ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Առերևույթ կոռուպցիոն չարաշահումներ «Հայանտառ» և «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ների անտառապահների կողմից 11/14/2019 15:18 | Քրեական խրոնիկոն
Տավուշի մարզում շարունակվում է ապօրինի անտառահատման և այդ ոլորտում կոռուպցիոն հանցագործությունների դեմ քրեաիրավական պայքարը: Այս մասին հայտնում են ՀՀ դատախազությունից։
2019թ. հոկտեմբերի 24-ին ոստիկանության Իջևանի բաժնի ՔՀԲ ծառայողներն օպերատիվ տեղեկություններն իրացնելիս ԲԸՏՄ Տավուշի տարածքային բաժնի աշխատակիցների հետ «Հայանտառ» ՊՈԱԿ «Իջևանի անտառտնտեսություն» մասնաճյուղի Իջևանի անտառպետության պահաբաժնում հայտնաբերել են փայտածուխ պատրաստելու համար նախատեսված երկաթյա տարաներ՝ լցված փայտանյութով, 202 հատ փայտածուխի լցված պարկ և մոտ 8 խ/մ վառելափայտ:
ՀՀ ոստիկանության Իջևանի բաժնում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ նշված տարաները հանդիսանում են փայտածուխի արտադրամասի բաղկացուցիչներ, որը սեփականության իրավունքով պատկանում է «Հայանտառ» ՊՈԱԿ «Իջևանի անտառտնտեսություն» մասնաճյուղի Իջևանի անտառպետության պահաբաժնի անտառապահին և շահագործվում է մեկ այլ անձի կողմից:
Տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ վերջինս «Իջևանի անտառտնտեսություն» մասնաճյուղից ձեռք է բերել թափուկ փայտանյութի համար նախատեսված տոմս, որից հետո 6-րդ պահաբաժնի անտառամասից երկու փուլով՝ 8-9 անգամ ընդհանուր 16 խ/մ փայտանյութը «Ուազ» մակնիշի ավտոմեքենայով տեղափոխել է փայտածուխի արտադրամաս, կուտակել, ապա դրա մի մասը այրմամբ վերածել փայտածուխի: Դրանից հետո պատրաստված փայտածուխը մեկ այլ անձի հետ լցրել են պարկերի մեջ:
Նյութերի նախապատրաստմամբ ստացված տվյալներով պարզվել է, որ երկրորդ փուլով փայտանյութը դուրս է բերվել բոլորովին այլ անձի անվամբ հաշվառված և առանց գրառումների տոմսի վրա, որը մասնաճյուղի անտառապահի կողմից արտադրամասը շահագործող անձին է հանձնվել միայն 2019թ. հոկտեմբերին, արտադրամասում փայտանյութի և փայտածուխի հայտնաբերումից և արձանագրումից հետո՝ ոստիկանություն ներկայացնելու համար:
Հետաքննության մարմինը համարել է, որ արտադրամասը շահագործող անձը թափուկ փայտանյութը ձեռք է բերել՝ օգտվելով ՀՀ կառավարության 2011թ. հոկտեմբերի 27-ի թիվ 1535-Ն որոշմամբ սահմանված վառելափայտի մթերման արտոնությունից՝ թափուկ վառելափայտի օգտագործման տոմսով, սակայն խախտել է ոչ արտադրական նպատակներով անվճար թափուկ վառելափայտի մթերման և բաց թողման կարգի պայմանները՝ համաձայն որոնց թափուկ փայտանյութը բացառապես տրամադրվում է բնակչին բնակարանը ջեռուցելու համար՝ ոչ արտադրական նպատակով, ինչը ոչ թե քրեական, այլ վարչական իրավախախտումների տիրույթում է: Ելնելով դրանից՝ հետաքննիչի կողմից 2019թ. նոյեմբերի 4-ին կայացվել է նախապատրաստված նյութերով քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշում՝ արտադրամասը շահագործած և անտառից փայտանյութը մթերած անձի գործողություններում ՀՀ քր. օր-ի 296-րդ և 216-րդ հոդվածներով նախատեսված հանցակազմի բացակայության հիմքով։
Սակայն Տավուշի մարզի դատախազությունում նյութերի ուսումնասիրության և հետաքննիչի կողմից կայացված որոշման օրինականության ստուգման արդյունքում պարզվել է, որ նշված դեպքով նյութերը նախապատրաստվել են թերի, չեն կատարվել մի շարք անհրաժեշտ քննչական գործողություններ, իրավական գնահատականի չեն արժանացել պաշտոնատար անձ հանդիսացող անտառապահի գործողությունները:
Մինչդեռ նախապատրաստված նյութերում առկա են տվյալներ, որոնք առերևույթ վկայում են ոչ միայն իր ավտոմեքենան տրամադրելով անտառամասից ապօրինի այդ փայտանյութը դուրս բերելուն, այլ նաև երրորդ անձի անվամբ փայտանյութի օգտագործման տոմս տրամադրելով փայտանյութի ապօրինի դուրսբերումը թաքցնելուն անտառապահի անմիջական առնչության մասին:
Հաշվի առնելով այս հանգամանքները՝ Տավուշի մարզի դատախազությունում որոշում է կայացվել վերացնել քրեական գործ հարուցելը մերժելու մասին հետաքննիչի որոշումը և ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, 326-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցել քրեական գործ: Նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ ՔԿ Տավուշի մարզային քննչական վարչությանը:
Բացի վերոնշյալը, Տավուշի մարզի դատախազությունում հաստատվել է «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Շամախյան տեղամաս» մասնաճյուղի պահաբաժնի տարածքից վառելափայտի ապօրինի դուրսբերման համար կաշառք տալու և կաշառք ստանալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի մեղադրական եզրակացությունը: Այս գործով ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել մասնաճյուղի տեղամասերից մեկի անտառապահին և ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասով՝ նրա հետ առերևույթ հանցավոր սխեմայի մեջ ներգրավված անձին, որոնք ընդունել են մեղքը:
Քրեական գործն ուղարկվել է Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ ըստ էության քննելու համար:
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/25/2024 08:19 Տարածվել ա, կարդացվել ա՝ բավարար ա, էլի․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:16 Ընդդիմադիրները հիասթափված են․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ»
- 04/25/2024 08:10 «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:03 Գերիների հարցով կակտիվանան․ «Հրապարակ»
- 04/25/2024 07:53 Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
- 04/25/2024 07:50 Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/25/2024 22:46 Թումանյան փողոցում գտնվող ռեստորաններից մեկի ծխատարում հրդեհ է բռնկվել
- 04/25/2024 19:49 Կիրանցում ականազերծման աշխատանքների ընթացքում վիրավորում է ստացել զինծառայող. ՊՆ-ն հաստատում է
- 04/25/2024 19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ
- 04/25/2024 10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/26/2024 00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
- 04/21/2024 22:49 Կինը հոր օգնությամբ վրեժ է լուծել դավաճան զուգընկերոջից
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ