԼՐԱՀՈՍԱնդրանիկ Գևորգյանին առաջադրված մեղադրանքն ապօրինի է․ նա իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում․ Ալեքսանյան
16:16 11/06/2020  |  Քրեական խրոնիկոնԱրմեն Գևորգյանի կողմից որպես կաշառք ստացած 1.000.000 ԱՄՆ դոլարն օրինականացնելու համար մեղադրանք է առաջադրվել վերջինիս հորը` Անդրանիկ Գևորգյանին
17:07 02/06/2020  |  ՎերլուծություններՄենք շարժվում ենք դեպի աղետ անշարժ գույքի շուկայում և տնտեսական դեպրեսիայի ուժգնացման. Արմեն Գևորգյան
18:28 26/05/2020  |  ԼՐԱՀՈՍՀնարավոր հետևանքները. Արմեն Գևորգյանի հոդվածը
13:53 23/04/2020  |  ՎերլուծություններԱրմեն Գևորգյան. Ապրելով փակ ժամանակների տրամաբանության մեջ
16:13 19/02/2020  |  ԼՐԱՀՈՍԱրմեն Գևորգյան. Պետության կարգավորիչ գործառույթը (մաս 2)
13:34 17/12/2019  |  ԼՐԱՀՈՍԱրմեն Գևորգյան. 2019 թ. ակնհայտ թվացող ձեռքբերումները և դրանց վիճահարույց կողմերը

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]