ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
2019 թվականին աննախադեպ թվով հայցեր են ներկայացվել լրագրողների դեմ 01/24/2020 16:06 | Վարչական իրավունք
2019 թվականն աննախադեպ էր լրագրողների ու լրատվամիջոցների ներգրավվածությամբ դատական գործերի քանակով։ Տարվա ընթացքում վարույթ է ընդունվել 96 նոր դատական հայց` նախորդ տարվա 22-ի դիմաց։ Դրանց գերակշիռ մասը՝ 89-ը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածով նախատեսված՝ վիրավորանքի և զրպարտության հիմքով են, 4-ը՝ տեղեկատվության ստացման իրավունքի խախտման, 1-ը՝ տնտեսական վեճ է, մի դեպքում ԶԼՄ-ն հայց է ներկայացրել ընդդեմ քաղաքագետի, մի դեպքում էլ՝ ընդդեմ կառավարության։
Դատական հայցերի այս մեծ հոսքը մեծապես պայմանավորված է այն իրողությամբ, որ հետհեղափոխական Հայաստանում սրվել է լրատվամիջոցների բևեռացումը, դրանց բաժանումն ըստ քաղաքական-ֆինանսական ճամբարների, ինչի հետևանքով շատ ԶԼՄ-ներ վերածվել են քարոզչամիջոցների՝ սպասարկելով նախևառաջ իրենց քաղաքական հովանավորների շահերը և հետին պլան մղելով հանրային շահը։ Սա զուգորդվում է կեղծ (ֆեյք) լուրերի տարածմամբ, փաստերի միտումնավոր խեղաթյուրմամբ, ապատեղեկատվությամբ, և այս ամենը դրդում է հասարակության տարբեր խավերի մարդկանց՝ ԶԼՄ- ների հրապարակումների առնչությամբ հայցով դիմել դատարան։
2019-ի ընթացքում շարունակվել է միտումը, երբ տարբեր պաշտոնյաներ, քաղաքական հայտնի դեմքեր անհարգալից կամ խտրական վերաբերմունք են դրսևորել իրենց պարտականությունները կատարող լրագրողների նկատմամբ, կամ անհանդուրժողականություն են ցուցաբերել լրատվամիջոցների ու դրանց ներկայացուցիչների հանդեպ։ Նման պահվածքով հատկապես աչքի է ընկել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, ինչը լրագրողական 10 կազմակերպությունների կրկնակի հայտարարությունների առիթ է դարձել, ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը, ԲՀԿ պատգամավոր Վարդան Ղուկասյանը և այլք։
Ի տարբերություն հեղափոխական 2018 թվականի, երբ գրանցվել էին մեծ թվով ֆիզիկական բռնություններ լրագրողների նկատմամբ, 2019-ին դրանց թիվը կտրուկ նվազել է. գրանցվել է 4 դեպք` նախորդ տարվա 21–ի դիմաց։ Սակայն կրկնակի աճել է ԶԼՄ-ների և դրանց աշխատակիցների նկատմամբ տարատեսակ ճնշումների քանակը. այն հասել է 134-ի՝ նախորդ տարվա 67-ի դիմաց։ Տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտումների ցուցանիշը ևս աճ է գրանցել. 2019-ին այն կազմել է 108՝ նախորդ տարվա 98-ի դիմաց։
2019 թվականի նշանակալի գործընթացներից էր լրատվամիջոցների, մասնավորապես՝ հեռուստաընկերությունների սեփականության վերաբաշխումը։ Այդ գործընթացը տեղի ունեցավ նախկին իշխանությունների ներկայացուցիչների միջև, առանց նոր կառավարության միջամտության։ Դրա ակնառու օրինակն էր
«ՊանԱրմենիան» մեդիա հոլդինգի տրոհումն ու դրա մաս կազմած լրատվամիջոցների վաճառքը տարբեր ընկերությունների, որոնց հիմնադիրները, սակայն, ասոցացվում են հեռացած իշխանությունների կամ դրանց ներկայացուցիչների հետ։ Բացի այդ, կրկնակի վաճառվեց նաև նախկին Հ3 հեռուստաընկերությունը, որը սեփականատիրոջ առաջին փոփոխումից հետո եթեր դուրս եկավ «MoTV» անվամբ, իսկ հետո, երբ բաժնետոմսերի ամբողջ փաթեթն անցավ «Արմենիա» հեռուստաընկերության նախկին սեփականատերերին՝ Սարգսյան եղբայրներին, վերանվանվեց «Նոր Հայաստան»-ի:
Դիտարկվող ժամանակահատվածում լրագրողական հանրության մտահոգությունն առաջացրեցին Կառավարության կողմից շրջանառության մեջ դրված մի շարք օրինագծեր։ Բացի դրանց գաղափարների և բովանդակության խիստ վիճահարույց լինելը, դժգոհության առիթ դարձավ նաև այդ փաստաթղթերի մշակման ու առաջադրման գործընթացը՝ առանց քաղաքացիական հասարակության շահագրգիռ կառույցների մասնակցության և դրանց հետ քննարկման։ Այդպիսին է, օրինակ, Շրջակա միջավայրի նախարարության կողմից մշակած և պաշտոնական e-draft.am կայքում տեղադրած՝ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու վերաբերյալ օրինագիծը, որով փորձ է կատարվում անընդունելի հիմնավորմամբ սահմանափակելու բնապահպանական բնույթի տեղեկատվությունը։
Խիստ մտահոգիչ է նաև Արդարադատության նախարարության ներկայացրած «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին օրինագիծը։ Այստեղ էլ, ի թիվս այլի, նախատեսվում է Հանրային հեռուստաընկերությանը վերապահել մեկ եթերային ժամվա ընթացքում մինչև 5 րոպե տևողությամբ գովազդ հեռարձակելու իրավունք: Մինչդեռ գործող օրենքի համաձայն՝ պետական բյուջեից ֆինանսավորվող Հանրային հեռուստառադիոընկերությանը արգելվում է գովազդով զբաղվել։ Այս առնչությամբ լրագրողական 10 կազմակերպություններ ս․ թ․ դեկտեմբերի 13-ին հանդես եկան համատեղ հայտարարությամբ, որում նշեցին, որ առաջարկվող փոփոխությունը ոչնչով չարդարացված քայլ է և որ այն պայմանավորված չէ հանրային պահանջով։
Տեղեկատվության ազատությանն ու ԶԼՄ-ների գործունեությանը վերաբերող օրենսդրական գործընթացներից ուշագրավ էր Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի մշակած և ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից շրջանառության մեջ դրված՝ «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծի ընդունումը՝ 2019թ․սեպտեմբերի 10-ին։ Ըստ այդմ՝ հանվեցին նախորդ իշխանությունների սահմանած՝ քաղաքապետարանում ԶԼՄ-ների գործունեության անհիմն սահմանափակումները և օրենսդրորեն ամրագրվեց, որ լրագրողները կարող են ըստ պատշաճի ելումուտ անել քաղաքապետարան, ներկա գտնվել ավագանու նիստերին և ազատորեն լուսաբանել դրանք։
Թեև հետհեղափոխական շրջանում ԶԼՄ-ները ազատ են նոր իշխանության միջամտություններից և վերահսկողությունից, այդուհանդերձ, շարունակում են մնալ տարբեր քաղաքական ուժերի ազդեցության տակ։ Այս առումով խիստ հրատապ է լրատվամիջոցների սեփականության և ընդհանրապես ֆինանսավորման թափանցիկության հարցը, ինչի մասին խոսեց նաև երկրի վարչապետը՝ տարեվերջին ԶԼՄ-ների ներկայացուցիչների համար կազմակերպված նախաամանորյա ընդունելության ժամանակ։ Այս խնդիրը կարող է կարգավորվել օրենսդրական փոփոխություններով։ Մասնավորապես՝ հեռարձակման ոլորտում սեփականության թափանցիկության ապահովման մեխանիզմներն առաջարկված են «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» նոր օրենքի նախագծում, որը մշակել են լրագրողական 3 կազմակերպությունները՝ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն, Երևանի մամուլի ակումբը և Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը, և որը հուլիս ամսից գտնվում է Ազգային ժողովում։
2019-ի տարեվերջի նշանակալի իրադարձություններից էր այն, որ «Ա1+» հեռուստաընկերությունը դիմեց ՀՀ վարչական դատարան՝ պահանջելով առոչինչ ճանաչել 2003 թվականին ընդունված ու դեռևս ուժի մեջ գտնվող ակտերը, որոնցով խախտվել է հեռուստաընկերության հեռարձակում ունենալու իրավունքը։
Դիտարկման արդյունքներին կարելի է ծանոթանալ նաեւ ինֆոգրաֆիկաների տեսքով` ԱՅՍՏԵՂ
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/26/2024 08:28 Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ»
- 04/26/2024 08:23 Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը․ «Հրապարակ»
- 04/26/2024 08:20 Համատեղ պայքարի պլան դեռ չկա․ «Հրապարակ»
- 04/26/2024 08:18 ԿԳՄՍՆ-ում փոփոխություններ են նախապատրաստվում ․ լուծարվելու է Սփյուռքի բաժինը․«Հրապարակ»
- 04/26/2024 08:13 Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից․ Հրապարակ»
- 04/26/2024 07:53 Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը, թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում․ «Ժողովուրդ»
- 04/26/2024 07:40 Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/25/2024 22:46 Թումանյան փողոցում գտնվող ռեստորաններից մեկի ծխատարում հրդեհ է բռնկվել
- 04/25/2024 19:49 Կիրանցում ականազերծման աշխատանքների ընթացքում վիրավորում է ստացել զինծառայող. ՊՆ-ն հաստատում է
- 04/25/2024 19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ
- 04/25/2024 10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/26/2024 00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
- 04/21/2024 22:49 Կինը հոր օգնությամբ վրեժ է լուծել դավաճան զուգընկերոջից
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ