Թեմաներ
Ուրբաթ 04 / 26 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/26/2024   00:16 Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպել է Մայր Աթոռում վերապատրաստման դասընթացներին մասնակից եկեղեցականների հետ 04/26/2024   00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ 04/26/2024   00:04 Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ 04/25/2024   22:52 Կիրանցիներին զրկում են կադաստրով իրենց պատկանող գույքից 04/25/2024   22:46 Թումանյան փողոցում գտնվող ռեստորաններից մեկի ծխատարում հրդեհ է բռնկվել 04/25/2024   22:33 Տեսակցեցի ապօրինի ձերբակալվածներին, այդ թվում` Սուրեն Պետրոսյանին. իրավիճակը մի օր պայթելու է. Տիգրան Աբրահամյան 04/25/2024   22:07 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 04/25/2024   21:42 ՌԴ Տամբովում ձերբակալվածը խոստովանել է, որ ահաբեկչություն է նախապատրաստել ՌԴԿ-ի հանձնարարությամբ 04/25/2024   21:24 Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը գործում է. վարչապետի աշխատակազմ 04/25/2024   21:20 Իրավիճակն անկանխատեսելի է, Փաշինյանը երբեք լուրջ իշխանություն չի ունեցել. Կիվիրյան (Տեսանյութ) 04/25/2024   21:17 Մի խումբ քաղաքացիներ փակել են Երևան-Աշտարակ ավտոճանապարհը. ցանցային ակցիաներ՝ ամբողջ հանրապետությունում 04/25/2024   21:09 Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան 04/25/2024   21:01 Առաջին եռամսյակում ԶՊՄԿ-ն մոտ 140 միլիոն դրամով ավելացրել է հարկային մուտքերը 04/25/2024   20:55 «Օրենքով գողին» մեղադրում են ակումբում մարդ ծեծելու համար 04/25/2024   20:52 Ալեն Սիմոնյանը չգիտի, թե ինչ փաստաթղթի հիման վրա է պնդում, որ Տավուշում հանձնվող տարածքները ադրբեջանական են. Հարցման պատասխան 04/25/2024   20:37 Շվեդիայի վարչապետը հայտարարել Է ՆԱՏՕ - ին ռազմական ինտեգրման ավարտի մասին 04/25/2024   20:21 Քաղաքացիները ինքնաբուխ փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում 04/25/2024   20:18 Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատների խնդրանքով նա ընդհատել է հացադուլը 04/25/2024   20:08 Պահանջում են վերացնել Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցը. Դատարանը կհրապարակի որոշումը 04/25/2024   20:05 Կիրանցում գերլարված վիճակի մասին մանրամասներ է հայտնում Ասպրամ Կրպեյանը. գյուղի տարածք են ներխուժել ինչ-որ մարդիկ 04/25/2024   20:02 Հայաստանի ու Սերբիայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի 04/25/2024   19:51 Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան (տեսանյութ) 04/25/2024   19:49 Կիրանցում ականազերծման աշխատանքների ընթացքում վիրավորում է ստացել զինծառայող. ՊՆ-ն հաստատում է 04/25/2024   19:48 Գնդապետ Մախսուդյանը հիվանդանոցից միանգամից Կիրանց է գնացել 04/25/2024   19:41 «Մինա» հանող հայ չի լինում, սաղ թուրք են. Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է 04/25/2024   19:38 Ֆրանսիայում երկու միլիոն շիշ ջուր են ոչնչացրել կղանքի հետքերի պատճառով 04/25/2024   19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ 04/25/2024   19:06 Գնդապետ Միհրան Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից 04/25/2024   18:52 Գառնիկ Դանիելյանն արդեն Կիրանցում է, պայքարը շարունակվում է 04/25/2024   18:47 Սա Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունն է լինելու թշնամուց. Վարուժան Գեղամյան 04/25/2024   18:44 Արհեստական ​​ինտելեկտը սովորել է ախտորոշել հազվագյուտ հիվանդություններ 04/25/2024   18:42 Քաղաքացիները վրաններ են տեղադրում Կիրանցի կամրջի վրա 04/25/2024   18:39 «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ» գրությամբ պաստառներ՝ Երևանի տարբեր վարչական շրջաններում 04/25/2024   18:20 Կիրանցի կամրջի մոտ քաղաքացիները սակրավոներով մեքենաներ են փնտրում 04/25/2024   18:15 Ոստիկանների կողմից գնդապետ Միհրան Մախսուդյանի նկատմամբ կիրառված բռնության դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ 04/25/2024   18:10 Փաշինյանի կառավարությունը հայտնում է 20 սյուն տեղադրելու մասին 04/25/2024   18:09 Ոստիկանները Տավուշում խոչընդոտել են լրագրողի մասնագիտական գործունեությանը. հարվածել ու գցել լրագրողի հեռախոսը.հայտարարություն 04/25/2024   18:08 Գերմանիայում հայտնի կլինիկայի բժիշկները գործադուլ են հայտարարել 04/25/2024   18:06 Հայ եւ ֆրանսիացի փաստաբանները քննարկել են փաստաբանների իրավունքների պաշտպանությանեւ իրավունքի գերակայության ամրապնդման հիմնախնդիրները 04/25/2024   17:55 Կորոնավիրուսային վարակի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից խարդախությամբ հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ 04/25/2024   17:54 Ալիևը Միշելին հրավիրել է Բաքու 04/25/2024   17:52 Երևան քաղաքի կենտրոնում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով ձերբակալվել է կին քաղաքացի 04/25/2024   17:48 Լուկաշենկոն հայտնել է Բելառուսում տասնյակ ռուսական միջուկային զենքերի առկայության մասին 04/25/2024   17:40 Չեմ ուզում, որ Հայաստանն ալ կորցնինք. բողոքի ակցիայի մասնակից 04/25/2024   17:36 Հիվանդանոցից Կիրանց` մարտական տրամադրությամբ. Կրպեյան 04/25/2024   17:31 ՄԻՊ ներկայացուցիչները ԲԿ-ում այցելել են Գառնիկ Դանիելյանին 04/25/2024   17:20 Լարված վիճակ է նաեւ Վահանգնաձորի հատվածում 04/25/2024   17:17 Դատարանը քննարկում է Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցի հարցը՝ ուղիղ 04/25/2024   17:08 Հնդկաստանն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանից հնչող քննադատություններին 04/25/2024   17:07 Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ղեկավարների միջև եռակողմ պայմանավորվածությունների շարքը մնում է արդիական. Զախարովա
04/24/2024   23:35 Ռուսաստանում տեսանկարահանել են ցանկապատից կախված մանկապարտեզի սանին 04/25/2024   10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com 04/25/2024   08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» 04/24/2024   17:44 Լարված վիճակ Իսակովի պողոտայում. «Մերժիր գժին» նախաձեռնության անդամները փակել են այն (տեսանյութ) 04/24/2024   21:17 Մեր ժողովուրդը խաբեության մեջ էր, իսկ հիմա ճշմարիտ սիրո վրա կառուցված շատ գեղեցիկ գործընթաց ենք կազմակերպելու. Տեր Աբել 04/25/2024   15:32 Գերասիմ Վարդանյանը և ևս 4 հոգի տեղափոխվել են Վեդիի բաժին 04/24/2024   20:19 Երկրորդ նախագահը Հայաստանում է եւ կնոջ հետ այցելել է Ծիծեռնակաբերդ 04/25/2024   14:11 Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց 04/25/2024   19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ 04/24/2024   13:46 Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին քաղաքացիները դիմավորեցին «Նիկոլ դավաճան» վանկարկումներով 04/24/2024   08:04 Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը․«Հրապարակ» 04/24/2024   17:22 Տղամարդը աղավնիների պատճառով իր հղի կնոջը կապել է անկողնում ու այրել տունը 04/25/2024   13:48 Չես ճանաչու՞մ ինձ, էդ ի՞նչ ձև ես խոսում. Մեղրիի ճանապարհին քաշքշուկ սկսվեց, Գերասիմ Վարդանյանը բերման ենթարկվեց (տեսանյութ) 04/25/2024   13:19 Փակ է Ապարան-Վանաձոր ճանապարհը 04/24/2024   20:48 Ցեղասպանությունից փրկված Աղավնի Ներսիսյանի մայրն ու քույրը մահացել են սովից, իսկ ինքը մեծացել է ամերիկյան մանկատանը. միակ հարազատն իրեն գտել էր 50-ականներին՝ հորեղբոր աղջիկը .... 04/24/2024   17:29 Վաղը կարող է Երեւանը հանձնեն ու ասեն՝ ոչ մի հայկական տարածք չենք տալիս, իրենցն է. Տիրան Խաչատրյան 04/24/2024   12:11 Տավուշի թեմի առաջնորդն այսօր մեծ բեռ է վերցրել իր ուսերին. քաղաքագետ 04/25/2024   20:55 «Օրենքով գողին» մեղադրում են ակումբում մարդ ծեծելու համար 04/25/2024   16:37 Օրենքով սահմանված կարգով ընթացք կտրվի․դատախազությունը՝ Փաշինյանի դեմ հաղորդման մասին 04/24/2024   16:46 Իրենց պետք է ուղարկել իրենց տեղը, լուծումը մեկն է՝ այս մարդկանց իշխանություններից հեռացնելը․ Սերժ Սարգսյանը՝ ՔՊ-ականների մասին

«Վերջ տվեք այդ բարոյական զեղումներին, իսկ ի՞նչ պետք է անեի, եթե չստորագրեի». Նարինե Խաչատուրյանը՝ Աֆրիկյանների տան տեղում շինարարության թույլտվություն տալու մասին 07/04/2020   18:30  |  Հարցազրույց

Քաղաքաշինության վերջին տարիների զարգացումների, ինչպես նաև  պատմամշակութային հուշարձանների  շուրջ ընթացող  ցավալի զարգացումների  վերաբերյալ  «Փաստինֆո»-ն  զրուցել է ԿԳՄՍ փոխնախարար  Նարինե Խաչատուրյանի հետ։  

- Տիկին Խաչատուրյան, Դուք նախընտրում եք աշխատե՞լ նախկինում  բնագավառում անթույլատրելի բացթողումներ թույլ տված և ոլորտին ու պետությանը  զգալի վնասներ հասցրած  կադրերի հետ։

- Օրինա՞կ։

- Անուննե՞ր։

-Այո։

- Խնդրեմ՝  Կարոն Այվազյանը, ում մասնակցությամբ մեր քաղաքում բազմաթիվ հուշարձաններ են քանդվել և ոչնչացվել։ Իմ ունեցած տեղեկություններով՝ նա հրավիրվում է գիտամեթոդական խորհրդի նիստի քննարկումներին։ Ինչո՞ւ եք համաձայնվել, որ նա ներգրավվի։ Գայանե Նազլուխանյանը, ով  տարիներ շարունակ  հուշարձանների վերականգնման բաժնի պետ է աշխատել։   Իմ ունեցած տեղեկություններով նրա անգործության և  ապօրինի եզրակացություն տալու  պատճառով Արագածոտնի մարզի Ոսկեվազի վաղ միջնադարյան եկեղեցու ոչ պատշաճ  վերականգնման աշխատանքների ընթացքում  կատարված անթույլատրելի բացթողումների  պատճառով պետությանը  70  մլն դրամի վնաս է հասցվել։  Ինչո՞ւ է Գայանե Նազլուխանյանը  կրկին հրավիրվել ոլորտ,  այն պարագայում, երբ վերոհիշյալ բացահայտումից հետո նա իր դիմումի համաձայն հեռացել էր համակարգից։ Հիմա իմ ունեցած տեղեկություններով նա ներգրավված է գնումների բաժնի աշխատանքներում։ Հաջորդը՝ Գագիկ Գյուրջյանը, ով   նույնպես երկար տարիներ աշխատել է ոլորտում, սակայն դեռևս  Հասմիկ Պողոսյանի կողմից  վարչապետին ներկայացրած դիմումի համաձայն  հեռացվել է աշխատանքից  պատասխանատու պարտականությունների՝  գնումների գործընթացում թույլ տված կոպիտ խախտումների համար։ Հիմա նա նույնպես գիտամեթոդական խորհրդի անդամ է։ Ինչո՞ւ է այսպես։

-Կարո Այվազյանը իբրև քաղաքաշինության կոմիտեի նախագահի խորհրդական է։ Նազլուխանյանին մենք նոր ենք ընդունել իբրև փորձագետ՝ մեկ ուղղությամբ աշխատելու՝ գնումների փաթեթները պատրաստելու։ Սա մի ոլորտ է, որը գործակալության նախկին պետ Արմեն Աբրոյանն ուղղակի տապալել էր։

- Կարծեմ բոլորովին վերջերս նա հեռացել է աշխատանքից։

- Կարող էր չհեռանալ մենք նրան նոր պաշտոն էիք առաջարկել։

- Ինձ հետ հարցազրույցում  նա ասաց, որ պատշաճ կարգով  չի ծանուցվել իրեն այդ մասին։

- Ի՞նչ է նշանակում պատշաճ։

- Պատշաճ նշանակում է՝ օրենքով նախատեսված կարգով։

- Ինչպես որ  ճիշտ ենք համարել, այնպես էլ առաջարկել ենք։ Ո՞վ է ձեզ նման բան ասել։

- Ինքը։

- Ինքը շատ բան է ասել։

- Չե՞ք մոռացել, չէ՚՞ որ մեր զրույցը ձայնագրվում է և ենթական է հրապարակման։

- Թող ձայնագրվի։

- Պարզ է...Վերադառնա՞նք Գայանե Նազլուխանյանի թեմային։

- Ես չգիտեմ դուք նրա, որ բացթողման մասին եք խոում։

-Նորից եմ կրկնում ՝ իմ ունեցած տեղեկություններով նրա անգործության և  ապօրինի եզրակացություն տալու  պատճառով Արագածոտնի մարզի Ոսկեվազի վաղ միջնադարյան եկեղեցու ոչ պատշաճ  վերականգնման աշխատանքների ընթացքում  կատարված անթույլատրելի բացթողումների  պատճառով պետությանը  70  մլն. դրամի վնաս է հասցվել։  Ինչո՞ւ է Գայանե Նազլուխանյանը  կրկին հրավիրվել ոլորտ,  այն պարագայում, երբ վերոհիշյալ բացահայտումից հետո նա իր դիմումի համաձայն հեռացել էր համակարգից։

- 70  միլիոնը սխալ թիվ է։

- Իսկ որքա՞ն է ճիշտ թիվը։

- Աբրոյանից հարցրեք։

- Ես ձեզ հետ եմ զրուցում, ինչո՞ւ պետք է պարոն Աբրոյանից որևէ բան հարցնեմ։

- Իսկ դուք հարցրեք Աբրոյանից։

- Շատ լավ...անցնենք առաջ։ Գայանե Նազլուխանյանի թեման ավարտեցի՞նք։

- Գայանե Նազլուխանյանն զբաղվում է միայն գնումներով, մի ոլորտ ...

- Մի ոլորտ,  որն անմիջական կապ ունի գումարների  հետ և ում  պատճառով նախկինում  պետությունը 70  մլն. դրամի վնաս է հասցվել։

- Լսեք՝  հիմա այդ կինն այստեղ զուտ տեխնիկական աշխատանք է կատարում պատրաստում է փաթեթներ, որպեսզի գնումների բաժինը մրցույթ  հայտարարի։ Մի բան, որ պետք է Աբրոյանը աներ և ձախողել է։  

- Հասկանալի է, ուրեմն պետությանը 70  մլն. դրամի վնաս հասցրած նախկին աշխատողը, ով իր դիմումի համաձայն հեռացել է համակարգից, հիմա կարող է վերադառնալ և զուտ տեխնիկական աշխատանք կատարել և դուք դա նորմալ եք համարում։

- Այո։

-  Անցնենք Գագիկ Գյուրջյանին։ Ինչպե՞ս նա վերադարձավ համակարգ։ 

- Գագիկ Գյուրջյանը ներգրավվել է գիտամեթոդական խորհրդի կազմում մեկ պարզ պատճառով, որ նա ԻԿՕՄՕՍ Հայաստան կազմակերպության հիմնադիրն է։

- Երբ հեռացվում  էր համակարգից, նույնպես «ԻԿՕՄՕՍ Հայաստան» կազմակերպության հիմնադիրն էր։

-Իսկ դուք գիտեք դա ի՞նչ կազմակերպություն է։

- Այո, ինչքան գիտեմ, հուշարձանների պահպանությամբ զբաղվող ինչ-որ ընկերություն է։

- Հա շատ ուրախ եմ։ Ուրեմն ինչպես Կարոն Այվազյանն է ի պաշտոնե  քաղշինկոմիտեի նախագահի խորհրդականը, այնպես էլ  Գագիկ Գյուրջյանն է «ԻԿՕՄՕՍ Հայաստան»-ի հիմնադիրը։

- Միևնույն է՝ չհասկացա ո՞րն է ի վերջո  «ԻԿՕՄՕՍ Հայաստան»-ի հիմնադիրը լինելու,   և  նախկինում անթույլատրելի սխալների հետևանքով համակարգից հեռացվածին կրկին համակարգ վերադարձնելու կապը։ Անցնենք առաջ, եթե կարելի է՝  գիտամեթոդական խորհրդի գործող օրենսդրությամբ՝ այդ խորհուրդը պետք է համալրված և կազմված լինի ոլորտի առավել փորձառու մասնագետներով։ Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության   նախկին պետ Արմեն Աբրոյանի մասնագիտական գնահատականով (որը նա տվել է  իմ հետ ունեցած վերջին  հարցազրույցի ընթացքում), դուք չեք համապատասխանում գիտամեթոդական խորհրդի կազմում լինելու պահանջներին, այնինչ դուք այնտեղ եք և ոչ թե մեկ,  այլ երկու ձայնի իրավունքով։ Ինչո՞ւ է այդպես։

- Իմ երկու ձայնը, ըստ էության կարող է օգտագործվել միայն հավասար ձայների պայմաններում և ոչ որևէ այլ պարագայում։ Իսկ մնացած բոլոր անձինք շատ լուրջ վերականգնվող ճարտարապետներ, կոնստրուկտորներ են և իսկապես շատ լուրջ մարդիկ են։ Եթե տվյալ մարդը կասկածի տակ է դնում Ստեփան Նալբանդյանի, Գրիգոր  Նալբանդյանի, Արտակ Ղուլյանի, Մկրտիչ Մինասյանի, Գրիգոր Ազիզյանի, Ռուբեն Արևշատյանի մասնագիտական որակները, ուրեմն խնդիրը իր մեջ է։

- Նա միայն ձեր որակներն էր կասկածի տակ դնում, իմ հարցի ձևակերպման մեջ այդ բոլոր մարդկանց անունները չկային։ Բայց ձեր թվարկածից նոր հարց է ծագում, օրենքով նախատեսված կարգով այնտեղ 20   մասնակից պետք է լիներ, այնինչ դուք կարծեմ ցանկը կրճատել եք 7-ի։ Ինչո՞ւ։

- Անդամները շատ են, բայց միշտ չէ, որ ամեն անգամ բոլորին հարմար է լինում ներկա գտնվել։ Նիստեր  հաճախ են լինում և որպեսզի կարողանանք բաշխել՝ մի անգամ մի խումբ է լինում, մյուս անգամ՝ մյուս խումբը։ Սա է խնդիրը։

- Կարծեմ դուք եք չէ՞ որոշում՝ ովքեր լինեն այդ խմբում։  

- Այո և ասեմ ինչո՞ւ՝ ձմեռվա կեսին Հայաստանի հեռավոր մարզերից մարդկանց հրավիրում ենք  գիտամեթոդական նիստերին և գալիս հասնում են այստեղ ու պարզվում է քվորում չկա..

-  Հասկանալի է՝ և դուք որոշեցիք վերաձևումներ կատարել...

-  Այո։

-Ինչպե՞ս կարելի է  առանց գիտամեթոդական խորհրդի տեղակալի մասնակցության, խորհրդի նիստեր կայացնել։ Սա կարծեմ  Կառավարության կողմից սահմանված օրենքի խախտում է, հետևաբար  արդյո՞ք այս պարագայում այդ խորհրդի նիստերի ընթացքում  կայացրած որոշումները կարելի է օրինական համարել։

- Այդ տեղակալը, որ հիմա աստղ է դարձել և հիմա ինքնասրբացման ճանապարհին է,  ինքն է  հրաժարվել մասնակցել նիստերին։ Կարգ կար սահմանված և, ըստ այդ կարգի, դա հնարավոր էր։

- Ուզում եք ասել, որ այստեղ օրենքի որևէ խախտում չի՞ եղել։

- Ոչ։

- Երևանի պատմական կենտրոնի աղճատման վերաբերյալ գերատեսչության  նախկին աշխատակից Արմեն Աբրոյանը մեզ հետ զրույցում տեղեկացրել է, որ մի քանի անգամ դիմել է ձեզ, որպեսզի ստանա ձեր թույլտվությունը Ոստիկանությանն ուղղված գրությունները համապատասխան մարմիններին  ներկայացնելու համար, սակայն դուք որևէ անգամ ընթացք չեք տվել  այդ գործընթացներին, որի արդյունքում շարունակվել են աղավաղվել քաղաքի պատմական միջավայրը։ Հետաքրքիր է,  ինչո՞ւ որևէ անգամ ընթացք չեք տվել նախկին աշխատակցի այդ դիմումներին։

- Օրինակներ կա՞ն, որ պատմական միջավայր է աղճատվել։

- Այո, օրինակ` ամենաթարմ դեպքը՝ ֆիրդուսի թաղամասի հետ է կապված։

- Ի՞նչ է եղել այնտեղ։

- Չգիտե՞ք ինչ է եղել։

- Ոչ։

- Շինություն է քանդվել, որ  շաբաթներ  շարունակ մեծ հասարակական  աղմուկ է բարձրացրել։

- Հա՜ հասկացա ինչի մասին է խոսքը, բայց դուք գիտեք, որ այդ շենքը պատմամշակութային հուշարձանի կարգավիճակ չի ունեցել, փորձագիտական նիստին է դրվել և չի արժևորվել։

- Այո, պատմական նշանակության կառույց է եղել և կարծեմ գիտամեթոդական  խորհուրդն էլ իր համաձայնությունը չի տվել, որպեսզի կառույցը քանդվի։

- Այո չի տվել, բայց թող Աբրոյանը ցույց տա այն փաստաթուղթը, որտեղ ֆիքսված է, որ Ֆիրդուսի 6  հասցեում գտնվող  այդ շենքը պատմական նշանակության կառույց է եղել։ 

- Լավ, վերջին հարցս, որ ավելի շատ բարոյական ենթատեքստ ունի և վերաբերում է   Տերյան  5 հասցեում՝ Աֆրիկյանների քանդված տան տեղում Երևանի, թերևս ամենաբարձրահարկ շենքի կառուցման թեմային։ Ուզում էի հասկանալ՝ ինչպե՞ս է պատահում, որ ոչ շատ հեռու անցյալում՝  2014 թվականին, դուք  պայքարում էիք Երևանը աուլի չվերածելու գործընթացի դեմ, իսկ  արդեն փոխնախարարի  աթոռից, դուք ինքներդ եք ստորագրում նույն տեղում  աուլ հիշեցնող բազմահարկի կառուցման որոշման տակ։ Ի՞նչ  է փոխվել ձեր սկզբունքներում, տիկին Խաչատուրյան։  

- Ես նորից նույնն եմ կրկնում՝ Երևանը  աուլի չպետք է վերածվի։ Այստեղ հարկ եմ համարում նշել, որ Աֆրիկյանների բացառիկ գեղեցիկ  շենքը քանդվել է գործակալության նախկին պետի օրոք, որը ամեն գնով՝ թեկուզ  աշխատանքից հեռանալու դիմումի գնով  այդ ավերածությունը  պետք  է բացառեր։ Սա մեկ։ Երկրորդ՝   իսկ  դուք գիտե՞ք, թե ես ինչի տակ եմ ստորագրել։

- Այո, դուք ստորագրել եք Աֆրիկյանների տան տեղում բարձրահարկ շենքի կառուցումը շարունակելու թույլտվության տակ։

-  Իսկ եթե չստորագրեի, այդ շենքի տեղում, որ արդեն 16  հարկ կառուցվել է, Աֆրիկյանների հին տո՞ւնն էր վերադառնալու։

- Այդ պատճառով արդեն ասեցի, որ հարցս բարոյական ենթատեքստ ունի։

- Բարոյական ենթատեքստն այն է, որ հուշարձան է քանդվում, իսկ այդ հուշարձանը մենք չենք քանդել, այնպես որ՝ վերջ տվեք այդ բարոյական զեղումներին, իսկ ի՞նչ  պետք է անեի, եթե չստորագրեի...

  

Հեղինակ՝ Նվարդ Մանվելյան

Աղբյուր` Փաստինֆո


Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]