ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Էական վնասը պատճառված չէ, ի՞նչ հանցակազմի մասին կարող է խոսք լինել.Մանվել Գրիգորյանի եղբորորդին առաջադրված մեղադրանքը չի ընդունում 03/20/2020 18:42 | Քրեական խրոնիկոն
ԱԺ նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի եղբորորդին՝ Արշալույս համայնքի ղեկավար Զարզանդ Գրիգորյանը, առաջադրված մեղադրանքը չի ընդունում: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց պաշտպան Հովսեփ Սարգսյանը:
«Մեղադրանքում նկարագրված գործողություններում բացակայում է ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցակազմը: Այսինքն՝ իր կարգադրությամբ առանց դիպլոմ չունեցող անձը նշանակվել է սկզբում՝ արվեստի դպրոցի տնօրեն, այնուհետև՝ մանկապարտեզի տնօրեն: Այդ գործողությունների արդյունքում որևէ մեկին կամ պետությանը որևէ վնաս չի պատճառվել»,- ասաց Սարգսյանը:
Ճշգրտող հարցին, թե արդյո՞ք սա նշանակում է, որ առանց դիպլոմի որևէ անձի որևէ պաշտոնի նշանակելն իրենից չի ենթադրում պաշտոնեական լիազորությունների չարաշահում, Սարգսյանն ասաց. «Իհարկե չկա: Ամեն խախտում չէ, որ քրեաիրավական պատասխանատվություն կարող է առաջ բերել»:
Հարցին, թե այդ դեպքում ի՞նչ խախտում է, պաշտպանն ասաց, որ չի կարող ասել և վարույթն իրականացնող մարմինը որակել է որպես քրեաիրավական, իսկ ինքը պնդում է, որ քրեաիրավական խախտում չկա այդտեղ:
«Եթե դու ավտոմեքենան կայանում ես կարմիր գծերից դուրս, դա հանցագործություն է, թե՞ ոչ: Որպեսզի ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի հանցակազմն առաջանա, պետք է գործողությունների հետևանքով էական վնաս պատճառվի պետությանը կամ քաղաքացիներին: Հիմա էական վնասը պատճառված չէ, ի՞նչ հանցակազմի մասին կարող է խոսք լինել: Ո՞ւմ է վնաս պատճառվել: Այդ հարցի պատասխանը բաց է մնացել: Վնաս կլիներ, եթե մրցույթ հայտարարվեր, երեք հոգի լինեին, երեքն էլ հավասար պայմաններում մասնակցեին, բայց վերջում ընտրեին դիպլոմ չունեցող անձին:Այս դեպքում էական վնաս կպատճառվեր մրցույթին մասնակցող երկու անձին: Վնասը պետք է լինի առարկայական, այդպես օդի մեջ ասելով չէ»,- ասաց պաշտպանը՝ հավելելով, որ մրցույթ չի եղել և օրենքով սահմանված կարգով նշանակում է եղել ՀՈԱԿ-ում:
Հարցին, թե արդյոք որևէ կապ կա տնօրենի պաշտոնում նշանակված կնոջ և իր պաշտպանյալի միջև, փաստաբանն ասաց, որ այդ կինն ավագանու անդամներից մեկի կինն է և որևէ ազգակցական, բարեկամական կապ չունի Գրիգորյանի հետ:
«Մարդը երեք-չորս տարի աշխատել է, նորմալ, բնականոն գործունեությունն ապահովել է: Հակառակը՝ նույնիսկ հաջողություններ են եղել»,- ասաց փաստաբանը:
Դիտարկմանը, որ սույն գործով առանձին դրվագներ կարճվել են նախաքննության փուլում, իսկ այս գործն արդեն ուղարկվել է դատարան՝ փաստաբանը նշեց, որ իր կարծիքով այս գործը ենթակա է կարճման և մեղադրանքն ակնհայտ անհիմն է:
«9-10 դրվագներով ավելի ծանր մեղադրանքներ են եղել, որոնք երկու տարի տևած քննության ընթացքում կարճվել են՝ հանցակազմի բացակայության հիմքով»,- ասաց փաստաբանը:
Հիշեցնենք, որ Զարզանդ Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին կետով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար: Ըստ առաջադրված մեղադրանքի՝ Գրիգորյանն ավագանու անդամներից մեկի կնոջն օրենքի խախտմամբ, առանց բարձրագույն կրթության նշանակել է «Արվեստի դպրոց» ՀՈԱԿ-ի, այնուհետև՝ «Արշալույսի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի տնօրենի պաշտոններում: Դատախազությունը հաստատել է մեղադրական եզրակացությունը և գործն ուղարկել դատարան:
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 05/02/2024 08:25 Հույսը միջազգային ճնշումներն են․ «Հրապարակ»
- 05/02/2024 08:21 Արեւմուտքի հերթական պահանջը՝ ԱԱԾ-ի վերաբերյալ․ «Հրապարակ»
- 05/02/2024 07:39 Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ»
- 05/02/2024 07:31 Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ»
- 05/02/2024 07:28 ԱԺ նիստերը «երկարուձիգ» են լինելու. հնարավոր է դրանք մյուս շաբաթ եւս շարունակվեն. «Ժողովուրդ»
- 05/01/2024 08:17 ՀՀ կառավարությունը ազգային օպերատոր է դարձրել ուզբեկ բիզնես մագնատին, որը սանկցիաների տակ է գտնվում Եվրոպայում. «Ժողովուրդ»
- 05/01/2024 08:14 Պայքարողները չեն տրվել սադրանքներին․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/01/2024 20:31 Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
Մեկնաբանություն
- 04/28/2024 21:04 Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 05/01/2024 21:54 Խոշոր ավտովթար․ ընտանիքի 4 անդամներ, այդ թվում՝ երեխաներ, տեղափոխվել են հիվանդանոց
- 05/01/2024 21:13 Մասիսում մի խումբ անձանց միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ կան վիրավորներ
- 05/01/2024 17:33 Հրդեհ Ջրառատ գյուղում. քաղաքացին այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
- 05/01/2024 17:05 Սյունիքի մարզում․ 14-ամյա տղան դաշտում սինդրիկ հավաքելիս վնասվածքներ է ստացել ու տեղափոխվել հիվանդանոց․ պատճառը կասկածելի պայթյունն է եղել
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 05/01/2024 23:36 Գիտնականները նշել են սեքսի իդեալական քանակը՝ ընտանիքում լավագույն հարաբերությունների համար
- 04/30/2024 23:22 Նշվել է զուգընկերոջ դավաճանության մասին վկայող սովորությունը
- 04/26/2024 21:56 Կինը բողոքել է զուգընկերոջ՝ նախկին կնոջ հետ շփումից․ մասնագետի խորհուրդները
- 04/26/2024 00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ
Հետաքրքիր է իմանալ
- 05/01/2024 18:31 Ինչպես կարող է քնելուց առաջ սոցցանցերում շրջելու սովորությունը կործանել հարաբերությունները
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն