ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ցանկացած խախտում պետք է ունենա հետեւանք. «Իրավական ուղի»-ն չի բացառում գաղտնի պարգեւավճարների հետվերադարձի գործընթացի հնարավորությունը 03/12/2020 20:13 | ԼՐԱՀՈՍ
«Վարչապետի աշխատակազմը ֆորմալ առումով փաստաթուղթը գաղտնիացրել է։ Իշխանության ներկայացուցիչների մեջ, փաստորեն, կան այդպիսի մոտեցման կողմնակիցներ, որոնք կարծում են, որ ֆորմալ առումով կարելի է ցանկացած բան գաղտնիացնել եւ զրկել հասարակությանը՝ դրան ծանոթանալու հնարավորությունից»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում այս մասին ասաց «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը՝ անդրադառնալով Վարչական դատարանի որոշմանը՝ Պարտավորեցնել վարչապետի աշխատակազմին «Իրավական ուղի» ՀԿ-ին տրամադրել պարգևատրումների կանոնակարգման վերաբերյալ «գաղտնի նշագրում» պարունակող որոշումը։
«Իրավական ուղի»-ն, հիշեցնենք, հայց էր ներկայացրել ընդդեմ ՀՀ Վարչապետի աշխատակազմի՝ պարտավորեցնելով վարչապետի աշխատակազմին տրամադրել նախարարների, նախարարների տեղակալների, նախարարությունների գլխավոր քարտուղարների և մարզպետների՝ պարգևատրումների կանոնակարգման վերաբերյալ «գաղտնի նշագրում» պարունակող որոշումը, որով նախարարների ու փոխնախարարներին պարգեւավճարներ էին վճարվել այնպես, որ աշխատավարձը կրկնապատկվեր։ 2019թ․-ին հոկտեմբերին ԶԼՄ-ներում շրջանառվել էին տեղեկություններ այն մասին, որ վարչապետի գաղտնի հանձնարարականով նախարարների աշխատավարձը կրկնապատկվել է, իսկ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հաստատել էր պարգևատրումային համակարգի կանոնակարգման վերաբերյալ «գաղտնի» դրոշմագրի ներքո շրջանառված փաստաթղթի առկայությունը։ Վարչապետի աշխատակազմը մերժել է այս մասին տեղեկատվության տրամադրումը՝ պատճառաբանելով, որ խնդրո առարկա որոշումը պարունակում է գաղտնի նշագրում։
Ռուբեն Մելիքյանն ասում է՝ դատարանը կարեւոր որոշում է կայացրել, որովհետեւ դիտարկել է խնդրի բովանդակությունը։ «Որոշման էությունն այն է, որ կան տեղեկություններ, որոնք չեն կարող ֆորմալ գաղտնիացվել եւ հասարակությանը զրկել դրանց հասանելիությունից»,-ասում է իրավապաշտպանը, միեւնույն ժամանակ շեշտելով, որ դատարանի վճիռը օրինական ուժի մեջ դեռ չի մտել եւ հակառակ կողմը այն բողոքարկելու հնարավորություն ունի։
«Պետք է սպասենք եւ տեսնենք, թե ինչպիսի զարգացում է լինում, բայց ինքնին այս վճիռը շատ կարեւոր է, որովհետեւ այն ցույց է տալիս այն լրջագույն խնդիրը, որ առկա է այսօր հանրությանը տեղեկատվություն տրամադրելու հետ կապված։ Փաստորեն, այդքան կարեւոր տեղեկությունը մեր իշխանությունը համարել է գաղտնի, այնպես, ինչպես օրինակ, ռազմական նշանակության տեղեկություններն են գաղտնի, բայց ի՞նչն է այստեղ գաղտնի, անհասկանալի է»,-արձանագրում է Ռուբեն Մելիքյանը։
Իրավապաշտպանը Ռուբեն Մելիքյանն իրավիճակը զարգացող է համարում եւ առայժմ ձեռնպահ է մնում անդրադառնալ հարցին, թե արդյո՞ք քննարկվում է գաղտնի որոշման արդյունքում ՀՀ քաղաքացիների հարկերի հաշվին վճարված պարգեւավճարների հետվերադարձի գործընթաց սկսելու հնարավորությունը։ Ցանկացած դեպքում, Մելիքյանի խոսքով, որեւէ խախտում պետք է ունենա հետեւանք։ «Դա իրավաբանության ամենակարեւոր, այբբենական ճշմարտություններից է, թե երբ վրա կհասնի այդ հետեւանքը, կարծում եմ, այս պահին քննարկելիք ամենակարեւոր հարցը չէ, բայց վստահաբար, կան եւ կշարունակեն գործել այն մեխանիզմները, որոնք դրա հնարավորությունը կընձեռեն։ Մենք իրավաբաններս դրա մասին մտածում ենք»,-ասաց Ռուբեն Մելիքյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/26/2024 08:28 Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ»
- 04/26/2024 08:23 Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը․ «Հրապարակ»
- 04/26/2024 08:20 Համատեղ պայքարի պլան դեռ չկա․ «Հրապարակ»
- 04/26/2024 08:18 ԿԳՄՍՆ-ում փոփոխություններ են նախապատրաստվում ․ լուծարվելու է Սփյուռքի բաժինը․«Հրապարակ»
- 04/26/2024 08:13 Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից․ Հրապարակ»
- 04/26/2024 07:53 Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը, թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում․ «Ժողովուրդ»
- 04/26/2024 07:40 Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/26/2024 10:53 2 ռուս կանայք հաղորդում են տվել ոստիկանություն, որ «Հաղթանակ» զբոսայգու տնօրենը հարվածել է իրենց, թքել իրենցից մեկի դեմքին. shamshyan.com
- 04/26/2024 10:33 Ավստրալիայի Լիբերալ կուսակցությունը երկրի ընդդիմության առաջնորդին կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
- 04/26/2024 10:23 Հրդեհ Գառնի գյուղում
- 04/25/2024 22:46 Թումանյան փողոցում գտնվող ռեստորաններից մեկի ծխատարում հրդեհ է բռնկվել
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/26/2024 00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
- 04/21/2024 22:49 Կինը հոր օգնությամբ վրեժ է լուծել դավաճան զուգընկերոջից
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ