Թեմաներ
Ուրբաթ 04 / 26 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/26/2024   10:35 Լարված իրավիճակ՝ Հակակոռուպցիոն դատարանում 04/26/2024   10:33 Ավստրալիայի Լիբերալ կուսակցությունը երկրի ընդդիմության առաջնորդին կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը 04/26/2024   10:26 Արմավիրում ու Արարատում կասեցվել է ապօրինի 4 հորի շահագործում 04/26/2024   10:23 Հրդեհ Գառնի գյուղում 04/26/2024   10:21 Ադրբեջանը իր նախընտրած քարտեզներով ու սկզբունքներով փորձում է «սահմանը ծռել». Աբրահամյան 04/26/2024   10:13 Երեւանում անհնազանդության ակցիաներ են. կաթվածահար է արվել երթեւեկությունը` տարբեր հատվածներում (տեսանյութ) 04/26/2024   09:54 Իշխանությունները դեռ զգուշանում են Մամիկոն Ասլանյանից. ՔՊ-ին Վանաձորում հաղթած Ասլանյանը կմնա կալանքի տակ 04/26/2024   08:28 Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ» 04/26/2024   08:23 Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը․ «Հրապարակ» 04/26/2024   08:20 Համատեղ պայքարի պլան դեռ չկա․ «Հրապարակ» 04/26/2024   08:18 ԿԳՄՍՆ-ում փոփոխություններ են նախապատրաստվում ․ լուծարվելու է Սփյուռքի բաժինը․«Հրապարակ» 04/26/2024   08:13 Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից․ Հրապարակ» 04/26/2024   07:53 Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը, թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում․ «Ժողովուրդ» 04/26/2024   07:40 Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ․ «Ժողովուրդ» 04/26/2024   07:34 Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ» 04/26/2024   07:32 216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ» 04/26/2024   00:16 Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպել է Մայր Աթոռում վերապատրաստման դասընթացներին մասնակից եկեղեցականների հետ 04/26/2024   00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ 04/26/2024   00:04 Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ 04/25/2024   22:52 Կիրանցիներին զրկում են կադաստրով իրենց պատկանող գույքից 04/25/2024   22:46 Թումանյան փողոցում գտնվող ռեստորաններից մեկի ծխատարում հրդեհ է բռնկվել 04/25/2024   22:33 Տեսակցեցի ապօրինի ձերբակալվածներին, այդ թվում` Սուրեն Պետրոսյանին. իրավիճակը մի օր պայթելու է. Տիգրան Աբրահամյան 04/25/2024   22:07 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 04/25/2024   21:42 ՌԴ Տամբովում ձերբակալվածը խոստովանել է, որ ահաբեկչություն է նախապատրաստել ՌԴԿ-ի հանձնարարությամբ 04/25/2024   21:24 Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը գործում է. վարչապետի աշխատակազմ 04/25/2024   21:20 Իրավիճակն անկանխատեսելի է, Փաշինյանը երբեք լուրջ իշխանություն չի ունեցել. Կիվիրյան (Տեսանյութ) 04/25/2024   21:17 Մի խումբ քաղաքացիներ փակել են Երևան-Աշտարակ ավտոճանապարհը. ցանցային ակցիաներ՝ ամբողջ հանրապետությունում 04/25/2024   21:09 Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան 04/25/2024   21:01 Առաջին եռամսյակում ԶՊՄԿ-ն մոտ 140 միլիոն դրամով ավելացրել է հարկային մուտքերը 04/25/2024   20:55 «Օրենքով գողին» մեղադրում են ակումբում մարդ ծեծելու համար 04/25/2024   20:52 Ալեն Սիմոնյանը չգիտի, թե ինչ փաստաթղթի հիման վրա է պնդում, որ Տավուշում հանձնվող տարածքները ադրբեջանական են. Հարցման պատասխան 04/25/2024   20:37 Շվեդիայի վարչապետը հայտարարել Է ՆԱՏՕ - ին ռազմական ինտեգրման ավարտի մասին 04/25/2024   20:21 Քաղաքացիները ինքնաբուխ փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում 04/25/2024   20:18 Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատների խնդրանքով նա ընդհատել է հացադուլը 04/25/2024   20:08 Պահանջում են վերացնել Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցը. Դատարանը կհրապարակի որոշումը 04/25/2024   20:05 Կիրանցում գերլարված վիճակի մասին մանրամասներ է հայտնում Ասպրամ Կրպեյանը. գյուղի տարածք են ներխուժել ինչ-որ մարդիկ 04/25/2024   20:02 Հայաստանի ու Սերբիայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի 04/25/2024   19:51 Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան (տեսանյութ) 04/25/2024   19:49 Կիրանցում ականազերծման աշխատանքների ընթացքում վիրավորում է ստացել զինծառայող. ՊՆ-ն հաստատում է 04/25/2024   19:48 Գնդապետ Մախսուդյանը հիվանդանոցից միանգամից Կիրանց է գնացել 04/25/2024   19:41 «Մինա» հանող հայ չի լինում, սաղ թուրք են. Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է 04/25/2024   19:38 Ֆրանսիայում երկու միլիոն շիշ ջուր են ոչնչացրել կղանքի հետքերի պատճառով 04/25/2024   19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ 04/25/2024   19:06 Գնդապետ Միհրան Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից 04/25/2024   18:52 Գառնիկ Դանիելյանն արդեն Կիրանցում է, պայքարը շարունակվում է 04/25/2024   18:47 Սա Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունն է լինելու թշնամուց. Վարուժան Գեղամյան 04/25/2024   18:44 Արհեստական ​​ինտելեկտը սովորել է ախտորոշել հազվագյուտ հիվանդություններ 04/25/2024   18:42 Քաղաքացիները վրաններ են տեղադրում Կիրանցի կամրջի վրա 04/25/2024   18:39 «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ» գրությամբ պաստառներ՝ Երևանի տարբեր վարչական շրջաններում 04/25/2024   18:20 Կիրանցի կամրջի մոտ քաղաքացիները սակրավոներով մեքենաներ են փնտրում
04/24/2024   23:35 Ռուսաստանում տեսանկարահանել են ցանկապատից կախված մանկապարտեզի սանին 04/25/2024   10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com 04/25/2024   08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» 04/24/2024   17:44 Լարված վիճակ Իսակովի պողոտայում. «Մերժիր գժին» նախաձեռնության անդամները փակել են այն (տեսանյութ) 04/24/2024   21:17 Մեր ժողովուրդը խաբեության մեջ էր, իսկ հիմա ճշմարիտ սիրո վրա կառուցված շատ գեղեցիկ գործընթաց ենք կազմակերպելու. Տեր Աբել 04/26/2024   07:34 Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ» 04/25/2024   15:32 Գերասիմ Վարդանյանը և ևս 4 հոգի տեղափոխվել են Վեդիի բաժին 04/25/2024   14:11 Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց 04/26/2024   00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ 04/25/2024   13:48 Չես ճանաչու՞մ ինձ, էդ ի՞նչ ձև ես խոսում. Մեղրիի ճանապարհին քաշքշուկ սկսվեց, Գերասիմ Վարդանյանը բերման ենթարկվեց (տեսանյութ) 04/25/2024   19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ 04/24/2024   20:19 Երկրորդ նախագահը Հայաստանում է եւ կնոջ հետ այցելել է Ծիծեռնակաբերդ 04/24/2024   13:46 Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին քաղաքացիները դիմավորեցին «Նիկոլ դավաճան» վանկարկումներով 04/25/2024   13:19 Փակ է Ապարան-Վանաձոր ճանապարհը 04/24/2024   17:22 Տղամարդը աղավնիների պատճառով իր հղի կնոջը կապել է անկողնում ու այրել տունը 04/24/2024   20:48 Ցեղասպանությունից փրկված Աղավնի Ներսիսյանի մայրն ու քույրը մահացել են սովից, իսկ ինքը մեծացել է ամերիկյան մանկատանը. միակ հարազատն իրեն գտել էր 50-ականներին՝ հորեղբոր աղջիկը .... 04/24/2024   17:29 Վաղը կարող է Երեւանը հանձնեն ու ասեն՝ ոչ մի հայկական տարածք չենք տալիս, իրենցն է. Տիրան Խաչատրյան 04/25/2024   20:55 «Օրենքով գողին» մեղադրում են ակումբում մարդ ծեծելու համար 04/25/2024   16:37 Օրենքով սահմանված կարգով ընթացք կտրվի․դատախազությունը՝ Փաշինյանի դեմ հաղորդման մասին 04/24/2024   12:11 Տավուշի թեմի առաջնորդն այսօր մեծ բեռ է վերցրել իր ուսերին. քաղաքագետ

Հիբրիդայի հեղաշրջման ուրվականը. Ըստ Փաշինյանի «իքս» պահից սկսած ՀՀ անվտանգության մարմինները գործել են շատ էֆեկտիվ 01/25/2020   14:39  |  ԼՐԱՀՈՍ

«Արմեն Գրիգորյանը հենց կոնկրետ այդպիսի հայտարարություն չի արել, նա տվել է ձևակերպումներ, որոնք լրագրողին բերել են այդպիսի եզրակացության, սրանք տարբեր են»,- լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով պետական հեղաշրջման փորձի մասին Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարությանը։

Ըստ Փաշինյանի, ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարության դեպքում գործ ունենք ժամանակակից լրատվության մի ֆենոմենի հետ, որը կոչվում է վերնագրային ընթերցում, երբ մարդիկ սովորաբար ոչ թե նյութն են կարդում, այլ՝ վերնագիրը։

Փաշինյանն ասաց, թե հեղաշրջում, պետական հեղաշրջում, պատերազմ ու այս կարգի հասկացությունները ժամանակի ընթացքում փոփոխություններ են կրում։ «Ժամանակակից աշխարհում կա հիբրիդային պատերազմ տերմինը, ինչը նշանակում է, որ պատերազմը ընթանում է, բայց այդ պատերազմը ոչ մեկ չի նկատում եւ իրականում պատերազմային պարամետրերով չկա։ Եթե Արմեն Գրիգորյանի հայտարարությունները ճշգրիտ ձևակերպենք, կարող ենք մեկնաբանել որպես հիբրիդային ինչ-որ երևույթի նկարագրություն եւ եթե էդպես ձեւակերպենք, կարող ենք նաև դա անվանել հիբրիդային հեղաշրջման հիբրիդային նախապատրաստություններ, եւ հիմա մենք կարող ենք դրա մասին խոսել, որովհետև այդ պրոցեսը լիարժեք ու վերջնականորեն պարտված է ու ջախջախված», - հայտարարեց Փաշինյանը։

Վարչապետը բացատրեց՝ հիբրիդային հեղաշրջում ասելով նկատի ունի, որ, օրինակ, տասնյակ միլիոնավոր դոլարներ են ծախսվում լրատվամիջոցներում, սոցցանցերով ՀՀ ղեկավարին, նրա ընտանիքի անդամների, բարձրաստիճան պաշտոնյաների մասին սուտ տեղեկություններ տարածելու համար։
«Ընդ որում՝ դա արվում է՝ ներգրավվելով քրեական աշխարհը, տարբեր ուժեր, կոռումպացված դեմքերի, եւ ինչո՞ւ է հեղաշրջում բառը էս պրոցեսի մեջ տեղավորվում, որովհետև հընթացս այդ պրոցեսի մեջ ներգրավվում են նաև գործող պաշտոնյաներ, որոնք լինելով իշխանության ներսում՝ գործում են ընդդեմ իշխանության, ընդ որում, դրա մեջ ներգրավված են լինում նախկին պաշտոնյաներ, դատական համակարգի որոշ պաշտոնյաներ, ընդ որում, մի ժամանակ կար, որ ես մտածում էի, որ ողջ դատական համակարգն է, բայց, փառք աստծո, ժամանակը ցույց տվեց, բայց փառք Աստծո, ժամանակը ցույց տվեց, որ ոչ, ամենևին էդպես չէ, այլ առանձին փոքր խմբեր են։ Սահմանադրական դատարանը, կոնկրետ պաշտոն օկուպացրած որոշ պաշտոնյաներ, որոնք փորձել են ՍԴ մյուս անդամներին նույնպես ներգրավվել այդ պրոցեսի մեջ, բայց ես ուրախ եմ արձանագրել, որ, կարծես թե, ՍԴ անդամների 80 տոկոսն այդ պրոցեսի մեջ չի ներգրավվել»,-հայտարարեց Փաշինյանը։

Ապա զգուշացրեց, թե մենակ չասեք՝ տվեք անուններ.«Ես տվեցի անուններ, ուղղակի թույլ տվեք ինձ կոնկրետ անուն-ազգանուններ արտասանելու տհաճությունից ազատվել։ Սա է այս պրոցեսի մասը, կոնկրետ դատական պրոցեսներ, օրումեջ տարբեր օտարերկրյա մայրաքաղաքներ այցելություններ եւ կոնսպիրատիվ հանդիպումներ, հանդիպումներ, միջազգային կազմակերպությունների հետ հանդիպումներ, այն հեղինակավոր կազմակերպությունների ու կոնկրետ ղեկավարների, որոնք երկար տարիներ Եվրոպայից սպասարկել են ՀՀ կոռումպացված իշխանությանը, շատ հնազանդ սպասարկել են ՀՀ կոռումպացված իշխանությանը ու իշխանության բռնազավթման կոնկրետ կետերի համահեղինակներ են, որովհետեւ լռել են եւ նրանց լռությունն անվճա՞ր է եղել, հնարավոր է, գա ժամանակը, մենք էս թեմաներին էլ անդրադառնանք», - հայտարարեց ՀՀ վարչապետը։
Փաշինյանն ասաց, որ ՀՀ անվտանգության մարմինները զբաղվում են եւ շարունակելու են զբաղվել այս ամենով։ «Երբ որ ապացույցները լինեն բավարար, որ մարդիկ ենթարկվեն քրեական պատասխանատվության դրա համար, մարդիկ կենթարկվեն քրեական պատասխանատվության,բայց այդ պրոցեսի ամբողջ նպատակը այն չի եղել, որ ինչ-որ մարդկանց դատել, այլ նպատակն այն է, որ ՀՀ ազգային անվտանգությանը սպառնացող վտանգները չեզոքացվեն, ու այդ վտանգները չեզոքացված են, վաղուց, արդեն մի քանի ամիս», - ասաց ՀՀ վարչապետը ու նշեց, թե ՀՀ քաղաքացիների 90 տոկոսն այդ վտանգը ոչ տեսել է, ոչ նկատել։

«Որպեսզի տարընթերցումներ չլինեն, այո ասեմ, որ իրավապահ համակարգը, ՀՀ անվտանգության մարմինները իքս պահից սկսած գործել են շատ էֆեկտիվ եւ արդյունավետ եւ ես ուզում եմ այդ էֆեկտիվության համար առանձնահատուկ գնահատականի խոսքեր ասել ՀՀ ԱԱԾ-ին, ՀՀ ոստիկանությանը, իրավապահ համակարգի մյուս ներկայացուցիչներին»,-եզրափակեց Փաշինյանը։

Նշենք, որ պետական հեղաշրջման փորձի մասին վարչապետ Փաշինյանի ընտանիքում տպագրված հայտնի հոդվածից հետո առաջինը խոսել էր իշխող ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, վարչապետի տիկին Աննա Հակոբյանի եղբայր Հրաչյա Հակոբյանը՝ Ֆակտոր.ամ-ի եթերում հայտարարելով, թե ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի՝ պաշտոնից ազատելու պատճառը հեղաշրջման նախապատրաստումն էր և այդ նպատակով Նիկոլ Փաշինյանի ընտանիքի անդամների, մասնավորապես կնոջ՝ Աննա Հակոբյանի և դստեր՝ Մարիամ Փաշինյանի դեմ սկսած քարոզչական արշավը։

Ավելի ուշ ԱԱԾ-ն հերքել էր պետական հեղաշրջման նախապատրաստման մասին տեղեկությունը՝ միաժամանակ նշելով, որ Հրաչյա Հակոբյանի հայտարարությունը որպես հանցագործության մասին հաղորդում չի ընդունվել: «Հայտնում ենք, որ պետական հեղաշրջման փորձի վերաբերյալ ՀՀ ԱԱԾ-ում տեղեկություններ չեն ստացվել»,- ասվում էր Politik.am-ի հարցմանն ուղղված ԱԱԾ պատասխանում։

Այդ հերքմանը, սակայն հաջորդել էր ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարությունը, որը կրկին «Ֆակտոր»-ի եթերում, ըստ էության կրկնել էր Հրաչյա Հակոբյանի միտքը՝ նշելով, որ երկրում հեղաշրջման փորձեր իսկապես կատարվել են։ Ավելի ուշ մեկնաբանելով իր այս հայտարարությունը, նա ասել էր, թե հարցն է այդպիսին եղել եւ ինքը խոսել է այն մասին, որ «պարբերաբար ընդդիմությունը կամ նախկին իշխանությունը փորձել է տորպեդահարել և նրանք օգտագործել են և՛ գործիքներ, և՛ մարդկանց» «Մարդիկ տրվել են այդ գայթակղությանը և հետևել են այդ մտքերին ու փորձել են քայլեր ձեռնարկել։

Դրա արդյունքում, կարող եմ ասել, որ որևէ հաջողություն չեն ունեցել», - հայտարարել էր Արմեն Գրիգորյանը։ Իսկ լրագրողի դիտարկմանը, թե վերջին շրջանում եղել են ոստիկանապետի, ԱԱԾ տնօրենի, ՊՊԾ ղեկավարի պաշտոնանկությունները, կարելի՞ է ենթադրել, որ նրանք մարդիկ են, ովքեր կապված են դրա հետ կամ աչք են փակել տեղի ունեցածի վրա, Արմեն Գրիգորյանը պատասխանել էր. «Անունների հետ կապված հստակություն չեմ մտցնի։ Կարող եմ ասել, որ առաջացել են նման խնդիրներ, նաև ողջամիտ կասկածներ են առաջացել, որ այդպիսի նպատակներ կան և կանխվել են։ Դրա օգտագործման տարբեր ձևեր են եղել՝ սկսած ֆեյք ինֆորմացիայից, նաև մեր քաղաքական թիմին սևացնելը»։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

14:34 25/01/2020  |  ԼՐԱՀՈՍԿիսանախագահական համակարգն անպատասխանատու ղեկավարման համակարգ է. Փաշինյան
14:25 25/01/2020  |  ԼՐԱՀՈՍԱԺ և «Իմ քայլը» խմբակցության աշխատանքի ամենապերճախոս գնահատականը տվել է Ադրբեջանի նախագահը. Փաշինյան
14:18 25/01/2020  |  ԼՐԱՀՈՍՀրայր Թովմասյանն ինձ ամենօրյա ռեժիմով առաջարկել է իր ծառայությունները. Փաշինյան
14:12 25/01/2020  |  ԼՐԱՀՈՍԲոլոր նրանք, որոնք ասում են՝ ամեն, ամեն ինչ գիտեն, նրանք այդօրինակ սքեչի հերոսներ են. Վարչապետն արձագանքում է Արթուր Վանեցյանին
14:02 25/01/2020  |  ԼՐԱՀՈՍԲա քյարփինջն ինչի՞ համար ա, որ ՀՀ վարչապետը հումորի զգացում ունենա. Փաշինյան
13:58 25/01/2020  |  ԼՐԱՀՈՍՖինանսավորում ենք, որ մշակութային գործիչները ստիպված չլինեն մեծահարուստի առաջ «վիզ ծռել». Փաշինյան
13:49 25/01/2020  |  ԼՐԱՀՈՍՄենք հիմա ՀՀ բոլոր քաղաքացիներին, ովքեր կազինոյում պարտվել են և բնակարան են վաճառել, տուն ե՞նք տալիս. վարչապետ
13:46 25/01/2020  |  ԼՐԱՀՈՍ2009թ-ից սկսած Հայաստանում կա աղքատության ամենացածր մակարդակը. Փաշինյան
13:42 25/01/2020  |  ԼՐԱՀՈՍ«Կարա՞ք բացատրեք ի՞նչն ա թատրոն». Նիկոլ Փաշինյանը՝ ՔԿ գնալու մասին
13:33 25/01/2020  |  ԼՐԱՀՈՍԳյուղական բնակավայրում բնակվող ծնողների համար խնամքի համար կտրվի լրացուցիչ նպաստ. Փաշինյան

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]