ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Առերևույթ պաշտոնեական կեղծիքներ և հափշտակություն ՀՀ ԳԱԱ «Գ.Ս.Դավթյանի անվան հիդրոպոնիկայի պրոբլեմների ինստիտուտ» ՊՈԱԿ-ում 05/27/2020 16:51 | Քրեական խրոնիկոն
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ուսումնասիրվել են ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայից ստացված փաստաթղթերը՝ 2013-2019թթ. ընթացքում «Գ.Ս.Դավթյանի անվան հիդրոպոնիկայի պրոբլեմների ինստիտուտ» ՊՈԱԿ-ում շահագործվող ավտոմեքենաների վառելիքի ծախսման վերաբերյալ, ինչի կապակցությամբ լրացուցիչ փաստաթղթեր են պահանջվել և ստացվել նաև նշված ՊՈԱԿ-ից: Այս մասին տեղեկացանք ՀՀ դատախազությունից։
Ուսումնասիրությամբ ի հայտ են բերվել առերևույթ պաշտոնեական չարաշահումներ, որոնք դրսևորվել են 2013-2019թթ․«Գ. Ս. Դավթյանի անվան հիդրոպոնիկայի պրոբլեմների ինստիտուտ» ՊՈԱԿ-ի պաշտոնատար անձանց կողմից ուղեթերթերում մեքենաների կատարած վազքի վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող կեղծ տեղեկություններ և գրառումներ մտցնելու, դրանց հիման վրա յուրացման և վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու միջոցով:
Մասնավորապես՝ ՊՈԱԿ-ի հաշվեկշռում գտնվող «Նիվա» մակնիշի ավտոմեքենայի շահագործմանը վերաբերող ուղեթերթերի և տեխնիկական զննման հաշիվ-ապրանքագրերի համադրությամբ պարզվել է, որ 2013թ. հունիս-հոկտեմբեր ժամանակահատվածի կտրվածքով ավտոմեքենայի վազքն ավել է ներկայացվել 5531 կմ-ով, որի համար դուրս է գրվել շուրջ 660 լիտր բենզին։
Կամ՝ 2013թ. նոյեմբերից մինչև 2018թ. հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում ուղեթերթերի և ՊՈԱԿ-ի հանձնաժողովի կողմից կազմված՝ նշված ավտոմեքենայի անվադողերի մաշվածության վերաբերյալ ակտի ուսումնասիրությամբ պարզվել է, որ այդ ընթացքում ավել է ցույց տրվել շուրջ 44000 կմ վազք, որի համար դուրս է գրվել 5280 լիտր բենզին։
Պարզվել է նաև, որ չնայած ավտոմեքենայի վառելիքի ծախսի բազային նորմաները 100 կմ վազքի համար կազմում է 12լ. բենզին, սակայն, 2013-2019թթ ընկած ժամանակահատվածում նշված ավտոմեքենային հատկացվել է սահմանված չափից շուրջ 6000լ ավելի բենզին։
2013-2020թթ․ ժամանակահատվածում ՊՈԱԿ-ի կարիքների համար ձեռքբերված 37300լ բենզինից 13980լ-ն հատկացվել է ինստիտուտի կողմից անհատույց օգտագործվող՝ ինստիտուտի տնօրենի հորը պականող մեքենայի շահագործման համար։ Սակայն այդ մեքենայի շահագործման համար լրացված ուղեթերթերում բացակայում են պարտադիր նշման ենթակա՝ ավտոմեքենայի վազքի ցուցիչի, մեկնելու և նշանակման կոնկրետ վայրերի տվյալները, ինչը առերևույթ վկայում է, որ շահագործման համար հատկացված 13980լ՝ բենզինի ծախսը հիմնավորված չէ։
Ընդհանուր առմամբ նշված գործողությունների արդյունքում ենթադրաբար հափշտակվել է առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 9․750․000 ՀՀ դրամ արժողությամբ 25920 լիտր բենզին։
Նկատի ունենալով, որ առկա են պաշտոնատար անձանց կողմից շահադիտական նպատակով պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ մտցնելու, ինչպես նաև պաշտոնեական դիրքի օգտագործմամբ առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու առերևույթ հատկանիշներ պարունակող տվյալներ՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ, 179-րդ հոդվածի 3-րդ մասով հարուցվել է քրեական գործ:
Նախաքննություն կատարելու հանձնարարությամբ քրեական գործն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/25/2024 08:19 Տարածվել ա, կարդացվել ա՝ բավարար ա, էլի․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:16 Ընդդիմադիրները հիասթափված են․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ»
- 04/25/2024 08:10 «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:03 Գերիների հարցով կակտիվանան․ «Հրապարակ»
- 04/25/2024 07:53 Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
- 04/25/2024 07:50 Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/25/2024 22:46 Թումանյան փողոցում գտնվող ռեստորաններից մեկի ծխատարում հրդեհ է բռնկվել
- 04/25/2024 19:49 Կիրանցում ականազերծման աշխատանքների ընթացքում վիրավորում է ստացել զինծառայող. ՊՆ-ն հաստատում է
- 04/25/2024 19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ
- 04/25/2024 10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/26/2024 00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
- 04/21/2024 22:49 Կինը հոր օգնությամբ վրեժ է լուծել դավաճան զուգընկերոջից
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ