Թեմաներ
Ուրբաթ 04 / 26 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/26/2024   14:23 Ալիևն ու Շոլցը բանակցություններ են սկսել Բեռլինում 04/26/2024   14:18 Ուկրաինային աջակցող իրանցի ռեփերը դատապարտվել է մահապատժի 04/26/2024   14:06 Էներգառեսուրս պետք է գնել այնտեղից, որտեղ ամենաէժանն է. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին 04/26/2024   13:47 Ակցիաները նոր երանգ են ստանում. 1930-ականների հագուստով ցուցարարները՝ իրենց ճամպրուկներով, կամրջի տակ 04/26/2024   13:40 Աղդամում հանդիսավորությամբ փակվել է ռուս-թուրքական մոնիտորինգի կենտրոնը 04/26/2024   13:38 Պայքարեք,որ ձեր տուն եռագույնով պարուրված, փայտից, մեխերով զմռսված դագաղ չբերեն. Զոհված զինծառայողի մայր 04/26/2024   13:32 Ապրիլի 26-ի ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան 04/26/2024   13:29 Փակ է Գյումրի-Վանաձոր ճանապարհը 04/26/2024   13:25 Մերժում ենք համակերպվելն այնպիսի կացությունների, երբ դատելին դառնում է դատավոր, ամբաստանյալը՝ պահանջատեր, ցեղասպանը իրավատեր. Արամ Ա. Կաթողիկոս (տեսանյութ) 04/26/2024   13:24 Ադրբեջանի ԱԳՆ-ն Եվրախորհրդարանից պահանջել է «չխառնվել» Բաքվի ներքին գործերին 04/26/2024   13:16 Հողի ամեն մի փոշու հատիկի հետ Քեզնից մի մասնիկ խլում են ինձնից Տղես. Ալբերտ Հովհաննիսյանի հայր 04/26/2024   13:07 «Ավրորան» եւ «Խոստում» մարդու իրավունքների ինստիտուտը ներկայացնում են մայիսյան ֆորումի բանախոսներին 04/26/2024   13:04 Փաշինյանը հաստատել է ՄԻԵԴ դատավորի պաշտոնում ՀՀ-ի կողմից առաջադրվող թեկնածուների ցուցակը 04/26/2024   12:56 ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Անն Լոուրենս Պետել 04/26/2024   12:49 Համացանցում քննարկվում է Գյումրի մեկնող գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձևը 04/26/2024   12:47 Սուրեն Պետրոսյանին մեղադրանք չի առաջադրվել. նա այսօր դուրս կգա ՁՊՎ-ից 04/26/2024   12:34 2020թ․ Երևանում տեղի ունեցած զանգվածային անկարգություններին մասնակցած ևս երկու անձի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է 04/26/2024   12:31 Ռուսաստանը չի հարձակվի ՆԱՏՕ-ի երկրների վրա. Շոյգու 04/26/2024   12:28 Երևանում երթեւեկությունը կաթվածահար է. Ինքնաբուխ ակցիաները շարունակվում են 04/26/2024   12:14 Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը 04/26/2024   12:06 Արգելափակված են Շիրակի և Արտաշիսյան փողոցները և Երևան-Էջմիածին ճանապարհը 04/26/2024   11:58 Մարդու իրավունքների պաշտպանը հանդիպել է ապագա իրավաբանների հետ 04/26/2024   11:49 Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները հարվածներ են հասցրել համադասարանցու գլխին, ինչի հետևանքով վերջինս տեղափոխվել է հիվանդանոց 04/26/2024   11:38 Փակել են դեպի Էջմիածին տանող ճանապարհը 04/26/2024   11:33 Փարիզի քաղաքապետը պարգևատրել է Արտակ Բեգլարյանին բարձրագույն մեդալով՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա առթիվ կազմակերպված միջոցառմանը 04/26/2024   11:30 Ինչ շարժում է սկսվում. Վահե Հովհաննիսյան 04/26/2024   11:20 Կիրանցը զրկվելու է իր հիմնական ճանապարհից, և գյուղի համար առաջարկվող այլընտրանքային ճանապարհը լինելու է ադրբեջանական զինված դիտարկման ներքո.Թաթոյան (տեսանյութ) 04/26/2024   10:54 Ղազախական կողմի առաջարկով Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման ամսաթվի մասին կտեղեկացնենք. ԱԳՆ 04/26/2024   10:53 2 ռուս կանայք հաղորդում են տվել ոստիկանություն, որ «Հաղթանակ» զբոսայգու տնօրենը հարվածել է իրենց, թքել իրենցից մեկի դեմքին. shamshyan.com 04/26/2024   10:45 Սևան մայրուղում պարեկներն արգելում են բեռնատարների մուտքը Երևան 04/26/2024   10:35 Լարված իրավիճակ՝ Հակակոռուպցիոն դատարանում 04/26/2024   10:33 Ավստրալիայի Լիբերալ կուսակցությունը երկրի ընդդիմության առաջնորդին կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը 04/26/2024   10:26 Արմավիրում ու Արարատում կասեցվել է ապօրինի 4 հորի շահագործում 04/26/2024   10:23 Հրդեհ Գառնի գյուղում 04/26/2024   10:21 Ադրբեջանը իր նախընտրած քարտեզներով ու սկզբունքներով փորձում է «սահմանը ծռել». Աբրահամյան 04/26/2024   10:13 Երեւանում անհնազանդության ակցիաներ են. կաթվածահար է արվել երթեւեկությունը` տարբեր հատվածներում (տեսանյութ) 04/26/2024   09:54 Իշխանությունները դեռ զգուշանում են Մամիկոն Ասլանյանից. ՔՊ-ին Վանաձորում հաղթած Ասլանյանը կմնա կալանքի տակ 04/26/2024   08:28 Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ» 04/26/2024   08:23 Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը․ «Հրապարակ» 04/26/2024   08:20 Համատեղ պայքարի պլան դեռ չկա․ «Հրապարակ» 04/26/2024   08:18 ԿԳՄՍՆ-ում փոփոխություններ են նախապատրաստվում ․ լուծարվելու է Սփյուռքի բաժինը․«Հրապարակ» 04/26/2024   08:13 Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից․ Հրապարակ» 04/26/2024   07:53 Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը, թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում․ «Ժողովուրդ» 04/26/2024   07:40 Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ․ «Ժողովուրդ» 04/26/2024   07:34 Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ» 04/26/2024   07:32 216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ» 04/26/2024   00:16 Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպել է Մայր Աթոռում վերապատրաստման դասընթացներին մասնակից եկեղեցականների հետ 04/26/2024   00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ 04/26/2024   00:04 Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ 04/25/2024   22:52 Կիրանցիներին զրկում են կադաստրով իրենց պատկանող գույքից
04/24/2024   23:35 Ռուսաստանում տեսանկարահանել են ցանկապատից կախված մանկապարտեզի սանին 04/26/2024   12:49 Համացանցում քննարկվում է Գյումրի մեկնող գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձևը 04/25/2024   10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com 04/25/2024   08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» 04/26/2024   07:34 Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ» 04/26/2024   11:49 Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները հարվածներ են հասցրել համադասարանցու գլխին, ինչի հետևանքով վերջինս տեղափոխվել է հիվանդանոց 04/24/2024   17:44 Լարված վիճակ Իսակովի պողոտայում. «Մերժիր գժին» նախաձեռնության անդամները փակել են այն (տեսանյութ) 04/24/2024   21:17 Մեր ժողովուրդը խաբեության մեջ էր, իսկ հիմա ճշմարիտ սիրո վրա կառուցված շատ գեղեցիկ գործընթաց ենք կազմակերպելու. Տեր Աբել 04/25/2024   15:32 Գերասիմ Վարդանյանը և ևս 4 հոգի տեղափոխվել են Վեդիի բաժին 04/26/2024   00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ 04/25/2024   14:11 Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց 04/25/2024   13:48 Չես ճանաչու՞մ ինձ, էդ ի՞նչ ձև ես խոսում. Մեղրիի ճանապարհին քաշքշուկ սկսվեց, Գերասիմ Վարդանյանը բերման ենթարկվեց (տեսանյութ) 04/24/2024   20:19 Երկրորդ նախագահը Հայաստանում է եւ կնոջ հետ այցելել է Ծիծեռնակաբերդ 04/25/2024   19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ 04/24/2024   17:22 Տղամարդը աղավնիների պատճառով իր հղի կնոջը կապել է անկողնում ու այրել տունը 04/25/2024   13:19 Փակ է Ապարան-Վանաձոր ճանապարհը 04/24/2024   20:48 Ցեղասպանությունից փրկված Աղավնի Ներսիսյանի մայրն ու քույրը մահացել են սովից, իսկ ինքը մեծացել է ամերիկյան մանկատանը. միակ հարազատն իրեն գտել էր 50-ականներին՝ հորեղբոր աղջիկը .... 04/24/2024   17:29 Վաղը կարող է Երեւանը հանձնեն ու ասեն՝ ոչ մի հայկական տարածք չենք տալիս, իրենցն է. Տիրան Խաչատրյան 04/25/2024   20:55 «Օրենքով գողին» մեղադրում են ակումբում մարդ ծեծելու համար 04/25/2024   16:37 Օրենքով սահմանված կարգով ընթացք կտրվի․դատախազությունը՝ Փաշինյանի դեմ հաղորդման մասին

Առանց սոցիալական հեռավորության քաղաքացուն ասֆալտին փռելու գործողությունը ավելի վնաս է հասցնում պետությանը, քան ծառայում համաճարակի դեմ պայքարին. փաստաբան 06/05/2020   16:42  |  Հարցազրույց

Քաղաքացիների անձնական տվյալները հավաքելու, տարածելու վարչապետի կոչի եւ անձամբ նրա կողմից դրանց տարածմանն անմիջականմ ասնակցություն ունենալու վերաբերյալ «Փաստինֆո»-ն զրուցել է փաստաբան Անահիտ Սարգսյանի հետ։

- Տիկին Սարգսյան, կորոնավիրուսի դեմ պայքարում պետական մարմինների գործողություններում որքանով են պաշտպանված քաղաքացու իրավունքները:

Ընդհանուր առմամբ, ըստ իս, ամեն ինչ իրականացվում է օրենքի սահմաններում, չհաշված որոշ սահմանափակումների, օրինակ՝ կապված ընտանիքի անդամի հետ մեքենայում գտնվելիս դիմակ չկրելու համար սահմանված տուգանքի: Տվյալ դեպքում, առկա է անհամաչափ վարչարարություն, որը պիտանի, անհրաժեշտ և չափավոր միջոց չի նպատակին հասնելու համար:

- Նախկինում վարչապետը ուղիղ եթերում զանգում էր կոմունալ վճարումներ չկատարած քաղաքացիներին և զրույցից ակնհայտ էր, որ նրանք տեղյակ չեն եղել, որ իրենց տվյալները փոխանցվել են երրորդ անձի, թեկուզ և այդ անձը երկրի վարչապետն է, իսկ այսօր ֆեյսբուքյան էջում է կառավարության ղեկավարը հրապարակում լուսանկարներ: Արդյոք սա իր մեջ չի պարունակում անձնական տվյալների գաղտնիության խախտում: 

-Իհարկե, միանշանակ: «Անձնական տվյալների ավտոմատացված մշակման դեպքում անհատների պաշտպանության մասին» Կոնվենցիան սահմանում է թե ինչ է անձնական տվյալը՝ ինքնությունը հաստատված և ինքնությունը հաստատման ենթակա անհատների վերաբերյալ ցանկացած տեղեկատվություն: «Անձնական տվյալների մասին» ՀՀ օրենքը նույնպես տալիս է անձնական տվյալների սահմանումը, այն է՝ ֆիզիկական անձին վերաբերող ցանկացած տեղեկություն, որը թույլ է տալիս կամ կարող է թույլ տալ ուղղակի կամ անուղղակի կերպով նույնականացնել անձի ինքնությունը: Քանի դեռ քաղաքացին իր անձնական տվյալը չի դարձրել հանրամատչելի, ոչ ոք, նույնիսկ երկրի ղեկավարը իրավունք չունի տվյալ տեղեկությունը հրապարակել: Խոսքը վերաբերում է թե կոմունալների տեղեկատվությունը տնօրինողի կողմից երրորդ անձին, տվյալ դեպքում՝ վարչապետին տրամադրելը, իսկ վարչապետի կողմից էլ՝ հանրությանը, այնպես էլ՝ նկարներին և վիդեոձայնագրություններին, որոնք հրապարակվում են վարչապետի ֆեյսբուքյան էջում: Սա, միանշանակ, անձի իրավունքների խախտում է:

Անձին կարելի է լուսանկարել, նրա վերաբերյալ տվյալները մշակել ու տարածել միայն նրա համաձայնության դեպքում, իսկ այսօր կառավարությունը հորդորում է բոլորին՝ զբաղվել այլ անձանց վերաբերյալ տվյալների մշակմամբ ու տարածմամբ, որքանով է սա համապատասխանում ժողովրդավարության սկզբունքներին:

- Իհարկե, սա հակասում է թե ժողովրդավարությանը, և թե իրավական պետության գաղափարին: ՀՀ Սահմանադրության 23-րդ հոդվածը սահմանում է՝ Մարդու արժանապատվությունն անխախտելի է, 31-րդ հոդվածըսահմանում է, որ Յուրաքանչյուր ոք ունի իր մասնավոր և ընտանեկան կյանքի, պատվի ու բարի համբավի անձեռնմխելիության իրավունք: Անձի լուսանկարը իր անձնական տվյալն է. անձին չի կարելի նախ՝ առանց իր համաձայնության լուսանկարել, երկրորդ՝ առանց նրա համաձայնության լուսանկարը հրապարակել: Յուրաքանչյուրը պարտավոր է հարգել անձի անձնական կյանքը և անձը կարող է դիմել իր խախտված իրավունքների դատական պաշտպանության թե խախտված իրավունքը վերականգնելու, տվյալ դեպքում՝ նկարը կամ ձայնագրությունը հեռացնելու և թե ոչ նյութական վնասի հատուցման համար:

-Վարչապետն իր էջում երիտասարդ աղջկա լուսանկար էր հրապարակել եւ այն ուղեկցել ժողովրդական լեզվով ասած ռեպլիկով, որքանով է սա հարիր բարձրաստիճան պաշտոնատար անձին: Բացի այդ, նույն գրառման տակ առկա էին պարսավանքի խոսքեր՝ ուղղված աղջնակին։ Քաղաքացուն ծաղր ու ծանակի առարկա դարձնելը նպաստո՞ւմ է հասարակության իրավագիտակցության բարձրացմանը:

- Իհարկե, բոլորին է պարզ, որ բարձրաստիճան պաշտոնատար անձը պետք է հստակ հետևի պատշաճ վարքագծի կանոններին թե իր լիազորությունների իրականացման ժամանակ, և թե ամենօրյա կյանքում: Մասնավորապես, պարտավոր է հարգել օրենքը և առաջնորդվել բացառապես օրենքով, հարգել հանրության բարոյական նորմերը, ամենուր և ցանկացած գործունեությամբ զբաղվելիս դրսևորել իր պաշտոնին վայել վարքագիծ, իր գործունեությամբ նպաստել իր զբաղեցրած պաշտոնի և իր ներկայացրած մարմնի նկատմամբ վստահության և հարգանքի ձևավորմանը:

Բնականաբար, այլոց նկարները, ընտանեկան միջոցառումները առանց նրանց համաձայնության, դեռ ավելին՝ նրանցից գաղտնի արված, սեփական էջում հրապարակելը չի հանգեցնի վարչապետի ինստիտուտի նկատմամբ հարգանքի և վստահության ձևավորմանը: Հասարակության իրավագիտակցությունը պետք է բարձրացնել՝ ընդունելով իրական օրենքներ և հասարակությանը դաստիարակելով հարգել ընդունված օրենքները և պահպանել դրանք: Այսինքն, օրենքի տառի պահպանմանը պետք է հասնել օրենքով սահմանված միջոցներով և ոչ թե ինքնագործունեությամբ, կամ ասենք՝ ֆլեշմոբով: Ինչ վերաբերվում է նկարի տակ արված պարսավանքի խոսքերին, վատ բառերին ու արտահայտություններին, ապա այս դեպքում նույնպես խախտվել է իրավունքը՝ պատիվն ու արժանապատվությունը, որի համար նա կարող է դիմել և վնասի փոխհատուցում ստանալ ՀՀ քաղաքացիական օրենսդրությամբ սահմանվախ կարգով:

- Մի կողմից հանրությանը հասանալի ենք դարձնում քաղաքացուն վերաբերվող տվյալները, մյուս կողմից՝ պարետը հայտարարում է, թե բջջային հեռախոսների միջոցով քաղաքացիաների անձնական տվյալների հավաքագրման և մշակման ծրագրի մասին տեղեկությունները հրապարակման ենթակա չեն, քանի որ այն մշակվել է կամավոր հիմունքներով: Որքանով է սա իրավաչափ: Մեր բոլորի վերաբերյալ տվյալների մշակումը պետությունը վերալիազորել է իքս կազմակերպության առանց որևէ մրցույթի, առանց պայմանագրի: Սա պետական կառավարման համակարգի համար որքանով է ընդունելի:

- Կարծում եմ, այստեղ խնդիր կա: Քաղաքացիների հեռախոսահամարները, քաղաքացիների տեղորոշումը հեռախոսահամարներով պարզելը այնպիսի անձնական տվյալներ են, որոնք պետք է խստիվ պահպանվեն: Խնդիրն այն է, որ նման տվյալներ տնօրինողը հատուկ մարմիններն են, օրինակ՝ ԱԱԾ-ն, որոնք ունեն օրենքով հստակ սահմանված պարտականություն այդ տվյալների գաղտնիության պահպանման համար: Իսկ այդ տվյալների տրամադրելումը ինչ որ անհայտ կամավորների, որոնք օրենսդրորն որևէ պարտականություն չեն կրում անձնական տվյալների գաղտնիության պահպանման համար, կարող է հանգեցնել իրավունքի լուրջ խախտումների: Ավելին, անկախ կամավորությունից, և այդ ծառայությունը անվճար հիմունքներով ձեռք բերելու հանգամանքից, պարտադիր պետք է լինի կնքված պայմանագիր, որտեղ հստակ պետք է սահմանվեն կողմերի իրավունքներն ու պարտականությունները:

Ավելացնեմ նաեւ, որ «Գնումների մասին» ՀՀ օրենքը չի նախատեսում որևէ ծառայություն նվիրատվությամբ ձեռք բերելը, ինչը նշանակում է, որ այստեղ իրավական խնդիր կա մրցույթ չհայտարարելու և մրցակցությունը խախտելու տեսանկյունից: Իհարկե, կրկին ցանկանում եմ նշել, որ սա այն ծառայությունը չի, որ կարելի էր հանձնարարել մասնավոր ընկերության:

Ընդհանրապես՝ ըստ իս, խնդրահարույց էր հենց այս իրավասությունը այսքան անորոշ ձևակերպումներով պարետատանը տալը: Եվ ինչպես տեսնում ենք, արդյունավետության տեսանկյունից էլ այն որևէ օգուտ, կարծես թե, մինչ օրս չի տվել:

- Եվ վերջում, այսօր տեսանյութ է տարածվել. թեե ինչպես են ոստիկանները բիրտ ուժի գործադրմամբ բերման ենթարկում քաղաքացուն: Նախկինում, ասֆալտին փռելու գործողություններն իրականացվում էին պաշտոնյաների նկատմամբ, այսօր՝ քաղաքացիների: Որքանով է բիրտ ուժի գործադրումն արդարացված:

- Կարծում եմ, բոլորի համար է ակնհայտ, որ իրավական պետությունում քաղաքացու հետ նման կերպ վարվելն արդարացված չի կարող լինել: Ինչպես երևում է տեսանյութից, քաղաքացին մենակ է, չի դիմադրում, զինված չի և հանրության համար որևէ վտանգ չի ներկայացնում: Անհասկանալի, անընդունելի և հակաիրավական է ոստիկանների նման կոպիտ վերաբերմունքը, քանի որ կրկին պետք է նշեմ, որ վարչարարությունը պետք է ուղղված լինի Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով հետապնդվող նպատակին, և դրան հասնելու միջոցները պետք է լինեն պիտանի, անհրաժեշտ և չափավոր: Կարծում եմ, մի քանի ոստիկաններով առանց սոցիալական հեռավորության քաղաքացուն ասֆալտին փռելու գործողությունը ավելի վնաս է հասցնում Հայաստանի Հանրապետությանը թե համաճարակի դեմ պայքարի, թե իրավական պետություն կերտելու և պահպանելու առումով, քան քաղաքացու՝ առանց դիմակի բացօթյա քայլելը:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

15:58 05/06/2020  |  ՄեկնաբանությունԽոսնակ. Վարչապետը պահանջել է ոստիկանությունից կոշտ գտնվել իրենց պահանջը արհամարհող քաղաքացիների նկատմամբ
14:39 05/06/2020  |  Վարչական իրավունքԲռնի ուժով բերման ենթարկված քաղաքացու նկատմամբ վարչական վարույթ է հարուցվել
14:24 05/06/2020  |  ՄեկնաբանությունՄարդկանց իրար դեմ հանելով համավարակը չի նահանջելու. Թեհմինա Վարդանյան
14:12 05/06/2020  |  ԼՐԱՀՈՍՄԻՊ-ը խնդրում է հեռացնել Փաշինյանի կողմից հրապարակած աղջկա լուսանկարները
14:09 05/06/2020  |  ԼՐԱՀՈՍՆիկոլ Փաշինյանը նոր նշանակումներ է արել
13:55 05/06/2020  |  ԼՐԱՀՈՍՈստիկանությունը ուժային կառույց է, կարող է եւ պե՛տք է ուժ կիրառի․ Փաշինյան
13:35 05/06/2020  |  ԼՐԱՀՈՍՆոր պաշտոնանկություն՝ Նիկոլ Փաշնյանի որոշմամբ
13:28 05/06/2020  |  ԼՐԱՀՈՍԵղել է դեպք, երբ քաղաքացին փորձել է նկարել մեկ այլ քաղաքացու և նրան ծեծել են. Գորգիսյան
13:24 05/06/2020  |  ՄեկնաբանությունՈ՞վ է թույլ տվել վարչապետին թիրախավորել, ծաղրել ու ծանակել կանանց ու աղջիկներն. Զարուհի Հովհաննիսյան
13:17 05/06/2020  |  ՄեկնաբանությունԻնչով է զբաղված անդունդի եզրին կանգնած երկրի ղեկավարը. Խնդրում եմ դադարեցրել. Իրավաբանը՝ վարչապետին

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]