Թեմաներ
Երեքշաբթի 05 / 21 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/21/2024   12:01 Գրեթե անհնար է լինելու անվճար իրավաբանական ծառայության մատուցումը․ փաստաբանական համայնքը գործադուլ է իրականացնում՝ ընդդեմ հարկային փոփոխությունների 05/21/2024   11:51 ՀՀ քննչական կոմիտեի նախագահն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Բրենդոն Յոդերին. քննարկվել են համագործակցության ընդլայնման հարցեր 05/21/2024   11:35 Արցախից հրաժարվել եք, արհամարհվում եք. թշնամին էլի է ուզելու, էլի եք արհամարհվելու. Աղվան Վարդանյան 05/21/2024   11:32 Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունն աջակցում է Հայաստանի միջուկային ծրագրին․ Ռաֆայել Գրոսի 05/21/2024   11:32 Կլինի՞ Ադրբեջանից վախենալու փոխարեն սեփական ժողովրդից վախենաք. Արթուր Խաչատրյան 05/21/2024   11:30 Թավրիզում հրաժեշտ են տալիս Ռայիսիին և Աբդոլլահիանին. արարողությունները մի քանի օր կտևեն 05/21/2024   11:28 Արցախի ժողովրդի կարիքների ապահովման նախաձեռնությունը դատապարտում է ՀՀ կառավարության որոշումը արցախցիների բնակապահովման վերաբերյալ 05/21/2024   11:23 ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումը ՄՓՀԱՊԿ գործադիր քարտուղարի հետ 05/21/2024   11:21 Կիրանց գյուղի ճանապարհը փակելու իրավաչափության մասին․ Բաբայան 05/21/2024   11:12 Կիրանցում վաղ առավոտից չափագրական աշխատանքներ են իրականացվում 05/21/2024   11:03 Մեր նոր զորամասերից մեկն է. Արայիկ Հարությունյան 05/21/2024   10:54 Ինչքան կպնեք ձեր աթոռին, էնքան կսոսնձվեք, բայց որ հեռացվեք, աթոռն էլ ձեզ հետ կհեռացվի. Մինասյան 05/21/2024   10:51 «Հինգ իրավապաշտպանների» նախաձեռնությունը գործադուլին կմիանա մասնակի 05/21/2024   10:41 ԱԺ-ն վերսկսել է աշխատանքները. պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Իրանի բարձրաստիճան պաշտոնյաներ հիշատակը 05/21/2024   10:23 Ստրատեգիական համբերության մասին 05/21/2024   10:20 Կիրանցը բաժանում են երկու մասի. ինչ է քննարկվում ԱԺ նիստում. ուղիղ 05/21/2024   08:18 ՀԱԿ-ը սպասում է իր հարցերի պատասխանին․ «Հրապարակ» 05/21/2024   08:12 Իշխանականների սիրելի ռեստորաններն ու փաբերը մեծ վնասներ են կրել․«Հրապարակ» 05/21/2024   08:09 Թափառող կենդանիների հարցը չի լուծվել . Նիկոլ Փաշինյանը խաբել է. Մաս 210. «Ժողովուրդ» 05/21/2024   08:07 30 մլն դրամ՝ մոդուլային-շարժական շենքեր ձեռք բերելու համար․«Հրապարակ» 05/21/2024   08:04 Կտրվի առավել ակտիվ գործողությունների մեկնարկ․ «Հրապարակ» 05/21/2024   07:53 Սամվել Վարդանյանի նկատմամբ բռնություն գործադրելու գործով ծառայողական քննությունն ավարտվել է, մինչդեռ նրա նկատմամբ երկու մեղադրանք է առաջադրված. գործը շուտով դատարան կմտնի. «Ժողովուրդ» 05/21/2024   07:50 Մարտի են նետվել իշխանական ֆեյքերը, որոնք մեծացնում են Սրբազան շարժման հետ կապված նյութերի դիտումները. «Փաստ» 05/21/2024   07:41 Կին դատավորների մեծ մասը ԲԴԽ գնալու ցանկություն չունի. «Ժողովուրդ» 05/21/2024   07:37 Նման «փաստարկներով» վաղը-մյուս օրն ի՞նչ են հանձնելու. «Փաստ» 05/21/2024   07:34 Վարչապետի տիկնոջ հիմնադրամի «նվիրատուների» 30 տոկոսը անանուն են. «Ժողովուրդ» 05/21/2024   07:29 Մեկնարկող ԱԺ քառօրյա նիստերի օրակարգում ՍԴ դատավորի ընտրությունն է. ընդդիմադիրները սահմանազատման վերաբերյալ հարցեր կուղղեն թեկնածու Դավիթ Խաչատուրյանին. «Ժողովուրդ» 05/21/2024   00:30 «Մերսեդեսի» 16-ամյա ուղևորը մահացել է 05/21/2024   00:02 Ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությանը ներգրավված ստորաբաժանումներում ամփոփվել են աշխատանքները.ՊՆ 05/20/2024   23:59 Ու ոչ մի բերետավոր չկարողացավ կանխել դա․ Մհեր Մկրտչյան 05/20/2024   23:48 Բժիշկը նախազգուշացրել է հանրաճանաչ մրգերի վնասակարության մասին 05/20/2024   23:32 Ակտիվացել է հակաիրանական պանթյուրքիստական քարոզչական ցանցն Իրանի ներսում․ իրանագետ 05/20/2024   23:23 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 05/20/2024   23:15 Աղավնատուն-Դողս գյուղերի միջանկյալ հատվածում՝ ջրատարի մեջ, քաղաքացու դի է հայտնաբերվել 05/20/2024   23:13 «Գանձասարը» ստացավ Առաջին խմբի չեմպիոնական գավաթը 05/20/2024   22:59 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի գազամատակարարումը 05/20/2024   22:46 Նայե’ք թաղավարդցի երեխաների աչքերին․ Մետաքսե Հակոբյան 05/20/2024   22:33 Մայիսյան–Հացիկ ավտոճանապարհին բախվել են էլեկտրաքարշը և բեռնատարը 05/20/2024   22:27 Հայտնել են Եվրոպայի հանգստավայրում զբոսաշրջիկ կնոջ խմբակային բռնաբարության մանրամասները 05/20/2024   22:11 Մհեր Գրիգորյանն ընդունել է Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի գործադիր տնօրենին 05/20/2024   22:03 Լրագրողական կազմակերպությունների հայտարարությունը՝ լրագրողների հանդեպ կիրառված բռնությունների ու ճնշումների առնչությամբ 05/20/2024   21:47 Մանասյանը Մոնա Լառուսի հետ հանդիպմանը հատուկ անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանը 05/20/2024   21:32 Չինաստանն ԱՄՆ-ին կոչ է արել չմիջամտել Ռուսաստանի հետ իր համագործակցությանը 05/20/2024   21:12 Պապիկյանն այցելել է մարտական հերթապահություն իրականացնող գումարտակներից մեկի մշտական տեղակայման վայր 05/20/2024   21:00 ՌԴ կառավարությունը դադարեցնում է բենզինի արտահանման ժամանակավոր արգելքը 05/20/2024   20:47 Իրանում հայտարարել են նախագահական ընտրությունների օրը 05/20/2024   20:30 Չինաստանը զենք չի մատակարարել՝ Ուկրաինայում հակամարտության կողմերից որևէ մեկին․ Հեն Շուան 05/20/2024   20:13 Բերման ենթարկվելուց հետո մարդիկ շարունակում են պայքարել,բիրտ ուժի գործադրմամբ հնարավոր չէ քաղաքացուն հետ պահել . իրավապաշտպան 05/20/2024   20:01 «Կոլցո» օպերացիայով ոստիկանները Կիրանցը հանձնում են թշնամուն 05/20/2024   19:57 Անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը. ՄԻՊ
05/20/2024   10:51 Հրապարակվել են Իրանում ողբերգական վայրից զոհվածների աճյունների տարհանման կադրերը (տեսանյութ) 05/20/2024   12:10 Հայտնել են Ռաիսիի և նրա հետ զոհված իրանցի մյուս գործիչների հուղարկավորության օրը 05/19/2024   23:10 Փրկարարները մոտենում են ուղղաթիռի կործանման ենթադրյալ վայրին 05/20/2024   20:01 «Կոլցո» օպերացիայով ոստիկանները Կիրանցը հանձնում են թշնամուն 05/19/2024   17:18 Ալիևի հետ հանդիպումից հետո նախագահ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը կործանվել է Իրանում 05/19/2024   18:02 Իրանական գործակալությունը հայտնել է նախագահ Ռաիսիի առողջական վիճակի մասին՝ կոշտ վայրէջքից հետո 05/19/2024   16:21 Թալինի հիվանդանոցի ծննդատանը 29-ամյա կին է մահացել, իրավիճակը լարված է. shamshyan.com 05/19/2024   22:21 Իրանի հոգեւոր առաջնորդը հույս է հայտնել, որ երկրի նախագահ Էբրահիմ Ռաիսին և մյուս պաշտոնյաներ ողջ են մնացել 05/19/2024   19:33 Կոշտ վայրէջքի ժամանակ Ռաիսիի հետ ուղղաթիռում է եղել նաև Արևելյան Ադրբեջանի նահանգի նահանգապետը 05/20/2024   11:44 Ալիևի հետ հանդիպման ժամանակ Ռաիսիի հայտարարությունից մեկ ժամ անց նրան տեղափոխող ուղղաթիռը վթարային վայրէջք կատարեց․ ինչ է հայտարարել Իրանի նախագահը 05/20/2024   22:27 Հայտնել են Եվրոպայի հանգստավայրում զբոսաշրջիկ կնոջ խմբակային բռնաբարության մանրամասները 05/19/2024   20:45 Իրանի նախագահի և արտգործնախարարի կյանքը վտանգի տակ է. Reuters 05/20/2024   15:59 Բագրատ Սրբազանին հաջողվեց մուտք գործել Կիրանց․ նա գյուղի եկեղեցու մոտ է 05/19/2024   19:46 Ռաիսիի ուղղաթիռի վթարի ենթարկվելու տեղեկությունը ստանալուց հետո երկրում տեղի է ունեցել անվտանգության խորհրդի արտակարգ նիստ 05/20/2024   08:52 Իրանի փոխնախագահը պաշտոնապես հաստատել է նախագահ Ռաիսիի մահը 05/19/2024   21:37 Իրանի նախագահ Ռաիսին այսօր պետք է այցելեր Հայաստան. աղբյուր 05/20/2024   17:04 Գյուղն իմ ճանաչած գյուղը չէր, կյանքը փոխվել էր, դարձել՝ ուրվական գյուղ, մարդիկ մեռելի պես ապրում են․ Բագրատ Սրբազան 05/20/2024   18:30 Թուրքիան հայտնում է, որ Ռաիսիի ուղղաթիռը ոչ մի ազդանշան չի տվել 05/20/2024   11:01 Բագրատ սրբազանին Ծովագյուղում հայկական գամփռ նվիրեցին 05/19/2024   21:46 Արթուր Դավթյանը ապաշխարե՞լ է իր մեղքերի համար

Դիտարկումներ՝ ՍԴ դատավորի լիազորությունների կասեցման ընթացակարգի վերաբերյալ 01/10/2020   19:54  |  Վերլուծություններ

Հետագա հնարավոր վտանգավոր զարգացումները կանխարգելելու համար, հրատապ եմ համարում մանրամասն անդրադառնալ այն հարցին, թե ինչու «պաշտոնավարության ժամանակավոր դադարեցում» խափանման միջոցը որևէ պարագայում չի կարող կիրառելի լինել Սահմանադրական դատարանի դատավորի նկատմամբ։ Ասելիքիս բուն էությունն ամբողջապես հասկանալի կլինի մեր հասարակության իրավաբանական համայնքի համար: Սակայն իրավաբանական այս ակներև իրողությունը կփորձեմ ձևակերպել նաև երկու կարճ պարբերությամբ՝ իրավաբան չհանդիսացող անձանց համար պարզ, հասկանալի լինելու համար:

ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը նախատեսում է հանրային ծառայության մեջ գտնվող մեղադրյալի պաշտոնավարությունը ժամանակավոր դադարեցնելու հնարավորություն, որի վերաբերյալ որոշում կարող է կայացնել դատախազը կամ քննիչը:

Սահմանադրական դատարանի նախագահին ներկայացված մեղադրանքի և նրա նկատմամբ կիրառված խափանման միջոցի համատեքստում ուշագրավ նշանակություն է ձեռք բերում Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունների կասեցման ընթացակարգերի պատշաճ վերլուծությունը, քանի որ ՍԴ դատավորի նկատմամբ քրեական հետապնդման իրավական մեխանիզմների ոչ գրագետ կիրառումը կարող է վտանգել սահմանադրական արդարադատության մեխանիզմի գոյությունը և դրանով իսկ՝ Սահմանադրության գերակայությունն ընդհանրապես։

Եվ այսպես:

1. Ելնելով պետական մարմինների համակարգում Սահմանադրական դատարանի ունեցած առանձնահատուկ դերից, Սահմանադրությունը և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքը ՍԴ դատավորների համար սահմանում են պաշտոնավարման այնպիսի երաշխիքներ, որոնք ՍԴ դատավորներին հնարավորություն կտան անկաշկանդ և առանց խոչընդոտների իրականացնելու Սահմանադրության 167-րդ հոդվածով իրենց վերապահված առաքելությունը։ Այդ նպատակով Սահմանադրությունը սպառիչ կերպով սահմանել է այն դեպքերը, թե երբ են ՍԴ դատավորների լիազորությունները դադարում կամ դադարեցվում (164-րդ հոդված, մաս 8 և 9)։ Սահմանադրական դրույթները նյութական և դատավարական իրավունքի տեսանկյունից կոնկրետացված են «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում, որը, միաժամանակ սպառիչ կերպով սահմանել է ՍԴ դատավորի լիազորությունները կասեցնելու դեպքերը։ Հարկ է նկատել, որ Սահմանադրական դատարանի գործունեության կարգը սահմանվում է Սահմանադրությամբ և «Սահմանադրական դատարանի մասին» օրենքով (Սահմանադրության 167-րդ հոդվածի 3-րդ մաս), որը սահմանադրական օրենք է (Սահմանադրության 103-րդ 2-րդ մաս) և գերակա է մնացած նորմատիվ իրավական ակտերի նկատմամբ (Սահմանադրության 5-րդ հոդվածի 2-րդ մասի)։

2․ Այսպիսով, «Սահմանադրական դատարանի մասին» օրենքը նախատեսում է, որ ՍԴ դատավորի լիազորությունները կասեցվում են մինչև դատաքննության ավարտը միայն հետևյալ երկու տեսակ գործերով դիմումները քննության ընդունելու պահից․

1) ՍԴ դատավորի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ գործերով («Սահմանադրական դատարանի մասին» օրենքի 83-րդ հոդվածի 3-րդ մաս)․

2) իր լիազորությունների իրականացման կապակցությամբ Սահմանադրական դատարանի դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու մասին համաձայնություն տալու վերաբերյալ գործերով («Սահմանադրական դատարանի մասին» օրենքի 84-րդ հոդվածի 3-րդ մաս)։
Կասեցման վերը նշված երկու հիմքերն էլ վերաբերում են որպես դատավոր պաշտոնավարմանը և այնպիսի իրավիճակների, որոնց համար որպես հետևանք նախատեսված է դատավորի լիազորությունների դադարեցում։ Այլ կերպ ասած, կասեցումը պայմանավորվում է բացառապես ՍԴ դատավորի լիազորությունների դադարեցման հնարավոր իրավական հետևանքով։

3․ Այն հանգամանքը, որ 2015 թ․ Սահմանադրությունը դատավորին վերապահել է միայն գործառութային անձեռնմխելիություն, չի նշանակում, որ Սահմանադրությունը հնարավորություն է տալիս իր լիազորությունների հետ չկապված այլ ենթադրյալ հանցագործությունների համար ՍԴ դատավորին մեկուսացնել իր պաշտոնեական պարտականությունները կատարելուց։ Այդ է պատճառը, որ Սահմանադրության 164-րդ հոդվածի 8-րդ մասը սահմանում է, որ ցանկացած հանցագործություն կատարելու պարագայում ՍԴ դատավորի լիազորությունները դադարում են միայն մեղադրական դատավճիռը օրինական ուժի մեջ մտնելու կամ քրեական հետապնդումը ոչ արդարացնող հիմքերով դադարեցնելու պարագայում։ Ընդ որում, այս երկու դեպքերը վերաբերում են ինչպես դատավորի կողմից իր լիազորությունների կատարման հետ կապված, այնպես էլ «սովորական» հանցագործություններին։ Սահմանադրությունը դրանով ելնում է դատավորի անմեղության կանխավարկածից, և փաստում, որ ցանկացած հանցանքի մեջ կասկածի դեպքում, նույնիսկ, եթե այն ծանրագույն հանցագործություն է, դատավորի լիազորությունները դադարում են միայն նրա մեղավորությունը հաստատվելու պահից։
Իսկ «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն` քրեական վարույթի շրջանակում դատավորի նկատմամբ գործողությունները կատարվում են՝ առավելագույնս ապահովելով մինչդատական վարույթի գաղտնիությունը, դատավորի և դատական իշխանության հեղինակության ու անկախության նկատմամբ հարգանքը, բացառելով դատավորի գործունեությանը ուղղակի կամ անուղղակի որևէ միջամտություն:

4․ Սահմանադրության և Սահմանադրական դատարանի մասին օրենքի վերը նշված հոդվածների համադրումից բխում է, որ բացառությամբ ՍԴ օրենքով նախատեսված ՍԴ դատավորի լիազորությունների կասեցման երկու դեպքերի (83-րդ և 84-րդ հոդվածների 3-րդ մասեր), ՍԴ դատավորի կողմից ենթադրյալ, այսպես կոչված «սովորական» հանցանք կատարելու պարագայում, նրա նկատմամբ քրեական վարույթը պետք է իրականացվի այնպես, որպեսզի ՍԴ դատավորը լիարժեք հնարավորություն ունենա իրականացնելու իր լիազորությունները ամբողջ ծավալով (այդ թվում՝ մասնակցելու ՍԴ նիստերին և որոշումներ կայացնելու ողջ գործընթացին)։ Ուստի, ենթադրյալ հանցագործություն կատարած լինելու պարագայում ՍԴ դատավորի նկատմամբ կարող են կիրառվել խափանման միայն այնպիսի միջոցներ, որոնք կապված չեն նրան ազատությունից զրկելու հետ և չեն խոչընդոտում նրա՝ որպես դատավոր, լիազորությունների կատարմանը։

5․ Նման մոտեցումը բնորոշ է Սահմանադրական դատարանին, քանի որ ի տարբերություն մյուս դատարանների, Սահմանադրական դատարանի պարագայում դատավորների փոխարինումն այլ դատավորներով անհնար է։ Հակառակ պարագայում, ՍԴ դատավորին ազատությունից զրկելու հետ կապված խափանման միջոց կիրառելու դեպքում հնարավոր կլինի գործնականում անորոշ ժամանակով կաթվածահար անել Սահմանադրական դատարանը՝ մինչև ՍԴ դատավորի մեղքի հաստատումը կամ նրա արդարացումը օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

6․ Միջազգային պրակտիկային նույնպես բնորոշ չեն քրեական հետապնդման առկայության պարագայում ՍԴ դատավորի լիազորությունների «ավտոմատ կասեցման» կառուցակարգեր։ Սովորաբար կասեցումը պայմանավորվում է կամ սահմանադրական դատարանի կողմից դատավորին քրեական հետապնդման ենթարկելու համաձայնություն տալով (Մոլդովա (1) , Լատվիա (2) , Հունգարիա (3), Լիտվա (4), Վրաստան (5) ) կամ կասեցման որոշումը թողնվում է սահմանադրական դատարանի հայեցողությանը (Գերմանիա (6), Բելգիա (7)

7․ Ավելորդ չէ հիշեցնել, որ դեռևս 2019 թ․ օգոստոսի 9-ին արդարադատության նախարարության կողմից հրապարակված օրենքների նախագծերի փաթեթում (հասանելի է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում՝ https://www.e-draft.am/projects/1852/about հղումով) ընդգրկված «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով նախատեսված էր մի դրույթ, որը հնարավորություն կտար կասեցնելու ՍԴ դատավորի լիազորությունները ոչ իր լիազորությունների իրականացման կապակցությամբ քրեական վարույթ հարուցվելու կամ նրան ազատությունից զրկելու պարագայում` մինչև քրեական գործով վարույթի ավարտը: Դրանով արդարադատության նախարարությունը լռելյայն ընդունում էր, որ գործող օրենսդրական կարգավորումների պարագայում Սահմանադրական դատարանի դատավորի նկատմամբ հնարավոր չէ կիրառել ազատությունից զրկման հետ կապված խափանման միջոց, քանի դեռ նման համաձայնություն Սահմանադրական դատարանը չի տվել:

Հետագայում նախարարությունը այդ դրույթը չի զետեղել նախագծի վերջնական տարբերակում` ըստ էության հաշվի առնելով միջազգային լավագույն փորձը և ՍԴ անկախության երաշխիքների գործուն համակարգի առկայության անհրաժեշտությունը:

 

Դավիթ Հարությունյան
Արդարադատության նախկին նախարար

 

1. Տես Law N° 317-XIII on the Constitutional Court (մատչելի է հետևյալ հղումով` http://www.constcourt.md/public/files/file/Actele%20Curtii/acte_en/Law_on_CC_EN.pdf,  այցելվել է 20.08.2019թ.), հոդված 16, մաս 4։

2. Տես Constitutional Court Law (մատչելի է հետևյալ հղումով` http://www.satv.tiesa.gov.lv/en/2016/02/04/constitutional-court-law/  այցելվել է 20.08.2019թ.), հոդված 9, մաս 1 և հոդված 35:

3. Տես Act on the CC, (մատչելի է հետևյալ հղումով` https://hunconcourt.hu/act-on-the-cc/ ), հոդված 14, մաս 3 և հոդված 50 մաս 2, կետ «da»:

4. Տես The law on the constitutional court of the Republic of Lithuania, (մատչելի է հետևյալ հղումով` https://www.lrkt.lt/en/about-the-court/legal-information/the-law-on-the-constitutional-court/193 , հոդված 10, մաս 1:

5. Տես Organic law of Georgia on Constitutional court of Georgia (մատչելի է հետևյալ հղումով` https://www.constcourt.ge/en/court/legislation/law.page , այցելվել է 20.08.2019թ.), հոդված 15, մաս 1, 2

6. Տես Act on the Federal Constitutional Court, (մատչելի է հետևյալ հղումով` http://www.bundesverfassungsgericht.de/SharedDocs/Downloads/EN/Gesetze/BVerfGG.pdf?__blob=publicationFile&v=1 ), հոդված 105, մաս 2, կետ 5։

7. Տես Special act of 6th January 1989 on the Constitutional court, (մատչելի է հետևյալ հղումով` https://www.const-court.be/en/common/home.html, ), հոդված 49:

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

12:53 27/12/2019  |  ԼՐԱՀՈՍԱկնհայտորեն խախտված է անձեռնմխելիության ինստիտուտը. Դավիթ Հարությունյան
10:33 27/12/2019  |  ԼՐԱՀՈՍՆպատակը ՍԴ այլ անդամների վրա ճնշում գործադրելն է՝ անպարկեշտ առաջարկն ընդունելու համար. Դավիթ Հարությունյան
15:55 13/12/2019  |  ԼՐԱՀՈՍԲադասյանի հակափաստարկներն ամենևին չփարատեցին նախագծի հետ կապված իմ մտահոգությունները. Դավիթ Հարությունյան
18:47 11/12/2019  |  ՎերլուծություններՈրոշ դիտարկումներ՝ Սահմանադրական դատարանի դատավորների վաղ կենսաթոշակի անցնելու նախագծի վերաբերյալ
20:14 28/10/2019  |  Դատական ռեպորտաժներՍպանված կուրսանտի անկողնու մոտ հայտնաբերված արյան նմուշները համընկնում են Հայկազ Բարսեղյանի ԴՆԹ նմուշի հետ
09:23 03/10/2019  |  ՄամուլԴավիթ Հարությունյանն ու Արփինե Հովհաննիսյանը մեկնել են Ստրասբուրգ. «Հրապարակ»
14:50 04/07/2019  |  ԼՐԱՀՈՍՎեթթինգի նախադրյալներ Հայաստանում չկան. Դավիթ Հարությունյան (տեսանյութ)
11:07 04/07/2019  |  ԼՐԱՀՈՍՍահմանադրորեն սխալ է խոսել դատավորների ու անդամների տարբերությունների մասին. միջազգային փորձագետ
11:02 29/06/2019  |  ՄամուլԴավիթ Հարությունյանի կադրը՝ արդարադատության փոխնախարա՞ր. «Հրապարակ»
12:11 21/06/2019  |  ԼՐԱՀՈՍԵթե Վահե Գրիգորյանը այդ ուղղությամբ քայլեր անի՝ կհայտնվի քրեական տիրույթում. Դավիթ Հարությունյան NEWS.am

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]