ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Երկրի տնտեսությանը նոր և ծանր ցնցում է սպասվում. «Իմ քայլը» խմբակցությունը հակաալկոհոլային օրենքի նախագիծ է մշակում 07/02/2020 19:35 | ԼՐԱՀՈՍ
Պարզվում է երկրի տնտեսությանը նոր և ծանր ցնցում է սպասվում։ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը նոր օրենքի նախագիծ է մշակել, որով նախատեսվում է փոփոխություններ մտցնել ալկոհոլային խմիչքների իրացման, սպառման, օգտագործման, գովազդի, ինչպես նաև դրանց առողջության վնասակարության մասին տեղեկատվության տրամադրման գործընթացում։ Այլ կերպ ասած՝ հակածխախոտային աղմկահարույց նախագծին փոխարինելու է գալիս հակաալկոհոլային նախագիծը, որով, ամենայն հավանականությամբ, խիստ արգելքներ կսահմանվեն ալկոհոլային խմիչքների իրացման և սպառման բնագավառում։
Ի՞նչ է այսօրինակ օրենքի նախագիծ ներկայացնելու հիմնավորումը։ Պարզվում է, Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից իրականացված եւ 2019 թվականին հրապարակված ինչ –որ վերլուծության արդյունքում պարզվել է, որ Հայաստանում ալկոհոլի օգտագործման ծավալներն աստիճանաբար աճում են: Ըստ այդ վերլուծության, 2010 թվականից հետո ՀՀ-ում ալկոհոլի օգտագործման ցուցանիշը ավելի քան 2 անգամ աճել է տղամարդկանց շրջանում, որոնց կեսը չարաշահում է ալկոհոլը:
Ըստ այդ վերլուծության, ալկոհոլային խմիչքների աճի միտում կա նաեւ երիտասարդության շրջանում: Դպրոցահասակ երեխաների առողջության վարքագծի 2013-2014թթ. ազգային հետազոտության տվյալների համաձայն, ալկոհոլային խմիչք շաբաթը առնվազն մեկ անգամ օգտագործում են մինչեւ 11 տարեկան տղաների 7 տոկոսը և աղջիկների 2 տոկոսը:
Վերլուծության մեջ նշված է նաև այն մասին, թե 2016 թվականին տղամարդկանց շրջանում լյարդի բոլոր հիվանդությունների մեջ ցիռոզի մահվան դեպքերը կազմել են 69 տոկոս, որոնցից 4,8 տոկոսն, իբր պայմանավորված է ալկոհոլային ցիռոզով:
Վերլուծության հեղինակները ինչ- որ հաշվարկներ են կատարել, որի արդյունքում պարզվել է, որ ալկոհոլային խմիչքների օգտագործմամբ պայմանավորված, ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը եւս մտահոգիչ է։
Հաշվի առնելով վերը նշված հանգամանքները, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության մի խումբ պատգամավորներ որոշել են, որ անհրաժեշտություն է առաջանում կանոնակարգելու ալկոհոլային խմիչքների իրացման, սպառման, օգտագործման եւ գովազդի գործընթացները՝ նպատակ ունենալով նվազեցնել չափից ավելի օգտագործողների շրջանակը, կանխարգելել երիտասարդության շրջանում ալկոհոլային խմիչքների չափից շատ օգտագործումը:
Այստեղ, սակայն, հարկ է անդրադառնալ այս օրենքի ընդունման արդյունքում տնտեսական ոլորտին սպասվելիք նոր ցնցումների ալիքին։ Այս մասին, արդեն իսկ ահազանգում են ալկոհոլային խմիչքների արտադրությամբ և արտահանմամբ զբաղվող հեղինակավոր ընկերությունները։
«Առողջապահության համաշխարհային կազմակերպության դրդմամբ և իրենց կողմից իրականացված անհայտ ծագման հետազոտությունների արդյունքով որոշվել է, որ ալկոհոլի սպառումը Հայաստանում ավելացման բացասական միտում է գրանցել։ Այսինքն, Ժնևում նստած, նրանք որոշել են, որ Հայաստանի Հանրապետությունում ալկոհոլի սպառման միտումներում ինչ -որ վնասակար տենդենցներ են նկատվում, ինչի արդյունքում որոշվել է, որ ոլորտը օրենսդրությամբ վերաձևումների կարիք ունի»,- թեմայի շուրջ «Փաստինֆո» -ի հետ զրույցում մտահոգություն է հայտնում հանրային սննդի ոլորտի փորձագետ, ռեստորատոր Աշոտ Բարսեղյանը։
Նա նկատում է՝ առնվազն պետք է հայ չլինել, որպեսզի չիմանալ, որ Հայաստանը նախ գինեգործության հայրենիքն է, իսկ հայկական լեգենդար կոնյակը մեր մշակութային «դեսպաններից» մեկն ամբողջ աշխարհում և մինիմում կույր պետք է լինել, որպեսզի չնկատել Հայաստանում գինեգործության բնագավառի աճող տենդենցները։ Հետևաբար, Հայաստանում վերջին տարիներին ալկոհոլային խմիչքների սպառման աճի տենդենցները պայմանավորված են ոչ թե դրանց չարաշահման բացասական աճով, այլ, պարզապես, ոլորտի աննախադեպ զարգացմամբ. «Այս բնագավառին ուղիղ հարված հասցնելն, այլ բան չէ, քան կանխամտածված միտում։
Հիմա ես ուզում եմ հասկանալ՝ ո՞ր երկրից պետք է լինի այս պաշտոնյան, որպեսզի փորձ անի վաղուց կայացած այս ոլորտում այսպիսի օրենք մտցնել։ Այս հարցի պատասխանը ես թողնում եմ ընթերցողների դատին»։
Անդրադառնալով մեր երկրում ոլորտի գրանցած հաջողություններին, Աշոտ Բարսեղյանը ընդգծում է. «Հայաստանում կան բազմաթիվ կայացած գինեգործարաններ, որտեղ մարդիկ ահռելի ներդրումներ են կատարել և ոչ միայն ներկայանալի և որակյալ գինիներ են արտադրում, որ մրցունակ է աշխարհի շատ երկրներում, այլև գործարաններին կից գինետներ են կառուցել, որտեղ տարվա ընթացքում և հատկապես տուրիստական սեզոնին հազարներով զբոսաշրջիկներ են ընդունում, որտեղից նրանք գնումներ են կատարում, իսկ այս նախագիծը, եթե օրենքի ուժ ստանա, արգելվելու է գինիների հյուրասիրությունն այդպիսի վայրերում։ Անցնենք Արենիում անցկացվող «Գինու օրեր» փառատոնին, որ միաժամանակ ավելի քան 60 հազար զբոսաշրջիկ է ընդունում։ Այդ և այդպիսի փառատոնների կազմակերպիչներն էնտուզիաստներ են, որ տարիներ շարունակ զբաղվել են այդ հարցով և նկատելի առաջխաղացումներ են գրանցել։ Այսինքն` ստացվում է, որ մի քանի ինդիվիդումի հաշվին Հայաստանը տասնյակ հազարավոր տուրիստներ է ընդունում և հաջողությամբ իրականացնում հայկական գինու մեծ մասշտաբի հանրահռչակման գործը։ Հետևաբար` որևէ պաշտոնյայի մի չմտածված քայլ կարող է մի կոճակի սեղմումով խաչ քաշել տարիների կառուցած այս ողջ համակարգի զարգացման վրա»։
Զրույցի ավարտին հանրային սննդի ոլորտի փորձագետը ոլորտի պատասխանատուներին համախմբվելու կոչ է անում. «Այս խնդիրն արդեն իսկ մտահոգության մեծ առիթ է տվել ոլորտի՝ ինչպես առաջատար, այնպես նաև նորաստեղծ գինի, կոնյակ, օղի արտադրող ընկերություններին, անհատներին, միություններին, ալկոհոլի դիստրիբյուտոր և մարկետինգային ընկերություններին, ռեստորանային ոլորտում զբաղված կոնսուլտացիոն ընկերություններին, տուրիստական ընկերություններին։ Բոլորը շոկի մեջ են հայտնվել։ Երբ հակածխախոտային օրենքն էին առաջ բերում, այնպիսի մանիպուլացիոն հնարքներով ներկայացրին այդ օրենքի անհրաժեշտությունը, որ շատ քչերը նկատեցին այդ օրենքում առկա 13 կետից բաղկացած ուղիղ հարվածը մեր տնտեսությանը։ Նախարարն այնպես ներկայացրեց օրենքը, թե իբր ռեստորանները դեմ են ծխելը թողնելու նախաձեռնությանը, այնինչ ոչ մի ռեստորան դեմ չէր արտահայտվել օրենքի այդ կետին, այլ հարակից դրույթներին, որ մեր վզին փաթաթում էր այդ օրենքը։ Հակաալկոհոլայինն արդեն ամբողջովին զավեշտ է։ Ստացվում է, որ կան ուժեր, որոնք հանուն այս օրենքի վավերացման, պատրաստ են մեր երկիրը դարձնել Առողջապահության համաշխարհային ընկերության ձեռքի խաղալիքը։ Ստացվում է, որ այդ կառույցում ինչ ուզեն, մի քանի պատգամավորների միջոցով կարող են իրականություն դարձնե՞ն՝ կամայական փոփոխության ենթարկելով երկրի օրենքները։ Ներողություն, բայց մենք դա ձեզ թույլ չենք տա»,- ասում է Աշոտ Բարսեղյանը։
Հեղինակ՝ Նվարդ Մանվելյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/25/2024 08:19 Տարածվել ա, կարդացվել ա՝ բավարար ա, էլի․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:16 Ընդդիմադիրները հիասթափված են․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ»
- 04/25/2024 08:10 «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:03 Գերիների հարցով կակտիվանան․ «Հրապարակ»
- 04/25/2024 07:53 Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
- 04/25/2024 07:50 Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/25/2024 22:46 Թումանյան փողոցում գտնվող ռեստորաններից մեկի ծխատարում հրդեհ է բռնկվել
- 04/25/2024 19:49 Կիրանցում ականազերծման աշխատանքների ընթացքում վիրավորում է ստացել զինծառայող. ՊՆ-ն հաստատում է
- 04/25/2024 19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ
- 04/25/2024 10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/26/2024 00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
- 04/21/2024 22:49 Կինը հոր օգնությամբ վրեժ է լուծել դավաճան զուգընկերոջից
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ