Թեմաներ
Ուրբաթ 04 / 26 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/26/2024   08:28 Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ» 04/26/2024   08:23 Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը․ «Հրապարակ» 04/26/2024   08:20 Համատեղ պայքարի պլան դեռ չկա․ «Հրապարակ» 04/26/2024   08:18 ԿԳՄՍՆ-ում փոփոխություններ են նախապատրաստվում ․ լուծարվելու է Սփյուռքի բաժինը․«Հրապարակ» 04/26/2024   08:13 Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից․ Հրապարակ» 04/26/2024   07:53 Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը, թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում․ «Ժողովուրդ» 04/26/2024   07:40 Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ․ «Ժողովուրդ» 04/26/2024   07:34 Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ» 04/26/2024   07:32 216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ» 04/26/2024   00:16 Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպել է Մայր Աթոռում վերապատրաստման դասընթացներին մասնակից եկեղեցականների հետ 04/26/2024   00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ 04/26/2024   00:04 Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ 04/25/2024   22:52 Կիրանցիներին զրկում են կադաստրով իրենց պատկանող գույքից 04/25/2024   22:46 Թումանյան փողոցում գտնվող ռեստորաններից մեկի ծխատարում հրդեհ է բռնկվել 04/25/2024   22:33 Տեսակցեցի ապօրինի ձերբակալվածներին, այդ թվում` Սուրեն Պետրոսյանին. իրավիճակը մի օր պայթելու է. Տիգրան Աբրահամյան 04/25/2024   22:07 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 04/25/2024   21:42 ՌԴ Տամբովում ձերբակալվածը խոստովանել է, որ ահաբեկչություն է նախապատրաստել ՌԴԿ-ի հանձնարարությամբ 04/25/2024   21:24 Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը գործում է. վարչապետի աշխատակազմ 04/25/2024   21:20 Իրավիճակն անկանխատեսելի է, Փաշինյանը երբեք լուրջ իշխանություն չի ունեցել. Կիվիրյան (Տեսանյութ) 04/25/2024   21:17 Մի խումբ քաղաքացիներ փակել են Երևան-Աշտարակ ավտոճանապարհը. ցանցային ակցիաներ՝ ամբողջ հանրապետությունում 04/25/2024   21:09 Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան 04/25/2024   21:01 Առաջին եռամսյակում ԶՊՄԿ-ն մոտ 140 միլիոն դրամով ավելացրել է հարկային մուտքերը 04/25/2024   20:55 «Օրենքով գողին» մեղադրում են ակումբում մարդ ծեծելու համար 04/25/2024   20:52 Ալեն Սիմոնյանը չգիտի, թե ինչ փաստաթղթի հիման վրա է պնդում, որ Տավուշում հանձնվող տարածքները ադրբեջանական են. Հարցման պատասխան 04/25/2024   20:37 Շվեդիայի վարչապետը հայտարարել Է ՆԱՏՕ - ին ռազմական ինտեգրման ավարտի մասին 04/25/2024   20:21 Քաղաքացիները ինքնաբուխ փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում 04/25/2024   20:18 Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատների խնդրանքով նա ընդհատել է հացադուլը 04/25/2024   20:08 Պահանջում են վերացնել Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցը. Դատարանը կհրապարակի որոշումը 04/25/2024   20:05 Կիրանցում գերլարված վիճակի մասին մանրամասներ է հայտնում Ասպրամ Կրպեյանը. գյուղի տարածք են ներխուժել ինչ-որ մարդիկ 04/25/2024   20:02 Հայաստանի ու Սերբիայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի 04/25/2024   19:51 Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան (տեսանյութ) 04/25/2024   19:49 Կիրանցում ականազերծման աշխատանքների ընթացքում վիրավորում է ստացել զինծառայող. ՊՆ-ն հաստատում է 04/25/2024   19:48 Գնդապետ Մախսուդյանը հիվանդանոցից միանգամից Կիրանց է գնացել 04/25/2024   19:41 «Մինա» հանող հայ չի լինում, սաղ թուրք են. Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է 04/25/2024   19:38 Ֆրանսիայում երկու միլիոն շիշ ջուր են ոչնչացրել կղանքի հետքերի պատճառով 04/25/2024   19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ 04/25/2024   19:06 Գնդապետ Միհրան Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից 04/25/2024   18:52 Գառնիկ Դանիելյանն արդեն Կիրանցում է, պայքարը շարունակվում է 04/25/2024   18:47 Սա Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունն է լինելու թշնամուց. Վարուժան Գեղամյան 04/25/2024   18:44 Արհեստական ​​ինտելեկտը սովորել է ախտորոշել հազվագյուտ հիվանդություններ 04/25/2024   18:42 Քաղաքացիները վրաններ են տեղադրում Կիրանցի կամրջի վրա 04/25/2024   18:39 «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ» գրությամբ պաստառներ՝ Երևանի տարբեր վարչական շրջաններում 04/25/2024   18:20 Կիրանցի կամրջի մոտ քաղաքացիները սակրավոներով մեքենաներ են փնտրում 04/25/2024   18:15 Ոստիկանների կողմից գնդապետ Միհրան Մախսուդյանի նկատմամբ կիրառված բռնության դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ 04/25/2024   18:10 Փաշինյանի կառավարությունը հայտնում է 20 սյուն տեղադրելու մասին 04/25/2024   18:09 Ոստիկանները Տավուշում խոչընդոտել են լրագրողի մասնագիտական գործունեությանը. հարվածել ու գցել լրագրողի հեռախոսը.հայտարարություն 04/25/2024   18:08 Գերմանիայում հայտնի կլինիկայի բժիշկները գործադուլ են հայտարարել 04/25/2024   18:06 Հայ եւ ֆրանսիացի փաստաբանները քննարկել են փաստաբանների իրավունքների պաշտպանությանեւ իրավունքի գերակայության ամրապնդման հիմնախնդիրները 04/25/2024   17:55 Կորոնավիրուսային վարակի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից խարդախությամբ հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ 04/25/2024   17:54 Ալիևը Միշելին հրավիրել է Բաքու
04/24/2024   23:35 Ռուսաստանում տեսանկարահանել են ցանկապատից կախված մանկապարտեզի սանին 04/25/2024   10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com 04/25/2024   08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» 04/24/2024   17:44 Լարված վիճակ Իսակովի պողոտայում. «Մերժիր գժին» նախաձեռնության անդամները փակել են այն (տեսանյութ) 04/24/2024   21:17 Մեր ժողովուրդը խաբեության մեջ էր, իսկ հիմա ճշմարիտ սիրո վրա կառուցված շատ գեղեցիկ գործընթաց ենք կազմակերպելու. Տեր Աբել 04/25/2024   15:32 Գերասիմ Վարդանյանը և ևս 4 հոգի տեղափոխվել են Վեդիի բաժին 04/25/2024   14:11 Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց 04/24/2024   20:19 Երկրորդ նախագահը Հայաստանում է եւ կնոջ հետ այցելել է Ծիծեռնակաբերդ 04/25/2024   19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ 04/24/2024   13:46 Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին քաղաքացիները դիմավորեցին «Նիկոլ դավաճան» վանկարկումներով 04/25/2024   13:48 Չես ճանաչու՞մ ինձ, էդ ի՞նչ ձև ես խոսում. Մեղրիի ճանապարհին քաշքշուկ սկսվեց, Գերասիմ Վարդանյանը բերման ենթարկվեց (տեսանյութ) 04/25/2024   13:19 Փակ է Ապարան-Վանաձոր ճանապարհը 04/24/2024   17:22 Տղամարդը աղավնիների պատճառով իր հղի կնոջը կապել է անկողնում ու այրել տունը 04/24/2024   20:48 Ցեղասպանությունից փրկված Աղավնի Ներսիսյանի մայրն ու քույրը մահացել են սովից, իսկ ինքը մեծացել է ամերիկյան մանկատանը. միակ հարազատն իրեն գտել էր 50-ականներին՝ հորեղբոր աղջիկը .... 04/24/2024   17:29 Վաղը կարող է Երեւանը հանձնեն ու ասեն՝ ոչ մի հայկական տարածք չենք տալիս, իրենցն է. Տիրան Խաչատրյան 04/26/2024   00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ 04/24/2024   12:11 Տավուշի թեմի առաջնորդն այսօր մեծ բեռ է վերցրել իր ուսերին. քաղաքագետ 04/25/2024   16:37 Օրենքով սահմանված կարգով ընթացք կտրվի․դատախազությունը՝ Փաշինյանի դեմ հաղորդման մասին 04/25/2024   20:55 «Օրենքով գողին» մեղադրում են ակումբում մարդ ծեծելու համար 04/24/2024   16:46 Իրենց պետք է ուղարկել իրենց տեղը, լուծումը մեկն է՝ այս մարդկանց իշխանություններից հեռացնելը․ Սերժ Սարգսյանը՝ ՔՊ-ականների մասին

Լևոն Տեր-Պետրոսյանը գիտակցում է՝ կարոնավիրուսի դեմ պայքարի արդյունքում վարչապետի վարկանիշն անկում է գրանցել․ քաղտեխնոլոգ 04/08/2020   19:00  |  Քաղաքական

Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի գնահատմամբ՝ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր կառավարումից 30 տարի հետո շարունակում է առաջ քաշել «շինիչ» ընդդիմության գաղափարը և նրա երեկվա հայտարարության ամբողջ ասելիքն այն էր, որ ընդդիմությունը չքննադատի իշխանությանը։

Քաղտեխնոլոգի խոսքով, քանի որ կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարի քաղաքականության արդյունքում վարչապետի վարկանիշն էականորեն անկում է գրանցել և արտակարգ իրավիճակի ավարտից հետո վարակվածների ու մահացածների համար հաշիվը վարչապետին ներկայացվելու է, Լևոն Տոր-Պետրոսյանն այս կերպ աջակցում է Փաշինյանին։

«Պատերազմական վիճակի թելադրանքով» վերտառությամբ ապրիլի 7-ի հոդվածում Լեւոն Տեր-Պետրոսյանը, մասնավորապես, նշել էր, թե «Վիրուսն ամենուրեք է ու անտեսանելի. նա հարվածում է թե՛ առջեւից, թե՛ կողքերից, թե՛ թիկունքից, թե՛ օդից։ Ոչ ոք ապահովագրված չէ ախտահարումից ու ծանր կորուստներից՝ դառնագույն մի ճշմարտություն, որ պարտավոր է մտապահել մեզանից յուրաքանչյուրը, ընդ որում առանց խուճապի, եւ պատասխանատվության բարձր գիտակցությամբ»։ Ապա, նշելով, թե առերեւույթ օգտակար խորհուրդների եւ կառուցողական առաջարկների շղարշի ներքո այնպիսի ատելություն ու թշնամանք է սերմանվում իշխանությունների հանդեպ, որ լրջագույն կասկած է առաջացնում դրանց հեղինակների «բարեկամեցողության» նկատմամբ, առաջին նախագահն առաջարկել էր դադարեցնել իշխանությունների նկատմամբ անվստահություն եւ ատելություն սերմանելու քարոզչությունն ու գործողությունները՝ նրանցից հաշիվ պահանջելու հարցը թողնելով ապագային։

Արմեն Բադալյանի դիտարկմամբ՝ որքան էլ որոշ «սոցիոնկարիչներ» դա չընդունեն ու այլ պատկեր ցույց տան, տեսանելի է, որ վարչապետն այդքան էլ լավ չի կարողանում պայքարել կորոնավիրուսի դեմ։ «Մասնավորապես մոտավորապես 900-ին հասնող հիվանդների քանակի համար մեղավորն ինքն է, քանի որ սկզբնական շրջանում չէր դադարեցնում ապրիլի 5-ի հանրաքվեին ուղղված հանրահավաքներն ու հանդիպումները, չէր դադարեցնում Իտալիայից եկող չվերթները և այլն։ Առաջին նախագահը՝ լինելով վարչապետի կողմնակիցը, բնականաբար հասկանալով, որ վարչապետի հեղինակությանն անկման հետևանքով իշխանության հետ կապված տարբեր գործընթացներ կարող են լինել, «հրադադարի» կոչ է անում ներկա և նախկին իշխանություններին, սակայն դա իր նպատակին չի ծառայի»,-այս մասին այսօր «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Արմեն Բադալյանը։

Նա ընդգծեց, որ Տեր-Պետրոսյանի հայտարարությունում բացահայտ մեղադրանք կա միայն ընդդիմության նկատմամբ, նշվում է չարակամների բանակի մասին, չնայած ինչքան էլ վերլուծաբանները, տեխնոլոգներն ուսումնասիրում են ընդդիմադիր հատվածում չարակամների բանակի առկայությունը, որպես այդպիսին, նման բան չեն տեսնում։

«Իշխանությունների ճամբարում չարակամների բանակը տեսել ենք, երբ նրանց հորդորով տարբեր տեսակի բազմահազար ֆեյքերը քննադատում են իշխանության քաղաքականությունը քննադատողներին, այս չարակամների բանակը կա, բայց չգիտես ինչու, առաջին նախագահն այնտեղ չի տեսնում չարակամների բանակ և դրանց միայն տեսնում է ընդդիմադիր դաշտում ու կոչ է անում դադարեցնել ատելությունը՝ չնկատելով, որ ամենամեծ ատելությունն իշխանության կողմնակիցներն ու նրանց ֆեյքերն են տարածում ընդդիմադիր ուժերի կամ անհատների նկատմամբ»,-նշեց Բադալյանը։
Քաղտեխնոլոգը գտնում է, որ առաջին նախագահի դիտարկումներն այնքան էլ իրականությանը չեն համապատասխանում կամ իրականության մի մասն են ներկայացնում, որը խեղաթյուրում է ամբողջ ճշմարտությունը։

«Տեսակետ է հնչեցվում, որ նրանք, ովքեր մտահոգ են կարող են խոսել իշխանությունների հետ, ոչ թե հրապարակային դիմել նրանց, սակայն չի նշվում, որ նման դեպքեր եղել են, երբ ընդդիմադիր գործիչները կամ հասարակական անհատները գրություն են ուղարկել իշխող քաղաքական ուժին ու առաջարկել այս կամ այն ճիշտ քայլն անել, և միայն այն բանից հետո, երբ իշխանությունները մեծամտությամբ կամ անսխալականությամբ տառապելով բանի տեղ չեն դրել այս առաջարկներին, այս անձինք իրենց դիրքորոշումը հրապարակայնորեն ներկայացրել են։ Չգիտես ինչու, առաջին նախագահը դա չի տեսնում»,-ասաց Բադալյանը։

Նրա խոսքով, եթե անգամ Տեր-Պետրոսյանը հայտարարությունը կորոնավիրուսային վարակի հետ էր կապված, ապա ընտրված ժամանակահատվածն անտրամաբանական է, քանի որ արտակարգ դրությունը հայտարարվել է շաբաթներ առաջ, իսկ վարչապետը նշում է, որ իրավիճակը լավանում է ու հնարավոր է որոշ սահմանափակումներ հանվեն, ուստի հասկանալի չէ, թե ինչու Տեր-Պետրոսյանն այս մասին չխոսեց արտակարգ դրության սկզբում․ «Սա նույնպես տրամաբանությանը չի համապատասխանում ու ցույց է տալիս, որ Լևոն Տեր-Պետրոսյանի նպատակը ոչ թե իշխանություններին չքննադատելու խնդրի բարձրացումն էր, այլ ինչ-որ ուրիշ իրեն հայտնի գաղափարներ է փորձում առաջ տանել»։

Նույն հոդվածում Լեւոն Տեր-Պետրոսյանն առաջարկել էր «սառեցնել Ապրիլյան պատերազմի հանգամանքների հետաքննության խորհրդարանական հանձնաժողովի աշխատանքը՝ նշելով, որ այն «ավելորդ գրգռություն է առաջացնում երկրի առանց այդ էլ գերլարված մթնոլորտում»։
Ինչու կորոնավիրուսի դեմ պայքարի համատեքստում Լեւոն Տեր-Պետրոսյանը խոսեց Ապրիլյան քննիչ հանձնաժողովի աշխատանքները սառեցնելու մասին, երբ դրանից ժամեր առաջ ՀՀ երրորդ նախագահը գրասենյակը հայտարարություն էր տարածել ու նշել, որ Սերժ Սագսյանը կմասնակցի հանձնաժողովի նիստին՝ արտակարգ դրությունից հետո՝ ներկայացնելով որոշ պայմաններ։ «Կարող ենք համարել, որ և՛ կապ ուներ, և՛ կապ չուներ, որովհետև երրորդ նախագահը հայտարարել է, որ հանձնաժողովի նիստին կմասնակցի արտակարգ դրությունից հետո, իսկ առաջին նախագահն առաջարկում է արտակարգ դրության ժամանակ հանձնաժողովի գործունեությունը դադարեցնել, սակայն այս ընթացքում հանձնաժողովի գործունեությունն այսպես թե այնպես դադարեցված է, որովհետև որպես այդպիսին ոչ մի նիստ չկա ու ոչ ոքի չեն հրավիրում։ Յուրի Խաչատուրովին էր հրավեր ուղարկվել նա չգնաց, իսկ Սարգսյանն ասաց արտակարգ դրությունից հետո է գնալու, այնպես որ այդ հարցն այնքան էլ հասկանալի չէ։ Միայն ինքը կիմանա, թե ինչի համար է այդ տեսակետն առաջ քաշել»։

Հեղինակ՝ Սոնա Գեւորգյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

09:07 13/03/2020  |  ՄամուլԼեւոնը Նիկոլին պարզ ասել է, որ այդպիսի ապերախտությունը չի մարսվելու. «Իրավունք»
12:01 11/03/2020  |  ԼՐԱՀՈՍԼևոն Տեր-Պետրոսյանը Բրյուսել չի մեկնի. ՀԱԿ փոխնախագահ
09:29 11/03/2020  |  ՄամուլԼեւոն Տեր-Պետրոսյանը եւս պատրաստվում է մեկնել Բրյուսել. «Իրավունք»
16:28 21/02/2020  |  Քրեական խրոնիկոն«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում Լևոն Տեր-Պետրոսյանի և Ռոբերտ Քոչարյանի պատիվն ու արժանապատվությունը նվաստացնելու համար հարուցվել է քրեական գործ
12:57 17/02/2020  |  ԼՐԱՀՈՍՏեր-Պետրոսյանի «ինքնավարության ամենաբարձր հնարավոր աստիճանը». գաղտնազերծված փաստաթղթեր. 168.am
09:54 15/01/2020  |  ՄամուլՏեր-Պետրոսյանը վիրավորվել է Փաշինյանից եւ այդ մասին արտահայտվել. «Իրավունք»
17:47 09/01/2020  |  ԼՐԱՀՈՍՆախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Լևոն Տեր-Պետրոսյանին՝ ծննդյան 75-ամյակի առթիվ
15:48 09/01/2020  |  ԼՐԱՀՈՍԲակո Սահակյանը շնորհավորել է Լևոն Տեր-Պետրոսյանին
14:36 11/12/2019  |  ԼՐԱՀՈՍՆիկոլ Փաշինյանը փորձում է կրկնել Լևոն Տեր-Պետրոսյանին
09:59 05/12/2019  |  ՄամուլՓաշինյանը հիմա էլ «թալանչի» անվանեց Տեր-Պետրոսյանի իշխանությանը. «Հրապարակ»

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]