ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Եթե աշխատողն այս օրերին տանն է մնում, գործ չի անում, միևնույն է պետք է վարձատրվի օրենքով սահմանված չափով. Կառավարությունը նախագիծ է մշակում 03/20/2020 15:45 | ԼՐԱՀՈՍ
Կառավարությունն այժմ նախագիծ է մշակում, որը կկարգավորի բոլոր այն դեպքերը, երբ աշխատանքը հեռավար կազմակերպելու հնարավորություն չկա և աշխատողը ֆիզիկապես աշխատանքի չի ներկայանում, գործ չի անում:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալ Հերիքնազ Տիգրանյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշեց` կառավարությունն այս ուղղությամբ օրենսդրական փոփոխություններ կբերի, որպեսզի այս ընթացքում ֆինանսական ցնցումներ չլինեն և մարդկանց մինիմալ եկամուտն ապահովվի. «Այս պահին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն այժմ «Աշխատանքային օրենսգրքում» փոփոխություններ կատարելու վերաբերյալ նախագիծ է մշակում, որով կկարգավորվեն բոլոր այն դեպքերը, երբ գործատուն չի կարողանում աշխատանքը կազմակերպել հեռավար եղանակով: Այսինքն` հեռավար եղանակով աշխատելու դեպքում աշխատողը ստանում է ամբողջական աշխատավարձ, բայց եթե աշխատանքը չի կարողանում հեռավար կազմակերպել, ապա այս կարգավորումներով նախատեսվում է վարձատրության որոշակի չափ: Դա նշանակում է, որ եթե աշխատողն աշխատանքի չի ներկայանում, տանն է մնում և գործ չի անում, ապա ամեն դեպքում այս օրերի համար պետք է վարձատրվի օրենքով սահմանված չափով և կարգով»,-ասաց Հերիքնազ Տիգրանյանը:
Պատգամավորն ընդգծեց, որ եթե անգամ նախագիծն ընդունվի մեկ շաբաթ հետո, միևնույն է, տարածվելու է մարտի 16-ից հետո, այսինքն արտակարգ դրություն հայտարարելուց հետո գործատուի և աշխատողի միջև ծագած հարաբերությունների վրա. «Ուզում եմ ցրել մարդկանց այդ մտավախությունը, որ եթե գործատուն իրենց տուն ուղարկեց, ուրեմն կզրկվեն աշխատավարձից կամ օրավարձից: Կառավարությունը մշակում է նրանց համար ֆինանսական ցնցումները մեղմելու նախագիծ, որը մի քանի օրից կշրջանառվի»,-հավելեց Հերիքնազ Տիգրանյանը:
Վերջինս նկատեց` չի կարելի այս իրավիճակը ձևակերպել ո'չ որպես հարկադիր պարապուրդ, ո'չ էլ ֆորսմաժորային, քանի որ դրանք իրավական տարբեր ռեժիմներ են և ունեն տարբեր կարգավորումներ: Պատգամավորը մանրամասնեց, որ հարկադիր պարապուրդը պետք է լինի կա'մ գործատուի, կա'մ էլ աշխատողի մեղքով, սակայն այս իրավիճակում նրանց երկուսի մեղքն էլ բացակայում է:
«Իհարկե լավ կլիներ, որ գործատուն որոշեր ձևակերպել որպես հարկադիր պարապուրդ, քանի որ աշխատողը գոնե կստանար աշխատավարձի երկու երրորդը:
Սակայն տեղյակ եմ, որ շատ գործատուներ ավելի վատ կարգավորումներ են նախատեսել: Աշխատողներին ուղարկել են իբրև թե իրենց դիմումի համաձայն չվճարվող արձակուրդի, որպեսզի արտակարգ դրությունից հետո, երբ իրավիճակը շտկվի, կրկին աշխատանքի վերադառնան: Քանի որ չկա օրենսդրական կարգավորում և արտակարգ դրություն մտցնելու մասին կառավարության որոշման մեջ էլ հստակ չէ, թե ինչպես պետք է մասնավոր հատվածում վարվեն գործատուն և աշխատողը, ապա յուրաքանչյուր գործատու, ըստ էության, ինքն է որոշում` ինչ վարքագիծ դրսևորի»,-նշեց Հերիքնազ Տիգրանյանը` ևս մեկ անգամ ընդգծելով, որ կառավարությունն այժմ աշխատում է այս ուղղությամբ:
Հեղինակ՝ Հասմիկ Կոշկարյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 05/07/2024 08:27 Գերիներին այդպես էլ չվերադարձրին. Նիկոլ Փաշինյանի հերթական սուտը. Մաս 203. «Ժողովուրդ»
- 05/07/2024 08:24 Էկոնոմիկայի նախարարությունը նկարազարդ տիկնիկ է գնել, իսկ ուժայինները՝ թանկարժեք ժամացույցներ. «Ժողովուրդ»
- 05/07/2024 08:19 Աշխատանքի բաժանում է արվել․ «Հրապարակ»
- 05/07/2024 08:16 Փաշինյանն այսօր կմիանա արշավին․ «Հրապարակ»
- 05/07/2024 08:11 Վահե Ղազարյանը ճակատագրական ընտրության առջեւ է կանգնելու․«Հրապարակ»
- 05/07/2024 07:57 Դավիթ Խաչատուրյանին ԱԺ գնալուց ետ էր պահել առողջական վիճակը, թե՞ այլ խորքային պատճառներ կան. «Ժողովուրդ»
- 05/07/2024 07:50 Երկրում տիրող իրավիճակը «փոխում» է Նիկոլ Փաշինյանի օրակարգը. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/01/2024 20:31 Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
Մեկնաբանություն
- 05/07/2024 11:07 Նորից ժամանակն է ազգովի մաքրելու դաշտը մոլախոտերից և տնկելու մեր ապագա հաղթանակի առողջ սածիլները. Արշավիր Ղարամյան
- 05/07/2024 10:51 Վերջ տվեք կեղծ տեղեկատվությանը, անհեռանկար էժանագին զբաղմունք է. Դանիելյանը՝ ՀԱԵ դեմ արշավի մասին
- 05/06/2024 12:10 Սա կարող է դառնալ այն շարժումը, որը պետք է ապահովի խաղաղություն երկրի ներսում և խաղաղություն երկրի սահմաններին. Վահե Հովհաննիսյան
- 05/06/2024 10:35 Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի նկատմամբ իշխանության ակնհայտ ուղղորդմամբ տարվում է վիրավորանքների ամոթալի արշավ. Թաթոյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 05/07/2024 10:14 Երևանի Դեղատան փողոցում խոշոր հրդեհը տարածվել է մի քանի տներ. դեպքի վայր է մեկնել 7 մարտական հաշվարկ
- 05/06/2024 19:22 ՃՏՊ Սևան-Գավառ ավտոճանապարհին․ վարորդը և ուղևորները հոսպիտալացվել են
- 05/06/2024 13:30 Նուբարաշենի խճուղում՝ նախկին զորամասի տարածքում, հայտնաբերվել է «Կոշ» գաղութում հաշվառված, 35-ամյա տղամարդու մարմին
- 05/06/2024 10:53 Քամու հետևանքով վնասներ՝ Երևանում
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 05/06/2024 23:32 Ուսուցչուհին աշակերտներին հարբեցրել է ալկոհոլով եւ քնել նրանցից մեկի հետ
- 05/03/2024 22:56 Հինգ մարդ ցանկացել են գերուժ ձեռք բերել և միասին թույն են խմել
- 05/01/2024 23:36 Գիտնականները նշել են սեքսի իդեալական քանակը՝ ընտանիքում լավագույն հարաբերությունների համար
- 04/30/2024 23:22 Նշվել է զուգընկերոջ դավաճանության մասին վկայող սովորությունը
Հետաքրքիր է իմանալ
- 05/01/2024 18:31 Ինչպես կարող է քնելուց առաջ սոցցանցերում շրջելու սովորությունը կործանել հարաբերությունները
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն