ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Առաջարկում ենք վարկային ծրագրերի ժամկետները երկարաձգել առնվազն 5-10 տարի. «Մանթաշով» գործարարների միությունը 04/14/2020 18:40 | Տնտեսություն
«Մանթաշով» գործարարների միությունը դիմել է էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանին և հայտարարություն է տարածել խնդիրներ եւ առաջարկներ կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման ծրագրերի վերաբերյալ:
Հայտարարությունում նշվում է. «Հարգելի պարոն Խաչատրյան, Ս.թ. մարտի 16-ից երկրում հայտարարված արտակարգ դրությամբ պայմանավորված բիզնեսի մեծ մասը ամբողջությամբ կամ մասամբ դադարեցրել է գործունեությունը, ինչը մի շարք բարդություններ է առաջացրել բիզնեսի պահպանման եւ հետագա զարգացման համար:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ի թիվս արդեն իսկ գործող ծրագրերի Կառավարությունը նախատեսում է բիզնեսին աջակցման նոր ծրագրեր մշակել, Ձեզ ենք ներկայացնում մի շարք խնդիրներ եւ առաջարկներ, որոնց կարգավորումը մեծապես կարող է օգտակար լինել ստեղծված իրավիճակում բիզնեսի եւ տնտեսության հնարավոր կայունության ապահովման համար:
Կից ներկայացնում Մանթաշով գործարարների միության 41 անդամ գործարարների կողմից առաջարկվող հարցերը եւ առաջարկները : Պատրաստ ենք ցանկացած ձեւաչափով քննարկման հնարավորինս սեղմ ժամկետում: Հուսով ենք, որ համատեղ աշխատանքի միջոցով կկարողանանք գտնել լուծումներ, որոնք կնվազեցնեն բոլոր շահագրգիռ կողմերի ռիսկերը:
Խնդիրներ եւ առաջարկներ կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման
ծրագրերի վերաբերյալ
• Առաջարկում ենք կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման վարկային ծրագրերի ժամկետները երկարաձգել եւ սահմանել առնվազն 5-10 տարի` պահապնելով սուբսիդավորման 24 ամիս ժամկետը: 36 ամսով տրամադրվող վարկի ժամկետը հատկապես կարճ է սարքավորումների ներմուծման կամ արտադրության կազմակերպման պարագայում, քանի որ ներմուծման ու արտադրության կազմակերպման գործընթացն ինքնին պահանջում է առնվազն 3-8 ամիս, իսկ դրանց գործարկումն ու արտադրություն ապահովելը կարող է տեւել ավելի քան մեկ տարի: Իսկ նոր արտադրությունը դեռ չգործարկած այդքան մեծ գումարներ վճարելը, թեկուզ միայն մայր գումարը հաճախ ուղղակի անհնար է կազմակերպել։
• Ապրիլի 20-ը նախորդ տարվա շահութահարկի վճարման վերջնաժամկետն է: Պրակտիկայում բիզնեսը նախորդ տարվա շահութահարկը վճարում է ընթացիկ եկամուտից, սակայն հաշվի առնելով այն հանգամանքը, որ ներկայումս բիզնեսը անորոշ ժամկետով մատնված է անգործության, իսկ մի մասը հարկադիր դադարեցրել է գործունեությունը անհրաժեշտություն կա միջոցները պահպանել որպես ռեզերվ կամ կատարել ընթացիկ պարտավորությունները՝ առաջիկա բարդություններին դիմակայելու համար: Ուստի, առաջարկում ենք աջակցության ծրագրերում ներառել շահութահարկի վճարման համար նախատեսված վարկային միջոցներ եւ շահութահարկի վճարման վերջնաժամկետը ապրիլի 20-ից հետաձգել մինչեւ տարվա վերջ կամ գոնե արտակարգ դրության ավարտից 3 ամիս անց՝ հնարավորություն տալով օգտվել ծրագրերից կամ համապատասխան միջոցներ ներգրավել:
Մյուս կողմից խնդրահարույց է 2020 թվականի դեռեւս չստացված շահույթի շահութահարկի պարտավորության պարտադիր կանխավճարների վճարումները:
Չաշխատելու կամ անորոշ ժամկետում նման տեմպերով աշխատելու պարագայում, շահութահարկի կանխավճարի վճարումը բիզնեսի մի մասին կանգնեցնում է բարդությունների առաջ՝ հատկապես հաշվի առնելով, որ ստեղծված իրավիճակում բիզնեսը գործունեության պահպանման խնդիր ունի:
• Ի թիվս մի շարք պարտավորությունների, վճարման ենթակա են նաեւ տարածքի վարձակալության վճարները, անկախ այն հանգամանքից, որ արտակարգ դրությամբ պայմանավորված, տվյալ տարածքների գործունեությունը կասեցված է եւ եկամուտ չի ապահովում: Ուստի առաջարկում ենք կասեցնել համայքային սեփականություն հադիսացող տարածքների կամ հողի համայնքային բյուջե վճարվող վարձակալության վճարները, առնվազն այն ոլորտների համար, որոնց գործունեությունն արգելված է:
• Բիզնեսի մի մասի գրանցած գործունեության դասակարգիչը տարբերվում է փաստացի իրականացվող գորրծունեությունից կամ ամբողջապես չի արտացոլում եւ շատ դեպքերում անկախ փաստացի իրականացվող գործունեությունից ընկերությունները չեն կարողանում օգտվել Կորոնովիրուսի տնտեական հետեւանքների չեզոքացման երրորդ միջոցառման տրամադրած հնարավորություններից, որն այս պահին ընկերություններին այդքան անհրաժեշտ է: Ուստի առաջարկում ենք ըստ անհրաժեշտության ուսումնասիրել եւ աջակցության տրամադրման համար հիմք ընդունել 2019 թվականի շահութահարկի հաշվարկում ընկերությունների կողմից ավելի մանրակրկիտ վերլուծման արդյունքում արտացոլված տնտեսական գործունեության դասակարգիչները իրենց տոկոսային արտահայտությամբ:
• Առաջարկում ենք արտակարգ դրության ժամանակահատվածում ներմուծում կատարած ընկերությունների համար հետաձգել մաքսային վճարումները եւ ԱԱՀ-ն, առնվազն այն ընկերությունների համար, որոնք ունեն հաշվանցման ենթակա ԱԱՀ:
Այս կարգավորումը կարեւոր է հաշվի առնելով այն հագամանքը, որ նեմուծող ընկերությունները այս ժամանակահատվածում ունեն սպառման խնդիր եւ ներմուծված ապրանքների սպառումը հնարավոր է իրականացնել արտակարգ դրության ավարտից հետո:
• Առաջարկում ենք կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման վարկային ծրագրերի շրջանակում տրամադրված վարկերի հետագա մարումներն իրականացնել հարկերի մարումների միջոցով, այսինքն՝ պետության կողմից անտոկոս տնտեսությանը տրամադրած գումարները հարկերի միջոցով հետ վերադարձվեն պետությանը: Այդ փորձը կիրառվում է Եվրոպական մի շարք երկրների կողմից։ Շահում են բոլոր կողմերը, պետությունը ետ է ստանում անտոկոս վարկի տեսքով բիզնեսին բաժանած գումարը, բանկերը ստանում են իրենց տոկոսները լրացուցիչ սուբսիդավորման արդյունքում, իսկ բիզնեսը ստիպված չի լինում այս դժվարին ժամանակահատվածում բացի հարկերից լրացուցիչ ֆինանսական պարտավորությունների համար վճարել, եւ հարկերի չափով գումար վճարելով բանկին պակասում է նաեւ պետության կողմից տրամադրված անտոկոս վարկի գումարը։ Նշենք, որ այդ փորձը բարեհաջող կիրառվել է Եվրոպական մի շարք երկրներում։
• Առաջարկում ենք օրենսդրորեն սահմանել, որ արտակարգ դրության պայմաններում Կառավարության որոշմամբ ինքնամեկուսացված եւ ժամակավոր աշխատանքը կորցրած աշխատողներին պետք է անաշխատունակության թերթիկ տամադրել, որպեսզի այն գործատուները, որոնք իրենց հնարավորության սահմաններում փորձում են օգնություն տրամադրել աշխատողներին, հնարավորություն ունենան վճարել եւ հետո նվազեցնել հարկերից: Ներկայումս այն գործատուները, որոնք փորձում են օգնություն տրամադրել աշխատողներին պետք է վճարեն առնվազն 23% եկամտային հարկ եւ եւս 18% էլ, որպես շահութահարկ, որովհետեւ աշխատողին տված օգնության գումարից, ըստ հարկային օրենսգրքի, գործատուն կարող է շահութահարկից նվազեցնել տարեկան շրջանառության միայն 0,25% ը։ Իսկ դա մեկ կամ երկու, լավագույն դեպքում՝ երեք աշխատողի տրվող օգնության գումար կարող է ծածկել:
Արդյունքում՝ օրենսդրությունը կամա, թե ակամա, գործատուներին մղում է կեղծիքի։ Այսինքն՝ փաստացի ստիպում է գործատուին, որ համապատասխան օգնությունը ձեւակերպի որպես աշխատավարձ, պարգեւավճար կամ որեւէ այլ եղանակով, բայց ոչ երբեք օգնություն, ինչը չի համապատասխանում իրականությանը։ Կարճ ասած՝ պետությունը հավելյալ հարկում է այն գործատուին, ով ցանկանում է չխաբել եւ ճիշտ ձեւակերպել իր եւ իր աշխատակիցների հարաբերությունները:
• Արտակարգ դրության պայմաններում Կառավարության որոշմամբ գործունեությունը դադարեցրած ընկերությունների կամ ինքնամեկուսացված եւ ժամակավոր աշխատանքը կորցրած քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատողները ներառված չեն մինչ այժմ ներկայացված որեւէ աջակցության սոցիալական ծրագրում:
Ուստի առաջարկում ենք հաջորդ սոցիալական ծրագրերում ներառել նաեւ քաղաքացիաիրավական պայմանագրերով աշխատող, արտակարգ դրությամբ պայմանավորված աշխատանքը կորցրած եւ Կառավարության որոշմամբ կամ արտակարգ դրությունով պայմանավորված հարկադիր աշխատանքը դադարեցրած անձանց»:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 05/18/2024 08:18 Մարզպետն ասել է՝ պատ կդնենք․ «Հրապարակ»
- 05/18/2024 08:12 Փաշինյանը անտրամադիր ու հյուծված տեսք է ունեցել․ «Հրապարակ»
- 05/18/2024 08:08 Ով է իրականացնում ցուցարարներին ցրելու, ծեծելու ինստրուկտաժը․ «Հրապարակ»
- 05/18/2024 08:05 Ինչ են առաջարկում քաղաքական ուժերը Սրբազանին․ «Հրապարակ»
- 05/18/2024 08:03 ՔՊ-ն գնում է ԵՄ` ռուսական զորքերով․ ստորաբաժանումները կշարունակեն մնալ ՀՀ-Իրան և ՀՀ-Թուրքիա սահմաններին. «Ժողովուրդ»
- 05/18/2024 07:53 Փորձում են «այլընտրանքներ» գտնել ու մոբիլիզացնել սատելիտներին. «Փաստ»
- 05/18/2024 07:48 Հայտնի է ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի ընտանիքին պատկանող խանութի պայթյունի գործով կասկածյալի անունը. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/18/2024 16:39 Սահմանադրությունը փոփոխելու անհրաժեշտություն չկա. Գեւորգ Դանիելյանը՝ Բագրատ Սրբազանի թեկնածության առաջադրման մասին
- 05/01/2024 20:31 Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
Մեկնաբանություն
- 05/18/2024 13:22 24News-ի լրագրողը ճանաչվել է տուժող
- 05/18/2024 11:22 Տուգանային հրապարակում «կալանավորված» մեքենաները սկսել են ազատ արձակել. Մելիքյան
- 05/18/2024 10:49 ԱԺ նախագահը հանդիպում է Տիխանովսկայայի հետ, նշանակում է, որ չի ճանաչում Լուկաշենկոյին որպես օրինական նախագահ, իսկ Բածկան մուռ պահող մարդ է. քաղաքագետ
- 05/18/2024 10:33 Բերձորի դասը առավել արդիական է հիմա. Տավուշի ու Արարատի մարզերի առաջիկա հանձումները բերելու են նրան, որ Ադրբեջանը արդեն կարողանալու է ուզած ժամանակ շրջափակել Հայաստանի հյուսիսն ու հարավը. Գեղամյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 05/18/2024 20:47 Ողբերգական դեպք՝ Երևանի բժշկական կենտրոններից մեկում, որտեղ 47-ամյա ծննդկան է մահացել
- 05/18/2024 19:30 «Վալենսիա» ռեստորանային համալիրում հայտնաբերվել է տղամարդու մարմին
- 05/18/2024 13:36 Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են «Opel» մակնիշի ավտոմեքենան և բեռնատարը. կան տուժածներ
- 05/18/2024 10:37 Երևան-Գյումրի ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածիցև հայտնվել դաշտամիջյան հատվածում. կա զոհ և տուժած
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Հետաքրքիր է իմանալ
- 05/17/2024 18:31 Արեգակի ակտիվության պատճառով Երկրի վրա կարող են ավելանալ ուժգին փոթորիկները՝ զգուշացնում են մասնագետները
- 05/10/2024 16:29 Արեգակի վրա ուժեղ բռնկում է եղել. առաջիկա օրերին մագնիսական փոթորիկներ են սպասվում
- 05/01/2024 18:31 Ինչպես կարող է քնելուց առաջ սոցցանցերում շրջելու սովորությունը կործանել հարաբերությունները
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ