ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ոստիկաններն ասում էին քաղաքական հայտարարություն չանեմ՝ պարետի որոշում կա. Չախալյան 05/15/2020 18:22 | ԼՐԱՀՈՍ
«Կամք» ՀԿ հիմնադիր Վահագն Չախալյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում պատմել է պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանի և «Կամք» նախաձեռնության անդամ Արթուր Ալեքսանյանի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի մանրամասները։
Հիշեցնենք, որ Ալեքսանյանը մեղադրվում է իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիք հնչեցնելու համար։ Ըստ պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանի՝ ԱԺ նիստից հետո Ալեքսանյանը հեծանիվով փորձել էր վրաերթի ենթարկել իրեն, ինչի մասին Բաղդասարյանը հայտնել էր ոստիկանությանը: Ալեքսանյանը մայիսի 13-ին ձերբակալվել էր, իսկ երեկ 2 ամսով կալանավորվել:
«Մենք Ազգային ժողովի դիմաց ակցիա ենք իրականացրել, ամոթանք ենք տվել տխրահռչակ կոնվենցիան ընդունելու համար։ «Ամոթի միջանցք» էինք ստեղծել ու դուրս եկող պատգամավորներին ամոթանք էինք տալիս, բացականչում՝ «ամոթ քեզ»։ Մեր ընկերներից մեկը հեծանիվով գնացել է Նիկոլայ Բաղդասարյանի հետևից ու գոռացել՝ «Ամոթ ձեզ»։ Պատգամավորին հեծանիվով հարվածելու միտում չի եղել։ Արթուրը շատ զուսպ է, երկու տարի է իրեն ճանաչում եմ, որևէ անգամ իր կողմից հայհոյանք չեմ լսել»,-«Փաստինֆո»-ին ասաց Չախալյանը։
Նա շեշտեց, որ ԱԺ-ի մոտ սկսված բողոքի ակցիան շարունակել են նախագահական նստավայրի մոտ, այդ ամբողջ ընթացքում ոստիկանության աշխատակիցները եղել են Արթուր Ալեքսանյանի կողքին, սակայն բերման են ենթարկել միայն այն ժամանակ, երբ նա տուն էր գնում։
«Այս ընթացքում նրանք հետևում էին մեզ, նայում էին մեզ, սակայն սպասեցին, որ նա գնա տուն ու ճանապարհին կանգնեցնեն, ցուցադրական բերման ենթարկեն։ Սա անհեթեթություն է, նա կարող էր հանգիստ գնալ ոստիկանություն, եթե իմանար, որ իրեն փնտրում են։ Հավելյալ շոու սարքելու իմաստ չկար։ «Էրեբունի պլազայի» միջադեպի դեպքում ոստիկանապետը ուղեկցեց կասկածյալին, հատուկ նրա համար մեքենայի դուռը բացեց, իսկ Արթուր Ալեքսանյանի դեպքում 22 հոգով, 4 մեքենայով գալիս ու պառկեցնում են ասֆալտին, բերման են ենթարկում, կարծես լուրջ հանցագործ է։ Հետո էլ ոստիկանությունը հաղորդագրություն է տարածում, թե հայտնաբերել է հանցագործի»,-ասաց մեր զրուցակիցը։
Նրա խոսքով, Ալեքսանյանին բերման ենթարկելուց հետո սկսվել է նաև իրեն բերման ենթարկումների շարքն ու 24 ժամվա ընթացքում հասցրել են իրեն 3 անգամ բերման ենթարկել։
«Ասում էին, թե հավաք եմ կազմակերպել, բայց հավաք, որպես այդպիսին, չեմ կազմակերպել։ Առաջին անգամ եկան ասացին քաղաքական հայտարարություն մի արեք, մի ասեք ձերբակալությունը քաղաքական է, հարցնում եմ՝ ինչու պետք է քաղաքական հայտարարություն չանեմ, ասում են՝ պարետի որոշմամբ։ Հետո ասացին, թե պետք է լայվն անջատեմ, կրկին հարցրի թե ինչ պատճառով, ասացին պարետի որոշմամբ, ես էլ ասացի՝ ցույց տվեք պարետի որոշումը, որից հետո բերման ենթարկեցին։ Մի անգամ էլ ընկերներս փորձի համար նախանշված վայրում հավաքվեցին ինձնից 30 րոպե շուտ, ոչ ոքի բերման չենթարկեցին, ես մոտեցա ու բերման ենթարկեցին, ասացին, որ եթե այնտեղ եմ, ուրեմն բողոքի ակցիա եմ իրականացնում»,-պատմեց Չախալյանն ու ընդգծեց, որ ոստիկաններն իրեն ասել են՝ չգնա դատարանի դիմաց, թե չէ կձերբակալեն։
Անդրադառնալով նաև Արթուր Ալեքսանյանի կալանավորմանը՝ մեր զրուցակիցը նշեց, որ նիստը դռնփակ է եղել ու անգամ իրեն թույլ չեն տվել կանգնել դատարանի դռան մոտ։
Հեղինակ ՝ Սոնա Գեւորգյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/25/2024 08:19 Տարածվել ա, կարդացվել ա՝ բավարար ա, էլի․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:16 Ընդդիմադիրները հիասթափված են․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ»
- 04/25/2024 08:10 «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:03 Գերիների հարցով կակտիվանան․ «Հրապարակ»
- 04/25/2024 07:53 Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
- 04/25/2024 07:50 Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/25/2024 22:46 Թումանյան փողոցում գտնվող ռեստորաններից մեկի ծխատարում հրդեհ է բռնկվել
- 04/25/2024 19:49 Կիրանցում ականազերծման աշխատանքների ընթացքում վիրավորում է ստացել զինծառայող. ՊՆ-ն հաստատում է
- 04/25/2024 19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ
- 04/25/2024 10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/26/2024 00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
- 04/21/2024 22:49 Կինը հոր օգնությամբ վրեժ է լուծել դավաճան զուգընկերոջից
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ