ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Այսօր իշխանությունները անընդհատ բռնության կոչեր են տարածում եւ ցանկանում են այս հարցում եւս մենաշնորհ ունենալ. Աղասի Ենոքյան 03/06/2020 21:46 | ԼՐԱՀՈՍ
«Գիտեք, նրանք գործադիր իշխանությունը վերցրել են՝ միտինգներով, օրենսդիր իշխանությունը՝ միտինգներով, հիմա փորձում են հանրաքվեով վերցնել նաեւ դատական իշխանությունը եւ, բնականաբար, չորրորդ իշխանության նկատմամբ վերահսկողություն հաստատելը պետք է նրանց օրակարգում լինի: Սա է հիմնական նպատակը»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է «Մեդիապաշտպան» նախաձեռնության ղեկավար, քաղաքագետ Աղասի Ենոքյանը ՝ անդրադառնալով իշխանության նախաձեռնած վերջին օրենսդրական փոփոխություններին:
Աղասի Ենոքյանն ասում է՝ նպատակն է վերահսկողության տակ առնելու խոսքի ազատությունը: «Գաղտնիք չէ, որ միշտ իշխանությունը ձգտում է ավելի մեծ իշխանության»,-նշում է քաղաքագետը:
Խոսքը, հիշեցնենք, Քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու նախագծի մասին է, որով կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել բռնության քարոզի ու կոչերի համար՝ այդ թվում ՝ լրատվամիջոցներով:
«Երեւի իշխանություններն են գնահատելու, մենք այսօր տեսնում ենք, որ այսօր իշխանությունները անընդհատ բռնության կոչեր են տարածում եւս ցանկանում են, որ այստեղ եւ իրենք մենաշնորհ ունենան, այսինքն, բռնության կոչեր տարածելու իրավունք միայն իրենք ունեն»,-նկատում է քաղաքագետը՝ անդրադառնալով հարցին, թե արդյո՞ք Հայաստանն ունի մասնագետներ, որոնք կոմպետենտ կարող են լինել՝ գնահատելու համար, թե այս կամ այն հայտարարությունն իր մեջ պարունակում է արդյոք բռնության կոչեր:
Աղասի Ենոքյանը համոզված է՝ նման գործիքակազմն իր ազդեցությունը թողնելու է նաեւ քաղաքական համակարգի վրա՝ լայն իմաստով: «Մամուլի ազատությունը խեղդելը ինքնին արդեն քաղաքական համակարգի վրա լրջագույն ազդեցություն կարող է ունենալ եւ, բնականաբար, իշխանությունը փորձելու է քաղաքական գործիչներին նույնպես դնել շատ ավելի զգուշավոր իրավիճակներում»,-ասում է «Մեդիապաշտպան» նախաձեռնության ղեկավարը:
Նշենք, որ Քրեական օրենսգրքի նախագծով իշխանությունը մտադիր է ընդլայնել սուտ մատնության հոդվածը։ Ըստ այդմ, սուտ մատնություն կարող է համարվել ոչ միայն իրավասու մարմիններին հանցագործության դեպքի կամ այլ անձանց մասին սուտ տեղեկություն տալը, այլեւ նույնաբովանդակ տեղեկատվության հրապարակումը ԶԼՄ-ներում։
Այս փոփոխությունը եւս Աղասի Ենոքյանը դիտարկում է նույն՝ մամուլի նկատմամբ վերահսկողություն հաստատելու համատեքստում:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/27/2024 08:19 «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել ․«Հրապարակ»
- 04/27/2024 08:15 Երբ ընդդիմությունը կանցնի համատեղ ու ռադիկալ պայքարի․«Հրապարակ»
- 04/27/2024 08:11 Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին ստուգում իրականացնելիս հաշվի առնել իր կարգավիճակը, այլ կերպ ասած՝ «տեղը բերել». «Ժողովուրդ»
- 04/27/2024 08:08 Դա կլիներ մեր վերջը․ Փաշինյանը՝ ադրբեջանցի«փախստականների» մասին․ «Հրապարակ»
- 04/27/2024 08:03 Տավուշի մարզպետը, հացի սեղանի շուրջ, փորձել լվանալ գյուղացիների գլուխները․«Հրապարակ»
- 04/27/2024 07:52 Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են . «Ժողովուրդ»
- 04/27/2024 07:36 1080 ռեեստր՝ 3270 հայտարարատու անձանց պաշտոնների՝ 5009 փոփոխությունների վերաբերյալ․ հիմքում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն է․ «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/28/2024 21:04 Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/26/2024 21:56 Կինը բողոքել է զուգընկերոջ՝ նախկին կնոջ հետ շփումից․ մասնագետի խորհուրդները
- 04/26/2024 00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
Հետաքրքիր է իմանալ
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել