ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հանրային պաշտպանի գրասենյակը կոչ է անում պատգամավորներ Մարիա Կարապետյանին և Հերիքնազ Տիգրանյանին հանրապետության բարձր ամբիոնից ապակողմնորոշող հայտարարություններ չկատարել. Մելանյա Առուստամյան 05/06/2020 20:56 | ԼՐԱՀՈՍ
Նախօրեին «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանն Ազգային ժողովում ՀՀ փաստաբանների պալատին մեղադրեց ներքին «հակաիրավական» ակտերով հանրային պաշտպաններին այլ աշխատանք կատարելու արգելք սահմանելու, ինչպես նաև վերջիններիս հետ սահմանափակ ժամկետով աշխատանքային պայմանագրեր կնքելու համար: Այս մասին գրում է ՀՀ փաստաբանների պալատի Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավար՝ Մելանյա Առուստամյանը:
Նախ հարկ ենք համարում հիշեցնել, որ տիկին Կարապետյանը բազմիցս աչքի է ընկել Փաստաբանների պալատին առնչվող հարցերով ցուցաբերած ոչ բարյացակամ և ոչ կառուցողական մոտեցումներով:
Տեղեկացնում ենք, որ այլ գործով իրավական օգնություն ցույց տալու սահմանափակումը պայմանավորված է լրիվ դրույքով հանրային պաշտպանի կարգավիճակով և ունի իրավաչափ նպատակ: Մասնավորապես, հանրային պաշտպանը ֆինանսավորվելով ՀՀ պետական բյուջեի միջոցներից, իրավական օգնություն է ցույց տալիս պետության կողմից օրենքով հստակ սահմանված անձանց շրջանակին (խոցելի խմբեր, անվճարունակ անձինք և այլն)՝ աշխատանքային պայմանագրով նախատեսված աշխատանքային ժամերին (երբեմն, նաև արտաժամ): Հետևաբար, հանրային պաշտպանի կողմից աշխատանքային ժամերի ընթացքում մասնավոր գործերով ծանրաբեռնվածությունն ուղղակի կխոչընդոտի իր աշխատանքային պարտականությունների կատարմանը, քանի որ մասնավոր գործերով իրավաբանական օգնությունը հաճախ (ելնելով մասնագիտական գործունեության առանձնահատկությունից) տրամադրվում է աշխատանքային օրերին և ժամերին (դատական նիստեր, հարցաքննություններ և այլն): Պաշտպանն անկախ նրանից մասնավոր գործով է ներգրավված, թե՝ որպես հանրային պաշտպան ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի համաձայն պարտավոր է քրեական գործով վարույթն իրականացնող մարմնի կանչով ներկայանալ դատական նիստին կամ քննչական գործողությանը, որի խախտումը կարգապահական պատասխանատվության հիմք է:
Հիմք ընդունելով վերոգրյալը և հաշվի առնելով այն հանգամանքը, որ հանրային պաշտպանը ֆինանսավորվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներից, գտնում ենք, որ առաջին հերթին պետությունը պետք է շահագրգռված լինի, որպեսզի իր կողմից տրամադրվող միջոցները ծախսվեն արդյունավետ կերպով և բացառվի ցանկացած խոչընդոտ, որը կարող է նվազեցնել հանրային պաշտպանի աշխատանքի արդյունավետությունը: Այս պայմաններում, պատգամավոր Մարիա Կարապետյանի արտահայտած դիրքորոշումը հիմնավոր չէ, իսկ գնահատականը՝ Փաստաբանների պալատի ներքին իրավական ակտերի անօրինական լինելու վերաբերյալ՝ ոչ կոռեկտ:
Պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը միացավ պատգամավոր Մարիա Կարապետյանի կողմից հնչեցված այն պնդմանը, որ հանրային պաշտպանների հետ սահմանափակ ժամկետով աշխատանքային պայմանագիր կնքելը հակասում է աշխատանքի կայունության սկզբունքին: Հարկ ենք համարում արձանագրել, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, 95-րդ հոդվածի, ինչպես նաև «Փաստաբանության մասին» օրենքի 7-րդ գլխի կանոնների համաձայն օրենսդիրը թույլատրում է կնքել որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագրեր:
Հանրային պաշտպանների համար հատկացվող փոխհատուցումը կախված է մեկ այլ սուբյեկտի՝ պետության կամքից: Հաջորդ տարվա բյուջեն, այդ թվում՝ հանրային պաշտպանի գրասենյակին հատկացվող միջոցները, հաստատվում են դեկտեմբեր ամսին, և եթե պետությունը որոշի ավելի քիչ միջոցներ տրամադրել ՀՊ գրասենյակին, ապա Փաստաբանների պալատը ստիպված պետք է հաստիքների կրճատման հիմքով համամասնորեն դադարեցնի որոշակի քանակի չափով հանրային պաշտպանների հետ անորոշ ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրերը (եթե ղեկավարվենք պատգամավորների առաջարկով): ՀՀ աշխատանքային օրենսգրքի 115-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի, ինչպես նաև 129-րդ հոդվածի 1-ին մասի ուժով հաստիքների կրճատման հիմքով աշխատանքային պայմանագրերը դադարեցնելու դեպքում, Փաստաբանների պալատը պարտավոր է աշխատանքից ազատվող հանրային պաշտպաններին վճարել երեք ամսվա չափով միջին աշխատավարձի գումար, որը նախատեսված չի կարող լինել և չի կարող կիրառվել տվյալ տարվա պետական բյուջեով: Եթե պետությունը լրացուցիչ գումարներ չտրամադրի Հանրային պաշտպանի գրասենյակին, ապա այդ ծախսերը պետք է կատարի Փաստաբանների պալատը՝ փաստաբանների անդամավճարների հաշվին, որը չի բխում «Փաստաբանության մասին» օրենքի 7-րդ գլխի պահանջներից:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ պետական բյուջեի միջոցներից հատկացումները Հանրային պաշտպանի գրասենյակին կատարվում են տարեկան կտրվածքով՝ պայմանագրի հիման վրա, հետևաբար գտնում ենք, որ տարեկան աշխատանքային պայմանագրերի կնքումն այս փուլում այլընտրանք չունի:
Բացի այդ, յուրաքանչյուր տարի մրցույթով նոր հանրային պաշտպաններ ներգրավելու հնարավորությունը մշտապես թարմացնում է հանրային պաշտպանի գրասենյակը:
Հանրային պաշտպանի գրասենյակը կոչ է անում պատգամավորներ Մարիա Կարապետյանին և Հերիքնազ Տիգրանյանին հանրապետության բարձր ամբիոնից ապակողմնորոշող հայտարարություններ չկատարել:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 05/07/2024 08:27 Գերիներին այդպես էլ չվերադարձրին. Նիկոլ Փաշինյանի հերթական սուտը. Մաս 203. «Ժողովուրդ»
- 05/07/2024 08:24 Էկոնոմիկայի նախարարությունը նկարազարդ տիկնիկ է գնել, իսկ ուժայինները՝ թանկարժեք ժամացույցներ. «Ժողովուրդ»
- 05/07/2024 08:19 Աշխատանքի բաժանում է արվել․ «Հրապարակ»
- 05/07/2024 08:16 Փաշինյանն այսօր կմիանա արշավին․ «Հրապարակ»
- 05/07/2024 08:11 Վահե Ղազարյանը ճակատագրական ընտրության առջեւ է կանգնելու․«Հրապարակ»
- 05/07/2024 07:57 Դավիթ Խաչատուրյանին ԱԺ գնալուց ետ էր պահել առողջական վիճակը, թե՞ այլ խորքային պատճառներ կան. «Ժողովուրդ»
- 05/07/2024 07:50 Երկրում տիրող իրավիճակը «փոխում» է Նիկոլ Փաշինյանի օրակարգը. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/01/2024 20:31 Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
Մեկնաբանություն
- 05/07/2024 11:07 Նորից ժամանակն է ազգովի մաքրելու դաշտը մոլախոտերից և տնկելու մեր ապագա հաղթանակի առողջ սածիլները. Արշավիր Ղարամյան
- 05/07/2024 10:51 Վերջ տվեք կեղծ տեղեկատվությանը, անհեռանկար էժանագին զբաղմունք է. Դանիելյանը՝ ՀԱԵ դեմ արշավի մասին
- 05/06/2024 12:10 Սա կարող է դառնալ այն շարժումը, որը պետք է ապահովի խաղաղություն երկրի ներսում և խաղաղություն երկրի սահմաններին. Վահե Հովհաննիսյան
- 05/06/2024 10:35 Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի նկատմամբ իշխանության ակնհայտ ուղղորդմամբ տարվում է վիրավորանքների ամոթալի արշավ. Թաթոյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 05/07/2024 10:14 Երևանի Դեղատան փողոցում խոշոր հրդեհը տարածվել է մի քանի տներ. դեպքի վայր է մեկնել 7 մարտական հաշվարկ
- 05/06/2024 19:22 ՃՏՊ Սևան-Գավառ ավտոճանապարհին․ վարորդը և ուղևորները հոսպիտալացվել են
- 05/06/2024 13:30 Նուբարաշենի խճուղում՝ նախկին զորամասի տարածքում, հայտնաբերվել է «Կոշ» գաղութում հաշվառված, 35-ամյա տղամարդու մարմին
- 05/06/2024 10:53 Քամու հետևանքով վնասներ՝ Երևանում
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 05/06/2024 23:32 Ուսուցչուհին աշակերտներին հարբեցրել է ալկոհոլով եւ քնել նրանցից մեկի հետ
- 05/03/2024 22:56 Հինգ մարդ ցանկացել են գերուժ ձեռք բերել և միասին թույն են խմել
- 05/01/2024 23:36 Գիտնականները նշել են սեքսի իդեալական քանակը՝ ընտանիքում լավագույն հարաբերությունների համար
- 04/30/2024 23:22 Նշվել է զուգընկերոջ դավաճանության մասին վկայող սովորությունը
Հետաքրքիր է իմանալ
- 05/01/2024 18:31 Ինչպես կարող է քնելուց առաջ սոցցանցերում շրջելու սովորությունը կործանել հարաբերությունները
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն