Թեմաներ
Երկուշաբթի 04 / 29 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/29/2024   16:37 Նիկոլ Փաշինյանը չի մեկնելու Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը․ Մեդիահաբ 04/29/2024   16:34 Ադրբեջանում իրավապաշտպանի են ձերբակալել 04/29/2024   16:34 Մեր էներգետիկ համակարգը ադրբեջանականացնում են. Դավթյան (տեսանյութ) 04/29/2024   16:31 Ադրբեջանին են փոխանցվում տարածքներ առանց սահմանադրական հանրաքվեի, Դատախազությունն անելիք չունի՞․ Մինասյանը՝ Վարդապետյանին 04/29/2024   16:28 Հրաման տվողն ու քաշքշուկ հրահրողը ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Ռուբեն Դավթյանն էր. Արթուր Խաչատրյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել 04/29/2024   16:25 Դատախազությունը ՔԿ է ուղարկել Փաշինյանի դեմ քրեական գործ հարուցելու պահանջով հաղորդումը 04/29/2024   16:22 ՆԱՏՕ-ն Ռուսաստանի դեմ ծրագիր չունի և չի ունենա. Բլինքեն 04/29/2024   16:18 Նախարար Մկրտչյանը հանդիպում է ունեցել Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսի հետ 04/29/2024   16:15 Այսօր տարածքների ու ռեսուրսների մեծ պայքար է գնում, միայն ՀՀ -ն է ամեն բան շատ թեթև ու հեշտ զիջում. Ղուլյան (տեսանյութ) 04/29/2024   16:14 Երևանի Կողբացի փողոցի 36/3 հասցեում կառուցված համալիրից 235,8 քմ մակերեսով տարածքի սեփականության իրավունքը փոխանցվեց Հայաստանի Հանրապետությանը 04/29/2024   15:58 Սամվել Վարդանյանին խոշտանգելու վերաբերյալ հարցը Աննա Վարդապետյանը թողեց անպատասխան 04/29/2024   15:54 Էրդողանը հրաժարվել է սեղմել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի թեկնածու Ռյուտեի ձեռքը. (տեսանյութ) 04/29/2024   15:49 Լավ վախեցել են, Վանեցյանի դեմ սկսել են վիրտուալ պայքարը․ Բաբայան 04/29/2024   15:46 Ադրբեջանցիները Կիրանցի տարածք մտնել դեռ չեն կարողացել. քիչ հետո Փաշինյանը կհանդիպի կիրանցիների հետ 04/29/2024   15:40 Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ 04/29/2024   15:34 Թմրանյութերի առերևույթ գովազդով զբաղվելու մեղադրանքով կալանավորվել է Երևանի 19-ամյա բնակիչ․ քրեական վարույթի նյութերն ուղարկվել են դատարան 04/29/2024   15:34 Բլինքենը հանդիպում է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարար Ֆիդանի հետ 04/29/2024   15:19 Հայ-ադրբեջանական բանակցություններում Ղազախստանի միջնորդության մասին խոսք չկա. երկրի ԱԳՆ 04/29/2024   15:05 Մարսելի արքեպիսկոպոս կարդինալը ժամանել է Հայաստան 04/29/2024   14:58 Թուրքիան կպաշտպանի Մարկ Ռյուտեի թեկնածությունը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում.ԶԼՄ 04/29/2024   14:49 Անժելա Բիձյանը որոնվում է որպես անհետ կորած 04/29/2024   14:33 Ադրբեջանցիները արդեն մուտք են գործել Տավուշի՝ հանձնվող տարածքները, անգամ՝ վիրավոր ունեն 04/29/2024   14:26 «Ծիծեռնակաբերդի» հուշահամալիրում Աննա Հակոբյանի հետ տեղի ունեցած միջադեպով 1 անձի մեղադրանք է ներկայացվել, մյուսներն ազատվել են արգելանքից 04/29/2024   14:17 Մեզ մոտ ավարտել են սահմանազատումը, Բաղանիս- Այրումից հասել են մինչեւ գետը, բնակիչներն անհանգիստ են. Ոսկեպարի համայնքապետ 04/29/2024   14:14 100 նոր ծառ՝ Մալաթիա-Սեբաստիայում 04/29/2024   14:06 Տեղահանումը կարող է նշանակալի սոցիալական սթրես լինել անձի, ընտանիքի, երեխաների համար․ ԱՄՆ դեսպան 04/29/2024   14:01 Մյասնիկյան պողոտայում բախվել են «BMW X6»-ը, «Changan»-ը և «ՎԱԶ 2121»-ը. վերջինը կողաշրջվել է 04/29/2024   13:55 Բագրատ սրբազանին զրպարտել են՝ մեղադրելով «Կրեմլից միլիոնավոր դոլարներ» ստանալու մեջ. պահանջում են քրգործ հարուցել 04/29/2024   13:52 Գյուղացիները հաստատել են՝ ադրբեջանցիներ են հայտնվել Ոսկեպարում, ծառեր կտրել. Դանիելյան 04/29/2024   13:49 «Ռեժիմի հպատակ «արտուշգաբրիելյանների» մասին». Նարեկ Սամսոնյանը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից 04/29/2024   13:47 «Դիվերսիֆիկացիա» կոչվածն ադրբեջանական խողովակներով ռուսական գազի հույսն է՝ մի քանի անգամ ավելի թանկ. Դանիելյան 04/29/2024   13:32 Կյանքից անժամանակ հեռացել է «Փյունիկ» ՖԱ-ի գլխավոր քարտուղար Դավիթ Մարտիրոսյանը 04/29/2024   13:28 Վճռաբեկ դատարանը դիմել է ՍԴ՝ մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ Յուրի Խաչատուրովի, Սեյրան Օհանյանի, Ռոբերտ Քոչարյանի մեղադրանքների վերաորակման հարցով 04/29/2024   13:15 Ջերմաստիճանը նվազելու է մինչև10 աստիճանով. առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները 04/29/2024   13:11 Վարդապետյանն ասելիք չուներ արդարադատությանը միջամտելու աղմկահարույց գործի վերաբերյալ 04/29/2024   13:08 Հանգստյան և տոնական օրերին դեպի Կենդանաբանական այգի կգործարկվի անվճար երթուղի 04/29/2024   13:04 Կալանքի կտրուկ աճը Ձեր պաշտոնավարման հետ է համընկել․դատախազական հսկողությու՞նն է թուլացել՝ ամեն ինչ հաստատում եք, թե իրապես նման ծանր հանցավորության վիճակում ենք․ Թորոսյանը՝ Վարդապետյանին 04/29/2024   12:42 Ծաղկաձորում հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է 04/29/2024   12:35 Բերքաբերի համայնքապետը՝ Ալիեւի հայտարարության մասին 04/29/2024   12:28 Որևէ իշխանություն չի կարող առանց ժողովրդի կամքը հաշվի առնելու թշնամուն նվիրել ՀՀ տարածքները․ ՀՅԴ ՀԵՄ 04/29/2024   12:20 Կալանավորումը մնում է որպես պատիժ. Նազարյանը՝ գլխավոր դատախազին (տեսանյութ) 04/29/2024   12:10 Արագածոտնի և Մասյացոտնի թեմերի առաջնորդները՝ Կիրանցում 04/29/2024   12:05 Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Ալմաթիում 04/29/2024   12:03 Պայքարի օջախը Տավուշն է, բայց իրական թատերաբեմը Երևանն է, քաղաքական, ապակուսակցական կոնսոլիդացիա է պետք. Դավիթ Անանյան 04/29/2024   11:48 Բլինքենը ողջունել է Հայաստանի ու Ադրբեջանի համաձայնությունը Ալմա-Աթայի հռչակագիրը սահմանազատման հիմք ընդունելու վերաբերյալ 04/29/2024   11:44 Երևանում բեռնատարը՝ «Միացիր կամ հանձնիր» գրություններով, փակել է Մյասնիկյան պողոտան 04/29/2024   11:40 Ի զորակցություն Տավուշի մեր հայրենակիցների Գյումրիում տեղի է ունենալու ավտոերթ 04/29/2024   11:25 Վարդապետյանը հայտնեց, թե ավարտված գործերով որքան գումար է վերադարձվել պետությանը 04/29/2024   11:21 25 անշարժ գույք, 5 տրանսպորտային միջոց, ավանդներ, արժեթղթեր. ինչ է Դատախազությունը պահանջում բռնագանձել Ռոբերտ Քոչարյանից 04/29/2024   11:15 «Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենի ժ/պ է նշանակվել
04/29/2024   10:23 Այս պահին լարված է Արմավիր-Գյումրի միջպետական ճանապարհին՝ ուղիղ 04/28/2024   19:43 Արցախի հսկայական դրոշն է տարվել Հրապարակ՝ ի աջակցություն Տավուշի (տեսանյութ) 04/27/2024   19:23 Երեխան դրոշով պաշտպանվում է ոստիկանից 04/27/2024   22:17 4 զոհ և 9 տուժած․ վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է 04/29/2024   14:33 Ադրբեջանցիները արդեն մուտք են գործել Տավուշի՝ հանձնվող տարածքները, անգամ՝ վիրավոր ունեն 04/27/2024   20:27 Պարզվում են Կիրանց բնակավայրի մոտ կանգնեցված «Մերսեդես» ավտոմեքենայի հետ կապված առերևույթ դանակի գործադրմամբ խուլիգանություն կատարելու դեպքի հանգամանքները 04/28/2024   21:45 Վաղը այս հասցեներում լույս չի լինի 04/28/2024   21:58 Ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին 04/28/2024   10:54 Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը 04/28/2024   13:16 Մայիսի 1-ից ջերմաստիճանը կսկսի նվազել 7-9 աստիճանով. սպասվում է անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում 04/28/2024   20:34 Արման Թաթոյանը ևս Կիրանցում է 04/29/2024   11:00 Մայիսի 2-ից կտեսնենք գարնան վերադարձը. Սուրենյան 04/28/2024   18:07 Բագրատ սրբազանի հորդորին ականջալուր լինելով` նրա մկրտած և պսակած մի խումբ հայրենատերներ այցելել են Կիրանց (տեսանյութ) 04/28/2024   14:00 Բագրատ Սրբազանի հեղինակության շնորհիվ բերետավորները նահանջել են, բայց բիրտ ուժ կիրառելու մտավախությունը պահպանվում է 04/27/2024   18:25 Դիմակավորված անձինք Իջևանի ճանապարհին ուժով գետնին տապալեցին ու տարան տարածքում լուսաբանում իրականացնող լրատվամիջոցի օպերատորին 04/28/2024   17:11 Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ միայնակ Արցախի դրոշով ակցիա անող երիտասարդին (տեսանյութ) 04/27/2024   21:26 Երևանում Տավուշում տեղադրված սյուների մակետներ են տեղադրել, զգուշացնելով, որ այս ընթացքով միակողմանի զիջումները կհասնեն նաև Երևանին 04/27/2024   16:51 Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք․ Բագրատ Սրբազան 04/28/2024   13:20 Վահագն Մախսուդյանը գիշերը ՁՎՊ-ում ունեցել է արյան բարձր ճնշում 04/29/2024   11:21 25 անշարժ գույք, 5 տրանսպորտային միջոց, ավանդներ, արժեթղթեր. ինչ է Դատախազությունը պահանջում բռնագանձել Ռոբերտ Քոչարյանից

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականը ելույթ է ունեցել Հայրենական Մեծ պատերազմի 75-ամյակին նվիրված ցուցահանդեսի բացմանը (տեսանյութ) 11/10/2019   21:51  |  ԼՐԱՀՈՍ

Հարգելի՛ Սերգեյ Վիկտորովիչ,

նախ և առաջ, բարի գալուստ Հայաստան: Շատ ուրախ եմ, որ Դուք օդանավակայանից անմիջապես այստեղ եկաք,  որպեսզի բացենք մեզ համար շատ կարևոր այս ցուցահանդեսը՝ 1965թ.-ին Հաղթանակի քսանամյակին նվիրված Մարտիրոս Սարյանի նկարների «Ծաղիկներ մարտիկներին»  ցուցահանդեսը:

Պատվիրակության հարգելի անդամներ,
Հարգելի գործընկերներ, 
Ձերդ գերազանցություններ,
Իմ սիրելի՛ հայրենակիցներ, բարեկամներ,

Մայիսի 9-ը մեր ընդհանուր տոնն է, մեր ընդհանուր հիշողության օրն է այն մասին, թե ինչպես ենք ուս ուսի մարտնչել, պայքարել և հաստատակամ քայլել միասին դեպի հաղթանակ։ Այս հաղթանակը նախկին ԽՍՀՄ բոլոր ժողովուրդների, ինչպես նաև հակահիտլերյան կոալիացիայի մաս կազմող ազգերի ընդհանուր ձեռքբերումն է։ Սա, իրավամբ, համաշխարհային տոն է, քանի որ Մեծ հայրենական, Երկրորդ համաշխարհային պատերազմը մարդկության ապագայի համար մղվող պայքար էր։

Մեր բոլորիս ընտանիքներում սերնդեսերունդ փոխանցվում են այդ պատերազմում ընկածների մասին հիշատակը, պատերազմի մասնակիցների հուշերը և ապրումները։ Եվ այդ հիշողությունը չի կարող թույլ տալ մոռանալ ճշմարտությունը, որ մեր ժողովուրդների անսասան եղբայրության, միասնականության և համախմբավածության շնորհիվ հնարավոր դարձավ հաղթել ֆաշիզմը և մաքրել աշխարհը այդ «ժանտախտ»-ից։ Այդ իսկ պատճառով, առավել անընդունելի են բոլոր նրանց ջանքերը, ովքեր փորձում են վերաշարադրել պատմությունը և խեղաթյուրել պատերազմի մասին ճշմարտությունը։

Մայիսի 9-ը տոն է յուրաքանչյուրիս համար, քանի որ ԽՍՀՄ տարածաշրջանում յուրաքանչյուր ընտանիքի հայր, որդի, եղբայր և թոռ գնացել է ռազմաճակատ։ Մեր պապերը և նախապապերը մարտնչել են ռազմաճակատում, անմարդկային ջանքեր գործադրել թիկունքում՝ չխնայելով սեփական կյանքն ու առողջությունը՝ այդպիսով հանդիսանալով հերոսության, ինքնազոհության, մեծահոգության և իրական հայրենասիրության օրինակ։ 

Իմ ընտանիքը, ես անձամբ մեծացել եմ այդ հուշերով, մեծացել եմ իմ պապի շնորհիվ, որը եղել է մարտիկ և կռվել է Երկրորդ համաշխարհային պատերազմում, Հայրենական մեծ պատերազմում։

Հարգելի ընկերներ, հայերը հատուկ վերաբերմունք ունեն Հաղթանակի օրվա և ԽՍՀՄ ժողովորդի՝ Մեծ հայրենական պատերազմում դրսևորած հերոսության նկատմամբ։ Եվ դա պատահական չէ։ 

Մեծ հայրենական պատերազմի ռազմաճակատում Հայաստանից, այլ խորհրդային երկրներից և սփյուռքից մարտնչում էր հայ ժողովրդի 600 հազար զավակ, որոնց կեսը՝ 314 հազարը, չվերադարձավ ռազմաճակատից։ 

Ռազմի դաշտերում արիաբար մարտնչում էր Կարմիր բանակի 6 հայկական ազգային դիվիզիա, որտեղ կռվում էին Հայաստանի և հայ ազգի 60 հազար զավակներ։ Ի դեպ, դրանք Սովետական միությունում միակ ազգային դիվիզիաներն էին, որոնք մարտնչում էին Սովետա-Գերմանական ռազմաճակատների տարբեր հատվածներում: Այդ կազմավորումներից ամենահայտնի 89-րդ Թամանյան կարմրադրոշ, Կուտուզովի II աստիճանի շքանշանակիր հրաձգային դիվիզիան էր, որն անցել է Կովկասի նախալեռներից մինչև Բեռլին փառավոր ճանապարհը։ 

Հաղթանակի գործում մեծ ներդրոմ է ունեցել նաև Հայկական դիվիզիան, որը ցուցաբերած տարաբնույթ օգնության հետ մեկտեղ նաև ձևավորել է երկու տանկային շարասյուն՝ «Սասունցի Դավիթ» և «Մարշալ Բաղրամյան»: 

Նացիզմի դեմ պայքարում մեծ մասնակցություն է ունեցել նաև հայկական սփյուռքը․ նրա ներկայացուցիչներն անդամակցել են Դիմադրության շարժումներին, կռվել են դաշնակիցների զորամիավորումներում, դրամական միջոցներ են հավաքել՝ Կարմիր բանակին օգնելու համար:

Այսօր, յուրաքանչյուր հայկական գյուղում, էլ չեմ ասում՝ քաղաքներում, խնամքով պահպանվում և բարեկարգվում են Հայրենական մեծ պատերազմում զոհվածներին նվիրված կոթողները: Նրանցից գրեթե բոլորն ընդգրկված են Հայաստանի կառավարության կողմից հաստատված պատմամշակութային հուշարձանների ցուցակներում՝ գտնվելով պետության պաշտպանության և խնամքի ներքո:

Իսկ մայիսի 9-ին, արդեն իսկ մի քանի տասնմամյա պատմություն ունեցող ավանդույթի համաձայն, տարբեր տարիքների, հայացքների հազարավոր մարդիկ, հանրապետության ղեկավար կազմը, ազգային բանակի հրամանատարական կազմը, դիվանագիտական կորպուսի ողջ անձնակազմը ծաղիկներով և ծաղկեպսակներով գալիս են «Հաղթանակի» զբոսայգի՝ հարգանքի տուրք մատուցելու Անհայտ զինվորի գերեզմանի մոտ։

Հայրենական մեծ պատերազմի ծանր փորձությունների ժամանակ ձևավորվեց   ռազմական առաջնորդների փայլուն աստղաբույլը. 5 մարշալ, 60 հայ գեներալ։ Մենք հատկապես հպարտանում ենք Խորհրդային Միության մարշալ Իվան Քրիստափորի Բաղրամյանի, Խորհրդային Միության ծովակալ Իվան Ստեփանի Իսակովի, Զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ Համազասպ Խաչատուրի Բաբաջանյանի, Ավիացիայի մարշալ Սերգեյ Ալեքսանդրի Խուդյակովի (Արմենակ Խանփերյանց), ինժեներական զորքերի մարշալ Սերգեյ Քրիստափորի Ագանովի և այլ գեներալների և ռազմական առաջնորդների անուններով։

118 հայեր և Հայաստանի բնակիչներ արժանացան  Խորհրդային Միության հերոսի բարձրագույն կոչմանը, իսկ քաջարի օդաչու Նելսոն Գեորգիևիչ Ստեփանյանը և Խորհրդային Միության Մարշալ Հովհաննես Քրիստափորի Բաղրամյանն այդ կոչմանն արժանացան երկու անգամ, 70 հազարից ավել հայ զինվորներ պարգևատրվել է ԽՍՀՄ շքանշաններով և մեդալներով։

Սիրելի հայրենակիցներ, հավետ փա՛ռք կյանքը մեր հայրենիքի ազատությանը և անկախությանը տված հերոսներին։ Փա՛ռք ու պատի՛վ մեր քաջարի հայրերին և պապերին, ովքեր անձնուրացորեն կռվել են առաջնագծում, աշխատել թիկունքում, կերտել Մեծ Հաղթանակը։

Այսօր, ինչպես և Հաղթանակի օրը, մենք ջերմորեն ողջունում ենք պատերազմի վետերաններին: 

Անցնում են, տարիներ, տասնամյակներ․ ժամանակի ընթացքն անողոք է․ այսօր նրանցից ամենաերիտասարդները 94-95 տարեկան են, կամ անգամ ավելի մեծ: Այդ իսկ պատճառով մենք բոլոր վետերաններին մաղթում ենք քաջառողջություն, կենսախնդություն, լավատեսություն: Սերունդները պարտական են պատերազմի վետերանների սխրանքների առաջ: Խոնարհվում ենք ձեր առաջ, և շնորհակալ ենք այն բանի համար, որ մեզ հետ եք, այն ամենի համար, ինչ արել եք մարդկության համար և շարունակում եք անել մարդկանց համար՝ ձեր կյանքի անգնահատելի փորձը և ձեր հարուստ գիտելիքները փոխանցելով երիտասարդ սերունդներին։ 

Շնորհակալություն։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

23:11 08/11/2019  |  Միջազգային լրահոսԿրեմլը արձագանքել է Թրամփի՝ Հաղթանակի շքերթին ժամանելու ցանկությանը
10:34 06/11/2019  |  ԼՐԱՀՈՍՀՀ ԱԳ նախարարի ելույթը և պատասխանը հարցերին Արևելյան գործընկերության 10-ամյակին նվիրված
17:57 05/11/2019  |  ԼՐԱՀՈՍԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Շվեդիայի ԱԳ նախարար Ան Լինդեի հետ
22:21 04/11/2019  |  ԼՐԱՀՈՍԶոհրաբ Մնացականյանի հանդիպումը Շվեդիայի Միջազգային զարգացման և համագործակցության նախարար Փիթեր Էրիքսոնի հետ (տեսանյութ)
10:14 04/11/2019  |  ԼՐԱՀՈՍԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այցով կմեկնի Շվեդիա
19:32 01/11/2019  |  ԼՐԱՀՈՍԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի ճեպազրույցը լրագրողների հետ Ազգային Ժողովում՝ «ՀՀ 2020թ. Պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի հարցերի քննարկման ժամանակ
12:03 01/11/2019  |  ԼՐԱՀՈՍԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Կամերունի Արտաքին գործերի նախարար Լեժյոն Մբելա Մբելայի հետ
11:36 30/10/2019  |  ԼՐԱՀՈՍԱրդարությունն ու ճշմարտությունը համախմբվել են պատմական թիվ 296 բանաձեւում․ Զոհրաբ Մնացականյան
19:22 29/10/2019  |  ՔաղաքականՓաշինյանն ուղղակի խոսում է Մնացականյանի շուրթերով. Հայկ Մարտիրոսյանը՝ Մնացականյանի աղմկահարույց հարցազրույցի մասին
11:55 29/10/2019  |  ԼՐԱՀՈՍԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այցով կմեկնի Մոնակո

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]