ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Նստացույց անող երիտասարդները ապրիլյան պատերազմի ժամանակ առաջնագծում էին, ոչ թե երկրորդ «ռուբեժի» խրամատներ են փորել. Դաշնակցական գործչի ակնարկը՝ Փաշինյանին 11/08/2019 17:44 | ԼՐԱՀՈՍ

Այսօր ՀՅԴ ԳՄ ասուլիսին ԳՄ անդամ Տարոն Տոնոյանն ուշագրավ հայտարարություն արեց։ Անդրադառնալով ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի ՝ ՀՅԴ-ին ուղղված «անդաստիարակ» որակմանը, Տարոն Տոնոյանն ասաց.
«Մեր ընտանիքներում եւ Դաշնակցությունը, որպես ընտանիք,մեզ դաստիարակել է սիրել ընկերոջը, մերձավորին, հայրենիքը։ Սիրել՝ ոչ միայն լեզվով, այլ սրտով ու գործով, ինչը մենք արել ենք պատերազմի ժամանակ։ Ով անմիջական մասնակցություն չի ունեցել, նրանք զենք ու զինամթերք են ուղարկել իրենց բարեկեցության շնորհիվ, որ մենք կարողանանք Արցախյան պատերազմում հաջողել։ Սա է մեր դաստիարակությունը։ Մեր դաստիարակությունն այն է, որ այսօր նստացույց անող երիտասարդները ապրիլյան պատերազմի ժամանակ առաջին իսկ արձագանքողներն են եղել եւ հայտնվել են Թալիշի առաջնագիծ դիրքերում եւ ոչ թե երկրորդ ռուբեժի խրամատներ են փորել»։
Ըստ էության ՀՅԴ ԳՄ ներկայացուցչի ակնարկն ուղղված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին , որը վարչապետի թեկնածուի կարգավիճակում Ազգային ժողովում դեռ 2018 թվականի մայիսի 5-ին հարցուպատասխանի ժամանակ հայտարարել . «Ես խրամատ եմ փորել, քնել վրանում և ավտոմատով պաշտպանել իմ հայրենիքի՝ ՀՀ և ԼՂՀ-ի անվտանգությունը, և որևէ մեկը չփորձի իմ գործողությունները այլ լուսի ներքո ներկայացնել»։
ՀՅԴ ԳՄ անդամ Տարոն Տոնոյանը նշեց, որ Արայիկ Հարությունյանը ոչ միայն ՀՅԴ երիտասարդներին է համարում «անդաստիարակ», այլեւ Դաշնակցության հայաստանյան կառույցը եւ հայտարարեց, որ իրենց համար անընդունելի է Մայր Աթոռը գրավելու եւ այնտեղ վրաններ խփելու դաստիարակությունը։ «Մեզ համար անդաստիարակ են այդ մարդիկ, ովքեր դատարաններ են շրջափակում։ Սա է մեր դաստիարակությունը, մնացածը հանրության դատին եմ հանձնում»,-շեշտեց նա՝ հավելելով, որ եթե Արայիկ Հարությունյանը այնքան դաստիարակված է, թող ներողություն խնդրի այն մարդկանց մայրերից, ովքեր Եռաբլուրում են հանգչում եւ Դաշնակցական են։
ՀՅԴ-ի քննադատությունը, Տարոն Տոնոյանի խոսքով, մշտապես եղել է ի շահ պետության եւ իրենք երբեք չեն իջել բամբասանքի մակարդակի։ Նրա խոսքով, երիտասարդների պոռթկումը այս վերջին 1-1.5 տարվա ընթացքում տեղի ունեցած բացասական երեւույթների արտացոլումն էր։
Նա անհանգստացնող համարեց այն քաղաքականությունը, որը վարվում է մշակույթի, կրթության եւ գիտության, ոլորտում, այն քաղաքականությունը, որը հասարակությունը տանում է ապազգայնացման։ «Սա մենք որակում ենք ծրագրավորված քաղաքականություն, որի արդյունքը պետք է լինի՝ ապազգային ՀՀ քաղաքացի ստանալը, որի համար խաղաղությունը ցանկացած տարբերակով ընդունելի է։ Սա է մեզ վախեցնում , մենք այս ամենը դիտարկում ենք ազգային անվտանգության տեսանկյունից»,-հայտարարեց նա։
Հիշեցնենք, ՀՅԴ երիտասարդների նախաձեռնությամբ նախ կառավարության ապա ԿԳՄՍ նախարարության շենքի առջեւ բողոքի ակցիաներ են սկսվել, ապա անժամկետ նստացույց է հայտարարվել՝ ԿԳՄՍ նախարարի հրաժարականի պահանջով։ «Ես առիթ ունեցել եմ երեկ արձագանքելու։ Նախ` ուզում եմ դիմել ոչ հայաստանցի դաշնակցականներին, նրանց ղեկավարությանը, որպեսզի տեր կանգնեն իրենց կուսակցությանը, որովհետև այն անդաստիարակ պահվածքը, որ դրսևորվում է դաշնակցությունը, պատիվ չի բերում մեր ամենահին կուսակցություններից մեկին։ Դաշնակցությունը հատկապես նախորդ տարվա իրադարձություններից հետո այլ կեցվածք պետք է դրսևորեր և հասկանար, թե ինչու մերժվեց հասարակության կողմից և փոխեր անձերին, որովհետև նրանք տապալում են դաշնակցությունը»,-ի պատասխան հայտարարել է Արայիկ Հարությունյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 04/17/2021 09:18 Օտարերկրյա ներդրումների ծավալները շեշտակի նվազել են․ «Ժողովուրդ»
- 04/17/2021 09:16 Ո՞ւր ենք գնում այդ նավով, դեպի վերջնական կործանո՞ւմ․ «Փաստ»
- 04/17/2021 09:13 ՀԿԵ-ն կրճատել է աշխատանքային ժամերը՝ պայամնավորված եկամուտների կրճատմամբ․ «Հրապարակ»
- 04/17/2021 09:10 «Բաց հասարակության հիմնադրամ-Հայաստան»-ի նախագահ առաջիկայում հնարավոր է նշանակվի Դավիթ Ամիրյանը․ «Ժողովուրդ»
- 04/17/2021 09:07 Երբ վրիպակներն իրականում գուցե ամենևին էլ վրիպակներ չեն. «Փաստ»
- 04/17/2021 09:03 Երևանի քաղաքապետարանում նոր հաստիքներ կավելանան․ «Ժողովուրդ»
- 04/17/2021 09:01 Քաղաքական պատասխանատվության և բարոյական բաղադրիչի ավերածությունը տիեզերական մասշտաբի է․ «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 03/27/2021 14:08 Դատավոր Դավիթ Գրիգորյանը բարոյական վնասի փոխհատուցում կպահանջի՝ իր նկատմամբ իրականացված ապօրինի հետապնդման համար
- 03/26/2021 19:43 Նման միջազգային պրակտիկայի մասին երբեք չեմ լսել, որ քաղաքացին կարգապահական վարույթի շրջանակներում դատավորի դեմ անմիջականորեն «մեղադրողի» ֆունկցիա իրականացնի. Դավիթ Հարությունյան
- 03/22/2021 12:26 Չեմ բացառում, որ Նիկոլը կարող է պրովոկացիա բեմականացել՝ անգամ իր հավաքներին տարվող երեխաների անվտանգության գնով. Արա Սաղաթելյան
- 03/17/2021 16:24 Ընտրություններից զզված եմ, էս քաղաքական կյանքից զզված եմ․ Վարդան Ղուկասյանը չի բացառում քաղաքականությունից հեռանալը
Մեկնաբանություն
- 04/17/2021 20:22 Անհնար է Հայկական հարցը լուծել առանց հայերի մասնակցության. Մինասյան
- 04/17/2021 19:51 Պատերազմից հետո այդ «հրամանատարները» ավելի բարձր պաշտոնների են նշանակվել. Վարագյան
- 04/17/2021 19:32 Ես ունեմ միայն մեկ անձնական թշնամանք և այն թուրքի հանդեպ է. Արա Վարդանյան
- 04/17/2021 13:06 Արցախյան երրորդ պատերազմը սկսվեց ոչ թե 2020թ. սեպտեմբերի 27-ին, այլ 2018թ. մարտի 31-ին. Սենոր Հասրաթյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/17/2021 12:04 Հրդեհ Բագրատունյաց 8/7 հասցեում գտնվող արագ սննդի կետում
- 04/17/2021 09:54 Երևանի Թբիլիսյան խճուղում տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած
- 04/16/2021 10:46 Նախնական վարկածով Հերացի հիվանդանոցի հրդեհի բռնկման պատճառը ծխախոտն է
- 04/16/2021 10:09 Գյումրի քաղաքում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
- 06/04/2020 20:25 Ապօրինի ձերբակալվե՞լ եք, դատապարտվե՞լ, պետությունը պարտավոր է ֆինանսապես փոխհատուցել
- 03/21/2020 20:08 Ունե՞ք վարկեր՝ չունե՞ք գումար. Կան լուծումներ
Անցուդարձ
- 03/18/2021 00:15 Հայտնաբերվել է տղամարդկանց մոտ տեստոստերոնի մակարդակի եւ առատաձեռնության միջեւ կապը
- 02/17/2021 23:31 Գործարար կինը բացատրել է գրավիչ կանանց հանդեպ տղամարդկանց վախը
- 02/14/2021 22:14 Բժիշկը նշել է սուրճի անսպասելի օգտակարությունը
- 01/31/2021 23:26 Հոգեբանը նշել է սոցիալական ցանցերից կախվածության դեմ պայքարի ուղիները
Հետաքրքիր է իմանալ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը
- 04/04/2020 16:29 Աշխարհում Բնության Դիկտատուրա է հաստատվում, և մենք այդ փառահեղ իրադարձության ականատեսներն ենք
- 02/23/2020 16:31 Անվանվել են աշխարհի ամենաարագ ինտերնետով երկրները