Թեմաներ
Ուրբաթ 04 / 26 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/26/2024   11:20 Կիրանցը զրկվելու է իր հիմնական ճանապարհից, և գյուղի համար առաջարկվող այլընտրանքային ճանապարհը լինելու է ադրբեջանական զինված դիտարկման ներքո.Թաթոյան (տեսանյութ) 04/26/2024   10:54 Ղազախական կողմի առաջարկով Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման ամսաթվի մասին կտեղեկացնենք. ԱԳՆ 04/26/2024   10:53 2 ռուս կանայք հաղորդում են տվել ոստիկանություն, որ «Հաղթանակ» զբոսայգու տնօրենը հարվածել է իրենց, թքել իրենցից մեկի դեմքին. shamshyan.com 04/26/2024   10:45 Սևան մայրուղում պարեկներն արգելում են բեռնատարների մուտքը Երևան 04/26/2024   10:35 Լարված իրավիճակ՝ Հակակոռուպցիոն դատարանում 04/26/2024   10:33 Ավստրալիայի Լիբերալ կուսակցությունը երկրի ընդդիմության առաջնորդին կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը 04/26/2024   10:26 Արմավիրում ու Արարատում կասեցվել է ապօրինի 4 հորի շահագործում 04/26/2024   10:23 Հրդեհ Գառնի գյուղում 04/26/2024   10:21 Ադրբեջանը իր նախընտրած քարտեզներով ու սկզբունքներով փորձում է «սահմանը ծռել». Աբրահամյան 04/26/2024   10:13 Երեւանում անհնազանդության ակցիաներ են. կաթվածահար է արվել երթեւեկությունը` տարբեր հատվածներում (տեսանյութ) 04/26/2024   09:54 Իշխանությունները դեռ զգուշանում են Մամիկոն Ասլանյանից. ՔՊ-ին Վանաձորում հաղթած Ասլանյանը կմնա կալանքի տակ 04/26/2024   08:28 Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ» 04/26/2024   08:23 Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը․ «Հրապարակ» 04/26/2024   08:20 Համատեղ պայքարի պլան դեռ չկա․ «Հրապարակ» 04/26/2024   08:18 ԿԳՄՍՆ-ում փոփոխություններ են նախապատրաստվում ․ լուծարվելու է Սփյուռքի բաժինը․«Հրապարակ» 04/26/2024   08:13 Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից․ Հրապարակ» 04/26/2024   07:53 Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը, թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում․ «Ժողովուրդ» 04/26/2024   07:40 Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ․ «Ժողովուրդ» 04/26/2024   07:34 Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ» 04/26/2024   07:32 216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ» 04/26/2024   00:16 Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպել է Մայր Աթոռում վերապատրաստման դասընթացներին մասնակից եկեղեցականների հետ 04/26/2024   00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ 04/26/2024   00:04 Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ 04/25/2024   22:52 Կիրանցիներին զրկում են կադաստրով իրենց պատկանող գույքից 04/25/2024   22:46 Թումանյան փողոցում գտնվող ռեստորաններից մեկի ծխատարում հրդեհ է բռնկվել 04/25/2024   22:33 Տեսակցեցի ապօրինի ձերբակալվածներին, այդ թվում` Սուրեն Պետրոսյանին. իրավիճակը մի օր պայթելու է. Տիգրան Աբրահամյան 04/25/2024   22:07 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 04/25/2024   21:42 ՌԴ Տամբովում ձերբակալվածը խոստովանել է, որ ահաբեկչություն է նախապատրաստել ՌԴԿ-ի հանձնարարությամբ 04/25/2024   21:24 Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը գործում է. վարչապետի աշխատակազմ 04/25/2024   21:20 Իրավիճակն անկանխատեսելի է, Փաշինյանը երբեք լուրջ իշխանություն չի ունեցել. Կիվիրյան (Տեսանյութ) 04/25/2024   21:17 Մի խումբ քաղաքացիներ փակել են Երևան-Աշտարակ ավտոճանապարհը. ցանցային ակցիաներ՝ ամբողջ հանրապետությունում 04/25/2024   21:09 Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան 04/25/2024   21:01 Առաջին եռամսյակում ԶՊՄԿ-ն մոտ 140 միլիոն դրամով ավելացրել է հարկային մուտքերը 04/25/2024   20:55 «Օրենքով գողին» մեղադրում են ակումբում մարդ ծեծելու համար 04/25/2024   20:52 Ալեն Սիմոնյանը չգիտի, թե ինչ փաստաթղթի հիման վրա է պնդում, որ Տավուշում հանձնվող տարածքները ադրբեջանական են. Հարցման պատասխան 04/25/2024   20:37 Շվեդիայի վարչապետը հայտարարել Է ՆԱՏՕ - ին ռազմական ինտեգրման ավարտի մասին 04/25/2024   20:21 Քաղաքացիները ինքնաբուխ փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում 04/25/2024   20:18 Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատների խնդրանքով նա ընդհատել է հացադուլը 04/25/2024   20:08 Պահանջում են վերացնել Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցը. Դատարանը կհրապարակի որոշումը 04/25/2024   20:05 Կիրանցում գերլարված վիճակի մասին մանրամասներ է հայտնում Ասպրամ Կրպեյանը. գյուղի տարածք են ներխուժել ինչ-որ մարդիկ 04/25/2024   20:02 Հայաստանի ու Սերբիայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի 04/25/2024   19:51 Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան (տեսանյութ) 04/25/2024   19:49 Կիրանցում ականազերծման աշխատանքների ընթացքում վիրավորում է ստացել զինծառայող. ՊՆ-ն հաստատում է 04/25/2024   19:48 Գնդապետ Մախսուդյանը հիվանդանոցից միանգամից Կիրանց է գնացել 04/25/2024   19:41 «Մինա» հանող հայ չի լինում, սաղ թուրք են. Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է 04/25/2024   19:38 Ֆրանսիայում երկու միլիոն շիշ ջուր են ոչնչացրել կղանքի հետքերի պատճառով 04/25/2024   19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ 04/25/2024   19:06 Գնդապետ Միհրան Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից 04/25/2024   18:52 Գառնիկ Դանիելյանն արդեն Կիրանցում է, պայքարը շարունակվում է 04/25/2024   18:47 Սա Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունն է լինելու թշնամուց. Վարուժան Գեղամյան
04/24/2024   23:35 Ռուսաստանում տեսանկարահանել են ցանկապատից կախված մանկապարտեզի սանին 04/25/2024   10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com 04/25/2024   08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» 04/26/2024   07:34 Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ» 04/24/2024   17:44 Լարված վիճակ Իսակովի պողոտայում. «Մերժիր գժին» նախաձեռնության անդամները փակել են այն (տեսանյութ) 04/24/2024   21:17 Մեր ժողովուրդը խաբեության մեջ էր, իսկ հիմա ճշմարիտ սիրո վրա կառուցված շատ գեղեցիկ գործընթաց ենք կազմակերպելու. Տեր Աբել 04/25/2024   15:32 Գերասիմ Վարդանյանը և ևս 4 հոգի տեղափոխվել են Վեդիի բաժին 04/25/2024   14:11 Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց 04/26/2024   00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ 04/25/2024   13:48 Չես ճանաչու՞մ ինձ, էդ ի՞նչ ձև ես խոսում. Մեղրիի ճանապարհին քաշքշուկ սկսվեց, Գերասիմ Վարդանյանը բերման ենթարկվեց (տեսանյութ) 04/24/2024   20:19 Երկրորդ նախագահը Հայաստանում է եւ կնոջ հետ այցելել է Ծիծեռնակաբերդ 04/25/2024   19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ 04/24/2024   13:46 Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին քաղաքացիները դիմավորեցին «Նիկոլ դավաճան» վանկարկումներով 04/25/2024   13:19 Փակ է Ապարան-Վանաձոր ճանապարհը 04/24/2024   17:22 Տղամարդը աղավնիների պատճառով իր հղի կնոջը կապել է անկողնում ու այրել տունը 04/24/2024   20:48 Ցեղասպանությունից փրկված Աղավնի Ներսիսյանի մայրն ու քույրը մահացել են սովից, իսկ ինքը մեծացել է ամերիկյան մանկատանը. միակ հարազատն իրեն գտել էր 50-ականներին՝ հորեղբոր աղջիկը .... 04/24/2024   17:29 Վաղը կարող է Երեւանը հանձնեն ու ասեն՝ ոչ մի հայկական տարածք չենք տալիս, իրենցն է. Տիրան Խաչատրյան 04/25/2024   20:55 «Օրենքով գողին» մեղադրում են ակումբում մարդ ծեծելու համար 04/24/2024   12:11 Տավուշի թեմի առաջնորդն այսօր մեծ բեռ է վերցրել իր ուսերին. քաղաքագետ 04/25/2024   16:37 Օրենքով սահմանված կարգով ընթացք կտրվի․դատախազությունը՝ Փաշինյանի դեմ հաղորդման մասին

Արցախում նախագահի թեկնածուներից ոչ բոլորն են հասկանում արտաքուստ պարզ թվացող, բայց ներքուստ չափազանց բարդ ճշմարտությունը 02/27/2020   19:45  |  ԼՐԱՀՈՍ

Արցախում ընթացող նախագահական ընտրությունների քարոզարշավին ականատես ենք լինելու զարմանահրաշ գաղափարների ու անակնկալների և, անշուշտ, դառնալու ենք ընթացող իրողությունների, բեմական ներկայացումների մասնակից, հանդիսատես։ Եվ ինչքան էլ փորձենք կողքից նայողի աչքերով նայել ու անկողմնակալ պահվածք դրսևորել, այնուամենայնիվ, ազգային ինքնագիտակցությունդ ու մարդկային խղճմտանքդ ինչ-որ պահի սկսելու են գործել, և դու ակամայից ուշադրությունդ բևեռելու ես այն սրբազան բնօրրանին, որտեղ հայրենակիցներիդ իրավունքների հետ առնչվող ճակատագրական իրադարձություններ են տեղի ունենում, որտեղ քո նախնիների հայրենականչ գերեզմաններն իրենց արյան կանչով քեզ տանում են դեպի մի երկիր, որին բռնությամբ անվանակոչել են Ղարաբաղ, իսկ հիմա՝ բռնության լծից ազատագրված՝ Արցախ։

Այո′, Արցախում նախագահական և խորհրդարանական ընտրություններ են և այդ ընտրությունները ժողովրդի կամքը սրբագրող մատենագիր են դառնալու։ Իսկ ժողովրդի կամքը կառավարվում է տիեզերքից՝ օրհնությամբ, և այն ուղեկցվում է տեսանելի զորություններով ու արդարությամբ։ Դրա համար էլ գրված է․ «Ձայն բազմաց՝ ձայն Աստծո», որը հուշում է առ այն, թե ով ժողովրդի կամքը սրբապղծի, դառնալու է նրա զոհը, իսկ ով ժողովրդին ծառայի, դառնալու է նրա օրհնյալը։

Այսօր Արցախում նախագահի թեկնածուներից ոչ բոլորն են հասկանում արտաքուստ պարզ թվացող, բայց ներքուստ չափազանց բարդ այս հայտնի ճշմարտությունը, որովհետև ժողովրդին աճպարարությամբ խաբելով, նրան փնովելով ու նվաստացնելով, նրա հիշողությունը ոտնահարելով, նրան բռնազբոսաբար պարտադրելով՝ չես կարող անիծապարտ չդառնալ ու չկործանվել և չես կարող նրա կամքին, նրա ջատագովությանը, հարգանքին ու արժանապատվությանն արժանանալ, ընդսմին՝ նաև հաղթանակներ նվաճել։
Ժողովուրդն իմաստուն է, հանճարեղ։ Նա շատ լավ է զանազանում ուժեղին և թույլին, խելոքին ու հիմարին, հանճարին ու անճարին, նվիրյալին ու վախկոտին, փախչողին ու կանգնողին, ինչպես նաև ազնիվ մարդկանց ու շան որդիներին։

Հետևաբար, ժողովրդի հետ պետք է վերաբերվել զգուշավորությամբ, իմաստությամբ ու խորագիտությամբ, հոգատարությամբ և կարեկցանքով։ Արդ, նրանք, ովքեր ժողովրդին ձեռք մեկնած մարդուն փնովում են, ամբաստանում, անհարկի զրպարտում ու մեղադրում և իրենց դարանակալ մտքերով փորձում են մարդկանց ապակողմնորոշել՝ օգտագործելով ստեղծված առիթն ու հնարավորությունը, ապա թող այդ մարդիկ գիտակցեն ու հասկանան, որ ժողովուրդն անսալու է իր խղճի ձայնին, գործելու է իր բնազդական կամքով և նախապատվությունը տալու է իրեն նեղության ժամանակ օգնության հասած մարդուն, իրեն հոգսերի ու կարիքների ծանրության բեռի տակից հանած մարդուն, իրեն օժանդակած մարդուն, իր բարօրության համար իրականության մեջ բազմաթիվ գործեր կատարած մարդուն։

Իսկ նրանք, ովքեր ստահոդ հուսադրումներով խոստումներ են շռայլում և ապագայի տեսլականով մտքի փայլատակումներ կատարում առ այն, թե մարդկանց կյանքն ու կենսամակարդակը փոխելու համար են ընտրապայքարի դուրս եկել, ապա մեծ հաշվով նրանք սխալվում են, որովհետև ժողովուրդը նայում է արածդ գործերին, ապրածդ կյանքին, ստեղծածդ հնարավորություններին, զբաղեցրած հասարակական դիրքիդ, մարդկային որակներիդ, թողածդ ժառանգությանը և ինչու ոչ՝ նաև արժանի լինելու վաստակիդ։

Բայց և այնպես, ազատ կամքի ընտրությունը տրված է բոլորին, և մարդու կամքին բռնանալը ոչ այլ ինչ է, եթե ոչ բռնատիրություն խղճի ու ազատության հանդեպ, բարոյապղծություն՝ բարեվարքության հանդեպ։
Կարծում եմ՝ Արցախում արդար ընտրություններն այլընտրանք չունեն, և նրանք, ովքեր ընտրել են ընտրապայքարի ազնիվ ուղիները և ժողովրդին անկեղծությամբ ներկայացնում են իրենց գործունեության ռազմավարությունը, ինչպես նաև դրանից բխող ծրագրերն ու մտահղացումներն առանց զրպարտելու և վարկաբեկելու մյուսներին, ապա ժողովուրդն այդ կուսակցությանն ու նրա առաջնորդին հավուր պատշաճի վերաբերմունք ցույց կտա։

Իսկ նրանք, ովքեր ընտրել են Պիղատոսի մարտավարությունը և գործում են նրա պես, ապա նրանց պատասխանը կլինի պարտությունը և ամոթը, իսկ դրանից բխող բոլոր հետևանքներն ու եզրակացությունները թողնում եմ Մասիս Մայիլյանի «սակրավորների» խղճի վրա։

Արցախյան պատերազմի վետերան, ազատամարտիկ Արթուր Կիրակոսյան

  

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

20:57 26/02/2020  |  ԼՐԱՀՈՍԱրցախում նախագահական ընտրությունների մեկնարկը տրված է
10:37 22/02/2020  |  ՄամուլԱրցախում փորձում են արհեստական լարվածություն ստեղծել. Ովքեր են դրա հետեւում. «168 ժամ»
09:24 19/02/2020  |  Մամուլ«Արցախի հարցում մեզ համար ընդունելի է այն տարբերակը, որը դեռ չկա». Իսկ ե՞րբ է դա լինելու. «Հրապարակ»
19:28 18/02/2020  |  ԼՐԱՀՈՍԲանակցային գործընթացում Արցախի ներգրավման հետ կապված պատկերացումներն իրական չեն. Իսկանդարյան
19:28 12/02/2020  |  ԼՐԱՀՈՍՓաշինյանը չասաց՝ Մյունխենում Արցախի հարցով հանդիպում նախատեսված է, թե՞ ոչ
15:22 09/02/2020  |  Արտակարգ պատահարներԶինծառայող է հանկարծամահ եղել. Արցախի հանրապետության ՊՆ
10:19 04/02/2020  |  ԼՐԱՀՈՍԱրցախի ՊՆ-ն հորդորում է ձեռնպահ մնալ բանակի վերաբերյալ չճշտված լուրերի հրապարակումից
10:03 04/02/2020  |  ՄեկնաբանությունԲոլոր ՀԴՄ չխփողները պետք է պատժվեն օրենքի ողջ խստությամբ. Փաշինյան
21:35 03/02/2020  |  Արտակարգ պատահարներԱրցախում զինծառայող է վիրավորվել
18:30 03/02/2020  |  ԼՐԱՀՈՍԱրցախի կառավարությունը կրկին կոչ է արել Քանանյանին և նրան միացած Պողոսյանին դադարեցնել հացադուլը

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]