Թեմաներ
Հինգշաբթի 05 / 02 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/02/2024   21:53 Թուրքիան հրաժարվել է С-400 համակարգերի փոխանցումն Ուկրաինային 05/02/2024   21:39 Վրաստանում կրկին հանրահավաք է սկսվել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ 05/02/2024   21:21 Բրիտանիան Ուկրաինային թույլ է տվել իր զենքով հարվածներ հասցնել Ռուսաստանին 05/02/2024   21:02 Այս պայքարի տրամաբանական ավարտը կարող է դառնալ ԱԺ-ում իմպիչմենտի գործընթացի նախաձեռնումը․ Իշխան Սաղաթելյան 05/02/2024   20:49 ՄԻՊ աշխատակազմն աշխատում է արտակարգ ռեժիմով՝ պայմանավորված Տավուշում և հանրապետության այլ մարզերում տեղի ունեցող բողոքի ակցիաներով և հավաքներով 05/02/2024   20:36 Թուրքիայում բախվել են զբոսաշրջիկներ տեղափոխող երկու ջիպեր 05/02/2024   20:22 Չորրորդ օրն է՝ Բագրատ Սրբազանի դեմ սուտ մատնություն կատարելու հաղորդման առթիվ վարույթ չկա, փոխարենը՝ կալանքի տակ է սրբազանին պաշտպանողը 05/02/2024   20:02 Թուրքիան դադարեցրել Է Իսրայելի հետ առեւտուրը․ ԶԼՄ-ներ 05/02/2024   19:41 Եթե Տավուշում սրբազանի առաջ ճանապարհ են փակում, ապա նա պետք է վերցնի իր արքեպիսկոպոսական գավազանը և քայլելով գա Երևան. փորձագետ 05/02/2024   19:32 Սամսոնյանին և Սաղաթելյանին ազատազրկելու պատճառների մասին հայտարարություն է փոխանցվել ԵՄ դեսպանին 05/02/2024   19:21 Մակրոնը երեք սպառնալիք է նշել Եվրոպայի գոյության համար 05/02/2024   19:07 Ղրղզստանում համաքաղաքացիներին կոչ են արել զերծ մնալ Ռուսաստան մեկնելուց 05/02/2024   18:57 Կալանավորված անձանց մոտից հայտնաբերվել են թմրանյութին նմանվող բուսական զանգվածներ 05/02/2024   18:52 Իրավիճակն այս պահին Կիրանց տանող ճանապարհին 05/02/2024   18:47 Ուսուցիչը բռնություն է գործադրել տարրական դասարանների սովորող աշակերտների նկատմամբ. Հայկ Կոստանյան 05/02/2024   18:37 Կենտրոն վարչական շրջանի ղեկավարն ազատվել է աշխատանքից 05/02/2024   18:30 Ոմանք անտեղյակ են, որ դատավորի ընտանիքի անդամների մասով կան մի շարք իրավական կարգավորումներ․ Դատական իշխանություն 05/02/2024   18:27 Վարչապետին է ներկայացվել Մտավոր սեփականության գրասենյակի 2023 թ. գործունեության հաշվետվությունը 05/02/2024   18:23 Այսօր Կիրանցում սևբերետավորներին պատ կազմելու հրահանգ տվողը՝ դեռ չորս տարի առաջ ոստիկաններին ծննդավայր ուղարկելով ասել էր՝ կուզեմ արյան գետեր հոսեն 05/02/2024   18:20 Բագրատ Սրբազանին ոստիկանները թույլ չեն տվել բարձրանալ Կիրանց, սակայն կիրանցեցիներն իրենք են իջել Սրբազանի հետ հանդիպելու 05/02/2024   18:16 Անգամ Կիրանցի կողքի գյուղերը անմասն են կատարվողին, սա փորձում են դարձնել լոկալ խնդիր, միայն կիրանցիներինը. Տեր Աբել 05/02/2024   17:59 Կիրանցում սպասողական վիճակ է. փոքր գյուղում ավելի քան 3000 ոստիկան կա 05/02/2024   17:56 Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրո Կուլեբայի հետ 05/02/2024   17:50 Վահագն Ալեքսանյանի մատնանշած տեսանյութը, որտեղ նա բռնություն չէր տեսել, դիտեք և կտեսնեք՝ ոստիկանն ասում է՝ «խփելով աշխատեք». Նազարյան 05/02/2024   17:41 Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ 05/02/2024   17:27 «Ուրալ»-ի վթարի հետևանքով տուժած 20 զինծառայողներից 8-ը դուրս են գրվել, մյուսների վիճակը բավարար է․ ՊՆ 05/02/2024   17:19 «Անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը». «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների նամակը՝ դեսպանատներին 05/02/2024   17:16 Ադրբեջանում կարող են տեղի ունենալ արտահերթ խորհրդարանական ընտրություններ 05/02/2024   17:06 Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել 05/02/2024   16:55 Նախորդ տարի ՄԻՊ-ն արձանագրել է հավաքների ազատության իրավունքի խախտում 05/02/2024   16:29 ԼՂ-ից տեղահանված անձանց ֆինանսական աջակցության համար պետբյուջեից ավելի քան 48 մլրդ դրամ կհատկացվի 05/02/2024   16:28 Իրանը հայտարարել է ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի դեմ պատժամիջոցների մասին 05/02/2024   16:26 17-ամյա պատանին և նրա 41-ամյա հայրը ձերբակալվել են. նախաձեռնվել է քրեական վարույթ 05/02/2024   16:15 Թե ինչպես են բիրտ ուժ կիրառում սեփական հայրենիքն ու տունը պաշտպանող կիրանցեցիների նկատմամբ և հետո հրճվում 05/02/2024   16:09 Ղրղզստանում պաղպաղակի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել 29 երեխայի. նրանցից 3-ի վիճակը ծանր է (տեսանյութ) 05/02/2024   15:59 Սահմանն անցնելու դպրոցի կողքով. էս կողմից ծառեր են լինելու, էն կողմում էլ «յաշմա» ջոկատը. Գառնիկ Դանիելյան 05/02/2024   15:56 Իրենց սեփական տարածքում 100-1000-ավոր ոստիկաններով եկել՝ ջարդել են անչափահաս երեխաներին, ոստիկանական բաժանմունք են տարել. Գառնիկ Դանիելյան 05/02/2024   15:53 Կիրանցում փաստացի ապօրինի անցագրային ռեժիմ է սահմանվել. ՆԳՆ-ն չի կարողացել չկայակոչել իր գործողությունների հիմքը 05/02/2024   15:50 Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանին 05/02/2024   15:42 Կիրանցում մեկ ժամից ավել հոսանք չկա, ինտերնետն էլ թույլ է 05/02/2024   15:31 Սպանություն Հրազդանի կիրճում գործող ռեստորանում․ 46–ամյա տղամարդ է կալանավորվել 05/02/2024   15:23 Մակրոնը կրկնել է, որ չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը 05/02/2024   15:12 Տավուշի պայքարը հասել է այն աստիճանի, որ իշխանությունները վախեցած են Բագրատ Սրբազանից. Արթուր Սարգսյան 05/02/2024   15:10 Միջպետական ճանապարհը փակ է՝ ոստիկանների կողմից 05/02/2024   15:06 Ադրբեջանցիների 96․2%-ը Սյունիքը, Երևանը և Սևանը համարում է ադրբեջանական պատմական հողեր․ Թաթոյան 05/02/2024   15:00 Միխալկոն մեկնաբանել է Հունգարիայի կողմից Հայաստանին տրամադրվող 10 մլն եվրո օգնությունն արգելափակելը 05/02/2024   14:49 Ռուսաստանի կողմից Ուկրաինայի զինված ուժերի դեմ քիմիական զենք կիրառելու մեղադրանքները անհիմն են. Պեսկով 05/02/2024   14:45 Ոստիկանությունը Տավուշի մարզում «հատուկ գործողություններ» չի իրականացրել․ ՆԳՆ 05/02/2024   14:37 Ընդդիմության համար շահեկան չէ ճշմարտություններ ասելը, դրա համար էլ ընդդիմությունը գերադասում է մնալ ստվերում. Արմեն Բաղդասարյան 05/02/2024   14:27 Ինձ համար շատ ցավագին է, որ թիրախավորված է ՀԱԵ-ին, այն էլ՝ ՀՀ-ում և հայերի կողմից, այդ երիտասարդն այդպես էլ չհասկացավ՝ ինչն էր իմ բողոքի պատճառը․ Լևոն Քոչարյանի օգնականը՝ լրագրողի հետ միջադեպի մասին
05/01/2024   11:14 Ինչպիսի ցածր նշաձող պիտի ունենա մարդ, որ չիմանա, որ Սրբազանը կուսակրոն հոգևորականն է, որը չի կարող որդիներ ունենալ. Լիլիթ Գալստյան 04/30/2024   22:43 Ողբերգական դեպք՝ «Զվարթնոց» օդանավակայանում. Մոսկվա-Երևան չվերթի օդանավում ՌԴ քաղաքացի է մահացել 05/01/2024   19:54 Տավուշում պատերազմ են հետաձգում, ինձ ու իմ նման տղաներն են էնտեղ մատաղ անելու. Ես հաշտ չեմ. պատերազմի մասնակիցը նստացույց է սկսել 05/01/2024   14:53 Ականազերծվում է Գեղարքունիքի մարզը. Ճամբարակից և Ջիլից մեր զորքերը հանվում են. Ադիբեկյան 05/01/2024   08:10 «Զադնի» է դրե՞լ, թե՞ իսկապես առողջական խնդիր ունի․ «Հրապարակ» 05/01/2024   17:47 Տավուշում արդեն 2 դիրք հանձնվել է, Կոթիում աշխարհազորայիններն իջել են, իրենք են նստած. Եղիշե Մախսուդյան 05/01/2024   19:26 Փաշինյանն արդեն չի բացառում ինքնիշխան տարածքից զիջելը. որտե՞ղ է դատախազությունը 05/01/2024   18:53 Մեկը կա, գրել էր՝ երկու որդի ունեմ, բանակից ազատել եմ, մեկն էլ երևի ինքն է․․․ այ ձյուն գա գլխիդ․ Բագրատ Սրբազան 05/01/2024   21:54 Խոշոր ավտովթար․ ընտանիքի 4 անդամներ, այդ թվում՝ երեխաներ, տեղափոխվել են հիվանդանոց 05/01/2024   16:17 ՊՆ-ն որոշեց արձագանքել 05/01/2024   22:36 Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք՝ Հայաստան. Մետաքսե Հակոբյան 05/01/2024   22:50 Հանրապետության մի շարք հասցեներում 1 օրով կդադարեցվի ջրամատակարարումը 05/02/2024   07:39 Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ» 05/01/2024   21:13 Մասիսում մի խումբ անձանց միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ կան վիրավորներ 05/02/2024   19:41 Եթե Տավուշում սրբազանի առաջ ճանապարհ են փակում, ապա նա պետք է վերցնի իր արքեպիսկոպոսական գավազանը և քայլելով գա Երևան. փորձագետ 05/01/2024   23:11 Այո, կար տարբերակ` պատերազմը կանխելու. Փաշինյան 05/02/2024   11:48 Վերջը էս մարդիկ չե՞ն գնում եկեղեցի, իրենց երեխեքին չե՞ն պսակադրում, սաղ վերջացա՞վ, սրբազան. ովքեր եք դուք վաբշե.Դանիելյանը վրդովված դիմեց ոստիկաններին (տեսանյութ) 05/01/2024   10:23 Ազատ գյուղում 15 զինվորի կյանք խլած հրդեհի գործը ծածկադփոց են արել. ուղիղ 05/01/2024   16:43 Դեպարտամենտից չեն հերքում. ԲԴԽ անդամ Նաիրա Հովսեփյանը հրաժարականի դիմում է ներկայացրել. Նախշքարյանը մեկ տարի առաջ էր զգուշացրել՝ նստեք ու սպասեք 05/02/2024   12:51 Գառնիկ Դանիելյանին հաջողվել է շրջանցել ոստիկանական ուժերին

Պատրաստվում ենք կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդություն ներկայացնել. Արամ Վարդևանյան (տեսանյութ) 12/17/2019   20:21  |  Հարցազրույց

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցներ Նարեկ Մութաֆյանի եւ Սարգիս Օհանջանյանի գործն արդեն դատարանի վարույթում է։ Ու մինչ դատարանում կսկսվի գործի քննությունը՝ վերաքննիչ դատարանը փոխեց Օհանջանյանի խափանման միջոցը։ «Փաստինֆո»-ն գործի վերաբերյալ զրուցել է պաշտպան Արամ Վարդևանյանի հետ։

- Պարոն Վարդեւանյան, Սարգիս Օհանջանյանի նկատմամբ խափանման միջոցը փոխվեց։ Բազմիցս նշել եք, որ առհասարակ նրան առաջադրված մեղադրանքն իրավական հիմնավորում չունի։ Ձեր հետագա գործողությունները։

- Տեղի է ունեցել նախաքննության ավարտ։ Գործը հանձնվել է դատարան և դատավոր Տաթևիկ Գրիգորյանն այն վարույթ էր ընդունել, այնուհետև մեկնել էր արձակուրդ և արդեն նոր դատավորի է մակագրվել, եթե չեմ սխալվում Արմինե Մելիքսեթյանին։ Ամեն դեպքում այս հարցն արդեն դատաքննության ընթացքում պետք է քննարկման և քննության առարկա դառնա, որովհետև ես գտնում եմ, որ արդարադատության իրականացմանը խոչընդոտելու հանցակազմը շատ հստակ է և շատ խիստ։ Պետք է կոնկրետ օբյեկտը լինի՝ արդարադատության իրականացումը, և պետք է այդ իրավական կարգավիճակը լինի։ Պատկերացրեք հակառակ պարագայում, եթե դատավորը խանութում առևտուր է անում և վաճառողը կոպիտ է լինում վերջինիս նկատմամբ, նույնիսկ ճանաչելով, դա պետք է դիտարկվի արդարադատության իրականացմանը խոչընդոտե՞լ։ Ցանկացած իրավիճակ պետք է դիտարկվի արդարադատության իրականացմանը խոչընդոտե՞լ։ Կարծում եմ՝ դա չէ այդ հոդվածի իմաստը, և կարծում եմ նաև հենց քրեական իրավունքի մասնագետներն էլ և քրեական օրենսգրքի հեղինակներն էլ նմանատիպ նպատակ չեն պատկերացրել այդ հանցակազմի համար։ Պատահական չէ, որ առանձին հանցակազմ ունենք դատավորի նկատմամբ անհարգալից վերաբերմունքը։

Կհիշեք՝ իմ գնահատականը շատ խիստ էր, երբ նոր էր տեղի ունեցել դեպքը։ Ես գտնում էի, որ, այո, նման վարքագիծն անընդունելի է։ Ես այս գործով ներգրավվեցի միայն այն ժամանակ, երբ իմացա, որ արարքի վերաորակում է տեղի ունեցել որպես արդարադատության իրականացմանը խոչընդոտելու։ Կարծում եմ՝ այստեղ սցենարն էլ բավականին կանխատեսելի էր։ Այսինքն՝ ի սկզբանե անհարգալից վերաբերմունքով հարուցվել էր և եթե տեսանյութը հիշում եք, այնտեղ երևում է, երբ դատական կարգադրիչը մոտենում է, առաջին նախադասությունը, որն ասում է այն է, որ դատավորն իրենց տեղեկացրել է, որ կա անհարգալից վերաբերմունքի հետ կապված խնդիր և իրենք դրա հետ կապված պետք է զանգահարեն ոստիկանություն։ Այդ նախադասությունը պատահական չէր։ Չէ՞ որ կարգադրիչը տեղում արարքի որակումներ չի տալիս։ Նրան այդպես են հայտնել։ Բացի այդ ի սկզբանե քրեական գործը հարուցվել էր անհարգալից վերաբերմունքով և այդ առումով, որ քննություն իրականացվեր, ես ինքս խնդիր չէի տեսնի։ Այլ հարց է՝ արդյոք այն կլիներ մեղադրական դատավճռի հիմք, թե ոչ, բայց այն, որ քննություն կարող էր իրականացվել, այո՛, կարող էր։ Հարց է առաջանում՝ այդ ինչպե՞ս ստացվեց, որ ձերբակալմանը հաջորդեց արարքի վերաորակում և կալանավորման միջնորդություն։ Դրա պատասխանն էլ է շատ պարզ.

Անհարգալից վերաբերմունքով հնարավոր չէր կալանավորումն ընտրել որպես խափանման միջոց, քանի որ պատժի առավելագույն ժամկետը չի գերազանցում մեկ տարին, ինչը կալանավորման համար պարտադիր վավերապայման է։ Ես գտնում եմ, որ սա իրականում օրինաչափ նպատակ չէր հետապնդում։ Բնական է, որ դատավորները պետք է պաշտպանված լինեն։ Պետք է պաշտպանված լինեն շատ ավելի բարձր մակարդակով և շեմով, բայց դա վերաբերում է առհասարակ ցանկացած դրսևորման, ցանկացած քննադատության։ Վերջերս ԲԴԽ նախագահը հետաքրքիր նկատառում էր կատարել։ Ցանկանում եմ նշել, որ նրա կողմից բարձրաձայնած մի շարք հարցերի հետ համակարծիք եմ։ Այո ես գտնում եմ, որ դատավորների աշխատավարձերը պետք է կտրուկ բարձրացվի, դատավորների թվաքանակը պետք է կտրուկ բարձրացվի։ Զուգահեռաբար նաև շենքային պայմանները պետք է փոխվեն։

Վստահեցնում եմ՝ եթե Երևանի ցանկացած նստավայրում դատավորների թվաքանակն ավելանա, խնդիրը չի լուծվի, որովհետև նիստերի դահլիճի խնդիր էլ կա։ Մենք այս աստիճանի պրիմիտիվ խնդիրներ ունենք։ ԲԴԽ նախագահը նշել էր, որ, կարծես թե, քաղաքական իշխանությունը ցանկանում է, որ բոլոր դատավորները լինեն Արմեն Դանիելյանի և Աննա Դանիբեկյանի նման, իսկ մյուս կողմը պատկերացնում է ավելի շատ Ազարյանի, Դավիթ Գրիգորյանի։ Սա ինքնին շատ լուրջ ազդակ պետք է լինի հենց դատավորների համար, որովհետև եթե փաստացի գնահատականն արդեն այդպիսին է, որ նման որոշումները որոշ խմբի դուրեկան է և ոչ թե օբյեկտիվ հիմքով պայմանավորված, այլ պարզապես դուրեկան լինելու, սա լուրջ խնդիր է։ Այդպիսի ջանասիրությամբ պաշտպանության արժանացավ սույն գործով տուժողը, որովհետև անարգալից վերաբերմունքին այլընտրանք այս գործով չեմ տեսնում։ Նախաքննության ավարտ ունենք, քրեական գործով հատորների ուսումնասիրությունը որևէ կերպ չի վկայում այն իրավիճակի մասին, որ այստեղ առկա է արդարադատության իրականացմանը խոչընդոտել։ Մենք ունեցանք այնպիսի իրավունքի հետ աղերս չունեցող դատական ակտեր, որոնք ինձ համար ապշեցուցիչ էին։ Առաջին ատյանի դատարանը՝ Բաղդասարյան Նելլիի նախագահությամբ կայացնում է դատական ակտ, որով նշվում է՝ խոչընդոտելու ռիսկ առկա չէ։ Սա առաջին կալանավորման ժամանակ և հստակ նշվում է, որ խոչընդոտելու ռիսկի հետ կապված չկա ոչ մի ապացույց։ Դատարանն արձանագրում է, որ քննիչը չկարողացավ ոչ մի նման ապացույց ներկայացնել։ Դրանից մեկ ամիս անց գրավի միջնորդություն է ներկայացվում և կրկին մակագրվում դատավոր Նելլի Բաղդասարյանին։ Չգիտեմ ինչով է պայմանավորված, որ կրկին նույն դատավորին է մակագրվում, սա էլ է շատ հետաքրքիր հարց։ Այս անգամ գրավի միջնորդությունը մերժվում է, քանի որ առկա է խոչընդոտելու ռիսկ։ Ինչպե՞ս կարող է այդպես լինել։ Քրեական գործով ոչինչ չի փոխվել։

- Ներկայացված ապացույցները նու՞յնն էին։

- Ներկայացված ապացույցները նույնն են, որին դատավորը գնահատական է տվել ու ասել՝ խոչընդոտելու ռիսկ չկա, այնուհետև երբ կալանավորման երկարաձգման միջնորդություն է ներկայացվում, այն պարագայում, երբ Սարգիս Օհանջանյանն ունի մանկահասակ զավակ, ընտանիքի ապրուստ հայթայթողն ինքն է, եղել է ոստիկանության համակարգի աշխատակից և նախկինում երբեք քրեական հետապնդման չի ենթարկվել, այնուամենայնիվ գրավի միջնորդությունը մերժվում է և որպես հիմք դրվում է ՝ խոչընդոտելու ռիսկն էապես նվազել է։ Ինչպե՞ս է այն էապես նվազել, եթե ի սկզբանե այն չկար, իսկ երկրորդ կալանավորման ժամանակ հակառակի մասին վկայող մի շարք ապացույցներ կային, նույնիսկ արդարացնող ապացույցներ կային, բայց կրկին ոչ մի անդրադարձ։ Այդ պարագայում այն, որ պարոն Ռշտունին իրականում իր տեսակով, գիտելիքներով չափազանց որակյալ դատավոր է։ Եթե տեսնեք որոշման բովանդակությունը, ոճը, ձևը և որակը, կհասկանաք՝ խոսում ենք բարձր մակարդակի դատավորի մասին։ Հավատացած եղեք, որ այստեղ այնքան խնդիրներ էին կուտակվել, որ ուղղակի այլընտրանք չէր լինում։ Միակ խնդիրն այն էր, որ պարոն Ռշտունին հավատարիմ լինելով Վճռաբեկի նախադեպին, վերջինս հիմնավոր կասկածին անդրադարձ չկատարեց։

- Նշեցիք, որ գրավի միջնորդության քննությունը նույնպես մակագրվել էր Նելլի Բաղդասարյանին և մեկ ամիս անց տարբեր որոշումներ էր կայացրել։ Այստեղ խնդիր տեսնու՞մ եք, ինչո՞վ կպայմանավորեք դա։

- Չեմ կարող պատասխանել այդ հարցին։ Միայն կարող եմ արտահայտել իմ զարմանքը և քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված, ըստ էության, սա բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննության բացակայության օրինակ է՝ պատճառաբանված դատական ակտի բացակայության օրինակ է, և սա հենց կարգապահական պատասխանատվության հիմքերից մեկն է։ Մեկ անգամ Երևանի ընդհանուր իրավասության դատարանն էր Նելլի Բաղդասարյանի նկատմամբ նախաձեռնել կարգապահական վարույթ։ Չգիտեմ` այս անգամ կնախաձեռնեն, թե ոչ, որովհետև խնդիրը չի սահմանափակվել այս իրավիճակով, խնդիրը շարունակվել է նրանով, որ ամեն մի Վերաքննիչ բողոքից հետո գործն ուղարկվում է Վերաքննիչ քրեական դատարան` 7-8 օրվա ընթացքում։ Չի կարող այսպես լինել։ Չգիտեմ` սա ինչով է պայմանավորված։ Այս անգամ ես նույնիսկ չվստահեցի փոստային ծառայությանը, անձամբ մուտք արեցի։ 8-9 օրվա ընթացքում նոր գործը հասնում է Վերաքննիչ քրեական դատարան։ Ամեն դեպքում սա շատ մտահոգիչ է և խնդրահարույց է, որովհետև Վերաքննիչ բողոքներն անհապաղ պետք է քննվեն, բայց Վերաքննիչ քրեական դատարանը հնարավորություն չի ունենում անհապաղ քննել, որովհետև գործը չի ունենում, առաջին ատյանը գործն ուղարկած չի լինում։

- Կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդություն պատրաստվու՞մ եք ներկայացնել։

- Պատրաստվում ենք, որովհետև սա իսկապես խնդիր է և, կարծում եմ, այս հարցի բարձրացումն օգտակար կլինի մի շարք անձանց, ում գործերը Շենգավիթ նստավայրում քննվում են ու նման տևողությամբ են ուղարկվում Վերաքննիչ քրեական դատարան։

- Նարեկ Մութաֆյանը և Սարգիս Օհանջանյանը տարբեր գործողություններ էին արել։ Մեկը հարցեր էր տվել, իսկ մյուսը նկարել...

- Սարգիս Օհանջանյանը ձայն չէր հանել, նույնիսկ այնպիսի հեռավորության վրա էր տեսաձայնագրել, որ ոչ մեկին չէր խանգարել։ Այսինքն` նույնիսկ դիստանցիան էր պահել։

- Այստեղ վատ նախադեպ չե՞ք տեսնում, որ հետագայում ցանկացած մարդ կխուսափի դատավորների հետ որևէ առնչություն ունենալ։

- Ես այստեղ ամենաշատն անհանգստանում եմ, երևի, լրագրողների համար և ոչ թե բուն լրագրողների, այլ օպերատորների։ Ստացվում է՝ լրագրողը կարող է ակտիվորեն հարցեր տալ, նույնիսկ շատ կտրուկ լինել իր գնահատականներում, իսկ օպերատորի պարտականությունն այդ ամենը տեսանկարահանելն է և փաստորեն օպերատորը ոչ թե օժանդակող է լինելու, այլ ավտոնոմ ինքը ևս դա կատարող է լինելու։

Սարգիս Օհանջանյանն օժանդակող չէ, նա ձայն չհանելով, տեսախցիկը պահելով արդարադատության իրականացմանն է խոչընդոտել։

Հեղինակ Հասմիկ Կոշկարյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

19:56 16/12/2019  |  ԼՐԱՀՈՍՖեյսբուքը դատախազության ջանքերի շնորհիվ հանդիսանում է պատշաճ հիմք՝ ինքնաբացարկի միջնորդության. Վարդեւանյան (տեսանյութ)
16:01 11/12/2019  |  Դատական ռեպորտաժներՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցներ Նարեկ Մութաֆյանի և Սարգիս Օհանջանյանի գործը վերամակագրվել է այլ դատավորի
23:50 09/12/2019  |  ԼՐԱՀՈՍՎերաքննիչ դատարանը փոխել է Քոչարյանի աջակցի խափանման միջոցը
18:05 03/12/2019  |  2-րդ նախագահի գործով դատավարությունըԽորհրդարանական վեհաժողովը, Վենետիկի հանձնաժողովը, ՀՀ ԱԺ-ն, պատգամավորները միասնաբար պնդում են, որ X նորմը հակասահմանադրական է. Վարդեւանյան
13:11 03/12/2019  |  Դատական ռեպորտաժներՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցներ Նարեկ Մութաֆյանի եւ Սարգիս Օհանջանյանի գործը կքննի Տաթեւիկ Գրիգորյանը
18:44 25/11/2019  |  Քրեական խրոնիկոնՆարեկ Մութաֆյանը և Սարգիս Օհանջանյանը կշարունակի մնալ կալանքի տակ. Դատարանը մասնակի բավարարեց միջնորդությունը
19:18 20/11/2019  |  Քրեական խրոնիկոնՔննիչը միջնորդել է երկարացնել Նարեկ Մութաֆյանի և Սարգիս Օհանջանյանի կալանավորման ժամկետը
19:51 07/11/2019  |  ԼՐԱՀՈՍԵթե թաքնվելու և խոչընդոտելու ռիսկն առհասարակ չկա, էլ ի՞նչ խափանման միջոցի մասին է խոսքը, որ մի հատ էլ գրավը կիրառվի. Արամ Վարդևանյան
16:19 23/10/2019  |  Դատական ռեպորտաժներՆարեկ Մութաֆյանը կմնա կալանքի տակ. Վերաքննիչը մերժեց պաշտպանների բողոքը
12:16 23/10/2019  |  Քրեական խրոնիկոնԱրա Բաբլոյանի շահերը կներկայացնի Արամ Վարդևանյանը

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]