ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՀՀ ԶՈՒ ԳՇ նորանշանակ պետը «Մարտի 1»-ի գործով վկա է. 2008 թ. նրա հրամանատարությամբ զորախումբը տեղափոխվել էր Երևան 06/08/2020 22:32 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ նշանակված Օնիկ Գասպարյանը 2008թ մարտի 1-ի գործով վկայի կարգավիճակ ունի։ ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց, որ Օնիկ Գասպարյանի՝ արդեն ոչ նախաքննական գաղտնիք հանդիսացող ցուցմունքից երևում է, որ անձն իրականում մերկ նկարագրել է, թե ինչ է տեղի ունեցել 2008թ փետրվար-մարտ ամիսներին ՀՀ-ում, ինչպես է երկրի ներքին անվտանգությանը վտանգ սպառնացել, ինչի պարագայում նաև իր իսկ ղեկավարությամբ զորքերը տեղակայվել են Երևանի հատուկ պաշտպանության օբյեկտների շրջակայքում։
Փաստաբանը զարմանալի համարեց այն հանգամանքը, որ Յուրի Խաչատուրովը սույն քրեական գործով մեղադրյալ է, իսկ Օնիկ Գասպարյանը չունի դատավարական կարգավիճակ, երբ վերջինս եղել է բարձրաստիճան հրամանատար, ում հրամանատարության ներքո գործել են զինվորական ուժեր և, ըստ քրեական գործի տվյալների, այդ զինվորական ուժերը նաև տեղակայված են եղել Երևան քաղաքում։ Պողոսյանն ընդգծեց, որ ոչ թե պնդում է, որ Օնիկ Գասպարյանը պետք է ունենար մեղադրյալի դատավարական կարգավիճակ, այլ՝ հակառակը, ճիշտ է համարում, որ Օնիկ Գասպարյանը չունի դատավարական կարգավիճակ։
«Խնդիրն այն է, թե ինչու՞ այդ պայմաններում Յուրի Խաչատուրովն ունի դատավարական կարգավիճակ։ Դա ևս մեկ անգամ հաստատում է, որ պարոն Խաչատուրովի նկատմամբ կա խտրական վերաբերմունք։ Նույն գործողությունն է, ինչ կատարվել է, ավելին՝ Օնիկ Գասպարյանի գործողություններն ավելի անմիջական են եղել։ Օնիկ Գասպարյանի հրամանատարությամբ որոշակի զորախումբ այլ վայրից տեղափոխվել է Երևան քաղաք՝ հրամանի հիման վրա։ Յուրի Խաչատուրովն իր գործունեության վայրը որևէ կերպ չի փոխել, այսինքն՝ հանդիսացել է Երևանի կայազորի պետ և մնացել է Երևանի կայազորի պետ։ Այս պարագայում Յուրի Խաչատուրովին մեղադրանք առաջադրելն աբսուրդ է»,-ասաց պաշտպանը՝ հավելելով, որ քրեական գործով ինչպես Յուրի Խաչատուրովը, այնպես էլ՝ Օնիկ Գասպարյանը և բոլոր զինվորականները 2008թ մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ գործել են օրինականության հիման վրա և այդ գործով վկա հանդիսանալը, որոշակի գործողություններին մասնակից լինելը, որևէ պարագայում չի կարող խոչընդոտել որևէ պաշտոնի նշանակմանը։
Պողոսյանի խոսքով՝ Օնիկ Գասպարյանի ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնում նշանակման մասին խոսակցությունները եղել են նաև 2018 թ ապրիլ-մայիսյան իրադարձություններից հետո՝ հաշվի առնելով հանգամանքը, որ Գասպարյանը վարչապետի համերկրացին էր, սակայն «Մարտի 1»-ի գործով վկա հանդիսանալը թույլ չտվեց, որ այդ պահին իշխանությունը նշանակի նրան ԳՇ պետի պաշտոնում։
Դիտարկմանը, թե արդյո՞ք այս ընթացքում որևէ պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ Միհրան Պողոսյանը պատասխանեց, որ եղել են հիմնավոր կասկածներ այն մասին, որ զինվորականներից ոմանք որոշակի գործարքի արդյունքում քրեական գործով տարաբնույթ ձևով մեկնաբանվող ցուցմունք են տվել։
«Հույս ունեմ, որ Օնիկ Գասպարյանն այդ վատ օրինակն իր աչքի առաջ ունենալով, նման գործարքի չի գնացել և այդ նշանակումը պայմանավորված այդ չարաբաստիկ քրեական գործով չէ , ինչպես մեր երկրում վերջին երկու տարում բոլոր իրադարձությունները»,- ասաց Պողոսյանը։
Հարցին, թե արդյո՞ք Օնիկ Գասպարյանի նշանակումը որևէ ազդեցություն կունենա գործի քննության վրա՝ փաստաբանը հայտնեց, որ Օնիկ Գասպարյանի հայտնած տեղեկությունները բացառիկ չեն։
«Օնիկ Գասպարյանի հայտնած տեղեկությունները քրեական գործով բազմաթիվ վկաներ են ասել։ Ընդ որում՝ մենք էլ ընդունում ենք, որ իրենց հայտնած տեղեկություն իրական է։ Պարոն Գասպարյանի ցուցմունքներն անկյունաքարային նշանակություն չունեն»,- նշեց պաշտպանը։
Հիշեցնենք, որ այսօր՝ հունիսի 8-ին հրաժարական են տվել միանգամից երեք ուժային կառույցների ղեկավարներ՝ ՀՀ ոստիկանության արդեն նախկին պետ Արման Սարգսյանը, ԱԱԾ տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը և ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանը։ Ազատման որոշումներից հետո նոր նշանակումներ են եղել, մասնավորապես՝ ԱԱԾ տնօրեն է նշանակվել ԱԱԾ տնօրենի տեղակալ, 29-ամյա Արգիշտի Քյարամյանը, ՀՀ ոստիկանապետ՝ Վահե Ղազարյանը, իսկ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ՝ Օնիկ Գասպարյանը։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/26/2024 08:28 Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ»
- 04/26/2024 08:23 Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը․ «Հրապարակ»
- 04/26/2024 08:20 Համատեղ պայքարի պլան դեռ չկա․ «Հրապարակ»
- 04/26/2024 08:18 ԿԳՄՍՆ-ում փոփոխություններ են նախապատրաստվում ․ լուծարվելու է Սփյուռքի բաժինը․«Հրապարակ»
- 04/26/2024 08:13 Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից․ Հրապարակ»
- 04/26/2024 07:53 Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը, թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում․ «Ժողովուրդ»
- 04/26/2024 07:40 Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/25/2024 22:46 Թումանյան փողոցում գտնվող ռեստորաններից մեկի ծխատարում հրդեհ է բռնկվել
- 04/25/2024 19:49 Կիրանցում ականազերծման աշխատանքների ընթացքում վիրավորում է ստացել զինծառայող. ՊՆ-ն հաստատում է
- 04/25/2024 19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ
- 04/25/2024 10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/26/2024 00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
- 04/21/2024 22:49 Կինը հոր օգնությամբ վրեժ է լուծել դավաճան զուգընկերոջից
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ