Թեմաներ
Երկուշաբթի 05 / 06 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/06/2024   12:33 Հայկական օրակարգի դեմ աշխատող արտաքին թշնամի ուժերը և ներքին ուժերը նույնական են իրենց խոսույթում, ինչը ևս մեկ անգամ հաստատում է՝ այս իշխանությունները հակահայ օրակարգով են շարժվում․ փորձագետ 05/06/2024   12:27 Շատ կարևոր է, որ խաղաղության պայմանագրի մեջ երկակի մեկնաբանության համար տեղ չթողնենք. Ալեն Սիմոնյան 05/06/2024   12:22 Տաւուշ. Հայոց Արդի Պատմութեան «Թաւշեայ» Թիւրիմացութեան Տապանաքարը Կամ Չարիքի Վախճանին Խորհրդանի՞շը 05/06/2024   12:22 Հներ, սեւեր չկան, սա մաքուր շարժում է, փրփուրներից են կախվում. Ռոստոմյան (տեսանյութ) 05/06/2024   12:19 Դատախազությունը գնահատական չտվեց Արցախի հայաթափմանն ու իրականացված ցեղասպանությանը. Օհանյան 05/06/2024   12:14 Հանրային քրեական հետապնդում երկու անձի նկատմամբ՝ «Տելեգրամ» հավելվածի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու համար 05/06/2024   12:10 Սա կարող է դառնալ այն շարժումը, որը պետք է ապահովի խաղաղություն երկրի ներսում և խաղաղություն երկրի սահմաններին. Վահե Հովհաննիսյան 05/06/2024   12:02 ՀՅԴ Կանադայի «Սիմոն Զավարյան» երիտասարդական միությունը իր աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը 05/06/2024   11:57 Օր 3. Սրբազանի առաջնորդությամբ տավուշյան շարժումը տեղափոխվում է Երեւան. ուղիղ միացում 05/06/2024   11:53 Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը 05/06/2024   11:36 Մետրոն այսուհետ կգործի մինչև 24:00-ն. Ավինյան 05/06/2024   11:29 Չեխիայի Ուրարտու Հայ-Չեխական միութունը աջակցում է «Տավուշը հանուն հայրենիքի» համաժողովրդական շարժմանը 05/06/2024   11:28 Արթուր Սուքոյանի պաշտպանը պահանջում է առերես հարցաքննել Սուքոյանին և լրագրող Դավիթ Լևոնյանին 05/06/2024   11:25 Դիլիջանի ՔՊ-ական համայնքապետը եղբորն ուղարկել է շարժման մասնակիցներին լրտեսելու․ Սարգսյան 05/06/2024   11:18 Դուք ունեք հնարավորություն դառնալու անկախ, խնդրում եմ, հորդորում եմ ձեզ, դարձեք այդպիսին, տիկին Վարդապետյան. Արծվիկ Մինասյան 05/06/2024   11:12 ՀՀ և Ադրբեջանի նախարարների բանակցությունները կանցկացվեն Ալմաթիում՝ մայիսի 10-ին․ ԱԳՆ 05/06/2024   11:09 Ականի պայթյունից վիրավորված զինծառայողը տեղափոխվել է Իջեւանի բժշկական կենտրոն 05/06/2024   11:00 Թուրքից վախող էլ չկա, պետք լինի՝ նորից կքշենք. Կիրանցում չափագրման աշխատանքներ են սկսվել 05/06/2024   10:56 ԱԺ-ն շարունակում է նիստը. ուղիղ 05/06/2024   10:53 Քամու հետևանքով վնասներ՝ Երևանում 05/06/2024   10:50 Ավտոմեքենաներ են բախվել, որին հաջորդել է հրդեհը. կան վիրավորներ 05/06/2024   10:39 Ականազերծման աշխատանքների ժամանակ զինծառայող է վիրավորվել 05/06/2024   10:38 Կապանի Արփիկ թաղամասում քաղաքացին սայթաքել և ընկել է քարերի վրա. նա հոսպիտալացվել է 05/06/2024   10:35 Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի նկատմամբ իշխանության ակնհայտ ուղղորդմամբ տարվում է վիրավորանքների ամոթալի արշավ. Թաթոյան 05/06/2024   10:29 Հրդեհ՝ Սբ. Սարգիս եկեղեցու մոտ 05/06/2024   10:27 Փրկարարները հայտնաբերել են մոլորված երեխային 05/06/2024   10:23 Հալաբյան փողոցում BMW-ն բախվել է սյանը. կա վիրավոր 05/06/2024   10:21 Իշխանությունը հավանական սահմանային սադրանքները փորձում է նախապես ջարդել շարժման առաջնորդ Բագրատ սրբազանի վրա. Աբրահամյան 05/06/2024   10:12 Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմը հանդես է եկել կոչով 05/05/2024   22:25 Դեպի Երեւան երթը կմեկնարկի Սեւանի թերակղզու խաչմերուկից 05/05/2024   22:13 Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալի Facebook-ի էջի ետնանկարում Իլհամ Ալիևին պատկանող հյուրանոցի լուսանկարն է. Ղազարյան 05/05/2024   22:07 Արտակարգ դեպք՝ Երևանում. պայթյուն-հրդեհ՝ «Տոչկա» ակումբում 05/05/2024   22:00 Փրկարարների հմուտ գործողությունների շնորհիվ քաղաքացին և կենդանին դուրս են բերվել մացառուտից 05/05/2024   21:55 Բրազիլիայում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 70-ի 05/05/2024   21:31 «Առաջին ալիք»-ի կայքէջից ջնջել են Ոսկեպարի մասին պատմող ֆիլմը․ Մարիաննա Փայտյան 05/05/2024   21:24 Արցախցի երիտասարդները միացել են Սրբազանի քայլերթին. ծածանվում են Հայաստանի ու Արցախի դրոշները, վարորդները ողջունում ազդանշաններով (տեսանյութ) 05/05/2024   21:07 Առանց Վեհափառ հայրապետի օրհնության մենք չենք գործում. Բագրատ Սրբազան 05/05/2024   20:44 Երևանում՝ դաշտամիջյան հատվածում, ծառից կախված հայտնաբերվել է տղամարդու մարմին 05/05/2024   20:41 «Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը 05/05/2024   20:11 Սոցիալական ցանցերում Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի անունից բացվող որևէ էջ կապ չունի ո՛չ Շարժման, ո’չ էլ Սրբազանի հետ. հայտարարություն 05/05/2024   19:49 Ցանկանում են առանց ընտրությունների իշխանություն վերցնել. Արսեն Թորոսյան 05/05/2024   19:42 Թշնամին շարունակում է թիրախավորել հայ առաքելական եկեղեցին` գիտակցելով, որ «հանուն ճշմարտության երթը» չի համընկնում իր շահերին. թյուրքագետ 05/05/2024   19:37 Նոր սկանդալ` Բաքվի ու Թեհրանի միջեւ. հարեւանների ներքին անցուդարձին վերաբերող լուրերը` մեկ տեսաշարով 05/05/2024   19:27 Իշխան Գևորգյանը 72 ժամ նստացույցից հետո կշարունակի քաղաքական ակցիան 05/05/2024   19:08 Բոլորիդ սպասում եմ մայիսի 9-ին` Երևանում. Բագրատ Սրբազանը` քաղաքացիներին 05/05/2024   19:02 Թուրք-ադրբեջանական մամուլը լի է փաշինյանական իշխանության աջակցության կոչերով. Գեղամյան 05/05/2024   18:38 Նույն սխալը չգործենք, մի մերժեք հոգևորականների ձայնը և խրատը. Միքայել Սրբազան 05/05/2024   17:55 Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթը Սևանում է 05/05/2024   17:47 Կոտայքում Mercedes-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե էլեկտրասյանը, տապալել այն և գլխիվայր հայտնվել դաշտում 05/05/2024   17:42 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Շվեդիայի Եկեղեցու Վեստերիսի եպիսկոպոսին
05/04/2024   19:44 Ինչ- որ անելու ենք` կանենք, կտեսնեք. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան 05/04/2024   18:49 Ուժեղ կարկտահարություն՝ Արմավիրում 05/04/2024   21:57 Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան 05/04/2024   15:49 Բագրատ Սրբազանը ծնկի եկավ ու ստացավ Լենա տատի օրհնությունը. Տավուշից սկսվեց դեպի Երեւան քայլերթը 05/05/2024   22:13 Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալի Facebook-ի էջի ետնանկարում Իլհամ Ալիևին պատկանող հյուրանոցի լուսանկարն է. Ղազարյան 05/05/2024   16:16 Որևէ երաշխիք չկա.հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Սրբազան 05/05/2024   10:26 Ողբերգական դեպք՝ Արարատի մարզում. հայրական տանը հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր անվամբ հաշվառված հրացանը 05/06/2024   10:12 Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմը հանդես է եկել կոչով 05/05/2024   21:24 Արցախցի երիտասարդները միացել են Սրբազանի քայլերթին. ծածանվում են Հայաստանի ու Արցախի դրոշները, վարորդները ողջունում ազդանշաններով (տեսանյութ) 05/05/2024   13:08 Օր 2. Սրբազանի առաջնորդությամբ տավուշյան շարժումը գալիս է Երեւան. Ուղիղ միացում 05/04/2024   21:41 Հաղարծին վանքում Բագրատ Սրբազանը հնչեցրեց այսքան սպասված զանգերը 05/05/2024   19:49 Ցանկանում են առանց ընտրությունների իշխանություն վերցնել. Արսեն Թորոսյան 05/04/2024   16:54 Փաշինյանը յասաման է նվիրել Աննա Հակոբյանին. նոր տեսանյութ է տարածել 05/05/2024   20:44 Երևանում՝ դաշտամիջյան հատվածում, ծառից կախված հայտնաբերվել է տղամարդու մարմին 05/05/2024   22:25 Դեպի Երեւան երթը կմեկնարկի Սեւանի թերակղզու խաչմերուկից 05/05/2024   22:07 Արտակարգ դեպք՝ Երևանում. պայթյուն-հրդեհ՝ «Տոչկա» ակումբում 05/04/2024   14:47 Ֆրանսիահայ լրագրողը, ըստ ԱԱԾ-ի, վտանգ է ներկայացնում ՀՀ-ի համար. Թոքի քաղցկեղ ունեցող Լեո Նիկոլյանը շարունակում է հացադուլը. Նրա վիճակը վատթարացել է 05/05/2024   12:27 Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկը. գնդապետ Տիգրան Հակոբյան (տեսանյութ) 05/05/2024   14:48 Եթե ինձ բարձրացնեք կղզի, ես արարողությունը կանեմ, այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր». Չարխչյան 05/05/2024   10:19 Ու՞ր եք, Համալսարանի, Պոլիտեխնիկի, այլ բուհերի դասախոսներ և ուսանողներ. միթե՞, ի տարբերություն Կոնսերվատորիայի ուսանողության, բոլորդ համաձայն եք հայրենիքի վաճառքին. Իշխանյան

Քողարկված քաղաքական օրակարգ միշտ էլ կլինի, եթե դատախազությունը չկարողանա անկախ որոշումներ կայացնել. Արա Ղազարյանը՝ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» նախագծի ռիսկերի մասին 03/06/2020   19:50  |  Հարցազրույց

«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» և կից ներկայացված օրինագծերի փաթեթի կարգավորումների շուրջ «Փաստինֆո»-ն զրուցել է միջազգային իրավունքի փորձագետ, փաստաբան Արա Ղազարյանի հետ։

-Պարոն Ղազարյան, «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» նախագիծն ու և կից ներկայացված օրինագծերի փաթեթը դատախազությանը հնարավորություն են ընձեռում քրեական արդարադատությունից դուրս՝ քաղաքացիական դատավարություններում ներգրավվելու։ Սա դատախազության՝ սահմանադրական լիազորությունների հետ կապված խնդիր չի՞ առաջացնում։

-Ճիշտ է, դատախազությանը լայն լիազորություններ են տրվում, բայց իրենք դա կարող են հիմնավորել նրանով, որ ի վերջո դա ի շահ հանրության է արվում, այսինքն, հանրային գործառույթի մի մաս է, երբ գույքը վերադարձնում են սեփականատիրոջը, իսկ եթե սեփականատերը չկա՝ համայնքին։ Այսինքն, ի վերջո, անօրինական ձեռք բերված գույքը անցնում է համայնքին կամ նրա որեւէ անդամին եւ այս իմաստով հակասություն չկա, ուղղակի լիազորությունները բավականին լայն են։

-Նման ծավալի լիազորություններով դատախազությանն օժտելը՝ ապացույցների խիստ ցածր շեմի պարագայում, ընդունելի՞ է ժամանակակից իրավահարաբերություններում։

-Այս օրենքում ամենախնդրահարույցը հենց դա է։ Ընթացակարգը կոչվում է «in rem» ընթացակարգ։ ՄԻԵԴ-ում շատ գործեր չկան, մի քանի գործեր կան, ինչը նշանակում է, որ դա տարածված ընթացակարգ չէ եւ պետությունները մեծ վերապահումով են այդ ընթացակարգը կիրառում եւ ավելի շատ տուրք են տալիս քրեական դատավարության կարգով նման անօրինականության դեմ պայքարել, քան քաղաքացիական դատավարության, որովհետեւ քրեական դատավարությունը չարաշահումների դեմ մեծ երաշխիքներ է տալիս, իսկ քաղաքացիականը՝ ոչ։ Հիմա, այս դեպքում կա ապացույցի շեմ, որը կարելի է այլ կերպ ասել հավանականության շեմ, այսինքն` դատախազը ոչ թե պետք է հիմնավորի իրողությունը, այլ այդ իրողության հավանականությունը, մի բան, որը մեր իրավաբանության մեջ երբեք չի արվել, եւ քաղդատավարությունում, եւ քրեական դատավարությունում միշտ ապացուցման շեմը կայանում էր նրանում, որ պետք էր հիմնավորել՝ դեպքը տեղի՞ է ունեցել, թե՞՝ ոչ։ Այս դեպքում, մենք գործ ունենք հավանականության հետ, սա ապացույցի գնահատման անգլոսաքսոնական համակարգից վերցված սկզբունք է։ Արդյո՞ք այն արդյունավետ կկիրառվի կոնտինենտալ իրավունքի մի այնպիսի երկրում, ինչպիսին Հայաստանն է, այն էլ՝ արեւելյան մշակույթ ունեցող, որտեղ քաղաքացիները, սովորաբար, չեն սիրում համագործակցել իրավապահ մարմինների հետ։ Դժվար է ասել, համենայնդեպս, ապացույցի բավական ցածր շեմով, նշանակում է՝ բավականին հեշտությամբ դատախազը դիմում է դատարան եւ իր ներկայացրած փաստերի ուժով ապացուցման բեռն անմիջապես անցնում է պատասխանողի վրա։ Սա էլ նորություն է մեր իրավական համակարգում, այսինքն, փաստի կանխավարկածն է աշխատում, ինչը նշանակում է, որ հայցվորին պետք չէ շատ ջանալ ապացույցներ փնտրելու, նա միայն պետք է ինֆորմացիա հավաքի եւ մոտավորապես, օրինակ, 60 տոկոս հավանականության սկզբունքով, ոչ թե 95-98 , մտնի դատարան եւ այդ պահից ապացուցման բեռն անցնում է պատասխանողի վրա եւ սկսվում է պատասխանողի բարդ կյանքը։

-Պարոն Ղազարյան,ասում եք՝ իրողության հավանականության սկզբունքն է գործում, ինչը նորություն է մեր իրավական համակարգի համար։ Նախագծում կա՞ն երաշխիքներ, որոնք կապահովի, որ տվյալ սկզբունքը չարաշահվի եւ սուբյեկտիվ ընկալումներից ելնելով չկիրառվի, տեսականորեն չի բացառվում, որ կարող են տարբեր նպատակներ հետապնդվել։

-Նկատի ունեք քողարկված օրակա՞րգ։

-Այո

-Գիտեք, եթե դատախազությունը չկարողանա անկախ որոշումներ կայացնել, քողարկված քաղաքական օրակարգ միշտ էլ կլինի, ասենք, օրինակ, հենց թեկուզ ընտրելու հարցում, թե որ սուբյեկտներին ենք մենք ընտրում։ Իհարկե, դատախազը նախնական քննություն է կատարում, բայց կուլիսներում կարող են արդեն որոշում կայացնել, թիրախավորել որոշ նախկին պաշտոնատար անձանց։ Օրենքը չի կարող այդ երաշխիքը տրամադրել, թե այդ օրենքը ում դեմ կկիրառվի, արդեն քաղաքական որոշումների արդյունքում է կայացվում։ Այդ երաշխիքը կարող է տալ իշխանությունների տարանջատման սկզբունքը։ Այստեղ դատարանը հիմք բան կարող է անել, դատարանը գործ է ունենալու փաստի կանխավարկածի հետ, որը դատարանին մեծ ազատություն չի տալիս։ Մի խնդիր էլ կա, օրենքի կիրառությունը հետ է գնում մինչեւ 1991 թվականը դա շատ խնդրահարույց է, որովհետեւ այստեղ բարձրանում է կանխատեսելիության հարցը, օրենքը միշտ պետք է կանխատեսելի լինի, իսկ այն դարձել է կանխատեսելի, առնվազն 2011 թվականից, այսինքն, այն ժամանակահատվածից, երբ ներմուծվեց հայտարարագրերի ինստիտուտը, որը պետք է լրացնեն պաշտոնատար անձինք։ 1996 թվականին, ասենք, նրանք երբեք չէին կարող կանխատեսել, որ մի օր իրենից կարող է հաշվետվություն պահանջվել, թե գույքն ինչպես են ձեռք բերել, մանավանդ, որ այդ ժամանակ Հայաստանն ամբողջությամբ կանխիկ դրամաշրջանառությամբ է նման գործընթացներ իրականացրել եւ պատասխանողի համար շատ դժվար կլինի ապացուցել, որ օրինակ, տվյալ գույքն իսկապես, տվյալ գնով է ձեռք բերվել։ Դատախազը դա պետք է հաշվի առնի։

-Հաշվի առնելով այն խնդիրներն ու իրավիճակը, որ այսօր ունենք ձեր նշած՝ իշխանությունների տարանջատման սկզբունքի հետ կապված, այն գործընթացները, որոնք ընթանում են դատական համակարգի շուրջ, լայն, առումով, երկրում արդյո՞ք առկա է այն բարենպաստ իրավաքաղաքական մթնոլորտը, որի պայմաններում քաղաքական իշխանությունը քողարկված օրակարգի գայթակղության չի գնա։

-Ես չեմ կարող ամբողջությամբ գնահատական տալ։ Այս պահի դրությամբ, բնականաբար, բոլորս տեսնում ենք, որ այդ հավասարակշռությունը շեղված է հօգուտ գործադիրի եւ օրենսդիրի, որ դատական համակարգը բավականին խոցելի վիճակում է գտնվում, ուղղակի օրենքի գործողությունն այնպիսին է, որ դատարանը շատ անելիք չունի, բավական է՝ դատախազությունը հաղթահարի իմ նշած 60 տոկոսանոց շեմը , ես դա մոտավորապես եմ ասում 60 տոկոս, արդեն պատասխանատվության դերը անցնում է պատասխանողի վրա։ Այստեղ ավելի շատ մեծանում է դատախազության դերը , որովհետեւ նա դատավարության մասնակից է, որտեղ մրցակցային դատավարությունը փոքր-ինչ նահանջում է եւ նահանջում է դատավորի՝ որպես արբիտր հանդես գալու դերակատարությունը։ Ես ինքս նման ընթացակարգի մասնակցել եմ ամերիկյան դատավարությունում՝ որպես կողմ, փորձագետ եւ իմ աշխատանք բավականին հեշտ էր, ես պետք է ընդամենը ապացուցեի, որ ավելի հավանական է՝ այո, քան՝ ոչ։ Ես չպետք է ապացուցեի, որ այդ դեպքը իսկապես տեղի ունենալու է, ես պետք է ապացուցեի, որ ավելի հավանական է՝ տեղի կունենա, քան ՝ ոչ։ Ինձ 3.5 ժամ հեռախոսով հարցաքննեց դատախազը, այնուհետեւ դատավորը եւ ի վերջո, ես կարողացա Հայաստանից այդ շեմը հաղթահարել։ Ինչո՞ւ եմ այդ օրինակը բերում, ընդհանրապես, անգլոսաքսոնական համակարգից եկող այդ սկզբունքը հեշտ հաղթահարելի է։ Տեսեք, մենք ունենք Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշում, որ անձի մեղքը պետք է հաստատվի ողջամիտ կասկածից վեր, եթե պատկերավոր 0-ից 100-ի սանդղակում փորձենք հասկանալ , թե այն որտեղ է գտնվում, կարող ենք ասել՝ մոտավորապես 98-99 տոկոս ճշտությամբ պետք է ապացուցվի, իսկ այստեղ նպատակը ոչ թե անձին դատելն է, այլ գույքը վերադարձնելը եւ այստեղ այդ կանոնը իջնում է այդ կանոնը մինչեւ 60-65-ի, պատկերավոր եմ ասում եւ բավական է, որ դատախազը հավաքի տվյալներ, որ այդ գույքը արժե այսքան, իսկ անձը այդքան գումար չէր կարող աշխատել, որովհետեւ նրա աշխատավարձն այսքան է, այդ համեմատությունից տեսնում է, որ տարբերություն կա եւ դիմում է դատարան։ Քաղդատավարությունում ընդունված է, որ ապացուցման բեռը բաշխվում է, բայց նայելով, թե անձը եւ նրա ընտանիքը ինչ վտանգի առաջ է կանգնած, որը կարող է կորցնել այն գույքը, որտեղ ապրել է ասենք, 20 տարի, կարող է անարդար լինել նման վտանգը հակակշռել նման ցածր չափորոշիչով։

- Պարոն Ղազարյան, նախագծով տվյալ գործերով զբաղվող դատախազների համար ֆինանսական երաշխիքներ են նախատեսվում, սա նման գործերով զբաղվող դատախազներին գայթակղության առաջ չի՞ կանգնեցնի։

-Դա հարց է, որը վերաբերում է ներքին խոհանոցին, շահագրգռվածության ինչ-որ գործոններ կլինեն, բայց այդ ամենը կախված է գործավարությունից, իսկ այն, թե կլինեն քողարկված օրակարգեր կոնկրետ գործերով, բնականաբար, միշտ էլ կլինեն, հաշվի առնելով երկրում ընդհանուր վիճակը։ Այդ օրենքը, ընդհանուր առմամբ չի հակասում միջազգային իրավունքին, բայց պետությունները խիստ զգուշությամբ են այն կիրառում եւ առավել հակված են չընդունելու, քան թե ընդունելու նման օրենքներ։ Երբ ասում են՝ տարբեր երկրներում նման օրենքներ կան, այո, կան, բայց դրանք շատ քիչ են կիրառվում, որովհետեւ միշտ բախվում են ֆունդամենտալ իրավունքների հետ։ Ինձ նաեւ հետաքրքրում է, որ դատախազները պատրաստված լինեն այդ ինստիտուտը կիրառելուն, նրանք պետք է բավականին շատ վերապատրաստումներ անցնեն, որովհետեւ կրկնում եմ, նման իրավական գործիքներով մեր իրավապահ համակարգում երբեք դատախազները չեն աշխատել, նրանք միշտ աշխատել են այն մտայնությամբ, որ մեղքը պետք է ապացուցված լինի 100 կամ 95 տոկոսով, հիմա դատախազները ոչ թե պետք է ապացուցեն մեղքը, այլ դրա հավանականությունը։

-Եվ, ֆունդամենտալ իրավունքներից խոսեցիք,որոնց բախվում է նման օրենսդրությունը, այդ ֆունդամենտալ իրավունքներից մեկը անձի սեփականության իրավունքն է, արդյո՞ք այդ իրավունքի պաշտպանության երաշխիքը չի իջեցվում նման գործիքակազմի պարագայում։

-Մտահոգություններ , իհարկե, կան, մասնավորապես, կանխատեսելիությունը, շեմը, որը 50 միլիոն դրամից իջեցվեց 25 միլիոնի, բայց առավելապես կանխատեսելիությունն է։ Մեր երկիրը, կարելի է ասել, ընդամենը 6-7 տարի է, ինչ բոլոր գործարքները պարտադրում է անել բանկային փոխանցումներով, նախկինում ամեն բան արվում էր առձեռն։ Ես մասնակցել եմ գույքի գնման գործարքի, որտեղ ամոթ էր համարվում պայմանագիր կնքելը, պատկերացնո՞ւմ եք հանրային մտածելակերպը։ Մենք այդ ամենի միջով անցել ենք , ընդամենը 15 տարի առաջ էր դա եւ նման պայմաններում գուցե բարեխիղճ ձեռքբերողները վտանգի առաջ կանգնեն։ Պետք է սպասենք եւ տեսնենք՝ ինչպես է կիրառվում։

-Բայց, մյուս կողմից, պարոն Ղազարյան, տարբերակված մոտեցում չէ՞ր լինի, եթե դիցուք, վերջին 10 տարիներն ընտրվեին։

-Ես չգիտեմ՝ քաղաքական որոշում է եղել, թե՞ բացառապես իրավաբաններն են այդ որոշումը կայացրել, բայց որքան հետ ես գնում, այնքան իրավական անվտանգությունն ու կանխատեսելիության հիմնարար սկզբունքն է տուժում, պետք է հիշեն, թե 90-ականներին այս երկիրը ինչերի միջով է անցել։ Սկզբից պետք է ինստիտուտներն ստեղծել, հետո նոր պահանջներ ներկայացնել։

Հեղինակ Մ. Ղ.

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

21:04 26/02/2020  |  ԼՐԱՀՈՍԻնձ չի հետաքրքրում, թե նախարարի կինը ոնց է տոլմա փաթաթում, բայց ինձ հետաքրքրում է՝ նախարարը դատված եղե՞լ է, թե ՞ ոչ, բանակում ծառայե՞լ է, թե ոչ. Արա Ղազարյան
21:53 21/02/2020  |  ՔաղաքականԵթե ՌԴ-ից հզոր ենք, ու «ատչյոտ» ենք պահանջում ԵԽ-ից, ողջունում ենք. Արմեն Բադալյան (տեսանյութ)
20:12 20/02/2020Նախարարի դատվածության վերաբերյալ տեղեկությունը փակ ինֆորմացիա չէ. Նույնիսկ մասնավոր անձի վերաբերյալ նույնիսկ Դատալեքսում այդ ինֆորմացիան բաց է. Արա Ղազարյան
18:32 06/02/2020  |  ԼՐԱՀՈՍԱնցումային դրույթը փոխել հնարավոր չէ, դա անցավ, վերջացավ, երբ Արմեն Սարգսյանը դարձավ նախագահ. Արա Ղազարյան
21:03 29/01/2020  |  ՀարցազրույցՍտեղծված ներքաղաքական մթնոլորտը, բնականաբար, բացասական է անդրադառնում մեր զինվորների վրա. Գագիկ Գինոսյան (տեսանյութ)
20:09 24/01/2020  |  ԼՐԱՀՈՍՍա արդեն «բեսպրեդել» կարելի է համարել. Արա Ղազարյան
13:47 20/01/2020  |  ԼՐԱՀՈՍՄԻԵԴ-ում կամ այլ ատյաններում վաղ թե ուշ Հայաստանն ու Ադրբեջանը հանդիպելու են իրար հետ. Արա Ղազարյան
20:22 06/01/2020  |  ԼՐԱՀՈՍՄանվել Սարիբեկյանի գործով անցնում է այն ողջամիտ ժամկետը, որ ՄԻԵԴ-ը պետք վճիռ կայացնի. Արա Ղազարյան
21:29 26/12/2019  |  ՀարցազրույցՆախագահը կարող էր հանդես գալ որպես արբիտր, բայց որոշեց ստորագրել՝ չնայած ՍԴ դատավորների նկատմամբ դրսեւորված քաղաքական անհանդուրժողականությանը. Արա Ղազարյան
19:32 01/11/2019  |  ԼՐԱՀՈՍԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի ճեպազրույցը լրագրողների հետ Ազգային Ժողովում՝ «ՀՀ 2020թ. Պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի հարցերի քննարկման ժամանակ

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]