Թեմաներ
Երկուշաբթի 04 / 29 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/29/2024   20:40 Չի կարելի սահմանափակվել միայն փողոց փակելով, դա չի կարող ինքնանպատակ լինել. քաղտեխնոլոգ (տեսանյութ) 04/29/2024   20:38 Հայ Եկեղեցուն թուլացնելը տենչում է միայն մեր թշնամին․ Գևորգ Դանիելյան 04/29/2024   20:18 Թբիլիսիում իշխող կուսակցության կողմնակիցները խորհրդարանի շենքի մոտ ցույցի են դուրս եկել 04/29/2024   20:00 «Դավաճանը հողեր է հանձնում» գրությամբ ակցիա օպերայում՝ Տիգրան Ավինյանի ներկայությամբ. հանդիսատեսը ակցիան ողջունել է ծափերով (տեսանյութ) 04/29/2024   19:54 Ազգային արժեքների, ցանկացած հայկականի ու ազգայինի դեմ պայքարը դատապարտված է անհաջողության․ Տոնոյան 04/29/2024   19:53 Քաղաքաշինության կոմիտեն և «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամը կսերտացնեն համագործակցությունը 04/29/2024   19:40 Գնալ թուրքի հետ միակողմանի բանակցության, նշանակում է՝ գլուխդ դնես փայտին ու ասես՝ դե եկեք իմ վիզը կտրեք. տավուշցի (տեսանյութ) 04/29/2024   19:36 Այդպես չէ, որ ՀՀԿ-ն երբ ուզի՝ կհասնի իշխանափոխության, Փաշինյանի քաղաքականությունը հովանավորում են. Շարմազանով (տեսանյութ) 04/29/2024   19:23 Մհեր Գրիգորյանը կարևորել է Հայաստանի համագործակցությունը Համաշխարհային բանկի հետ 04/29/2024   19:13 Հսկայական դժգոհության ալիք է բարձրացել ամբողջ Հայաստանում, նաեւ՝ սփյուռքում.տավուշյան գործընթացից ակնկալիք ունեն բոլորը. Սուրեն Պետրոսյան 04/29/2024   19:08 Արմեն Աշոտյանին վերագրված արարքում բացակայում է փողերի լվացման հիմնավոր կասկածը․ Մելիքյան 04/29/2024   18:56 Տաջիկստանի արտաքին գործերի նախարարությունը նոտա է ներկայացրել ՌԴ դեսպանին 04/29/2024   18:33 Պատեհ պահ՝ առաջխաղացման համար․ ԲԴԽ անդամի միակ թեկնածուն Արմեն Դանիելյանն է 04/29/2024   18:31 Մարդիկ մտածում են, որ ցանկացած պահի ոստիկաններով, բնակիչներին ծեծելով, ջարդելով, կարող են թուրքին, ադրբեջանցուն բերել ու կանգնեցնել. Գառնիկ Դանիելյան 04/29/2024   18:12 Միջազգային դերակատարներն ի՞նչն են ողջունում՝ պարտադրանքի, ուժի կիրառման արդյունքում մեկնարկած գործընթացը՞. Արա Այվազյանը համոզված է՝ Տավուշում կատարվողը քաղաքական որոշման հետեւանք է 04/29/2024   18:09 Փաշինյանի աշխատակազմը հայտնում է 35 սահմանային սյուն տեղադրելու մասին 04/29/2024   18:03 Իրանը մտադիր է ընթացիկ տարում 5-7 արբանյակ ուղարկել տիեզերք 04/29/2024   18:01 Անտառներից դիվերսանտներ կարող են գյուղեր մտնել, խորությամբ չեք պատկերացնում իրավիճակը. Ոսկեպարցի 04/29/2024   17:41 Կեղծ, հիմնազուրկ տեղեկությունների հրապարակման նպատակը սրբազանին հեղինակազրկելն է․ շարժումը պահանջում է պատասխանատվության ենթարկել լրագրողին 04/29/2024   17:36 Երևանում 71-ամյա տղամարդը շենքի մուտքում փորձել է անառակաբարո արարք կատարել 13-ամյա աղջկա նկատմամբ 04/29/2024   17:14 Սահմանագծման գործընթացում չկա 2 կողմ, մեր շահը ներկայացնող կողմը գոյություն չունի.Անանյան 04/29/2024   17:04 Ուկրաինան անպայման կդառնա ՆԱՏՕ-ի անդամ. Ստոլտենբերգ 04/29/2024   16:54 Սահմանազատման աշխատանքների մասին պարզաբանում է տարածել արդարադատության նախարարությունը՝ շրջանառվող թեզերը որակելով որպես կեղծ և մոլորեցնող 04/29/2024   16:42 Պետությանը վերադարձված գույքեր, դատարան ուղարկված գործերի կրկնակի աճ. Աննա Վարդապետյանը ներկայացրել է Դատախազության 2023 թվականի գործունեության մասին հաղորդումը 04/29/2024   16:37 Նիկոլ Փաշինյանը չի մեկնելու Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը․ Մեդիահաբ 04/29/2024   16:34 Ադրբեջանում իրավապաշտպանի են ձերբակալել 04/29/2024   16:34 Մեր էներգետիկ համակարգը ադրբեջանականացնում են. Դավթյան (տեսանյութ) 04/29/2024   16:31 Ադրբեջանին են փոխանցվում տարածքներ առանց սահմանադրական հանրաքվեի, Դատախազությունն անելիք չունի՞․ Մինասյանը՝ Վարդապետյանին 04/29/2024   16:28 Հրաման տվողն ու քաշքշուկ հրահրողը ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Ռուբեն Դավթյանն էր. Արթուր Խաչատրյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել 04/29/2024   16:25 Դատախազությունը ՔԿ է ուղարկել Փաշինյանի դեմ քրեական գործ հարուցելու պահանջով հաղորդումը 04/29/2024   16:22 ՆԱՏՕ-ն Ռուսաստանի դեմ ծրագիր չունի և չի ունենա. Բլինքեն 04/29/2024   16:18 Նախարար Մկրտչյանը հանդիպում է ունեցել Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսի հետ 04/29/2024   16:15 Այսօր տարածքների ու ռեսուրսների մեծ պայքար է գնում, միայն ՀՀ -ն է ամեն բան շատ թեթև ու հեշտ զիջում. Ղուլյան (տեսանյութ) 04/29/2024   16:14 Երևանի Կողբացի փողոցի 36/3 հասցեում կառուցված համալիրից 235,8 քմ մակերեսով տարածքի սեփականության իրավունքը փոխանցվեց Հայաստանի Հանրապետությանը 04/29/2024   15:58 Սամվել Վարդանյանին խոշտանգելու վերաբերյալ հարցը Աննա Վարդապետյանը թողեց անպատասխան 04/29/2024   15:54 Էրդողանը հրաժարվել է սեղմել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի թեկնածու Ռյուտեի ձեռքը. (տեսանյութ) 04/29/2024   15:49 Լավ վախեցել են, Վանեցյանի դեմ սկսել են վիրտուալ պայքարը․ Բաբայան 04/29/2024   15:46 Ադրբեջանցիները Կիրանցի տարածք մտնել դեռ չեն կարողացել. քիչ հետո Փաշինյանը կհանդիպի կիրանցիների հետ 04/29/2024   15:40 Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ 04/29/2024   15:34 Թմրանյութերի առերևույթ գովազդով զբաղվելու մեղադրանքով կալանավորվել է Երևանի 19-ամյա բնակիչ․ քրեական վարույթի նյութերն ուղարկվել են դատարան 04/29/2024   15:34 Բլինքենը հանդիպում է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարար Ֆիդանի հետ 04/29/2024   15:19 Հայ-ադրբեջանական բանակցություններում Ղազախստանի միջնորդության մասին խոսք չկա. երկրի ԱԳՆ 04/29/2024   15:05 Մարսելի արքեպիսկոպոս կարդինալը ժամանել է Հայաստան 04/29/2024   14:58 Թուրքիան կպաշտպանի Մարկ Ռյուտեի թեկնածությունը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում.ԶԼՄ 04/29/2024   14:49 Անժելա Բիձյանը որոնվում է որպես անհետ կորած 04/29/2024   14:33 Ադրբեջանցիները արդեն մուտք են գործել Տավուշի՝ հանձնվող տարածքները, անգամ՝ վիրավոր ունեն 04/29/2024   14:26 «Ծիծեռնակաբերդի» հուշահամալիրում Աննա Հակոբյանի հետ տեղի ունեցած միջադեպով 1 անձի մեղադրանք է ներկայացվել, մյուսներն ազատվել են արգելանքից 04/29/2024   14:17 Մեզ մոտ ավարտել են սահմանազատումը, Բաղանիս- Այրումից հասել են մինչեւ գետը, բնակիչներն անհանգիստ են. Ոսկեպարի համայնքապետ 04/29/2024   14:14 100 նոր ծառ՝ Մալաթիա-Սեբաստիայում 04/29/2024   14:06 Տեղահանումը կարող է նշանակալի սոցիալական սթրես լինել անձի, ընտանիքի, երեխաների համար․ ԱՄՆ դեսպան
04/29/2024   10:23 Այս պահին լարված է Արմավիր-Գյումրի միջպետական ճանապարհին՝ ուղիղ 04/29/2024   14:33 Ադրբեջանցիները արդեն մուտք են գործել Տավուշի՝ հանձնվող տարածքները, անգամ՝ վիրավոր ունեն 04/28/2024   19:43 Արցախի հսկայական դրոշն է տարվել Հրապարակ՝ ի աջակցություն Տավուշի (տեսանյութ) 04/27/2024   22:17 4 զոհ և 9 տուժած․ վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է 04/28/2024   21:45 Վաղը այս հասցեներում լույս չի լինի 04/28/2024   10:54 Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը 04/28/2024   21:58 Ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին 04/28/2024   13:16 Մայիսի 1-ից ջերմաստիճանը կսկսի նվազել 7-9 աստիճանով. սպասվում է անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում 04/28/2024   20:34 Արման Թաթոյանը ևս Կիրանցում է 04/29/2024   11:00 Մայիսի 2-ից կտեսնենք գարնան վերադարձը. Սուրենյան 04/28/2024   18:07 Բագրատ սրբազանի հորդորին ականջալուր լինելով` նրա մկրտած և պսակած մի խումբ հայրենատերներ այցելել են Կիրանց (տեսանյութ) 04/28/2024   14:00 Բագրատ Սրբազանի հեղինակության շնորհիվ բերետավորները նահանջել են, բայց բիրտ ուժ կիրառելու մտավախությունը պահպանվում է 04/29/2024   17:36 Երևանում 71-ամյա տղամարդը շենքի մուտքում փորձել է անառակաբարո արարք կատարել 13-ամյա աղջկա նկատմամբ 04/29/2024   16:37 Նիկոլ Փաշինյանը չի մեկնելու Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը․ Մեդիահաբ 04/29/2024   15:46 Ադրբեջանցիները Կիրանցի տարածք մտնել դեռ չեն կարողացել. քիչ հետո Փաշինյանը կհանդիպի կիրանցիների հետ 04/28/2024   17:11 Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ միայնակ Արցախի դրոշով ակցիա անող երիտասարդին (տեսանյութ) 04/27/2024   21:26 Երևանում Տավուշում տեղադրված սյուների մակետներ են տեղադրել, զգուշացնելով, որ այս ընթացքով միակողմանի զիջումները կհասնեն նաև Երևանին 04/29/2024   11:21 25 անշարժ գույք, 5 տրանսպորտային միջոց, ավանդներ, արժեթղթեր. ինչ է Դատախազությունը պահանջում բռնագանձել Ռոբերտ Քոչարյանից 04/28/2024   13:20 Վահագն Մախսուդյանը գիշերը ՁՎՊ-ում ունեցել է արյան բարձր ճնշում 04/28/2024   14:33 Մի քանի օր առաջ թուրքը Գյումրիի սրճարանում նամազ էր անում․ իրազեկման երթ Գյումրիում (տեսանյութ)

«Վերջ տվեք այդ բարոյական զեղումներին, իսկ ի՞նչ պետք է անեի, եթե չստորագրեի». Նարինե Խաչատուրյանը՝ Աֆրիկյանների տան տեղում շինարարության թույլտվություն տալու մասին 07/04/2020   18:30  |  Հարցազրույց

Քաղաքաշինության վերջին տարիների զարգացումների, ինչպես նաև  պատմամշակութային հուշարձանների  շուրջ ընթացող  ցավալի զարգացումների  վերաբերյալ  «Փաստինֆո»-ն  զրուցել է ԿԳՄՍ փոխնախարար  Նարինե Խաչատուրյանի հետ։  

- Տիկին Խաչատուրյան, Դուք նախընտրում եք աշխատե՞լ նախկինում  բնագավառում անթույլատրելի բացթողումներ թույլ տված և ոլորտին ու պետությանը  զգալի վնասներ հասցրած  կադրերի հետ։

- Օրինա՞կ։

- Անուննե՞ր։

-Այո։

- Խնդրեմ՝  Կարոն Այվազյանը, ում մասնակցությամբ մեր քաղաքում բազմաթիվ հուշարձաններ են քանդվել և ոչնչացվել։ Իմ ունեցած տեղեկություններով՝ նա հրավիրվում է գիտամեթոդական խորհրդի նիստի քննարկումներին։ Ինչո՞ւ եք համաձայնվել, որ նա ներգրավվի։ Գայանե Նազլուխանյանը, ով  տարիներ շարունակ  հուշարձանների վերականգնման բաժնի պետ է աշխատել։   Իմ ունեցած տեղեկություններով նրա անգործության և  ապօրինի եզրակացություն տալու  պատճառով Արագածոտնի մարզի Ոսկեվազի վաղ միջնադարյան եկեղեցու ոչ պատշաճ  վերականգնման աշխատանքների ընթացքում  կատարված անթույլատրելի բացթողումների  պատճառով պետությանը  70  մլն դրամի վնաս է հասցվել։  Ինչո՞ւ է Գայանե Նազլուխանյանը  կրկին հրավիրվել ոլորտ,  այն պարագայում, երբ վերոհիշյալ բացահայտումից հետո նա իր դիմումի համաձայն հեռացել էր համակարգից։ Հիմա իմ ունեցած տեղեկություններով նա ներգրավված է գնումների բաժնի աշխատանքներում։ Հաջորդը՝ Գագիկ Գյուրջյանը, ով   նույնպես երկար տարիներ աշխատել է ոլորտում, սակայն դեռևս  Հասմիկ Պողոսյանի կողմից  վարչապետին ներկայացրած դիմումի համաձայն  հեռացվել է աշխատանքից  պատասխանատու պարտականությունների՝  գնումների գործընթացում թույլ տված կոպիտ խախտումների համար։ Հիմա նա նույնպես գիտամեթոդական խորհրդի անդամ է։ Ինչո՞ւ է այսպես։

-Կարո Այվազյանը իբրև քաղաքաշինության կոմիտեի նախագահի խորհրդական է։ Նազլուխանյանին մենք նոր ենք ընդունել իբրև փորձագետ՝ մեկ ուղղությամբ աշխատելու՝ գնումների փաթեթները պատրաստելու։ Սա մի ոլորտ է, որը գործակալության նախկին պետ Արմեն Աբրոյանն ուղղակի տապալել էր։

- Կարծեմ բոլորովին վերջերս նա հեռացել է աշխատանքից։

- Կարող էր չհեռանալ մենք նրան նոր պաշտոն էիք առաջարկել։

- Ինձ հետ հարցազրույցում  նա ասաց, որ պատշաճ կարգով  չի ծանուցվել իրեն այդ մասին։

- Ի՞նչ է նշանակում պատշաճ։

- Պատշաճ նշանակում է՝ օրենքով նախատեսված կարգով։

- Ինչպես որ  ճիշտ ենք համարել, այնպես էլ առաջարկել ենք։ Ո՞վ է ձեզ նման բան ասել։

- Ինքը։

- Ինքը շատ բան է ասել։

- Չե՞ք մոռացել, չէ՚՞ որ մեր զրույցը ձայնագրվում է և ենթական է հրապարակման։

- Թող ձայնագրվի։

- Պարզ է...Վերադառնա՞նք Գայանե Նազլուխանյանի թեմային։

- Ես չգիտեմ դուք նրա, որ բացթողման մասին եք խոում։

-Նորից եմ կրկնում ՝ իմ ունեցած տեղեկություններով նրա անգործության և  ապօրինի եզրակացություն տալու  պատճառով Արագածոտնի մարզի Ոսկեվազի վաղ միջնադարյան եկեղեցու ոչ պատշաճ  վերականգնման աշխատանքների ընթացքում  կատարված անթույլատրելի բացթողումների  պատճառով պետությանը  70  մլն. դրամի վնաս է հասցվել։  Ինչո՞ւ է Գայանե Նազլուխանյանը  կրկին հրավիրվել ոլորտ,  այն պարագայում, երբ վերոհիշյալ բացահայտումից հետո նա իր դիմումի համաձայն հեռացել էր համակարգից։

- 70  միլիոնը սխալ թիվ է։

- Իսկ որքա՞ն է ճիշտ թիվը։

- Աբրոյանից հարցրեք։

- Ես ձեզ հետ եմ զրուցում, ինչո՞ւ պետք է պարոն Աբրոյանից որևէ բան հարցնեմ։

- Իսկ դուք հարցրեք Աբրոյանից։

- Շատ լավ...անցնենք առաջ։ Գայանե Նազլուխանյանի թեման ավարտեցի՞նք։

- Գայանե Նազլուխանյանն զբաղվում է միայն գնումներով, մի ոլորտ ...

- Մի ոլորտ,  որն անմիջական կապ ունի գումարների  հետ և ում  պատճառով նախկինում  պետությունը 70  մլն. դրամի վնաս է հասցվել։

- Լսեք՝  հիմա այդ կինն այստեղ զուտ տեխնիկական աշխատանք է կատարում պատրաստում է փաթեթներ, որպեսզի գնումների բաժինը մրցույթ  հայտարարի։ Մի բան, որ պետք է Աբրոյանը աներ և ձախողել է։  

- Հասկանալի է, ուրեմն պետությանը 70  մլն. դրամի վնաս հասցրած նախկին աշխատողը, ով իր դիմումի համաձայն հեռացել է համակարգից, հիմա կարող է վերադառնալ և զուտ տեխնիկական աշխատանք կատարել և դուք դա նորմալ եք համարում։

- Այո։

-  Անցնենք Գագիկ Գյուրջյանին։ Ինչպե՞ս նա վերադարձավ համակարգ։ 

- Գագիկ Գյուրջյանը ներգրավվել է գիտամեթոդական խորհրդի կազմում մեկ պարզ պատճառով, որ նա ԻԿՕՄՕՍ Հայաստան կազմակերպության հիմնադիրն է։

- Երբ հեռացվում  էր համակարգից, նույնպես «ԻԿՕՄՕՍ Հայաստան» կազմակերպության հիմնադիրն էր։

-Իսկ դուք գիտեք դա ի՞նչ կազմակերպություն է։

- Այո, ինչքան գիտեմ, հուշարձանների պահպանությամբ զբաղվող ինչ-որ ընկերություն է։

- Հա շատ ուրախ եմ։ Ուրեմն ինչպես Կարոն Այվազյանն է ի պաշտոնե  քաղշինկոմիտեի նախագահի խորհրդականը, այնպես էլ  Գագիկ Գյուրջյանն է «ԻԿՕՄՕՍ Հայաստան»-ի հիմնադիրը։

- Միևնույն է՝ չհասկացա ո՞րն է ի վերջո  «ԻԿՕՄՕՍ Հայաստան»-ի հիմնադիրը լինելու,   և  նախկինում անթույլատրելի սխալների հետևանքով համակարգից հեռացվածին կրկին համակարգ վերադարձնելու կապը։ Անցնենք առաջ, եթե կարելի է՝  գիտամեթոդական խորհրդի գործող օրենսդրությամբ՝ այդ խորհուրդը պետք է համալրված և կազմված լինի ոլորտի առավել փորձառու մասնագետներով։ Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության   նախկին պետ Արմեն Աբրոյանի մասնագիտական գնահատականով (որը նա տվել է  իմ հետ ունեցած վերջին  հարցազրույցի ընթացքում), դուք չեք համապատասխանում գիտամեթոդական խորհրդի կազմում լինելու պահանջներին, այնինչ դուք այնտեղ եք և ոչ թե մեկ,  այլ երկու ձայնի իրավունքով։ Ինչո՞ւ է այդպես։

- Իմ երկու ձայնը, ըստ էության կարող է օգտագործվել միայն հավասար ձայների պայմաններում և ոչ որևէ այլ պարագայում։ Իսկ մնացած բոլոր անձինք շատ լուրջ վերականգնվող ճարտարապետներ, կոնստրուկտորներ են և իսկապես շատ լուրջ մարդիկ են։ Եթե տվյալ մարդը կասկածի տակ է դնում Ստեփան Նալբանդյանի, Գրիգոր  Նալբանդյանի, Արտակ Ղուլյանի, Մկրտիչ Մինասյանի, Գրիգոր Ազիզյանի, Ռուբեն Արևշատյանի մասնագիտական որակները, ուրեմն խնդիրը իր մեջ է։

- Նա միայն ձեր որակներն էր կասկածի տակ դնում, իմ հարցի ձևակերպման մեջ այդ բոլոր մարդկանց անունները չկային։ Բայց ձեր թվարկածից նոր հարց է ծագում, օրենքով նախատեսված կարգով այնտեղ 20   մասնակից պետք է լիներ, այնինչ դուք կարծեմ ցանկը կրճատել եք 7-ի։ Ինչո՞ւ։

- Անդամները շատ են, բայց միշտ չէ, որ ամեն անգամ բոլորին հարմար է լինում ներկա գտնվել։ Նիստեր  հաճախ են լինում և որպեսզի կարողանանք բաշխել՝ մի անգամ մի խումբ է լինում, մյուս անգամ՝ մյուս խումբը։ Սա է խնդիրը։

- Կարծեմ դուք եք չէ՞ որոշում՝ ովքեր լինեն այդ խմբում։  

- Այո և ասեմ ինչո՞ւ՝ ձմեռվա կեսին Հայաստանի հեռավոր մարզերից մարդկանց հրավիրում ենք  գիտամեթոդական նիստերին և գալիս հասնում են այստեղ ու պարզվում է քվորում չկա..

-  Հասկանալի է՝ և դուք որոշեցիք վերաձևումներ կատարել...

-  Այո։

-Ինչպե՞ս կարելի է  առանց գիտամեթոդական խորհրդի տեղակալի մասնակցության, խորհրդի նիստեր կայացնել։ Սա կարծեմ  Կառավարության կողմից սահմանված օրենքի խախտում է, հետևաբար  արդյո՞ք այս պարագայում այդ խորհրդի նիստերի ընթացքում  կայացրած որոշումները կարելի է օրինական համարել։

- Այդ տեղակալը, որ հիմա աստղ է դարձել և հիմա ինքնասրբացման ճանապարհին է,  ինքն է  հրաժարվել մասնակցել նիստերին։ Կարգ կար սահմանված և, ըստ այդ կարգի, դա հնարավոր էր։

- Ուզում եք ասել, որ այստեղ օրենքի որևէ խախտում չի՞ եղել։

- Ոչ։

- Երևանի պատմական կենտրոնի աղճատման վերաբերյալ գերատեսչության  նախկին աշխատակից Արմեն Աբրոյանը մեզ հետ զրույցում տեղեկացրել է, որ մի քանի անգամ դիմել է ձեզ, որպեսզի ստանա ձեր թույլտվությունը Ոստիկանությանն ուղղված գրությունները համապատասխան մարմիններին  ներկայացնելու համար, սակայն դուք որևէ անգամ ընթացք չեք տվել  այդ գործընթացներին, որի արդյունքում շարունակվել են աղավաղվել քաղաքի պատմական միջավայրը։ Հետաքրքիր է,  ինչո՞ւ որևէ անգամ ընթացք չեք տվել նախկին աշխատակցի այդ դիմումներին։

- Օրինակներ կա՞ն, որ պատմական միջավայր է աղճատվել։

- Այո, օրինակ` ամենաթարմ դեպքը՝ ֆիրդուսի թաղամասի հետ է կապված։

- Ի՞նչ է եղել այնտեղ։

- Չգիտե՞ք ինչ է եղել։

- Ոչ։

- Շինություն է քանդվել, որ  շաբաթներ  շարունակ մեծ հասարակական  աղմուկ է բարձրացրել։

- Հա՜ հասկացա ինչի մասին է խոսքը, բայց դուք գիտեք, որ այդ շենքը պատմամշակութային հուշարձանի կարգավիճակ չի ունեցել, փորձագիտական նիստին է դրվել և չի արժևորվել։

- Այո, պատմական նշանակության կառույց է եղել և կարծեմ գիտամեթոդական  խորհուրդն էլ իր համաձայնությունը չի տվել, որպեսզի կառույցը քանդվի։

- Այո չի տվել, բայց թող Աբրոյանը ցույց տա այն փաստաթուղթը, որտեղ ֆիքսված է, որ Ֆիրդուսի 6  հասցեում գտնվող  այդ շենքը պատմական նշանակության կառույց է եղել։ 

- Լավ, վերջին հարցս, որ ավելի շատ բարոյական ենթատեքստ ունի և վերաբերում է   Տերյան  5 հասցեում՝ Աֆրիկյանների քանդված տան տեղում Երևանի, թերևս ամենաբարձրահարկ շենքի կառուցման թեմային։ Ուզում էի հասկանալ՝ ինչպե՞ս է պատահում, որ ոչ շատ հեռու անցյալում՝  2014 թվականին, դուք  պայքարում էիք Երևանը աուլի չվերածելու գործընթացի դեմ, իսկ  արդեն փոխնախարարի  աթոռից, դուք ինքներդ եք ստորագրում նույն տեղում  աուլ հիշեցնող բազմահարկի կառուցման որոշման տակ։ Ի՞նչ  է փոխվել ձեր սկզբունքներում, տիկին Խաչատուրյան։  

- Ես նորից նույնն եմ կրկնում՝ Երևանը  աուլի չպետք է վերածվի։ Այստեղ հարկ եմ համարում նշել, որ Աֆրիկյանների բացառիկ գեղեցիկ  շենքը քանդվել է գործակալության նախկին պետի օրոք, որը ամեն գնով՝ թեկուզ  աշխատանքից հեռանալու դիմումի գնով  այդ ավերածությունը  պետք  է բացառեր։ Սա մեկ։ Երկրորդ՝   իսկ  դուք գիտե՞ք, թե ես ինչի տակ եմ ստորագրել։

- Այո, դուք ստորագրել եք Աֆրիկյանների տան տեղում բարձրահարկ շենքի կառուցումը շարունակելու թույլտվության տակ։

-  Իսկ եթե չստորագրեի, այդ շենքի տեղում, որ արդեն 16  հարկ կառուցվել է, Աֆրիկյանների հին տո՞ւնն էր վերադառնալու։

- Այդ պատճառով արդեն ասեցի, որ հարցս բարոյական ենթատեքստ ունի։

- Բարոյական ենթատեքստն այն է, որ հուշարձան է քանդվում, իսկ այդ հուշարձանը մենք չենք քանդել, այնպես որ՝ վերջ տվեք այդ բարոյական զեղումներին, իսկ ի՞նչ  պետք է անեի, եթե չստորագրեի...

  

Հեղինակ՝ Նվարդ Մանվելյան

Աղբյուր` Փաստինֆո


Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]