ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արցախի հետ կապված կանխատեսում եմ նոր բանակցություններ. Քաղաքագետ 11/04/2019 13:58 | Քաղաքական
«Փաշինյանը ինչ-որ հերքումներ էր փորձում անել, որոնք ամբողջովին տրամաբանական չեն։ Մենք տեսնում ենք իրականության մեջ Փաշինյանի ասածները, որոնք չեն համընկնում ո՛չ այս ելույթի հետ, ո՛չ նախորդ ելույթների հետ։ Ի վերջո` անհասկանալի է՝ ինչ է նշանակում ազգովի պետք է քննարկենք, պետք է հանրաքվեի դնենք հարցը»,-այս մասին այսօր «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Աղասի Ենոքյանը։
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն երեկ ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձել էր Արցախի հարցի կարգավորմանը։ Նա նշել էր, որ իր հիմնական խնդիրն է բանակցային սեղանի շուրջ փնտրել և գտնել Հայաստանի, հայ ժողովրդի համար ընդունելի լուծում։
«Երբ բանակցային գործընթացում կձևակերպվի այնպիսի լուծում, այնպիսի առաջարկ, որը կարող եմ համարել, որ ընդունելի կլինի հայ ժողովրդի համար, այդ առաջարկը կներկայացնեմ ժողովրդին, դրա շուրջ համազգային քննարկում կունենանք և որոշումները կկայացվեն համազգային ֆորմատով...»,-շեշտել էր վարչապետը։
Ամփոփելով խոսքը՝ նա ընդգծել էր, որ Արցախի իշխանության և Հայաստանի իշխանության պատկերացումները Արցախի հարցի կարգավորման վերաբերյալ նույնական են։
Քաղաքագետի կարծիքով, հանրաքվեի մեթոդը, կարծես, պատասխանատվությունն իր վրայից գցելու գործիք է և այս կերպ Փաշինյանն ասում է, որ ժողովուրդն է պատասխանատու այն որոշման համար, որ ընդունում է։
Ենոքյանը չբացառեց, որ վարչապետի այս ուղիղ եթերը նախապատրաստություն է Արցախի հետ կապված ինչ-ինչ զարգացումների։
«Արցախի հետ կապված կանխատեսում եմ նոր բանակցություններ։ Հայտնի է, որ այս ընթացքում շարունակվում են բանակցությունները, գոնե էքսպերտային մակարդակով։ Լսել ենք, որ ինչ-որ փաստաթղթեր կան սեղանին դրված, որոնք քննարկվում են, սա նշանակում է, որ արդեն էքսպերտային բանակցություններ կան և միգուցե այդ քննարկումներն արդեն պետք է քաղաքական դառնան։ Ես նման զարգացումները չեմ բացառում, բայց սա տարբերակներից մեկն է»,-ասաց Ենոքյանը։
Խոսելով վարչապետի կողմից արդեն երկրորդ անգամ արված հայտարարության մասին, թե Արցախի հարցի լուծումը պետք է ընդունելի լինի Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովրդի համար, քաղաքագետն ասաց, որ վարչապետն ինքն էլ է գիտակցում, որ նման տարբերակ չի կարող լինել։
«Ամենակարևորն այն է, որ այս հայտարարությունը քաղաքական առումով իրատեսական չէ, այսինքն` անհնար է պատկերացնել, որ կա մի լուծում, որն ընդունելի է այս երեք երկրների ժողովրդի համար»,-ասաց Ենոքյանը։
Քաղաքագետի կարծիքով, այս հայտարարությամբ Փաշինյանն ուզում է ցույց տալ իր խաղաղասիրությունը, սակայն շատ արագ պարզ կդառնա, որ այն չի աշխատում։
Հեղինակ՝ Սոնա Գեւորգյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/25/2024 08:19 Տարածվել ա, կարդացվել ա՝ բավարար ա, էլի․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:16 Ընդդիմադիրները հիասթափված են․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ»
- 04/25/2024 08:10 «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:03 Գերիների հարցով կակտիվանան․ «Հրապարակ»
- 04/25/2024 07:53 Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
- 04/25/2024 07:50 Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/25/2024 22:46 Թումանյան փողոցում գտնվող ռեստորաններից մեկի ծխատարում հրդեհ է բռնկվել
- 04/25/2024 19:49 Կիրանցում ականազերծման աշխատանքների ընթացքում վիրավորում է ստացել զինծառայող. ՊՆ-ն հաստատում է
- 04/25/2024 19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ
- 04/25/2024 10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/26/2024 00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
- 04/21/2024 22:49 Կինը հոր օգնությամբ վրեժ է լուծել դավաճան զուգընկերոջից
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ