ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Սա արդեն «բեսպրեդել» կարելի է համարել. Արա Ղազարյան 01/24/2020 20:09 | ԼՐԱՀՈՍ
Միջազգային իրավունքի մասնագետ, փաստաբան Արա Ղազարյանի գնահատմամբ՝ «բեսպրեդել» կարելի է համարել փաստաբանների կապի և տեղեկատվական այլ միջոցների անվտանգությունը խախտելու դեպքերը եւ շեշտում, որ դա հիմնարար իրավունքի կոպիտ խախտում է։
«Նման դեպք մոտ 20 օր առաջ իմ գործընկերոջ նկատմամբ էլ է եղել։ Երբ մենք գործի նյութերը ստացանք, տեսանք, որ փաստորեն, փաստաբանի եւ իր վստահորդի խոսակցության գաղտնալսում է եղել։ Գաղտնալսել էին փաստաբան Աշխեն Դաշյանի հեռախոսային խոսակցությունը իր վստահորդի հետ, ավելին` նաև առանձին Դաշյանի խոսակցությունն էին լսել՝ այլ անձանց հետ»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Արա Ղազարյանը՝ անդրադառնալով փաստաբանների կապի և տեղեկատվական այլ միջոցների անվտանգությունը խախտելու դեպքերին։
Միջազգային իրավունքի մասնագետը բացատրեց՝ երբ կուրորեն գաղտնալսում են մեղադրյալի հեռախոսային խոսակցությունները եւ տեսնում, որ այս մեկը փաստաբանի հետ է, պետք է անմիջապես ապացույցների զանգվածից հանեն ու ոչնչացնեն։
«Ոչ միայն դա չի արվել, այլեւ հրահանգվել է լսել նաեւ Աշխեն Դաշյանի հեռախոսազրույցները այլ անձանց հետ։ Սա արդեն «բեսպրեդել» կարելի է համարել։Երկու տարի առաջ նման պրակտիկա չկար եւ սա անհանգստացնող է»,-ահազանգեց մասնագետը։
Արա Ղազարյանն ասաց, որ պատրաստվում են ոչ միայն վիճարկել քննիչի որոշումը, այլեւ քննչական բաժնի պետի ուշադրությունը հրավիրել իր աշխատակցի կողմից իրականացված խախտումների վրա, որպեսզի նրան պատասխանատվության ենթարկեն, որովհետև, ըստ էության, դա փաստաբան-վստահորդ հեռախոսային խոսակցության անօրինական գաղտնալսում է, որը հիմնարար իրավունքի կոպիտ խախտում է։ «Այնքան խորը համակարգային բնույթ է սա կրում, որ անգամ քննիչի մտքով չի անցնել գործի նյութերից հանել գաղտնալսման մասը, իսկ եթե դա նրա մտքով չի անցել, նշանակում է, որ նրանք անընդհատ դա արել են։ Պետք է բարձրաձայնել եւ իրենց կարգի հրավիրել»,-շեշտեց փաստաբանը՝ հավելելով, որ եթե վստահորդը վստահ չլինի, որ իրենց խոսակցությունը գաղտնի է, այլեւս չի աշխատի փաստաբանի հետ։
Նշենք, որ օրերս փաստաբան Էդգար Թումասյանն էր ահազանգել, որ ԱԱԾ-ն գաղտնալսել է իր եւ վստահորդի հեռախոսազանգը, որը կցվել է քրեական գործին: Իսկ այսօր ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի փաստաբանական թիմը ահազանգեց փաստաբանի գործունեությունը խոչընդոտելու մասին։ Մասնավորապես, փաստաբան Լուսինե Սահակյանը տեղեկացրել էր, որ armtimes .com կայքում 12.01.2020թ. հրապարակված հոդվածում ներկայացված ստահոդ տեղեկությունները հերքելու պահանջի վերաբերյալ իրենց հայտարարությունից կարճ ժամանակ անց, փաստաբան Արամազդ Կիվիրյանի էլեկտրոնային փոստը կոտրելուն ուղղված «միջոցառումներ» են սկսվել։
« Այդ փոստը, որը փոխկապակցված էր նրա՝ ֆեյսբուք սոցիալական ցանցի էջի հետ: Տեղի ունեցածի վերաբերյալ Gmail ցանցից համապատասխան հաղորդագրություն ստանալուց հետո, էլեկտրոնային փոստն արդեն դարձավ Ա.Կիվիրյանի համար անհասանելի»,-տեղեկացրել էր Լուսինե Սահակյանը՝ նշելով, որ տեղի ունեցածն աննախադեպ խայտառակություն է, ոտնձգություն է ոչ միայն քաղաքացու՝ ՄԻԵԿ 8-րդ հոդվածով պաշտպանվող իրավունքների, անձնական կյանքի գաղտնիության իրավունքի հանդեպ, այլ նաև ուղիղ հարված է օրենքով պաշտպանված փաստաբանական գաղտնիքին:
Անդրադառնալով այս ահազանգին՝ Արա Ղազարյանը ընդգծեց՝ եթե այդ ամենը կապված է փաստաբանի գործունեության հետ,ապա նույն հարթակում պետք է դիտարկել՝ որպես փաստաբանի աշխատանքի մասնագիտական անձեռնմխելիության խնդիր։
Նշենք, որ ՀՀ փաստաբանների պալատի խորհուրդն հունվարի 29-ին քննարկելու է փաստաբանների կապի և տեղեկատվական այլ միջոցների անվտանգությունը խախտող դեպքերի, ինչպես նաև Սահմանադրական դատարանի անդամների վերաբերյալ վերջին իրադարձությունների հետ կապված հարցերը:
Ինչ վերաբերում է ոստիկանությանը գաղտնալսելու իրավունք ընձեռող օրենսդրական փոփոխությանը, որը օրերս խորհրդարանն ընդունեց, ըստ Արա Ղազարյանի, սա դրական քայլ է, որը կապված է մի ընդհանուր տենդեցի հետ, որին ապագայում Հայաստանը պետք է ձգտի հասնել։ «Եվրոպայի խորհուրդը անդամ- պետություններին առաջարկում է ազգային անվտանգության մարմիններին տարանջատել հանրային քրեական հետապնդումից, այսինքն, ազգային անվտանգության մարմինները պետք է զբաղվեն հետախուզությամբ եւ հակահետախուզությամբ եւ չզբաղվեն քրեական գործերի քննությամբ»,-ասաց Արա Ղազարյանը՝ հավելելով, որ երբ ոստիկանությունը չունի իր սեփական ենթակա կառույցը եւ գաղտնալսման համար դիմում է ԱԱԾ-ին՝ օգտագործելու համար նրա ենթակառույցը, սա, ըստ Ղազարյանի, վերը նշված սկզբունքի խախտում է։
Դիտարկմանը, թե նկատի ունենալով երկրի իրավաքաղաքական մթնոլորտն ու աղմկահարույց քրեական գործերի առատությունը, արդյո՞ք այս փոփոխությունն իրական նպատակին կծառայի եւ հավելյալ խնդիրներ չի ստեղծի՝ Արա Ղազարյանն արձագանքեց.«Դուք երկու բան կապում եք իրար հետ, որը վստահ չեմ կապվում է, թե ոչ։ Տեսական հարցադրմանը ես տեսական պատասխանում եմ, որ դրական է, որ ոստիկանությունը ունենա գաղտնալսումների իր ենթակառուցվածքը, որպեսզի չօգտվի ԱԱԾ ենթակառուցվածքից, որովհետեւ, եթե մեկ անգամ օգտվի, չի կարող երաշխավորել, որ այդ տվյալները չեն մնա ԱԱԾ-ի ձեռքին եւ հետո դոսիեներ չեն կազմվի։ Սա տեսական մոտեցումն է, բայց արդյո՞ք այդ փոփոխությունից կօգտվեն եւ խախտումներ կարվեն, կտեսնենք, փոփոխությունը դեռ նոր է»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/17/2024 08:17 Ե՞րբ Հայաստան կայցելի Քըլըչը․ «Հրապարակ»
- 04/17/2024 08:13 Փաշինյանը «կանաչ լույս է վառել» վայրագությունների համար․«Հրապարակ»
- 04/17/2024 08:11 Քաղաքապետարանում բյուջեի հաշվին անգլերեն կսովորեն․ «Հրապարակ»
- 04/17/2024 08:07 Հայաստանում օլիգարխներ չկան, կան նոր օլիգարխներ. Փաշինյանը խաբել է. մաս 200. «Ժողովուրդ»
- 04/17/2024 08:04 ՔՊ-ականները հիշել են Սյունիքի տեղը․ «Հրապարակ»
- 04/17/2024 08:00 Փաշինյանը տեւական ժամանակ է խուսափում է ԱԺ ՔՊ խմբակցության հետ հանդիպումից. «Ժողովուրդ»
- 04/17/2024 07:56 Վրաստան մուտքի համար ՀՀ քաղաքացիները պիտի պարտադիր առողջապահական ապահովագրություն ունենան.«Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
Մեկնաբանություն
- 04/17/2024 19:53 Արցախի օրինակը կրկնվում է. Միջպետական ճանապարհի փոխարեն Փաշինյանը նախընտրել է ուղղաթիռով գնալ Ոսկեպար
- 04/17/2024 18:55 Արցախից ռուսական զորքերի շտապ դուրս գալը կարող է տարբեր պատճառներ ունենալ. քաղաքագետ
- 04/17/2024 16:23 Նիկոլ Փաշինյանին որոշ աղբյուրների կողմից վերագրվում են տարբեր հայտարարություններ, որոնք չեն հաստատվել՝ պաշտոնապես հերքվում են. Բաղդասարյան
- 04/17/2024 14:14 Ոստիկանական վերահսկողության տակ գտնվող մարդուն ծեծելը հեչ, արցախցիների սոցիալական հարցերն են ժողովրդավարության դանդաղման պատճառը. Արցախի ՄԻՊ
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/17/2024 21:54 Գյումրիում քաղաքացին ընկել էր շենքերից մեկի նկուղը․ ժամանել են փրկարարները
- 04/16/2024 16:10 Հայկավան-Բամբակաշատ ավտոճանապարհին բախվել են «Mercedes-Benz» և «Ford» մակնիշների ավտոմեքենաները
- 04/16/2024 12:42 Մալաթիայի գյուղմթերքների շուկայի 2-րդ տաղավարում հայտնաբերվել է տղամարդու մարմին
- 04/16/2024 12:07 Ջրատարի վթար Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/17/2024 23:53 Թվարկել են 40 տարեկանից հետո մաշկի խնամքի հետ կապված տարածված սխալները
- 04/17/2024 19:01 Կինը հորեղբոր դիակի հետ բանկ է մտել ու փորձել վերջինիս անունով վարկ վերցնել
- 04/17/2024 18:22 Կանցկացվի աշխարհում առաջին գեղեկցության մրցույթը արհեստական բանականության ստեղծած մոդելների միջև
- 04/16/2024 13:52 Գործարարն ու իր կինը ողջ ունեցվածքը տվել են բարեգործության ու հեռացել մենաստան
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ