ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Քաղաքացու որոշում» կուսակցությունը հարցեր է ուղղել ՔՊ վարչությանը ՍԴ շուրջ ընթացող գործընթացների վերաբերյալ 02/17/2020 11:34 | ԼՐԱՀՈՍ
«Քաղաքացու որոշում» կուսակցությունը հարցեր է ուղղել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությանը ՍԴ շուրջ ընթացող գործընթացների վերաբերյալ, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․
«Հարգելի՛ գործընկերներ,
Վերահաստատում ենք մեր դիրքորոշումն առ այն, որ Սահմանադրական դատարանը ներկայիս կազմով չի կարող սահմանադրական արդարադատություն իրականացնել։ Կրկին արձանագրում ենք, որ հանրաքվեն ժողովրդի իշխանության իրացման համար կարևոր և անհրաժեշտ միջոց է, դրա կիրառման փաստը ողջունելի է։ Հանրաքվեն նաև լավ հնարավորություն է երկրի ապագայի վերաբերյալ գաղափարների, պատկերացումների շուրջ բովանդակային քննարկումներ ծավալելու համար։ Այդպիսի քննարկումներն են քաղաքացուն հնարավորություն տալիս գիտակցված և տեղեկացված մասնակցել որոշումների կայացման գործընթացին, կայացնել որոշումներ՝ հիմքում ունենալով քննարկվող հարցի վերաբերյալ փաստարկները, գնահատել ռիսկերն ու իր պատասխանատվությունը իր իսկ որոշման հետևանքների համար։
Սահմանադրական դատարանի ճգնաժամը հանրաքվեով լուծելու նախաձեռնության վերաբերյալ հնչել են մի շարք հարցեր, որոնց պատասխանները մեզ բավարարել են։ Այնուամենայնիվ, հանրային քննարկումներից դուրս են մնացել մի շարք էական հարցեր։
Հանրության տարբեր շերտեր այս գործընթացն ընկալում են տարբեր կերպ․ որոշները սա ընկալում են որպես իշխանությունը ժողովրդին վերադարձնելու հերթական հանգրվան, որոշները՝ որպես անիմաստ գործընթաց, որոշները՝ անձնական վրեժխնդրություն, մի այլ հատված էլ՝ պետական համակարգի ամբողջական յուրացում։ Քանի որ որևէ տեղ անցյալի իրավա-քաղաքական գնահատականն արձանագրված չէ, չեն նախանշվել այն սկզբունքները, ճանապարհային քարտեզը և ժամկետները, թե անցյալից ապագա այդ հեղափոխական-անցումային շրջանը ինչպես և երբ է ավարտվելու՝ անհրաժեշտություն է առաջանում պարզաբանել մի շարք հարցեր։
Մասնավորապես․
Ի վերջո, գործող սահմանադրությունը լեգիտի՞մ է, թե՞ լեգիտիմ չէ։
Եթե, այնուամենայնիվ, այն կեղծված լինելու բերումով լեգիտիմ չէ՝ ինչո՞վ պետք է առաջնորդվեն հանրությունը, դուք և ապագա Սահմանադրական դատարանը։
Ի՞նչ սկզբունքներ և չափորոշիչներ է կիրառվելու նոր դատավորների նկատմամբ։ Մասնավորապես․ կարո՞ղ են նրանց թվում լինել ձեր քաղաքական թիմի անդամներից։
Հնարավո՞ր է, որ այս փոփոխությամբ հեռացվող ներկայիս ՍԴ անդամներից որևէ մեկը ընտրվի նոր ՍԴ դատավոր։
Բացի իրավական ակտերում այժմ ամրագրված երաշխիքներից դատարանի անկախության ի՞նչ լրացուցիչ երաշխիքներ կարող եք ներկայացնել։ Հանրային այն մտահոգությունները փարատելու համար, թե ապագա դատարանը ևս կարող է կախյալ լինել, մեծ քայլ կլինի, եթե հրապարակեք այն անձանց անունները կամ շրջանակը, որոնց կառավարությունը առաջադրելու է ՍԴ դատավորի թեկնածու։
Ո՞րն է Ձեր դիրքորոշումը և առաջարկը․ սահմանադրական փոփոխությունների հաջորդ նախագծով ՍԴ-ն, որպես առանձին ինստիտուտ պահպանվելու է՞, թե՞ ոչ։
Ցանկացած ընտրության կամ հանրաքվեի արդյունքներ բողոքարկելի են։ Այս հանրաքվեի արդյունքները Սահմանադրական դատարանում բողոքարկվելու դեպքում կարող է առաջանալ իրավական-քաղաքական ճգնաժամ, քանի որ հարցը պետք է քննարկվի անձնապես շահագրգիռ դատավորների կողմից։ Ինչպե՞ս եք պատկերացնում այդ խնդրի հաղթահարումը։
Այս հարցերի պատասխանները էական են թե՛ մեր դիրքորոշման համար, թե՛ այն համատեքստում, որ քաղաքացին մտնելով քվեախցիկ՝ հստակ պատկերացնի, թե իրեն ինչ է սպասում այս գործընթացի արդյունքում և ինչի՞ն նա պետք է պատրաստ լինի։
Հարգանքով՝ Սուրեն Սահակյան
«Քաղաքացու որոշում» կուսակցություն
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/26/2024 08:28 Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ»
- 04/26/2024 08:23 Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը․ «Հրապարակ»
- 04/26/2024 08:20 Համատեղ պայքարի պլան դեռ չկա․ «Հրապարակ»
- 04/26/2024 08:18 ԿԳՄՍՆ-ում փոփոխություններ են նախապատրաստվում ․ լուծարվելու է Սփյուռքի բաժինը․«Հրապարակ»
- 04/26/2024 08:13 Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից․ Հրապարակ»
- 04/26/2024 07:53 Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը, թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում․ «Ժողովուրդ»
- 04/26/2024 07:40 Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/26/2024 10:53 2 ռուս կանայք հաղորդում են տվել ոստիկանություն, որ «Հաղթանակ» զբոսայգու տնօրենը հարվածել է իրենց, թքել իրենցից մեկի դեմքին. shamshyan.com
- 04/26/2024 10:33 Ավստրալիայի Լիբերալ կուսակցությունը երկրի ընդդիմության առաջնորդին կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
- 04/26/2024 10:23 Հրդեհ Գառնի գյուղում
- 04/25/2024 22:46 Թումանյան փողոցում գտնվող ռեստորաններից մեկի ծխատարում հրդեհ է բռնկվել
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/26/2024 00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
- 04/21/2024 22:49 Կինը հոր օգնությամբ վրեժ է լուծել դավաճան զուգընկերոջից
Հետաքրքիր է իմանալ
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել