Թեմաներ
Ուրբաթ 04 / 26 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/26/2024   10:13 Երեւանում անհնազանդության ակցիաներ են. կաթվածահար է արվել երթեւեկությունը` տարբեր հատվածներում (տեսանյութ) 04/26/2024   09:54 Իշխանությունները դեռ զգուշանում են Մամիկոն Ասլանյանից. ՔՊ-ին Վանաձորում հաղթած Ասլանյանը կմնա կալանքի տակ 04/26/2024   08:28 Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ» 04/26/2024   08:23 Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը․ «Հրապարակ» 04/26/2024   08:20 Համատեղ պայքարի պլան դեռ չկա․ «Հրապարակ» 04/26/2024   08:18 ԿԳՄՍՆ-ում փոփոխություններ են նախապատրաստվում ․ լուծարվելու է Սփյուռքի բաժինը․«Հրապարակ» 04/26/2024   08:13 Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից․ Հրապարակ» 04/26/2024   07:53 Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը, թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում․ «Ժողովուրդ» 04/26/2024   07:40 Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ․ «Ժողովուրդ» 04/26/2024   07:34 Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ» 04/26/2024   07:32 216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ» 04/26/2024   00:16 Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպել է Մայր Աթոռում վերապատրաստման դասընթացներին մասնակից եկեղեցականների հետ 04/26/2024   00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ 04/26/2024   00:04 Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ 04/25/2024   22:52 Կիրանցիներին զրկում են կադաստրով իրենց պատկանող գույքից 04/25/2024   22:46 Թումանյան փողոցում գտնվող ռեստորաններից մեկի ծխատարում հրդեհ է բռնկվել 04/25/2024   22:33 Տեսակցեցի ապօրինի ձերբակալվածներին, այդ թվում` Սուրեն Պետրոսյանին. իրավիճակը մի օր պայթելու է. Տիգրան Աբրահամյան 04/25/2024   22:07 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 04/25/2024   21:42 ՌԴ Տամբովում ձերբակալվածը խոստովանել է, որ ահաբեկչություն է նախապատրաստել ՌԴԿ-ի հանձնարարությամբ 04/25/2024   21:24 Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը գործում է. վարչապետի աշխատակազմ 04/25/2024   21:20 Իրավիճակն անկանխատեսելի է, Փաշինյանը երբեք լուրջ իշխանություն չի ունեցել. Կիվիրյան (Տեսանյութ) 04/25/2024   21:17 Մի խումբ քաղաքացիներ փակել են Երևան-Աշտարակ ավտոճանապարհը. ցանցային ակցիաներ՝ ամբողջ հանրապետությունում 04/25/2024   21:09 Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան 04/25/2024   21:01 Առաջին եռամսյակում ԶՊՄԿ-ն մոտ 140 միլիոն դրամով ավելացրել է հարկային մուտքերը 04/25/2024   20:55 «Օրենքով գողին» մեղադրում են ակումբում մարդ ծեծելու համար 04/25/2024   20:52 Ալեն Սիմոնյանը չգիտի, թե ինչ փաստաթղթի հիման վրա է պնդում, որ Տավուշում հանձնվող տարածքները ադրբեջանական են. Հարցման պատասխան 04/25/2024   20:37 Շվեդիայի վարչապետը հայտարարել Է ՆԱՏՕ - ին ռազմական ինտեգրման ավարտի մասին 04/25/2024   20:21 Քաղաքացիները ինքնաբուխ փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում 04/25/2024   20:18 Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատների խնդրանքով նա ընդհատել է հացադուլը 04/25/2024   20:08 Պահանջում են վերացնել Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցը. Դատարանը կհրապարակի որոշումը 04/25/2024   20:05 Կիրանցում գերլարված վիճակի մասին մանրամասներ է հայտնում Ասպրամ Կրպեյանը. գյուղի տարածք են ներխուժել ինչ-որ մարդիկ 04/25/2024   20:02 Հայաստանի ու Սերբիայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի 04/25/2024   19:51 Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան (տեսանյութ) 04/25/2024   19:49 Կիրանցում ականազերծման աշխատանքների ընթացքում վիրավորում է ստացել զինծառայող. ՊՆ-ն հաստատում է 04/25/2024   19:48 Գնդապետ Մախսուդյանը հիվանդանոցից միանգամից Կիրանց է գնացել 04/25/2024   19:41 «Մինա» հանող հայ չի լինում, սաղ թուրք են. Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է 04/25/2024   19:38 Ֆրանսիայում երկու միլիոն շիշ ջուր են ոչնչացրել կղանքի հետքերի պատճառով 04/25/2024   19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ 04/25/2024   19:06 Գնդապետ Միհրան Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից 04/25/2024   18:52 Գառնիկ Դանիելյանն արդեն Կիրանցում է, պայքարը շարունակվում է 04/25/2024   18:47 Սա Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունն է լինելու թշնամուց. Վարուժան Գեղամյան 04/25/2024   18:44 Արհեստական ​​ինտելեկտը սովորել է ախտորոշել հազվագյուտ հիվանդություններ 04/25/2024   18:42 Քաղաքացիները վրաններ են տեղադրում Կիրանցի կամրջի վրա 04/25/2024   18:39 «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ» գրությամբ պաստառներ՝ Երևանի տարբեր վարչական շրջաններում 04/25/2024   18:20 Կիրանցի կամրջի մոտ քաղաքացիները սակրավոներով մեքենաներ են փնտրում 04/25/2024   18:15 Ոստիկանների կողմից գնդապետ Միհրան Մախսուդյանի նկատմամբ կիրառված բռնության դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ 04/25/2024   18:10 Փաշինյանի կառավարությունը հայտնում է 20 սյուն տեղադրելու մասին 04/25/2024   18:09 Ոստիկանները Տավուշում խոչընդոտել են լրագրողի մասնագիտական գործունեությանը. հարվածել ու գցել լրագրողի հեռախոսը.հայտարարություն 04/25/2024   18:08 Գերմանիայում հայտնի կլինիկայի բժիշկները գործադուլ են հայտարարել 04/25/2024   18:06 Հայ եւ ֆրանսիացի փաստաբանները քննարկել են փաստաբանների իրավունքների պաշտպանությանեւ իրավունքի գերակայության ամրապնդման հիմնախնդիրները
04/24/2024   23:35 Ռուսաստանում տեսանկարահանել են ցանկապատից կախված մանկապարտեզի սանին 04/25/2024   10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com 04/25/2024   08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» 04/24/2024   17:44 Լարված վիճակ Իսակովի պողոտայում. «Մերժիր գժին» նախաձեռնության անդամները փակել են այն (տեսանյութ) 04/24/2024   21:17 Մեր ժողովուրդը խաբեության մեջ էր, իսկ հիմա ճշմարիտ սիրո վրա կառուցված շատ գեղեցիկ գործընթաց ենք կազմակերպելու. Տեր Աբել 04/25/2024   15:32 Գերասիմ Վարդանյանը և ևս 4 հոգի տեղափոխվել են Վեդիի բաժին 04/26/2024   07:34 Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ» 04/25/2024   14:11 Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց 04/25/2024   19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ 04/24/2024   20:19 Երկրորդ նախագահը Հայաստանում է եւ կնոջ հետ այցելել է Ծիծեռնակաբերդ 04/26/2024   00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ 04/24/2024   13:46 Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին քաղաքացիները դիմավորեցին «Նիկոլ դավաճան» վանկարկումներով 04/25/2024   13:48 Չես ճանաչու՞մ ինձ, էդ ի՞նչ ձև ես խոսում. Մեղրիի ճանապարհին քաշքշուկ սկսվեց, Գերասիմ Վարդանյանը բերման ենթարկվեց (տեսանյութ) 04/24/2024   17:22 Տղամարդը աղավնիների պատճառով իր հղի կնոջը կապել է անկողնում ու այրել տունը 04/25/2024   13:19 Փակ է Ապարան-Վանաձոր ճանապարհը 04/24/2024   20:48 Ցեղասպանությունից փրկված Աղավնի Ներսիսյանի մայրն ու քույրը մահացել են սովից, իսկ ինքը մեծացել է ամերիկյան մանկատանը. միակ հարազատն իրեն գտել էր 50-ականներին՝ հորեղբոր աղջիկը .... 04/24/2024   17:29 Վաղը կարող է Երեւանը հանձնեն ու ասեն՝ ոչ մի հայկական տարածք չենք տալիս, իրենցն է. Տիրան Խաչատրյան 04/24/2024   12:11 Տավուշի թեմի առաջնորդն այսօր մեծ բեռ է վերցրել իր ուսերին. քաղաքագետ 04/25/2024   20:55 «Օրենքով գողին» մեղադրում են ակումբում մարդ ծեծելու համար 04/25/2024   16:37 Օրենքով սահմանված կարգով ընթացք կտրվի․դատախազությունը՝ Փաշինյանի դեմ հաղորդման մասին

Չենք կարող համակերպվել կիսալուծումների, խիստ վիճահարույց նախաձեռնությունների հետ. Գեւորգ Դանիելյանը՝ 37-ի նախաձեռնության մասին 02/05/2020   21:52  |  Հարցազրույց

Այսօր շրջանառության մեջ դրված «ՀՀ Սահմանադրությունում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի շուրջ «Փաստինֆո»-ն զրուցել է  իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանի հետ։

-Պարոն Դանիելյան, իշխանությունը կարծես հետ չի կանգնում Սահմանադրական դատարանի գործող կազմի լիազորությունները ցանկացած գնով դադարեցնելու գերխնդիրը օր առաջ հանգուցալուծելու մտքից։ Այժմ էլ իշխող «Իմ քայլը» խմբակցության 37 պատգամավորներ նախաձեռնել են օրենքով Սահմանադրության անցումային նորմերում այնպիսի փոփոխություն, որը միտված  է ՍԴ դատավորների լիազորությունների դադարեցմանը՝ բացառությամբ իշխանափոխությունից հետո ընտրված 2 դատավորների։ Ընթացիկ օրինագծով Սահմանադրության փոփոխությունների գաղափարը մասնագիտական շրջանակները գնահատում են ոչ միայն ակնհայտ ապօրինի, այլև աննախադեպ։

-Առաջին անգամ, երբ այդ մասին կարդացի ընկերոջս «FB» էջում, վստահ էի, որ իրավիճակը լիցքաթափելուն ուղղված հումոր էր, նույնիսկ կարծիք հայտնեցի, որ կարող են և լուրջ ընդունել, հետո նկատեցի, որ ավելի, քան լուրջ է։ Գիտեմ, ոմանք հրաժարվել են մեկնաբանություններից՝ համարելով այդ նախաձեռնությունն իրավունքի հետ անգամ հեռավոր աղերսներ չունեցող անբնական դրսևորում և քաղաքական ծայրահեղություն։ Ինքս էլ հակված չէի, բայց, կարծում եմ, արժե արձագանքել՝ գուցե ականջալուր լինեն, փորձենք, թեպետ՝ խիստ կասկածում եմ, որ սա, այնուամենայնիվ, կյանքի կկոչվի։

Ինչ ասեմ, բնականաբար, չեմ անդրադառնա քաղաքական նկրտումներին, կխոսեմ բացառապես իրավական ասպեկտներից և, ըստ այդմ էլ, կառանձնացնեմ որոշ էական հարցադրումներ։ Նախ, չի պահպանվել ներքին իրավական փաստաթղթի տրամաբանությունը, փոխարենը ներմուծվել են նոր հակասություններ։ Մասնավորապես, դատելով ներկայացված օրինագծի վերտառությունից, այն օրենք է, մինչդեռ՝ բովանդակության մեջ արդեն խոսվում է մեկ այլ տեսակի իրավական ակտի՝ Սահմանադրության փոփոխությունների մասին։

Գուցե հեղինակները դեռ չեն կողմնորոշվել, թե կոնկրետ ինչ իրավական ակտ է ներկայացվելու, սակայն հարկ է նկատել, որ դա բնավ երկրորդական հարց չէ, քանզի յուրաքանչյուրն ունի իր իրավական արժեքը, քննարկման և ընդունման ընթացակարգը և այլն։ Հակիրճ արտահայտվեմ՝ թե օրենքի և թե Սահմանադրության փոփոխությունների պարագայում այսպիսի նախաձեռնությունն ընդհանուր ոչինչ չունի Սահմանադրության և գործող սահմանադրական օրենքների հետ, ինչին արդեն հանգամանորեն անդրադարձել եմ սահմանադրական արդարադատությունը շրջանցելուն միտված նախորդ օրինագծի վերաբերյալ իմ մասնագիտական եզրակացությամբ։

Այնուամենայնիվ, անորոշության տեղ չթողնելու համար նկատեմ, որ եթե դա օրենք է, ապա չի կարող գործել անգամ ուժի մեջ մտնելու պարագայում, քանզի, միևնույն է,  գերակայելու է բարձրագույն իրավաբանական ուժ ունեցող Սահմանադրությունը (5-րդ հոդված), իսկ եթե դա հրամցվելու է իբրև Սահմանադրության փոփոխություն, ապա այն պետք է նախապես անցնի սահմանադրական արդարադատության ընթացակարգով։

Վիճահարույց է նաև անցումային դրույթների նորմերում փոփոխություններ նախատեսելը, քանզի դրանք արդեն իսկ կիրառված նորմեր են, և ցանկացած միջամտություն հանգեցնելու է իրավական վիճակը վատթարացնող նորմի հետադարձ ուժի արգելքի շրջանցմանը. այլ կլիներ պատկերը, եթե համակարգային և համալիր փաստաթուղթ ներկայացվեր։

Անշուշտ նկատեցիք, որ, հասկանալի պատճառներով,  չեմ էլ անդրադառնում օրենսդրական տեխնիկայի կանոնների պահպանմանը՝ այս երևույթը, ցավոք, արդեն համակարգային բնույթ ունի։ 

Ինչ վերաբերում է աննախադեպ լինելուն, ապա դա այդպես չէ, 90-ականներին մենք ունեցել ենք նախադեպ, երբ սոսկ օրենքով ներմուծվել է՝ Անկախության Հռչակագրով և Սահմանադրությամբ չնախատեսված սահմանադրական մարմին, ինչի արդյունքում արմատապես փոխվել է անգամ կառավարման ձևը։ Բայց եթե դա այդ փուլում դեռ որոշակի բացատրություն կարող էր ունենալ, հաշվի առնելով անկախ պետականության ձևավորման համատեքստում իրավական համակարգի անպատրաստ լինելը, ապա նույնը մեր օրերում կրկնելն արդեն որևէ ողջամիտ ու իրավաչափ բացատրություն չի կարող ունենալ։

- Հեղինակները փորձել են բավականին հանգամանորեն հիմնավորել օրենսդրական նախաձեռնության անհրաժեշտությունը, ինչպես նաև որոշակի շրջանակների համար ներկայացրել  իրենց կարծիքով ՝համոզիչ փաստարկներ։

- Խոսքը ոչ թե փոփոխությունների անհրաժեշտության հիմնավորման, այլ բուն սահմանադրական փոփոխություններն ընթացիկ օրենքի միջոցով կատարելու մասին է։ Դեռ օրեր առաջ սրան նախորդող օրինագծի կտրվածքով էի նկատել, որ առանց սահմանադրական արդարադատության ընթացակարգերի, որևէ կերպ չի կարող իրավաչափ համարվել ցանկացած սահմանադրական փոփոխություն։ Նշված իրավադրույթը հստակ ամրագրված է «Ազգային ժողով կանոնակարգ» սահմանադրական օրենքում, որն էլ հենց ուժը կորցրած ճանաչելու նախաձեռնությամբ էին հանդես եկել նշված օրինագծով։ Չսպասելով նույն այդ օրինագծի քննարկման ճակատագրին, թերևս, որոշվել է, որ պարզապես կարելի է բավարարվել գաղափարի  հռչակմամբ, և արդեն ժամանակն է անցնել հաջորդ փուլին՝ սահմանադրական փոփոխություններին։

Դատելով օրինագծերին կցված հիմնավորումներից, չի բացառվում, որ այս օրենսդրական նախաձեռնությունը դիտարկվի իբրև Սահմանադրության փոփոխություն և չներկայացվի Հանրապետության նախագահի ստորագրմանը։

- Օրինագծի հեղինակները պնդում են, որ դատաիրավական բարեփոխումները համակարգային  հարթությամբ իրականացնելիս, միանգամայն ազատ են, իրենք ոչ միայն օժտված են առաջնային մանդատով, այլև ժողովրդից մանդատ են ստացել հենց այդպիսի բարեփոխումներ իրականացնելու համար, ինչն արտացոլված է եղել իրենց ծրագրում։

-Բոլորս էլ լավ հասկանում ենք, թե խոսքն ինչի մասին է՝ որևէ կուսակցական փաստաթղթում Դուք չեք հանդիպի այնպիսի դրույթի, որով ինդուլգենցիա վերապահվի Սահմանադրությունը շրջանցելու գնով փոփոխությունների համար։ Մյուս կողմից, ցավոք, այնքան իրարամերժ ու հակասական դիրքորոշումներ են հնչել, որ պարզապես անհնար է առանձնացնել մեկ ընդհանուր վեկտոր. բավական է ներկայիս զարգացումները համադրել Դատական և իրավական բարեփոխումների ռազմավարության հետ, որպեսզի ակնհայտ դառնա, որ գոյություն չունեն կանխատեսելի և միանշանակ մոտեցումներ։ Դատաիրավական բարեփոխումների անհրաժեշտությունը որևէ մեկը չի ժխտում, ինչպես և չեն ժխտում կառավարման համակարգի և օրինաստեղծ գործունեության ոլորտի արմատական բարեփոխումները (մասնավորապես, ժամանակն է օրինագծերի մշակումը վերապահել մասնագիտացված անկախ փորձագիտական հիմնարկներին), սակայն ասվածից բնավ չի բխում, որ դա կարելի է անել առաջնային մանդատ ունեցող օրենսդիր մարմնի՝ ոչնչով չսահմանափակվող նկրտումներին համահունչ։ Այն, որ արձագանքում եմ խորհրդարանի նախաձեռնությանը և պատասխանում ձեր հարցերին, ևս վկայում է այն մասին, որ իրապես պատրաստ ենք աջակցելու բարեփոխումների բնական գործընթացին, և հենց այդ նկատառումով էլ ոչ մի պարագայում չենք կարող համակերպվել կիսալուծումների, խիստ վիճահարույց և արդեն այլ իրավական հարթությամբ գնահատման արժանի նախաձեռնությունների հետ։

- Հաճախ է խոսվում այն մասին, որ ՍԴ դատավորները կաշկանդված են կոնկրետ գործերով, քանի որ այդ առնչությամբ ունեցել են նախկինում արտահայտված դիրքորոշումներ։

-Ոչ միայն դա, կան բազմաթիվ այլ խնդիրներ, սակայն մենք այս պահին խոսում ենք մի օրենսդրական նախաձեռնության մասին, որը որևէ կապ չունի այդպիսի կարևոր, հրատապ խնդիրների լուծման հետ։ Ինքս ևս ունեմ իմ տեսլականը՝ սահմանադրական բարեփոխումների առնչությամբ, այդ թվում՝ Ձեր նշած հարցադրման կտրվածքով, ընդ որում, դրանք միանգամայն լուծելի խնդիրներ են։ Ցավոք, իրավական միտքը դեռ այդպիսի հարցերի կտրվածքով չի առաջադրել համալիր ու միասնական լուծումներ, սակայն դա չի նշանակում, որ այդպիսիք չկան։ Օրինակ, կոլեգիալ մարմինների գործունեությունը չխաթարելու նկատառումով Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամների պարագայում արգելվում է բացարկը, ինչը խիստ վիճահարույց է, մինչդեռ՝ դատական բարձրագույն ատյաններում ոչ միայն որևէ լուծում չի առաջադրվել, այլև չի էլ կարող ողջամիտ համարվել ԿԸՀ-ի պարագայում կիրառվող տարբերակը։ Մենք կարող ենք ունենալ փոխարինողների ինստիտուտ և այլն, սակայն այս և նմանաբնույթ  այլ խրթին հարցերին պարբերաբար կանդրադառնամ առաջիկայում։ Ինձ համար ոչ մի նշանակություն չունի իմ կարգավիճակը և առնչությունը սահմանադրական բարեփոխումների հանձնախմբի հետ։ Ի դեպ, ակնկալում էի, որ նորաստեղծ կառույցը ևս կարձագանքեր այս զարգացումներին։

Ընդհանրապես, սահմանադրական բազմաթիվ նորմերի առնչությամբ տարաձայնություններն այնքան են խորացել, կրքերն այն աստիճան են սրվել, որ ինքս նախապատվությունը կտայի ոչ թե Սահմանադրության փոփոխություններին, այլ միանգամայն նոր Սահմանադրության ընդունմանը, և թող հանրաքվեն էլ որոշի, թե ինչպիսին պետք է լինեն մեր Երկրի հիմնարար իրավական հիմքերը։ Այս դեպքում արդեն որևէ մեկը չի կարող հնչեցնել մտավախություն, թե բա ՍԴ-ն կխոչընդոտի, թե բա իշխող ուժն իր առաջնային մանդատը կչարաշահի և այլն։  Չի բացառվում, իհարկե, որ մշակվեն այլընտրանքային նախագծեր։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

21:12 05/02/2020  |  ՄեկնաբանությունՍահմանադրական դատարանի սահմանադրական լիազորությունների ժամկետի կրճատումը գործող սամանադրությամբ հնարավոր է, բայց՝ հանրաքվեով. Հովհաննես Քոչարյան
20:45 05/02/2020  |  Քրեական խրոնիկոնԻշխանությունը քրեական հանցագործության է գնում, նախագիծը իշխանությունը զավթելու, մասնավորապես, ՍԴ-ի լիազորություններին տիրանալու միջոց է. Միհրան Պողոսյան
11:39 05/02/2020  |  ԼՐԱՀՈՍՄարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա ՍԴ-ն հակասահմանադրական է ճանաչել այն, որ հոգեբուժարաններում երեխաների և անգործունակ չափահասների բուժման հարցերում նրանց կարծիքը հաշվի չի առնվում.ՄԻՊ
22:30 04/02/2020  |  ՔաղաքականՎատ ազդակներ ենք ստացել Եվրոպայից, պետք է հետեւություններ արվեն. Արման Աբովյան
23:10 03/02/2020  |  ԼՐԱՀՈՍԱյլևս առանց տողատակերի. «Այլընտրանքային նախագծեր խումբ»
10:54 03/02/2020  |  ՄեկնաբանությունՆոր սահմանադրական դատարանի ստեղծում ի հակառակ իրավունքի գերակայության սկզբունքի. Մակինյան
15:41 30/01/2020  |  ԼՐԱՀՈՍՍԴ. Նիստին անհարգելի պատճառով չի մասնակցել միայն Վահե Գրիգորյանը
11:11 23/01/2020  |  ԼՐԱՀՈՍՍահմանադրական դատարանը որոշումներ է կայացրել
18:46 21/01/2020  |  2-րդ նախագահի գործով դատավարությունըՍԴ-ն մերժել է Ռոբերտ Քոչարյանի դեկտեմբերի 25-ի դիմումի քննությունը
11:49 18/01/2020  |  ԼՐԱՀՈՍՎիճարկվում է ՍԴ դատավորներին վաղաժամ կենսաթոշակի ուղարկելու մասին օրենքի օրինականությունը. Դատախազությունում ուսումնասիրություն է սկսվել

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]