ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՍԴ-ն պետք է վերսկսի կասեցված վարույթը, Վենետիկի հանձնաժողովի կարծիքը պարտադրող չէ, բայց բոլորը հասկանում են՝ պետք է այն հաշվի առնել. Արա Ղազարյան 06/19/2020 18:40 | ԼՐԱՀՈՍ
Դեռ մեկ տարի առաջ էի ասում, որ 300.1 հոդվածն անորոշ է և Վենետիկի հանձնաժողովը փաստորեն ասաց այն, ինչ սպասվում էր։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում այս մասին ասաց միջազգային իրավունքի փորձագետ Արա Ղազարյանը՝ անդրադառնալով Վենետիկի հանձնաժողովի՝ ՀՀ ՔՕ 300.1 հոդվածի սահմանադրականությանը համապատասխանության խորհրդատվական կարծիքին։
«Սովորաբար եթե սահմանադրական կարգի տապալման մասին են խոսում, ենթադրվում է, որ կա բռնության տարրը որպես օբյեկտիվ հատկանիշ։ Նախկին՝ 300 հոդվածում միշտ նշվում էր սահմանադրական կարգի տապալում բռնությամբ, իսկ 2009-ի մարտին բռնության տարրը հանվեց, դա նշանակում է ՝ հոդվածը լայնացավ։ Նշանակում է հիմա բռնության տարրը կա՞, թե՞ չկա։ Այնտեղ նշում է Սահմանադրությամբ ամրագրված ինչ-ինչ երաշխիքների խախտումով, բայց միևնույն է պարզ չէ բռնության տարրը կա, թե ոչ։ Վենետիկի հանձնաժողովին նաև դա է մի փոքր զարմացրել, բայց բոլոր դեպքերում հաշվի առնենք, որ այդ հոդվածը երբեք չի էլ կիրառվել։ Դատարանների մեկնաբանություն չկա, դոկտորինալ մեկնաբանություն չկա, բնականաբար ընդհանուր առմամբ իրավական անորոշություն կա այս հոդվածի հետ կապված», -ասաց Արա Ղազարյանը։
Հարցին՝ որն է լինելու Սահմանադրական դատարանի հաջորդ քայլն այն դեպքում, երբ արդեն ստացել է ՄԻԵԴ-ի և Վենետիկի հանձնաժողովի խորհրդատվական կարծիքները, Արա Ղազարյանը նկատեց՝ ՍԴ-ի առջև կա չավարտված վարույթ, և եթե համարի, որ սպառված են խորհրդատվական կարծիքները, ապա պետք է վերսկսի վարույթը. «Երկուսն էլ խորհրդատվական կարծիք են և պարտադիր չէ, որ ՍԴ-ի որոշումն ամբողջությամբ համընկնի խորհրդատվական կարծիքներին։ ՍԴ-ի առջև բարձրացվել էր 300.1 հոդվածի սահմանադրականության հարցն իրավական որոշակիության տեսանկյունից և պետք է որոշում կայացնի»,-նշեց Արա Ղազարյանը։
Վերջինս հավելեց՝ ըստ էության ՍԴ-ի որոշումը կարող է ԱԺ-ի համար հիմք լինել, որպեսզի ԱԺ-ն վերանայի օրենքը, բայց այնպես, ինչպես նշում է ՍԴ-ն։
Հարցին՝ արդյոք այս երկու խորհրդատվական կարծիքը հիմք տալիս է ենթադրել, որ հոդվածը հակասահմանադրական է, Արա Ղազարյանն ասաց. «Իհարկե, չէ՞ որ սրանք շատ հեղինակավոր մարմինների կարծիքներ են։ Իրավաբանորեն սա պարտադրող չէ, բայց բոլորը հասկանում են, որ պետք է հաշվի առնել այս կարծիքները։ Եթե հաշվի չառնվեն, ապա իրավական գործընթացի վերջում, եթե ապագայում եվրոպական դատարանում դիմում հայտնվի ու վճիռ կայացվի, ապա այն չի կարող տարբերվել եվրոպական դատարանի նախկինում հայտնած կարծիքից կամ Վենետիկի հանձնաժողովի կարծիքից»,-ասաց Արա Ղազարյանը՝ ընդգծելով, որ իրավական գործընթացով գիտեն՝ որոշումը չի կարող տարբերվել Վենետիկի հանձնաժողովի որոշումից։
Հեղինակ՝ Հասմիկ Կոշկարյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/26/2024 07:32 216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ»
- 04/25/2024 08:19 Տարածվել ա, կարդացվել ա՝ բավարար ա, էլի․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:16 Ընդդիմադիրները հիասթափված են․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ»
- 04/25/2024 08:10 «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:03 Գերիների հարցով կակտիվանան․ «Հրապարակ»
- 04/25/2024 07:53 Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/25/2024 22:46 Թումանյան փողոցում գտնվող ռեստորաններից մեկի ծխատարում հրդեհ է բռնկվել
- 04/25/2024 19:49 Կիրանցում ականազերծման աշխատանքների ընթացքում վիրավորում է ստացել զինծառայող. ՊՆ-ն հաստատում է
- 04/25/2024 19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ
- 04/25/2024 10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/26/2024 00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
- 04/21/2024 22:49 Կինը հոր օգնությամբ վրեժ է լուծել դավաճան զուգընկերոջից
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ