ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Իշխանության որակը համարժեք չէ այսօրվա բարդ իրականությանը. Էլինար Վարդանյան 05/25/2020 12:24 | Վերլուծություններ
«Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Էլինար Վարդանյանն իր հոդվածում գրում է.
«Կիրակնօրյա երկու զուգահեռ դրվագ մեկ անգամ ևս փաստեցին նոր, սոլիդ իշխանության ձևավորման հրատապությունը։ Երկրում կորոնավիրուսի տարածման ծայրահեղ մտահոգիչ ֆոնին և Կապանում տեղի ունեցող զարգացումների պահին
1. Երկրի վարչապետը ծառի վրա է, կեռաս է հավաքում
2. Մարզպետը ինքնախոստովանական հայտարարություն է անում։
Առողջապահության նախարարի ներկայացրած թվերը գալիք օրերի հումանիտար աղետի ահազանգն են՝ կորոնավիրուսային հիվանդության համար հատկացված 186 ռեանիմացիոն մահճակալից այս պահին զբաղված է 154-ը, ազատ է ընդամենը 32-ը։ Ունենք 230 ծանր և 52 ծայրահեղ ծանր պացիենտ։ Օրական կտրվածքով 300-ից ավելի վարակվածներ, մահեր, բազմաթիվ գործազուրկներ, բիզնեսների փլուզում։ Այս պայմաններում գիտակից, մտահոգ քաղաքացիներն անընդհատ քննարկումների մեջ են, փորձում են հասկանալ՝ ինչպիսի՞ քայլեր ձեռնարկել, աջակցության ինչպիսի՞ մեխանիզմներ ներդնել իրավիճակի հաղթահարման ուղղությամբ, հանրության լայն շրջանակներում բնազդաբար զարգանում է խուճապ։ Եվ օրը սկսվում է կարևոր լուրով. երկրի վարչապետը կեռասենի է բարձրանում։ Եվ ոչ միայն բարձրանում, այլև նկարում և տարածում սոցցանցերում։ Ժամանակ ունի, հավես ունի...
Մինչ սոցիալական ցանցերում վարչապետի կեռաս հավաքելու նկարն է պտտվում, զուգահեռ զարգացումներ են տեղի ունենում Կապանում։ Ոստիկանությունում մարդիկ են խոշտանգվում, քաղաքում զանգվածային ընդվզում է։ Բողոքի դուրս եկածներին ցրելու համար Կապանում ոստիկանության ուժեր են կենտրոնացնում։ Հենց այստեղ էլ, բողոքի ակցիայի ժամանակ հնչում է դարի արտահայտությունը. «Գոնե էսօր գիտեք՝ գործերն օբյեկտիվ են քննվում»։ Սրանք Սյունիքի ներկայիս մարզպետ և նախկինում առաջին փոխոստիկանապետ Հունան Պողոսյանի խոսքերն են, որը շատերի մոտ լուրջ և պատասխանատու մարդու տպավորություն էր թողնում բոլոր ժամանակներում։ Բայց այսօրվա Հունան Պողոսյանի ասածի բովանդակությունը զարմանք է առաջացնում ոչ միայն այն առումով, որ բազմաթիվ գործերի քննության օբյեկտիվությունը, մեղմ ասած, շատ վիճելի է, այլ նրանով, որ խոսքերի հեղինակը նախկին առաջին փոխոստիկանապետն է։ Մարդ, ով ի պաշտոնե հսկայական պատասխանատվության իր բաժինն ունի նախկինում քննված գործերի և ոստիկանական բարքերի համար։ Թե ինչով է պայմանավորված «ինքն իր դեմ հայտարարությունը», ինձ համար անհասկանալի է։
Ամփոփելով կիրակին՝ արձանագրենք. կա մեծ տպավորություն, որ իշխանությունները կորցրել են իրավիճակի ճիշտ գնահատման ունակությունը։ Պահվածքը համարժեք չէ ստեղծված իրականությանը։
Անլրջության հետևանք են նաև կորոնավիրուսի այսօրվա խիստ մտահոգիչ թվերը՝ 452 նոր դեպք, 6 մահ։ Եվ այս պայմաններում վարակի դեմ պայքարի միակ գործիք դիմակներն են դիտարկվում։ Դիմակների վերաբերյալ շոուի փոխարեն պետք է տեխնիկական և մասնագիտական օգնություն խնդրել Ռուսաստանից, Չինաստանից, Գերմանիայից, այլ երկրներից, ինչպես ժամանակին օգնություն էին խնդրում մյուս երկրները: Այսպիսի տեմպերով մեր առողջապահական համակարգին կոլապս է սպառնում, իշխանությունները ինքնուրույն չեն կարողանալու հաղթահարել այս ճգնաժամը։
Մենք մտել ենք Հայաստանի համար վտանգավոր փուլ. մի կողմից՝ համավարակ, սոցիալական և իրավական խնդիրներ, արտաքին վտանգներ, մյուս կողմից՝ անլրջություն ու պարզունակություն։
Եվ այստեղ ակտուալ է «ի՞նչ է պետք անել» հարցը, քանի դեռ չենք հատել անդառնալիության սահմանը։ Նոր, սոլիդ իշխանության ձևավորումը ոչ թե քաղաքական նախասիրություն է կամ քաղաքական պայքարի թեզ։ Ամենևին՝ ոչ։ Դա ինքնապաշտպանական բնազդի դրսևորում է։ Հանրային ակտիվ շրջանակների կողմից այս գաղափարը ձևակերպվում է՝ թույլ չտալու համար պետության կենսագործունեության ոլորտների կազմալուծում։ Մենք հումանիտար աղետի շեմին ենք։ Մեզ պետք է լրիվ այլ որակի լրջություն և այլ որակի կառավարում»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/25/2024 08:19 Տարածվել ա, կարդացվել ա՝ բավարար ա, էլի․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:16 Ընդդիմադիրները հիասթափված են․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ»
- 04/25/2024 08:10 «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:03 Գերիների հարցով կակտիվանան․ «Հրապարակ»
- 04/25/2024 07:53 Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
- 04/25/2024 07:50 Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/25/2024 22:46 Թումանյան փողոցում գտնվող ռեստորաններից մեկի ծխատարում հրդեհ է բռնկվել
- 04/25/2024 19:49 Կիրանցում ականազերծման աշխատանքների ընթացքում վիրավորում է ստացել զինծառայող. ՊՆ-ն հաստատում է
- 04/25/2024 19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ
- 04/25/2024 10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/26/2024 00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
- 04/21/2024 22:49 Կինը հոր օգնությամբ վրեժ է լուծել դավաճան զուգընկերոջից
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ