Թեմաներ
Ուրբաթ 04 / 26 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/26/2024   00:16 Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպել է Մայր Աթոռում վերապատրաստման դասընթացներին մասնակից եկեղեցականների հետ 04/26/2024   00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ 04/26/2024   00:04 Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ 04/25/2024   22:52 Կիրանցիներին զրկում են կադաստրով իրենց պատկանող գույքից 04/25/2024   22:46 Թումանյան փողոցում գտնվող ռեստորաններից մեկի ծխատարում հրդեհ է բռնկվել 04/25/2024   22:33 Տեսակցեցի ապօրինի ձերբակալվածներին, այդ թվում` Սուրեն Պետրոսյանին. իրավիճակը մի օր պայթելու է. Տիգրան Աբրահամյան 04/25/2024   22:07 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 04/25/2024   21:42 ՌԴ Տամբովում ձերբակալվածը խոստովանել է, որ ահաբեկչություն է նախապատրաստել ՌԴԿ-ի հանձնարարությամբ 04/25/2024   21:24 Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը գործում է. վարչապետի աշխատակազմ 04/25/2024   21:20 Իրավիճակն անկանխատեսելի է, Փաշինյանը երբեք լուրջ իշխանություն չի ունեցել. Կիվիրյան (Տեսանյութ) 04/25/2024   21:17 Մի խումբ քաղաքացիներ փակել են Երևան-Աշտարակ ավտոճանապարհը. ցանցային ակցիաներ՝ ամբողջ հանրապետությունում 04/25/2024   21:09 Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան 04/25/2024   21:01 Առաջին եռամսյակում ԶՊՄԿ-ն մոտ 140 միլիոն դրամով ավելացրել է հարկային մուտքերը 04/25/2024   20:55 «Օրենքով գողին» մեղադրում են ակումբում մարդ ծեծելու համար 04/25/2024   20:52 Ալեն Սիմոնյանը չգիտի, թե ինչ փաստաթղթի հիման վրա է պնդում, որ Տավուշում հանձնվող տարածքները ադրբեջանական են. Հարցման պատասխան 04/25/2024   20:37 Շվեդիայի վարչապետը հայտարարել Է ՆԱՏՕ - ին ռազմական ինտեգրման ավարտի մասին 04/25/2024   20:21 Քաղաքացիները ինքնաբուխ փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում 04/25/2024   20:18 Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատների խնդրանքով նա ընդհատել է հացադուլը 04/25/2024   20:08 Պահանջում են վերացնել Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցը. Դատարանը կհրապարակի որոշումը 04/25/2024   20:05 Կիրանցում գերլարված վիճակի մասին մանրամասներ է հայտնում Ասպրամ Կրպեյանը. գյուղի տարածք են ներխուժել ինչ-որ մարդիկ 04/25/2024   20:02 Հայաստանի ու Սերբիայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի 04/25/2024   19:51 Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան (տեսանյութ) 04/25/2024   19:49 Կիրանցում ականազերծման աշխատանքների ընթացքում վիրավորում է ստացել զինծառայող. ՊՆ-ն հաստատում է 04/25/2024   19:48 Գնդապետ Մախսուդյանը հիվանդանոցից միանգամից Կիրանց է գնացել 04/25/2024   19:41 «Մինա» հանող հայ չի լինում, սաղ թուրք են. Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է 04/25/2024   19:38 Ֆրանսիայում երկու միլիոն շիշ ջուր են ոչնչացրել կղանքի հետքերի պատճառով 04/25/2024   19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ 04/25/2024   19:06 Գնդապետ Միհրան Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից 04/25/2024   18:52 Գառնիկ Դանիելյանն արդեն Կիրանցում է, պայքարը շարունակվում է 04/25/2024   18:47 Սա Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունն է լինելու թշնամուց. Վարուժան Գեղամյան 04/25/2024   18:44 Արհեստական ​​ինտելեկտը սովորել է ախտորոշել հազվագյուտ հիվանդություններ 04/25/2024   18:42 Քաղաքացիները վրաններ են տեղադրում Կիրանցի կամրջի վրա 04/25/2024   18:39 «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ» գրությամբ պաստառներ՝ Երևանի տարբեր վարչական շրջաններում 04/25/2024   18:20 Կիրանցի կամրջի մոտ քաղաքացիները սակրավոներով մեքենաներ են փնտրում 04/25/2024   18:15 Ոստիկանների կողմից գնդապետ Միհրան Մախսուդյանի նկատմամբ կիրառված բռնության դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ 04/25/2024   18:10 Փաշինյանի կառավարությունը հայտնում է 20 սյուն տեղադրելու մասին 04/25/2024   18:09 Ոստիկանները Տավուշում խոչընդոտել են լրագրողի մասնագիտական գործունեությանը. հարվածել ու գցել լրագրողի հեռախոսը.հայտարարություն 04/25/2024   18:08 Գերմանիայում հայտնի կլինիկայի բժիշկները գործադուլ են հայտարարել 04/25/2024   18:06 Հայ եւ ֆրանսիացի փաստաբանները քննարկել են փաստաբանների իրավունքների պաշտպանությանեւ իրավունքի գերակայության ամրապնդման հիմնախնդիրները 04/25/2024   17:55 Կորոնավիրուսային վարակի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից խարդախությամբ հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ 04/25/2024   17:54 Ալիևը Միշելին հրավիրել է Բաքու 04/25/2024   17:52 Երևան քաղաքի կենտրոնում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով ձերբակալվել է կին քաղաքացի 04/25/2024   17:48 Լուկաշենկոն հայտնել է Բելառուսում տասնյակ ռուսական միջուկային զենքերի առկայության մասին 04/25/2024   17:40 Չեմ ուզում, որ Հայաստանն ալ կորցնինք. բողոքի ակցիայի մասնակից 04/25/2024   17:36 Հիվանդանոցից Կիրանց` մարտական տրամադրությամբ. Կրպեյան 04/25/2024   17:31 ՄԻՊ ներկայացուցիչները ԲԿ-ում այցելել են Գառնիկ Դանիելյանին 04/25/2024   17:20 Լարված վիճակ է նաեւ Վահանգնաձորի հատվածում 04/25/2024   17:17 Դատարանը քննարկում է Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցի հարցը՝ ուղիղ 04/25/2024   17:08 Հնդկաստանն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանից հնչող քննադատություններին 04/25/2024   17:07 Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ղեկավարների միջև եռակողմ պայմանավորվածությունների շարքը մնում է արդիական. Զախարովա
04/24/2024   23:35 Ռուսաստանում տեսանկարահանել են ցանկապատից կախված մանկապարտեզի սանին 04/25/2024   10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com 04/25/2024   08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» 04/24/2024   17:44 Լարված վիճակ Իսակովի պողոտայում. «Մերժիր գժին» նախաձեռնության անդամները փակել են այն (տեսանյութ) 04/24/2024   21:17 Մեր ժողովուրդը խաբեության մեջ էր, իսկ հիմա ճշմարիտ սիրո վրա կառուցված շատ գեղեցիկ գործընթաց ենք կազմակերպելու. Տեր Աբել 04/25/2024   15:32 Գերասիմ Վարդանյանը և ևս 4 հոգի տեղափոխվել են Վեդիի բաժին 04/25/2024   14:11 Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց 04/24/2024   20:19 Երկրորդ նախագահը Հայաստանում է եւ կնոջ հետ այցելել է Ծիծեռնակաբերդ 04/24/2024   13:46 Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին քաղաքացիները դիմավորեցին «Նիկոլ դավաճան» վանկարկումներով 04/25/2024   19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ 04/25/2024   13:48 Չես ճանաչու՞մ ինձ, էդ ի՞նչ ձև ես խոսում. Մեղրիի ճանապարհին քաշքշուկ սկսվեց, Գերասիմ Վարդանյանը բերման ենթարկվեց (տեսանյութ) 04/24/2024   08:04 Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը․«Հրապարակ» 04/24/2024   17:22 Տղամարդը աղավնիների պատճառով իր հղի կնոջը կապել է անկողնում ու այրել տունը 04/24/2024   20:48 Ցեղասպանությունից փրկված Աղավնի Ներսիսյանի մայրն ու քույրը մահացել են սովից, իսկ ինքը մեծացել է ամերիկյան մանկատանը. միակ հարազատն իրեն գտել էր 50-ականներին՝ հորեղբոր աղջիկը .... 04/25/2024   13:19 Փակ է Ապարան-Վանաձոր ճանապարհը 04/24/2024   17:29 Վաղը կարող է Երեւանը հանձնեն ու ասեն՝ ոչ մի հայկական տարածք չենք տալիս, իրենցն է. Տիրան Խաչատրյան 04/24/2024   12:11 Տավուշի թեմի առաջնորդն այսօր մեծ բեռ է վերցրել իր ուսերին. քաղաքագետ 04/25/2024   16:37 Օրենքով սահմանված կարգով ընթացք կտրվի․դատախազությունը՝ Փաշինյանի դեմ հաղորդման մասին 04/25/2024   20:55 «Օրենքով գողին» մեղադրում են ակումբում մարդ ծեծելու համար 04/24/2024   16:46 Իրենց պետք է ուղարկել իրենց տեղը, լուծումը մեկն է՝ այս մարդկանց իշխանություններից հեռացնելը․ Սերժ Սարգսյանը՝ ՔՊ-ականների մասին

Հիմա հետ գնանք ու ասենք այս 100․000 դոլարը քեզ որտեղի՞ց, դա կլինի ակնհայտորեն ազդեցություն դատավորի վրա. Բեքմեզյան 03/26/2020   19:52  |  Հարցազրույց

«ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում, մասնավորապես, դատավորների նկատմամբ կարգապահական վարույթի հարուցելու վերաբերյալ առաջարկվող փոփոխությունների շուրջ «Փաստինֆո»-ն զրուցել է Բարձրագույն դատական խորհրդի անդամ Գրիգոր Բեքմեզյանի հետ։

-Պարոն Բեքմեզյան, դատական օրենսգրքում կատարված փոփոխություններով որքանով է երաշխավորվում դատավորի անկախությունը և ինչ խնդրահարույց կետեր եք տեսնում այս փոփոխություններում։

-Ըստ էության, դատավորի անկախության հետ կապված ես որևէ խնդիր չեմ տեսնում, որովհետև փաստացի դատավորի անկախությունն ապահովողը ԲԴԽ-ն է և անկախ նրանից, թե ով ինչ կարգապահական գործ կարող է հարուցել, միևնույն է, ԲԴԽ-ն է դրանք նայելու ու օբյեկտիվորեն քննելու է, որոշելու է կարգապահական պատասխանատվության հիմքեր կան, թե ոչ։ Խնդիրն այն է, որ մի մարմին ևս ավելացել է, որը կարող է կարգապահական հարցեր բարձրացնել, դա կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն է։ Մինչ այս՝ այդ մարմինները երկուսն էին, հիմա երրորդն էլ է ավելացել։ Բայց եկեք ընդունենք, որ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի գործառույթը հայտարարագրերի հետ կապված խախտումների դեպքում վարույթ հարուցելն է։ Ամեն դեպքում, այդ հարցով ինչ-որ մեկը պետք է վարույթ հարուցեր չէ՞, և ավելի հստակեցվել է այս գործառույթը, ինչը ենթադրում է, որ դատավորները պարտավոր են ավելի բարեխիղճ լինել իրենց կողմից ներկայացվող հայտարարագրերում։ Սա նորմալ պահանջ է։

Գտնում եմ, որ եթե դատավորը բարեխիղճ աշխատում է և, ըստ էության, էական խախտումներ թույլ չի տալիս, ապա հավատացեք շատ դժվար կլինի դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելը։ Մեր փորձը ցույց է տալիս, որ կարգապահական վարույթի հարուցումը պետք է ունենա հստակ հիմքեր, ըստ այս փոփոխությունների դատավորի գործողություններում պետք է լինեն այնպիսի էական խախտումներ, որոնք կատարվել են դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ, իսկ դա հիմնավորելը բավական դժվար է։ Այստեղ շատ նուրբ հարցեր կան և ամեն դեպք չէ, որ կարող է առիթ հանդիսանալ դատավորի նկատմամբ կարգապահական պատասխանատվություն սկսելու համար։ Այս համատեքստում չեմ կարծում, որ կարող ենք խոսել անկախության սահմանափակման մասին։

- Միթե Ձեր նշած երկու մարմիններն այս գործառույթները չէին կարողանում հավուր պատշաճի իրականացնել։ Հատուկ դրա համար պետք էր կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողո՞վ ստեղծել։

-Լավ հարց եք տալիս, քանի որ մինչև այժմ չեն իրականացրել։ Մինչև հիմա մենք ունենք մի իրավիճակ, որ ամեն դեպքում դատավորների կողմից տրված հայտարարագրերի ուսումնասիրությունը կատարվել է, եթե չեմ սխալվում, էթիկայի հանձնաժողովի կողմից, որտեղ տալիս էին այդ հայտարարագրերն ու հանձնաժողովը դա ուսումնասիրում էր, բայց օրենքով այս մարմինը չէր կարող կարգապահական վարույթ հարուցել ու այն ուղարկել ԲԴԽ։ Եթե չեմ սխալվում ,հայտարարագրերի հետ կապված ԲԴԽ-ն այն ժամանակ իրավասություն չուներ, ուստի էթիկայի հանձնաժողովն ինքը պետք է գտներ խախտումներն ու պատասխնատվության ենթարկեր դատավորին։ Հիմա ստացվում է, որ ԲԴԽ-ն պետք է այդ հարցը քննի։

Մինչ այս փոփոխությունը՝ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը խախտումներ բացահայտելու դեպքում պետք է ուղարկեր արդարադատության նախարարին կամ դատավորների ընդհանուր ժողովին՝ կից էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողով, նրանք քննեին ևս մեկ անգամ, որից հետո խնդիր լինելու դեպքում ուղարկեին ԲԴԽ։ Սա ավելի կբարդացներ գործընթացը, իսկ այս դեպքում կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը միանգամից ուղարկում է ԲԴԽ ու ասում, որ հարցին վերջնական լուծում տանք։ Գործընթացների կազմակերպման տեսանկյունից այս տարբերակն ավելի ճիշտ է։

- Հայտարարագրերի վերլուծության վերաբերյալ նոր ներդրվող կարգավորումները կիրառելի են 2017 թվականի հուլիսի 1-ից ներկայացված կամ ներկայացման ենթակա հայտարարագրերի նկատմամբ: Արդյո՞ք մինչ այս ներկայացված հայտարագրերը պետք չէ ուսումնասիրել, այստեղ ռիսկեր չկա՞ն։

-Փասստացի ստացվում է այնպես, որ պետք չէ ուսումնասիրել։ Ռիսկեր միգուցե կան, բայց օրենսդիրն որոշել է, որ դրանից առաջ ներկայացած հայտարագրերում արտացոլված տվյալները բացահայտելը փաստացի կարող է նաև անհնարին լինել։ Այն ժամանակ պարտականություն չի եղել ինչ-որ կերպ հիմնավորել հայտարարագրում նշված գումարի ստացման աղբյուրները, բովանդակությունը։ Խնդրահարույց է դատավորին ասել, որ հիմա գա ներկայացնի, թե 2015թ-ին իր նշած գումարը որտեղից է ձեռք բերել կամ հայթայթել։ Եթե մենք ավելի հետ գնայինք, ապա դա ավելի կխախտեր դատավորների անկախությունը, այդ դեպքում կամայականորեն կարելի էր ցանկացած դատավորի, ցանկացած գումարի հետ կապված փորձել կարգապահական պատասխանատվության առաջ կանգնեցնել։

2017թ-ը մոտ է 2020թ-ին ու հնարավորություն կտա համեմատել 2017թ-ից հետո դատավորների ձեռք բերած գույքն ու եկամուտները ու ավելի հստակ պահանջներ դնել դատավորների առաջ, որ հիմնավորել իրենց կողմից ստացված եկամուտները կամ ձեռքբերումները։ Եթե մենք կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին նման հնարավորություն տայինք, ապա հնարավոր է այն շատ դեպքերում նաև կամայական լիներ, ինչն ավելի կվնասեր դատավորի անկախությանը։ 2017թ-ը նշելը շատ համարձակ քայլ է, քանի որ բոլորս էլ գիտենք՝ հանրությունը պահանջում է գնալ ընդհուպ մինչև 2000 թվական և անգամ դրանից ավելի առաջ, եթե պոպուլիստական տեսանկյունից նայենք պետությունը պետք է գնար այդ ուղղությամբ, բայց 2017-ը ֆիքսելն ավելի համարձակ քայլ էր, այս կերպ հանրությանը ցանկությանը դեմ գնալով ավելի ռեալ հնարավորություններ են սահմանվում։

- Կներեք, իշխանությունները շարունակ ասում են՝ այս փոփոխությունները դատական համակարգը «մաքրելու» ու նախկին իշխանությունների ժամանակվանից մնացած «վատ» դատավորներին հեռացնելու համար են, արդյո՞ք այս կերպ կարող է համակարգը մաքրվել, պայմանական ասած, վատ դատավորներից։

-Հին դատավորը համակարգից չի կարող հեռացվել, որովհետև բոլոր հին դատավորները չէ, որ վատն են։ Նման բան չկա և ակնհայտորեն անձի իրավունքների խախտում է ասելը, որ եթե դատավորը հին է, ապա վատն է։ Համակարգից պետք է հեռացվեն վատ դատավորները, վատ դատավորին պատժելու համար մենք ունենք մի քանի տարբերակներ։ Դրանցից են նրանց կողմից կազմված դատական ակտերը, գույքի և եկամուտների հայտարարագրերն ուսումնասիրելը։ Նորից եմ ասում, հայտարարագրերն ուսումնասիրելու համար շատ հետ գնալով մենք չենք կարող ապացուցել, որ իսկապես վատն են դատավորներն ու ունեն ապօրինի եկամուտներ, քանի որ այն ժամանակ դատավորները պարտավոր չեն եղել հիմնավորել, թե իրենց գույքը որտեղից է։

Միգուցե դա եղել է համակարգի սխալը կամ իրավակարգավորումների թերությունը, բայց այդպես է եղել։ Այն ժամանակ դատավորին չեն ասել, որ եթե 100․000 դոլարի եկամուտ ես ցույց տալիս, ասա՝ դա նվեր է տվել հարազատդ, թե՞ ուրիշ մեկը։ Տարիներ են անցել, մենք հիմա գնանք ասենք այս 100․000 դոլարը քեզ որտեղի՞ց, դա կլինի ակնհայտորեն ազդեցություն դատավորի վրա, և պետությունը չի կարող ապացուցել դրա ապօրինի լինելը կամ չլինելը։ Ուստի, պետությունը գտել է, որ հետ գնալ չենք կարող, բայց կարող ենք հետևել, որ հիմա դատավորներն աշխատեն ավելի թափանցիկ և բաց։ Դատավորների կողմից դատական ակտերի կայացման պրոցեսի ու դատական ակտերի ներկայացման պահանջների մասով հսկողություն լինելու է ու դատավորները լինելու են ուշադրության կենտրոնում, եթե դատավորը կայացնի այնպիսի դատական ակտ, որը կխաթարի արդարադատության էությունը, կհեղինակազրկի դատական իշխանությունը և դա կլինի դիտավորյալ կամ կոպիտ անփութությամբ, ապա կարող է ընդհուպ մինչև դատավորին դատական համակարգից հեռացնելու հարց բարձրացվել։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

14:45 20/03/2020  |  ԼՐԱՀՈՍԵթե ինչ-որ մեկն ուզում է շուտ դառնալ դատավոր, նա ստիպված կսովորի մագիստրատուրայի դասընթացը․ Գրիգոր Բեքմեզյան
18:35 14/03/2020  |  ԼՐԱՀՈՍԴատական համակարգում դավադրության մասին ես տեղյակ չեմ. Գրիգոր Բեքմեզյանը Փաշինյանի հայտարարությունը համարում է վարչապետի կարծիքը
19:50 06/03/2020  |  ՀարցազրույցՔողարկված քաղաքական օրակարգ միշտ էլ կլինի, եթե դատախազությունը չկարողանա անկախ որոշումներ կայացնել. Արա Ղազարյանը՝ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» նախագծի ռիսկերի մասին
21:53 21/02/2020  |  ՔաղաքականԵթե ՌԴ-ից հզոր ենք, ու «ատչյոտ» ենք պահանջում ԵԽ-ից, ողջունում ենք. Արմեն Բադալյան (տեսանյութ)
21:03 29/01/2020  |  ՀարցազրույցՍտեղծված ներքաղաքական մթնոլորտը, բնականաբար, բացասական է անդրադառնում մեր զինվորների վրա. Գագիկ Գինոսյան (տեսանյութ)
21:29 26/12/2019  |  ՀարցազրույցՆախագահը կարող էր հանդես գալ որպես արբիտր, բայց որոշեց ստորագրել՝ չնայած ՍԴ դատավորների նկատմամբ դրսեւորված քաղաքական անհանդուրժողականությանը. Արա Ղազարյան
19:32 01/11/2019  |  ԼՐԱՀՈՍԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի ճեպազրույցը լրագրողների հետ Ազգային Ժողովում՝ «ՀՀ 2020թ. Պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի հարցերի քննարկման ժամանակ
18:12 28/10/2019  |  ԼՐԱՀՈՍ«Ի՞նչ , իսկ ո՞վ է այդպիսի ձեւակերպում արել». Դավիթ Տոնոյանը՝ Զոհրաբ Մնացականյանի սկանդալային ձեւակերպման մասին
12:23 28/10/2019  |  ՄեկնաբանությունՆախարարի պատասխանը անընդունելի սխալ էր, ողջամիտ մարդիկ հասկանում են, որ ընդունեց փաստը, որ ես կոռուպցիոներ եմ.Դավիթ Սանասարյանն արձագանքում է արտգործնախարարին
13:56 26/10/2019  |  ՄեկնաբանությունԱրցախի հարցում Մնացականյանի արտահայտած ցանկացած միտք պետք է ընդունել որպես Նիկոլ Փաշինյանի պաշտոնական դիրքորոշում. Ղազինյան

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]