Թեմաներ
Կիրակի 04 / 28 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/28/2024   21:58 Ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին 04/28/2024   21:52 Տավուշի դարպասները բացում են թշնամու առաջ. ցուցարարները Երևան-Դիլիջան մայրուղին մի ժամով փակ են պահել (տեսանյութ) 04/28/2024   21:45 Վաղը այս հասցեներում լույս չի լինի 04/28/2024   21:14 Թբիլիսիում զանգվածային ցույցեր են. տրանսպորտի շարժը կաթվածահար է 04/28/2024   21:04 Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան 04/28/2024   20:43 Երևանցի Արենն այսօր մկրտվեց Կիրանցի Սուրբ Աստվածածին եկեղեցում. լուսանկար 04/28/2024   20:34 Արման Թաթոյանը ևս Կիրանցում է 04/28/2024   20:27 Գարեգին Բ կաթողիկոսն ընդունել է «Հովնանյան» վարժարանի սաներին 04/28/2024   20:20 Բլինքենի հետ հեռախոսազրույցում վարչապետ Փաշինյանը դրական է արտահայտվել սահմանազատման գործընթացի վերաբերյալ 04/28/2024   20:04 Հրդեհ Արագած գյուղում 04/28/2024   19:48 Տեղեկություններ են ստացվել, որ Ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում (տեսանյութ) 04/28/2024   19:43 Արցախի հսկայական դրոշն է տարվել Հրապարակ՝ ի աջակցություն Տավուշի (տեսանյութ) 04/28/2024   19:40 Նիկոլ Փաշինյանը մասնակցել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի հաղթողների պարգևատրմանը 04/28/2024   19:23 5 միֆ. ինչ է պետք իմանալ իմպլանտի մասին (տեսանյութ) 04/28/2024   18:49 Արդարադատության հետևից չէինք եկել, եկել էինք փրկագին առաջարկելու, բանակցությունները չստացվեցին․ փաստաբան 04/28/2024   18:29 Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ) 04/28/2024   18:14 «Որդիների Կանչ» ՀԿ-ն միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը 04/28/2024   18:07 Բագրատ սրբազանի հորդորին ականջալուր լինելով` նրա մկրտած և պսակած մի խումբ հայրենատերներ այցելել են Կիրանց (տեսանյութ) 04/28/2024   18:02 Իրական ընդդիմադիրն ու իրական պայքարողն Արմեն Աշոտյանն է և վերջ. Շարմազանով 04/28/2024   17:44 Փոխնախարար Վահան Կոստանյանը Շեյխ Ֆայսալ բին Թանի ալ Թանիին ներկայացրել է ներդրումային հնարավորությունները 04/28/2024   17:33 Նիկոլի անձնական դատավորներից մեկը Վահագն Մախսուդյանին 2 ամսով կալանավորեց 04/28/2024   17:16 Մենք թուրքին հանձնելու հայրենիք չունենք․պայքարին միանում է նաև Աբովյանը 04/28/2024   17:11 Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ միայնակ Արցախի դրոշով ակցիա անող երիտասարդին (տեսանյութ) 04/28/2024   16:50 Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան 04/28/2024   16:44 ՀԱՊԿ-ը վարժանքներ կանցկացնի 04/28/2024   16:35 Փոխմարզպետը իրանական զբոսաշրջային ավտոբուսի վթարից տուժած երեխաներին նվերներ է տարել, կանանց՝ ծաղիկներ 04/28/2024   16:26 Պարզվում են Սյունիքի մարզում իրանցի զբոսաշրջիներ տեղափոխող ավտոբուսի վթարման և դրա հետևանքով 5 անձի մահվան հանգամանքները․վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել 04/28/2024   16:21 Ավտոմեքենան ընկել է գետը. վարորդը տեղափոխվել է հիվանդանոց 04/28/2024   16:00 Ֆրանսիահայ լրագրողը 7-րդ օրն է հացադուլ է անում Զվարթնոց օդանավակայանում (տեսանայութ) 04/28/2024   15:54 Արարատ Միրզոյանը Կատարի վարչապետին է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումները 04/28/2024   15:48 Մայիսի 1-ին անվճար ավտոբուս կգործի դեպքի Երևանի կենդանաբանական այգի 04/28/2024   15:33 Ավարտվեց «Պուշկինի 225-ամյակին նվիրված ռուսաց լեզվի և մշակույթի փառատոնը» 04/28/2024   15:26 Ապրիլի 28-ը Աշխատանքի անվտանգության համաշխարհային օրն է 04/28/2024   15:13 Վահագն Մախսուդյանի փաստաբանական թիմն համալրվել է․ գործին ծանոթանալու համար փաստաբանները ընդմիջում են խնդրել 04/28/2024   15:03 Պատահար Կեչուտի ջրամբարի մոտ. կան վիրավորներ 04/28/2024   14:56 Եթե չկանգնեցնենք միակողմանի հանձնումները, իրականություն կդարձնենք այս քարտեզը. թյուրքագետը քարտեզ է հրապարակել 04/28/2024   14:51 Աստծո օրհնությամբ շարունակում ենք պայքարը . Մակարավանքում Սուրբ Պատարագ և խոստովանության կարգ է կատարվել (տեսանյութ) 04/28/2024   14:33 Մի քանի օր առաջ թուրքը Գյումրիի սրճարանում նամազ էր անում․ իրազեկման երթ Գյումրիում (տեսանյութ) 04/28/2024   14:22 Մեկնարկել է արտգործնախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար 04/28/2024   14:15 Քաղաքացիները այս պահին փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը (տեսանյութ) 04/28/2024   14:10 Ալեն Սիմոնյանը արձակուրդ է մեկնում 04/28/2024   14:00 Բագրատ Սրբազանի հեղինակության շնորհիվ բերետավորները նահանջել են, բայց բիրտ ուժ կիրառելու մտավախությունը պահպանվում է 04/28/2024   13:50 Վլադիմիր Պուտինի երդմնակալությունը եթեր կհեռարձակվի մայիսի 7-ին՝ տեղի ժամանակով 12:00-ին 04/28/2024   13:20 Վահագն Մախսուդյանը գիշերը ՁՎՊ-ում ունեցել է արյան բարձր ճնշում 04/28/2024   13:16 Մայիսի 1-ից ջերմաստիճանը կսկսի նվազել 7-9 աստիճանով. սպասվում է անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում 04/28/2024   13:10 Շվեդիայում նորից Ղուրան են այրել 04/28/2024   12:57 Վանաձորում վրաերթի են ենթարկել 13-ամյա պատանու. shamshyan.com 04/28/2024   12:43 Ուկրաինական ճակատում խուճապն աճում է. Պեսկով 04/28/2024   12:24 Ծառատունկ է իրականացվել Շրջակա միջավայրի նախարարության ենթակա ՊՈԱԿ-ների տարածքներում 04/28/2024   12:16 Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ
04/27/2024   08:19 «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել ․«Հրապարակ» 04/26/2024   23:46 Վեց հոգուց բաղկացած ընտանիքը այրվել է հարսանիքի ժամանակ 04/27/2024   14:55 Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today 04/27/2024   22:17 4 զոհ և 9 տուժած․ վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է 04/27/2024   19:23 Երեխան դրոշով պաշտպանվում է ոստիկանից 04/27/2024   20:27 Պարզվում են Կիրանց բնակավայրի մոտ կանգնեցված «Մերսեդես» ավտոմեքենայի հետ կապված առերևույթ դանակի գործադրմամբ խուլիգանություն կատարելու դեպքի հանգամանքները 04/28/2024   19:43 Արցախի հսկայական դրոշն է տարվել Հրապարակ՝ ի աջակցություն Տավուշի (տեսանյութ) 04/27/2024   07:34 Հովիկ Աղազարյանի կինը «աշխատում է» քաղաքի տարբեր ծայրամասերում. արտասովոր․ «Ժողովուրդ» 04/27/2024   16:22 Կիրանցում քաղաքացիները ծակեցին բեռնատարի անվադողը․վարորդը հրաժարվում էր ցույց տալ՝ ինչ է տեղափոխում 04/28/2024   10:54 Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը 04/27/2024   11:38 2018-ին փողոց դուրս եկած զինծառայողները ոչ թե զուտ ողջունում էին, այլ կոնկրետ մասնակցում հակաիշխանական բողոքի երթին. Աբրահամյան 04/27/2024   08:08 Դա կլիներ մեր վերջը․ Փաշինյանը՝ ադրբեջանցի«փախստականների» մասին․ «Հրապարակ» 04/28/2024   13:16 Մայիսի 1-ից ջերմաստիճանը կսկսի նվազել 7-9 աստիճանով. սպասվում է անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում 04/27/2024   18:25 Դիմակավորված անձինք Իջևանի ճանապարհին ուժով գետնին տապալեցին ու տարան տարածքում լուսաբանում իրականացնող լրատվամիջոցի օպերատորին 04/28/2024   18:07 Բագրատ սրբազանի հորդորին ականջալուր լինելով` նրա մկրտած և պսակած մի խումբ հայրենատերներ այցելել են Կիրանց (տեսանյութ) 04/28/2024   14:00 Բագրատ Սրբազանի հեղինակության շնորհիվ բերետավորները նահանջել են, բայց բիրտ ուժ կիրառելու մտավախությունը պահպանվում է 04/28/2024   20:34 Արման Թաթոյանը ևս Կիրանցում է 04/27/2024   07:52 Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են . «Ժողովուրդ» 04/27/2024   15:46 Արցախի և Արմավիրի թեմերի առաջնորդները՝ Կիրանցում 04/27/2024   21:26 Երևանում Տավուշում տեղադրված սյուների մակետներ են տեղադրել, զգուշացնելով, որ այս ընթացքով միակողմանի զիջումները կհասնեն նաև Երևանին

25 տարի առաջ այս օրը սպանվեց ՀՀ երրորդ հանրապետության առաջին քաղաքապետ Համբարձում Գալստյանը 12/17/2019   18:31  |  ԳՈՐԾ #

Ասել, թե  Երևանի քաղաքային խորհրդի գործկոմի  նախկին նախագահ Համբարձում Գալստյանի սպանությունը բացահայտված չէ, մեծ հաշվով ճիշտ չէ, քանի որ այն իրականում ՀՀՇ տիրապետության տարիների այն հնչեղ սպանություններից մեկն է, որը շատ հստակ ցուցանում է, թե ինչպես իշխանության գալուց քիչ անց ՀՀՇ-ն սկսեց խժռել իր զավակներին:

«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ Համբարձում Գալստյանը Ղարաբաղ կոմիտեի առաջին կազմի մտավորական գործիչներից էր, որը կոմիտեի անդամների հետ ձերբակալվել և 6 ամիս անցկացրել էր Մոսկվայի Բուտիրյան բանտում:

ՀՀՇ տիրապետության շրջանի   սպանությունների պատճառները որքան էլ տարբեր լինեին՝ տնտեսական կամ  քաղաքական  գործոններով պայմանավորված, իրականություն է այն, որ անկախ ամեն ինչից հիմնական  գործոնը միշտ քաղաքական է եղել: Եթե անգամ տնտեսական հիմք է ունեցել, այնուհանդերձ, էլի ներքաղաքական  կամ աշխարհաքաղաքական գործոնը գերակայել է:

Հենց այս համատեքստում պետք է դիտարկել Լևոն Տեր-Պետրոսյան-հղացողի և Վանո Սիրադեղյան-իրականացնողի օպերացիաները, որոնց ի կատար ածողները մեծ  շղթայի օղակներն էին:

Համբարձում Գալստյանի սպանությունը  օդում կախված էր 

Իրականություն էր և այդ մասին ժամանակի մամուլը բազմիցս է գրել, որ Համբարձում Գալստյանը մինչ իր սպանությունը, մինչ  1994-ի դեկտեմբերյան  այս օրը ահազանգել էր: Եվ ոչ մեկ անգամ: 1994 թվականի և՛սկզբին,  և՛ գարնանը  նա քանիցս գրավոր ահազանգել էր հանրապետության վերին ղեկավարությանը, անձամբ՝ Լևոն Տեր-Պետրոսյանին՝ իր նկատմամբ կատարվող հետապնդումների մասին: Եվ ոչ միայն ՀՀ նախագահին, նա դիմումներ էր ուղղել մի շարք պետական ատյանների, այդ թվում նաև՝ նաև ՀՀ ԳԽ պետաիրավական մշտական հանձնաժողովին: Դիմումներից մեկում, որը գրվել էր 1994-ի փետրվարի 12-ին, նա հայտնելով ՆԳՆ կողմից հետապնդումների ենթարկվելու մասին, նշել էր,  որ մշտապես գտնվում է ՆԳՆ 4-6 մեքենաների հսկողության տակ, մատնանշելով նույնիսկ իրեն «ուղեկցող» մեքենաների թվով 8 համարանիշեր, որոնք պատկանելիս են եղել ՀՀ ՆԳՆ 6-րդ և 7-րդ վարչություններին:

Հավելենք նաև, որ այս դիմումներին նախորդել էր նաև Համբարձում Գալստյանին անհանգստացնող կոնկրետ դրվագ, մի տհաճ միջադեպ, որ վերաբերվում էր սանձարձակ պահվածքով ինչ-որ երիտասարդի, ի մասնավորի, գործընկերոջ հետ աշխատանքից տուն վերադարձող Հ. Գալստյանին վերջինիս կողմից հնչեցված՝  գնդակահարելու սպառնալիքներին: Տվյալ անձնավորությանը, Գալստյանն ու նրա ուղեկիցը կարողացել էին զինաթափել, սակայն վերջինս փողոցում հայտնված, այսպես կոչված՝   «օգնող բրիգադի» շնորհիվ կարողացել էր փախչել  և խուսափել իրավապահներից: Ամեն դեպքում, Գալստյանը կարողացել էր  հանձինս  այդ «բրիգադի» անդամներից 1-2-ի՝ ճանաչել ՆԳՆ 6-րդ և 7-րդ վարչությունների աշխատակիցներին:

Իհարկե, դեռ 1994-ին, ՆԳՆ-ն փորձում էր քողարկել իր համակարգի որոշ ստորաբաժանումների աշխատակիցների մասնակցությունը Համբարձում Գալստյանի սպանությանը, սակայն թե՛ Գալստյանի ահազանգերը, թե՛ բազմաթիվ այլ տվյալներ, դեռ 25 տարի առաջ հիմք տալիս էին ենթադրելու, որ ՆԳՆ մեծ  լռությունը բնավ էլ պատահական չէ:

Եվ այսպես, ովքե՞ր և ինչու՞ սպանեցին 38-ամյա Համբարձում Գալստյանին և ինչու՞ այդպես էլ «չբացահայտվեց» այդ սպանությունը:

Չոր տեղեկատվություն

Համբարձում Գալստյանը սպանվել է  1994 թվականի  դեկտեմբերի 17-ին, ժամը՝ 20.40-ին, Դավիթաշենում գտնվող իր տան մուտքի մոտ: Հանցագործները երկուսն էին, որոնք Գալստյանի ավտոտնակի մոտ դարանակալած սպասել էին, թե երբ է նա վերադառնալու հիվանդանոցից, ուր պառկած էր Հ. Գալստյանի հայրը՝ Փայլակ Գալստյանը: Ավտոմեքենայից իջնելուն պես հանցագործներից մեկը Հ. Գալստյանի վրա պարպել էր ատրճանակի 7 գնդակ և կրակոցներից առնվազն 4-ը եղել էին մահացու: Սպանությանը ականատես էր եղել Համբարձում Գալստյանի եղբայրը, որն ընդամենը մեկ ակնթարթ էր տեսել մարդասպանին, այն էլ՝ հայելու մեջ:

ՈՒ՞մ էր խանգարում Համբարձում Գալստյանը

Այս հարցի պատասխանը, այն օրերին շատերը կարող էին ենթադրել, քանի որ մինչ սպանությունը Հ. Գալստյանը բազմիցս ահազանգել էր իրեն հետևողների մասին:

Սպանությունից 7 տարի անց,  երբ ՀՀՇ-ն այլևս իշխանություն չէր, Հ. Գալստյանի մայրը՝ Անախաս Գալստյանը հայտարարել էր. «Այդ հանցագործությունն ուղղակիորեն կապված էր Հայաստանի նախկին նախագահ Լևոն-Տեր Պետրոսյանի եղբոր՝ հանգուցյալ Թելման Տեր-Պետրոսյանի շահերի հետ: Բոլորին հայտնի է, որ նրան սպանեցին Վանոյի հրամանով, իսկ պատվիրատուն եղել է Թելմանը»: Այսինքն, նույն ինքը՝ Լևոն Տեր-Պետրոսյանը:

Ի դեպ, բոլորովին պատահական չէ, որ Համբարձում Գալստյանի հրաժարականից անմիջապես հետո, 1992 թվականի դեկտեմբերի 22-ին, երբ Երևանի քաղաքապետ դարձավ Վահագն Խաչատրյանը, անմիջապես արտոնյալ պայմաններ ստեղծվեցին ՀՀՇ մի շարք գործիչների համար, նրանց տարածքներ տրամադրվեցին դղյակների կառուցելու նպատակով: Ավելին, հենց այդ ընթացքում կտրուկ սրվեցին Համբարձում Գալստյանի և ՀՀՇ մի շարք կարկառուն գործիչների հարաբերությունները:

Բանն այն է, որ հրաժարականից հետո Գալստյանը բացահայտ քննադատում էր բոլորին, այդ թվում՝ Վանո Սիրադեղյանին: Մասնավորաբար, նա Սիրադեղյանին ՆԳ նախարարի պաշտոնից ազատելու առաջարկով դեռևս 1993 թվականի դեկտեմբերի 8-ին մտել էր նախագահ Տեր-Պետրոսյանի մոտ և ներկայացրել մի շարք փաստեր՝ կապված Վանոյի ապօրինի գործողությունների հետ:

Իսկ ավելի ուշ, 1994 թվականի հունիսին մամուլի ասուլիսում Համբարձում Գալստյանը նշել էր, որ ունի նոր տվյալներ ներքին գործերի նախարարության հանցավոր գործունեության մասին, ընդ որում, նաև՝ հանրապետության սահմաններից  դուրս. «Մոտ 30 սպանություն է կատարվել ՆԳՆ-ի պատվերով»- հայտարարել էր Գալստյանը: Ավելին, իր ծավալած հետագա գործունեությամբ, նա ըստ էության, վտանգել էր նաև ՀՀՇ բարձրաստիճան  մի շարք պաշտոնյաների և նրանց հարազատների հարստացման գործընթացը:

Թելման Տեր-Պետրոսյանի մոնոպոլիա- մոլիբդենի խտանյութը՝ սպանության գործոն

Պաշտոնաթող լինելով ՀԱմբարձում Գալստյանը ակտիվորեն զբաղվում էր տնտեսական գործունեությամբ՝ հաճախակի մեկնելով Մոսկվա: Դեռ տարիներ առաջ մամուլն անդրադարձել է,  որ իր տնտեսական գործունեության արդյունքում Համբարձում Գալստյանը պայմանավորվածություններ էր ձեռք բերել բրիտանական մի ընկերության հետ՝ մոլիբդենի խտանյութ արտահանելու վերաբերյալ: Ընդ որում, այդ ընկերությունը պատրաստակամություն էր հայտնել մոլիբդենի խտանյութը գնել միջազգային սակագներին համապատասխան գներով, այն դեպքում, երբ Հայաստանում դրա սակագինը  միջազգային գների ընդամենը 30 տոկոսն էր: Եվ բնավ ոչ պատահաբար, այդ տարիներին խտանյութի արտահանմամբ հիմնականում զբաղվում էր ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի եղբայրը՝ Թելման Տեր-Պետրոսյանը, էլի մի շարք այլ բարձրաստիճան պետական այրեր, որոնց ձեռնտու չէր բրիտանական ընկերության հետ այդ գործարքի կնքումը:

Թե որքանով դա կարող էր վճռորոշ դեր ունենալ Համբարձում Գալստյանի սպանության գործում, անուղղակիորեն փաստում էր այն, որ վարչապետ  Հրանտ Բագրատյանի և Համբարձում Գալստյանի կանխավ պլանավորած հանդիպումը, որ կայանալու էր 1994 թվականի դեկտեմբերի 17-ին, երեկոյան ժամը 22.00-ին, այդպես էլ չկայացավ: Չկայացավ, քանզի Համբարձում Գալստյանն այդ ժամին արդեն սպանված էր:

ՈՒշագրավ էլի հանգամանքներ կան Հ. Գալստյանի սպանության օրվա թվերի ու  փաստերի և նրա անձնական կյանքի ու  տնտեսական գործունեության  համատեքստում: Ի դեպ, վարչապետի հետ կասեցված հանդիպումից զատ նրա սպանությունից օրեր անց հիշատակվում էր նաև այն փաստը, որ  Համբարձում Գալստյանը սպանվել էր  ազգությամբ հրեա իր կնոջից բաժանվելու օրը:

Չբացահայտված, բայցև՝  բացահայտ սպանություն

Բացահայտված , թե՞ անբացահայտ սպանությունների շարքում է դեռևս Համբարձում Գալստյանի սպանությունը, միանշանակ չէ: Հայտնի է, որ այն ոչ մեկ անգամ է կասեցումից հանվել  և վերսկսվել, սակայն, արդյունք չի գրանցվել:  Միով բանիվ, ասել թե՝ Գալստյանի սպանությունը չբացահայտված է, նշանակում է՝ աչք փակել նրա ահազանգերի և հայտարարությունների նկատմամբ, բոլոր այն ապացույցների հանդեպ, որ Համբարձում Գալստյանը իրավապահներին ու հանրապետության ղեկավարությանը ներկայացրել էր:

Համբարձում Գալստյանի դիմումները դեռևս 2001-ին ոչնչացված էին

Ժամանակին մամուլն այդ հարցին անդրադարձել է, ընդ որում, մեջբերելով ՆԳՆ փոխնախարար Հունանյանի հայտնած տեղեկատվությանը: Վերջինս հայտնել էր, որ « համաձայն գործող հրամանների պահանջների՝ քաղաքացիներից ստացված դիմումները և դրանց ստուգումների արդյունքներով ստացված նյութերը ՆԳՆ ստորաբաժանումների արխիվներում պահպանվում է հինգ տարի: ՈՒստի Երևանի նախկին քաղաքապետ Համբարձում Գալստյանի կողմից իր նկատմամբ հետապնդումների մասին ՀՀ ՆԳ նախարարին 1994թ. հասցեագրված դիմումներ հղելու փաստերը պարզել հնարավոր չէ»: Ասել է, թե՝ Գալստյանի դիմումները ոչնչացվել են: Մինչդեռ, ՆԳՆ-ն ընդգրկված է եղել Համբարձում Գալստյանի սպանության հետաքննությունն իրականացնելու համար ստեղծված եռակողմ օպերատիվ խմբում:

Բնականաբար, այս ամենը նույն ՆԳՆ ձեռամբ արվել է, որ ՆԳՆ 7-րդ վարչության մեղքերը ջրվի-գնա, քանզի  հենց Վանո Սիրադեղյանի օրոք էր, որ  ՀՀՇ-ական ամենավերին ղեկավարի հրահանգով ՆԳՆ-ի կազմում սպանությունների հանձնարարությունները կատարող Տեր-Սահակյանի բանդայից և Վահան Հարությունյանի գլխավորած ներքին զորքերից զատ ներգրավված էր նաև 7-րդ վարչությունը: Որի աշխատակիցներն էին մինչև 1994 թվականի դեկտեմբերի 15-ը հետապնդումների ենթարկել անկախության շրջանի Երևանի առաջին քաղաքապետ Համբարձում Գալստյանին:  

Նա ուղղակիորեն դարձավ ՀՀՇ -ական բեսպրեդելի ու կամայականությունների զոհը, քանի որ առաջին դեմքերի, ի մասնավորի Լ. Տեր Պետրոսյանի և նրա մերձավորների, ՆԳ նախարար Վանո Սիրադեղյանի և այլոց  հանցանքները և հարստացման մեխանիզմները բացահայտելու ճիշտ ճանապարհին էր: 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

21:36 15/12/2019  |  ԼՐԱՀՈՍՄահացել է Սերժ Ջիլավյանը, ում 26 տարի առաջ փորձել էր սպանել Վանո Սիրադեղյանը
10:49 09/07/2019  |  Մամուլ«Վանո Սիրադեղյանը պետք է օր առաջ լինի Հայաստանում». Անդրանիկ Քոչարյանը՝ Սիրադեղյանի վերադարձի մասին. «Հրապարակ»
16:48 02/07/2019  |  ԳՈՐԾ #Լ. Տեր-Պետրոսյան. Խոստանում եմ Վանոյին կանչել և ականջները ձգել, որ «բառադիություններ այլևս չանի»
20:30 25/06/2019  |  ԳՈՐԾ #Նախարար Վանո Սիրադեղյանը հանձնարարել էր սպանել Գուրգեն Եղիազարյանին
19:40 04/06/2019  |  ԳՈՐԾ #Վանո Սիրադեղյանը հանձնարարել էր սպանել ՀՀ դատախազության քննչական վարչության պետ Վլադիմիր Գրիգորյանին, որը զբաղվում էր Տեր-Սահակյանի բանդայի գործի քննությամբ
19:38 25/05/2019  |  ԳՈՐԾ #Սպանության նախաձեռնողն անձամբ՝ ՆԳ նախարար Վանո Սիրադեղյանն էր
17:18 13/04/2019  |  Քրեական խրոնիկոնՄարիուս Յուզբաշյանի, Համբարձում Գալստյանի, Վահրամ Խորխոռունու, Գագիկ Պողոսյանի սպանությունների բացահայտումը նոր իշխանությունների օրակարգում չկա
21:04 18/02/2019  |  ԼՐԱՀՈՍՄԻՊ-ի ներկայացուցիչները առանձնազրույցներ են ունեցել ջրադուլ և հացադուլ հայտարարած անձանց հետ
09:28 16/02/2019  |  ՄամուլՎանո Սիրադեղյանը ապրիլին կվերադառնա Հայաստան. «Հրապարակ»
09:34 15/01/2019  |  ՄամուլՔԿՀ պետը մերժել է ցմահ ազատազրկման դատապարտվածի վաղաժամկետ ազատման դիմումը. «Հրապարակ»

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]